Աչքերի մասին

0

Posted by erikvanyan | Posted in Ես և շրջակա աշխարհը | Posted on February 2, 2021

 

Աչքերը թույլ են տալիս մարդուն լիարժեք ապրել, հիանալ շրջակա աշխարհի գեղեցկությամբ, շփվել սոցիումի հետ: Մենք հասկանում ենք, թե ինչ կարեւոր դեր են խաղում աչքերը, սակայն հաճախ չենք էլ ենթադրում, թե, օրինակ, ինչու ենք թարթում աչքերը, կամ ինչու է արյուն կաթում աչքերի մեջ:

 

Փաստեր աչքերի մասին՝

1. Մարդկային աչքն ավելի քան 10 միլիոն գույն է ընկալում

2. Աչքի եղջերաթաղանթը մարմնի միակ հատվածն է, որտեղ արյուն չի հասնում: Այն թթվածին է ստանում անմիջապես օդից:

3. Աչքը, կարելի է ասել, բարձր արագություն ունեցող համակարգիչ է: Հաշվարկված է, որ մեր տեսողությունը ժամում 36 հազար բիթ է մշակում: Անդադար ընկալում, մշակում և փոխանցում ուղեղին:

4. Մեր աչքի ցանցաթաղանթն ընկալում է ինֆորմացիան շրջված տեսքով, որից հետո դեպի ուղեղ ուղարկում շրջակա աշխարհի պատկերը հակառակ տեսքով:

5. Ցանցաթաղանթն ունի և՛ կարմիր, և՛ կապույտ, և՛ կանաչ ընկալիչներ, սակայն կարմիր գույնը տարբերել անհնար է: Կրկին ուղեղը գործն իր ձեռքն է վերցնում և ստացված դեղնականաչավուն և կապտականաչավուն երանգը փոխակերպում կարմիր գույնի:

6. Կյանքի առաջին մեկ տարում աչքերի գույնը կարող է փոխվել:

7. Կանաչ գույնը հազվադեպ հանդիպող գույն է:

8. Սկզբնապես մարդկանց աչքերի գույնը դարչնագույն է եղել, կապույտ աչքերը հայտնվել են 6000 տարի առաջ մուտացիայի արդյունքում:

9. Արցունքները, կախված նրանից, թե ինչի արդյունքով են առաջացել (ուրախություն, տխրություն կամ արտաքին ազդակներ), տարբերվում են բաղադրությամբ:

10. Եվ, իհարկե, մեր աչքերը տարբերում են մոխրագույնի 50 հազար երանգներ

11. Գիտե՞ք մարդը 1րոպեում որքան է թարթում աչքերը` 17 անգամ։ Այսինքն օրվա ընթացքում աչքերը թարթում ենք 14000 անգամ, իսկ տարվա մեջ 5.2 միլիոն անգամ։ Մեկ հետաքրքիր փաստ ևս` աչքերն ավելի հաճախ թարթում ենք, երբ խոսում ենք որևէ մեկի հետ, քան երբ օրինակ կարդում ենք։

12.Այսքան թարթումները պայմանավորված են մի պատճառով` պահպանել աչքերը` պահպանելով նրանց խոնավությունը և հեռացնել ցանկացած մասնիկ, որը կարող է հայտնվել աչքերում։

13. Մարդկանց 12%-ը կարողություն ունեն տեսնելու ավելի շատ գույներ։ Երևույթը կոչվում է տետրախրոմիկա։

14. Եվ հակառակը` կան մարդիկ,ովքեր տեսնում են միայն սև և սպիտակ,երևույթը կոչվում է ախրոմատոպսիա, որը դալտոնիզմի ծայրահեղ դրսևորում է։

15.Կան մարդիկ, ովքեր ծնվում են տարբեր գույնի աչքերով, երևույթը կոչվում է հետերոխրոմատիկա։

16.Իրականում սև աչքերով մարդիկ չկան, որովհետև նման գույնի ծիածանաթաղանթի գոյություն չունի։Աչքերը կարող են լինել մուգ, բայց ոչ ամբողջությամբ սև։ Աչքերի մուգ կամ բաց գույնը կախված է մելանինի կուտակումից։

Skip to toolbar