Ներկա,անցյալ,ապառնի

0

Posted by erikvanyan | Posted in Հայոց լեզու | Posted on April 30, 2021

Ներկա

Արդեն խոր աշուն է:Օրերը ցրտել են ու կարճացել: Սկսվել են հորդ անձրևները:Տերեւները թափվել են, ծառերը մերկացել, թռչուններն ու կենդանիներն արդեն նախապատրաստվել են ձմռան գալուն: Մարդիկ էլ հետ չեն մնացել նրանցից:Նրանք սիրով սպասում են ձյան սպիտակ ու նուրբ փաթիլներին:

 

Անցյալ  

Արդեն խոր աշուն  էր։Օրերը ցրտել  էր  ու  կարճացել։Սկսվել էր  հորդ   անձրևները։Տերևները  թափվել  էր,ծառերը մերկացել,թռչուններն ու կենդանիները արդեն նախապատրաստվել  էին ձմռան գալուն։Մարդիկ էլ հետ  չէին  մնացել  նրանցից։Նրանք  սիրով  սպասում  էին  ձյան սպիտակ ու  նուրբ  փաթիլներին։

Ապառնի

Արդեն խոր աշուն է լինելու։Օրերը ցրտելու  են ու  կարճանալու։Սկսվելու  է  հորդ   անձրևները։Տերևները  թափվելու են,ծառերը  մերկանալու են, թռչուններն ու կենդանիները արդեն նախապատրաստվելու են  ձմռան   գալուն։Մարդիկ էլ հետ չեն մնալու  նրանցից։Նրանք  սիրով  սպասելու  են  ձյան սպիտակ ու նուրբ փաթիլներին։

Ընտրովի մաթեմատիկա

0

Posted by erikvanyan | Posted in Ընտրովի գուրծունեություն | Posted on April 30, 2021

Ուրբաթ օրը՝ ժամը 16։00-ին, Հյուսիսային դպրոցի 4-րդ դասարանի սովորողները մեկնեցին Արատես և վերադարձան 4 օր 20ժ հետո։ Շաբաթվա ո՞ր օրը և ժամը քանիսի՞ն նրանք կվերադառնան։                                                                                                                                                                   Չորեքշաբթի ժամը  12:00

 

Խանութ են բերել 135 կարմիր և կապույտ գնդակներ։ Այդ գնդակները դասավորել են խմբերով այնպես, որ յուրաքանչյուր 9 կապույտ գնդակի հետ դրվել է 6 կարմիր գնդակ։ Ընդամենը քանի՞ կարմիր և քանի՞ կապույտ գնդակ է բերվել խանութ։

81 կապույտ,54 կարմիր

 

Անահիտը մի քանի ընկույզ ունի։ Երբ դրանք երեքական կամ չորսական խմբերի է բաժանում, մեկ ընկույզ ավելանում է, իսկ երբ հնգական խմբերի է բաժանում, ոչ մի ընկույզ չի ավելանում։ Անահիտն ամենաքիչը քանի՞ ընկույզ ունի։

25 ընկույզ։

Սխալ արձագանք

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի | Posted on April 30, 2021

 

 

Չփորձեք ինձ մոտ խոսել արձագանք կոչվածի հրաշքներից և առավել ևս՝ գովաբանել, չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:

Ճամփորդություն դեպի Հարթավան և Ուշի

0

Posted by erikvanyan | Posted in Ճամփորդություն | Posted on April 29, 2021

 

Մենք գնացել էինք ճամփորդության  դեպի  Հարթավան և Ուշի գյուղեր։Այս գյուղերը գտնվում են Արագածոտնի մարզում։Առաջին կանգառը արեցինք Հարթավան գյուղում։Մենք մտանք Աստվածընկալ վանքը։Այնտեղ աղոթեցինք, արտասանեցինք «Հայր մերը»։ Այնտեղի բնությունը շատ գեղեցիկ էր։Այնտեղ կար փոքրիկ գետ,որի մոտ մենք խաղացինք ֆուտբոլ, «անուն գոռոցի», «բադեր և որսորդներ» և այլ խաղեր։Խաղի ժամանակ գնդակը գլորվեց,ընկավ գետը,սակայն ընկեր Սեդան  կարողացավ  հանել գնդակը։Հետո մենք գնացինք Ուշի։Այնտեղ  նույնպես  վանք կար,որը կոչվում  էր Սուրբ Սարգիս։Մենք հաղթահարեցինք բարձունքը, մտանք վանք և աղոթեցինք։Մաքրեցինք տարածքը և հետ վերադարձանք։Ինձ  այնտեղ  շատ դուր եկավ, ես ուզեի նորից գնալ այնտեղ ։

Մաթեմատիկա

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկա | Posted on April 28, 2021

1.Տրված թվերը ներկայացրո՛ւ կարգային գումարելիների գումարի տեսքով։ Օրինակ՝ 12456=1տսհզ+2հզ+4հր+5տս+6մ

15495 – 1 տսհզ+5 հզ+4 հր+9 տս+5 մ

35410 – 3 տսհզ+5 հզ+4 հր+1տս+0 մ

64600 – 6 տսհզ+4 հզ+6 հր+0 տս+0 մ

97801 – 9 տսհզ+7 հզ+8 հր+0 տս+1 մ

654187 – 6 հրհզ+5 տսհզ+4 հզ +1 հր +8 տս +7 մ

485950 – 4 հրհզ+8  տսհզ+5 հզ+9 հր+5 տս+0 մ

2.Հաշվի՛ր արտահայտության արժեքը։

Ծույլ գետը

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի | Posted on April 27, 2021

Կաթ-կաթ-կաթ…  կաթ`տոթին, կաթ` հովին,  շոգին,  հովին,  օր ու  գիշեր կաթ-կաթ-կաթ: Մեկ ձյուն է,  մեկ անձրև,  կարող է՝ հազար տարի որ ապրես, մեկ էլ տեսար իմացար…

Ամբողջ օրը չորս  պատի մեջ, ալարում ես  մտածել: Ալարում ես հաց ուտել, հա՜ց ուտել:  Ալարում ես վեր կենալ, վե՜ր կենալ,  նույնիսկ պառկել ալարում ես, ալարում ես, ալարո՜ւմ:  Տեսնես` ի~նչ է պատահել. Ծույլ- գե~տն է վարարել

Ի~նչ էլ լավ է Ծույլ-գետի վրա… Լողում եմ, լողում իմ Ծույլ — նավակով: Ինչքա~ն լայն է, ինչքա~ն խոր, լայն ու խոր, լայն ու խոր: Ա~յ քեզ Ծույլ գետ… Էս ի~նչ լավ է, լա~վ է, լա~վ…

Ես նավակով լողում եմ, լողո՜ւմ,  թիակները պտտվում են, պտտվո՜ւմ: Շատ եմ ուզում մի ձուկ որսալ, հսկա մի ձուկ: Ալարում եմ մի ձուկ որսալ, հսկա մի ձուկ: Լավ կլիներ` ի՛նքը ընկներ նավակի մեջ:  Լավ կլիներ:

Արի ու տես` ձուկն էլ մոտիկ չի գալիս: Տեսնես՝ ինչ է մտածում, որ մոտ չի գալիս: Կարող է` նավն է բարձր: Արի փորձեմ մի բան անել: Կացինը վերցրի, նավը ծակեցի: Ջուրն էլ հոսեց ուղիղ նավի մեջ: Նավս էլ սուզվեց ու սուզվեց,  իջավ ջրի հատակը: Ձուկն էլ շուրջը` ծո~վ: Դե լավ, ծով չէ, մի մե~ծ գետ: Մնում է` պոչից բռնես, բռնես ու վերջ: Ախր ես  էլ հավես չունեմ,   ալարում եմ ալարեմ:  Պառկել եմ ու մտածում եմ: Մտածո՜ւմ եմ, մտածո՜ւմ եմ, թե ձկներին  ոնց բռնեմ:  Գտա…
_Է~յ,_ասում եմ,_ ա՛յ ձկներ,  լողում եք ու լողում, լողակներդ ու պոչերդ եք շարժում, էդ ոնց է, որ չեք ալարում:

Ձկները բլթացրին ու մտածեցին. «Ճիշտ որ,  հավես չունենք, ալարում ենք ալարենք»: Պոչերը էլ չշարժեցին, ծուլացան ու  ալարեցին, իջա~ն, իջա~ն, իջան ջրի հատակը:  Նավս լցվեց մի սար ձկով:  Պառկել եմ ու  ալարում եմ, ալարում եմ, ալարո~ւմ եմ, ձուկն էլ` շուրջս` ալարում է,  ալարում է, ալարո~ւմ է` մեծերը` փորիս, փոքրերը`  թաթիս:

Ըհը, ըհը,-մտածում եմ,- մի լիքը նավ ձուկ եմ բռնել, տուն գնալու ժամանակն է: Ինչպե՞ս գնամ, նավս ծակ է, թիավարել ալարում եմ: Որոշեցի իմ Ծույլ-գետի խելքը ուտել: Ասում եմ նրան.

_Ծույլի’կ-մայրիկ, անուշիկ-քաղցրիկ, գրկեցիր ինձ, գրկիդ մեջ պահեցիր: Բայց , ինչպես ասեմ, ես քեզ հարմար չեմ: Ամաչում եմ, բայց  կասեմ` դատող-բանող տղա եմ. աշխատող ու աշխատող,  վարում ու ցանում եմ,այնպես է լինում, որ գիրք եմ կարդում, տառ եմ սովորում,  մի քանիսն էլ արդեն գիտեմ: Աշխարհը շուռ գա, ես իմ գործը պիտի անեմ: Ամաչում եմ, որ ասում եմ, բայց  ինչ անեմ, այդպիսին եմ…

Խոսքս դեռ չէի ավարտել, Ծույլ – գետն այնպես վախեցավ, այնպես բարկացավ, ու ինձ  նավիս  հետ այնպես շպրտեց,  այնպես շպրտեց, որ հայտնվեցի ոչ թե գետափին, այլ տան շեմին:

Էս ի~նչ լավն է մեր Ծույլ գետը, էս ի~նչ լավ…Տանն էլ  լավ է: Ձկները` տնով մե~կ: Փոքրերը` ոնց որ սոխակ, մեծերին էլ ձիերի պես հեծնում ենք, քշում:Էս էլ Ծույլ-գետը:

Դ. Սոկոլով

Առաջադրանք

Հորինիր փոքրիկ հեքիաթ` Ծույլ արևը վերնագրով:

 

Ծույլ արևը

Լինում  է, չի  լինում, մի  Արև  է  լինում։Արևն այնքան էր աշխատել,որ  հոգնել  էր  ու սկսել  էր ծուլանալ։ Այդ օրվանից  նա  սկսում  է  երկիրը  շատ  թույլ   տաքացնել,որ շատ չհոգնի։Բայց  նա տեսնում է, որ մարդիկ շատ տխուր են ապրում,մրսում  են, ծառերն  ու ծաղիկները  առաջվա նման գեղեցիկ չեն,բնությունը գեղեցկությունը կորցնում է։Արևը որոշեց երկիրը տաքացնել  ավելի ուժեղ,որ ամեն ինչ գեղեցիկ լինի,մարդիկ ուրախ լինեն։Եվ նա այլևս երբեք չէր ծուլանում։

Ճամփորդություն դեպի Հարթավան,Եղիպատրուշ,Ուշի

0

Posted by erikvanyan | Posted in Ճամփորդություն | Posted on April 27, 2021

Հարթավան գյուղը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզում,Շենավան գյուղի հարևանությամբ,Գեղարոտ գետի ձախափնյակում։Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 14 կմ հյուսիս-արևելք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1870 մ։Գյուղում է գտնվում «Սուրբ Գրիգոր» եկեղեցին (1861թ․),13-րդ դարի  «Թուխ Մանուկ» և  7-րդ դարի «Շեկ Ավետարան» մատուռները։ Հարթավանից 4-5 կմ արևելք գտնվում են Աստվածընկալ գյուղատեղին իր համանուն եկեղեցական համալիրով՝  «Սուրբ Աստվածածին» և «Սուրբ Նշան» եկեղեցիներով։

Եղիպատրուշ  գյուղը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզում,մարզկենտրոնից՝ 27 կմ հյուսիս-արևելք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2000 մ։Եղիպատրուշ է վերանվանվել ՝ 1991 թվականին պատմաբան, Ապարանի շրջխորհրդի պատգամավոր Տիգրան Պետրոսյանցի և գյուղի դպրոցի նկարչության ուսուցիչ, Ապարանի շրջխորհրդի պատգամավոր Սաղաթել Աշոտի Հովհաննիսյանի (հետագայում եղել է դպրոցի տնօրեն) նախաձեռնությամբ։ Եղիպատրուշ նշանակում է ՝ չհասած ցորենի հասկ։Գյուղի մեջ է գտնվում 13-րդ դարի կաթողիկե եկեղեցիական համալիրը (Սուրբ Աստվածածին եկեղեցի և գավիթ), իսկ դեպի արևելք՝ 4-5-րդ դարերի Եղիպատրուշի եկեղեցին (Մռավյան)։

Ուշի  գյուղը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզում՝ Աշտարակի տարածաշրջանում՝ Արագած լեռան հարավարևելյան փեշերին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 3 կմ հյուսիս, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1400 մ։Ուշի գյուղը նաև ճանաչված է եղել որպես Հուշի։ Ըստ ավանդության` Նոյն  իր ընտանիքով Մասիսի գագաթից իջնելուց հետո տեսնում է, որ աշխարհը ցամաքում է, և դրա վերջին ապացույցը երևացող այս վայրն է լինում, որտեղից էլ անվանվում է Ուշի։Գյուղի բնակիչներրի մոտ տարածված է նաև անվան ծագման վերաբերյալ մեկ այլ տարբերակ։ Ըստ որի՝ երբ թուրք զինվորների կողմից պաշարված է եղել գյուղը, բնակիչներին օգնական զորք է եկել՝ միայն թե ուշացած։ Նրանց դիմաց դուրս է եկել բնակիչներից մեկը և ասել է. «Ուշի, ուշի» Այսինքն՝ արդեն ուշ է, որտեղից էլ մնացել է գյուղի անունը՝ Ուշի։Ուշիում է գտնվում 10-րդ դարի մի փոքր եկեղեցի և ավերված վիճակում գտնվող Սուրբ Սարգիս վանքը։Սուրբ Սարգսի վանական համալիրը, որը հիմնադրվել է 5-7-րդ դարերում, Ուշի գյուղից 1կմ արևմուտք` բարձունքի վրա։ Վանքի մասին վկայում են Պատմահայր Մ. Խորենացին և Ղևոնդ Ալիշանը։

Մաթեմատիկա

0

Posted by erikvanyan | Posted in Ընտրովի գուրծունեություն | Posted on April 27, 2021

Հայկը գնում էր անտառ: Նրան հանդիման գալիս էին երեք որսորդ: Յուրաքանչյուր որսորդ ուներ մեկական հրացան, իսկ ամեն հրացանում կար 2 փամփուշտ: Քանի՞ մարդ էր գնում դեպի անտառ:

Պատասխան՝1:

 

Գտեք մի այնպիսի բառ, որը սկսվում է Ա տառով և ավարտվում է Ղ տառով:

Պատասխան՝աղ։

 

Քառանկյուն սեղանից կտրեցին մի անկյունը: Քանի՞ անկյուն ունի նա այժմ:

Պատասխան՝5 անկյյուն։

 

Երբ հայրս 33 տարեկան էր, ես 7 տարեկան էի: Այժմ նա ինձանից մեծ է երկու անգամ:

Ես քանի՞ տարեկան եմ:

Պատասխան՝ տղան՝ 26,հայրը՝ 52։

Մաշկի,եղունգների,մազերի մասին

0

Posted by erikvanyan | Posted in Ես և շրջակա աշխարհը | Posted on April 26, 2021

Մեծ գյուտարարը

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի | Posted on April 26, 2021

Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի  անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:
Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Նա   անձրևանոցի վրայի անցքերն էր հայտնաբերել,և բոլորը մի լավ

ծիծաղեցին իր վրա:
Գիտնականն էլի չհուսահատվեց‚ նորից սկսեց գրքեր կարդալ‚ փորձեր անել: Ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ըհը՛, հիմա ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես իսկական  գիտնական եմ:
Բայց, արի ու տես, որ այս անգամ էլ սխալվեց: Նա նավերը ջրաներկով ներկեց. շա՜տ թանկ նստեց: Դա դեռ ոչինչ, ծովի ջրի գույնն էլ փոխվեց:
– Մեկ է` ես կդառնամ մեծ գիտնական‚-որոշեց   գյուտարարը, չնայած մազերն արդեն սպիտակել էին:
Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես  գիտնական  դարձավ:  Այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզեր: Լուսին գնալու մի մեքենա հորինեց: Մի գնացք էլ ստեղծեց, որն  ընդամենը մի բրնձահատիկով  կարող էր հազարավոր կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում, ու էլի լիքը հետաքրքիր  բաներ..
Նա միայն մի բան չկարողացավ գտնել ՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել:
Երևի  ոչ ոք էլ չի կարող դա գտնել: 

  1. Իսկ դու ի՞նչ կուզեիր ստեղծել, որը հիմա չկա:Ես կուզեի ստեղծել ռոբոտ,որը երեխաներին դաս կսովորեցներ, ամեն ինչ նա կաներ և մեծերը չէին հոգնի,hանգիստ կապրեին։Նաև կուզեի ստեղծել միսարք,որը բոլորին խելացի կդարձներ և  երեխաները շատ  ուրախ կլինեին։
  2. Գտի՛ր հատկանիշ ցույց տվող բառերը:Մեծ,երիտասարդ, երկար, իսկական,թանկ,հետաքրքիր
  3. Պատմության գոյականներն առանձնացրու՛, նրանց ածականներ ավելացրու՛ և բառակապակցություններ ստացի՛ր(օրինակ՝ երիտասարդ-խելացի երիտասարդ):

Գիշեր-հանգիստ  գիշեր,ցերեկ-պայծառ ցերեկ,տարի-ուրախ տարի,պանիր -համեղ պանիր,իրիկուն- աստղազարդ իրիկուն,օր-պայծառ օր,նավեր-մեծ նավեր,ամիս-ուրախ ամիս,լուսին-պայծառ լուսին,գնացք-արագընթաց գնացք,ծով-կապույտ ծով,մեքենա-արագընթաց մեքենա։

Skip to toolbar