Ընտրովի գործունեություն 1․10.2021

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեություն | Posted on October 2, 2021

Բժիշկը հիվանդին նշանակում է 3 սրսկում՝ կես ժամ ընդմիջումներով: Որքա՞ն

ժամանակ է պահանջվում բոլոր սրսկումները կատարելու համար:

Պատասխան՝60 րոպե։

Քանի՞ թիվ կա, որ մեծ է 46-ից և փոքր է 60-ից:

Պատասխան՝13 թիվ։

Շենքի յուրաքանչյուր հարկի բարձրությունը 4 մ է: Այդ շենքի երրորդ հարկի

հատակին փռված գորգը գետնից ի՞նչ բարձրության վրա է գտնվում:

 

Լուծում՝2.4=8

Պատասխան՝8 մ։

Հագուստեղեն կարող արհեստանոցում 200 մետրանոց գործվածքից, սկսած մարտի 1-

ից, օրական կտրում էին 20 մ: Ո՞ր օրը կկտրեն վերջին կտորը:

 

Պատասխան՝մարտի  9։

Չորս հարկանի շենքի աստիճանաշարերն ունեն միևնույն երկարությունը: Առաջին

հարկից չորրորդ հարկ բարձրանալը քանի՞ անգամ է երկար, քան առաջին հարկից

երկրորդ հարկ բարձրանալը:

 

Պատասխան՝2  անգամ։

 

  1. Ճանապարհին մոլորված երեխային ծերունին հարցրեց.

– Տղաս, հայրիկ, մայրիկ ունե՞ս, որտե՞ղ են նրանք:

– Ես և հայր ունեմ, և մայր ունեմ, սակայն ես նրանց տղան չեմ,- պատասխանեց

երեխան:

Կարո՞ղ է այդպես պատահել:

 

Պատասխան՝այո։

 

  1. -Համոզված եմ, ասաց կենդանաբանական խանութի վաճառողը,- այս թութակը ինչ

լսի՝ կկրկնի:

Հաճախորդը, գնելով թութակը, ուրախ վերադարձավ տուն, սակայն մի ամբողջ

շաբաթ թութակը ոչինչ չկրկնեց. նա ձկան պես համր էր: Երբ գնորդը զայրացած

դարձավ խանութ, վաճառողըը նրան ապացուցեց, որ ինքն իրավացի էր: Ինչպե՞ս:

 

Պատասխան՝մարդը  համր  է։

  1. Վարորդն ունի երկու քույր, իսկ քույրերն ասում են, որ իրենք եղբայր չունեն:

Կարո՞ղ է այդպես պատահել:

 

Պատասխան՝այո։

  1. Մի մարդ ապրում է 9-րդ հարկում: Նա ամեն անգամ աշխատանքի գնալիս իջնում

է վերելակով, իսկ վերադառնալիս վերելակով բարձրանում է մինչև 5-րդ հարկ,

այնուհետև մինչև 9-րդ հարկ բարձրանում է ոտքով: Վերելակն անխափան

աշխատում է, սակայն ինչու՞ է նա այդպես վարվում:

 

Պատասխան՝

5.Երկու եղբայր ծնվել են նույն տարվա նույն օրը, սակայն երկվորյակներ չեն:

Ինչպե՞ս բացատրել դա:

 

Պատասխան՝ ծնվել են իրարից 9ամիս անց և նույն օրը։

  1. Երեկ ես հյուրեր ունեի: Բոլոր հյուրերս, բացի 2-ից, նապաստակներ էին, բոլորը,

բացի 2-ից՝ սկյուռիկներ, և բոլորը՝ բացի 2-ից՝ բուեր:

Քանի՞ հյուր ունեի ես երեկ:

Լուծում՝2.3=6

Պաատասխան՝6 հյուր։

  1. Դրանից իմ ընկեր արջը ունի մեկ հատ, նապաստակը՝ երեք հատ, իսկ ես ոչ մի

հատ էլ չունեմ:

Ի՞նչն է դա:

Պատասխան՝։

  1. Զամբյուղում ես ունեի 3 խնձոր և հյուրասիրեցի դրանք իմ երեք հյուրերին: Նրանք

բոլորն էլ ստացան մեկական խնձոր, բայց դեռ մեկ խնձոր էլ զամբյուղում մնաց:

Ինչպե՞ս դա պատահեց:

Պատասխան՝մեկին  զամբյուղով  տվեցին։

Հետո ես նրանց հանելուկներ առաջարկեցի, բայց նրանք դժվարացան գտնել

պատասխանները:

Օգնի՛ր նրանց:

  1. Այն ի՞նչն է, որ համարվում է կեղտոտ, երբ սպիտակ է, և համարվում է մաքուր, երբ

կանաչ է:

Պատասխան՝գրատախտակ։

  1. Ի՞նչն է դառնում 1/3-ով ավելի մեծ, երբ նրան շրջում ես գլխիվայր։

 

Պատասխան՝3

Դանիել Վարուժան «Ցորյանի ծովեր»

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի | Posted on October 2, 2021

Հովե՜ր կ’անցնին.
Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթըննան.
Իրենց խորքեն կը հոսի դող մ’անսահման:
Գեղադալար կողերն ի վար բըլուրին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Ա՛յնքան կ’հորդի, կը կատղի դաշտը հուռթի`
Որ պիտի հոն արածող ուլը խեղդի:
Գոգին մեջեն ալետատան հովիտին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Ու ցորյանին պատմուճանները ծըփուն
Մերթ կը պատռին, մերթ կը կարվին փողփողուն:
Ըստվերի մեջ, լույսերու մեջ փրփրագին
Ծովե՜ր կ’ացնին:

Հովե՜ր կ’անցնին.
Քիստերուն տակ կ’ալեծփին եղիներ`
Ուր լուսնակն իր սափորին կաթն է հոսեր:
Կալերեն գյուղ, գյուղեն մինչև աղորին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Զըմրուխտներով կը ծփա դաշտը անհուն:
Ծիտը կ’երգե թառած ճյուղի մ’օրորուն`
Մինչ իր տակեն ցորյաններու մոլեգին
Ծովե՜ր կ’անցնին,
Հովե՜ր կ’անցնին:

Skip to toolbar