Մաթեմատիկա

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկա | Posted on February 24, 2021

  1. Լուծել խնդիրները։

Ա․ Դպրոցով 3 ավտոբուսով և 4 մարդատար մեքենայով էքսկուրսիա գնացին։ Ամեն ավտոբուսի մեջ 15 մարդ էր նստել, իսկ ամեն մեքենայի մեջ՝ 5 մարդ։ Քանի՞ մարդ էր էքսկուրսիա գնացել։

Լուծում՝3.15=45        4.5=20        45+20=65

 

Պատ․՝65 մարդ։

 

Բ․ Գրապահարանն ունի 8 դարակ։ 5 դարակներից յուրաքանչյուրում կա 9 գիրք, իսկ  մնացած դարակներից յուրաքանչյուրում՝ 10 գիրք։ Գրապահարանում քանի՞ գիրք կա։

Լուծում՝8-5=3      5.9=45      3.10=30    45+30=75

Պատ․՝75 գիրք։

 

Գ․ Գնացքը 5 վագոն ունի։ 4 վագոններից յուրաքանչյուրում 40 ուղևոր կա։ Քանի՞ ուղևոր կա  5-րդ վագոնում, եթե ամբողջ գնացքում կա 210 ուղևոր։

Լուծում՝4.40=160     210-160=50

Պատ․՝50  ուղևոր։

Դ․ Դահուկորդը մեկ ժամում 40 կմ է անցնում։ Նա 3 ժամում քանի՞ կմ կանցնի։

Լուծում`3.40=120

Պատ․՝120 կմ։

Ե․ Ինքնաթիռը մեկ ժամում 450 կմ է անցնում։ 2 ժամում ինքնաթիռը քանի՞ կմ կանցնի։

Լուծում`2.450=900

Պատ․՝900 կմ։

Skip to toolbar