Հովհաննես Թումանյան «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ»

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի | Posted on March 4, 2022

Ժամանակով Բաղդադ քաղաքում նստում էր Հարուն Ալ Ռաշիդ թագավորը։ Հարուն ալ Ռաշիդ թագավորը սովորություն ուներ՝ շորերը փոխած ման էր գալիս, իմանալու, թե ինչ է կատարվում իր մայրաքաղաքում։ Մի գիշեր էլ էսպես, դերվիշի շոր մտած, անցնելիս է լինում մի խուլ փողոցով։ Մի աղքատ տնակից երգի ու նվագածության ձայներ է լսում։ Կանգ է առնում, միտք է անում միտք, հետաքրքրվում է ու ներս մտնում։ Ներս է մտնում տեսնում՝ դատարկ ու մերկ մի տնակ, կրակի դեմը փռած կարպետի վրա նստոտած տան տերն ու երաժիշտները։ Աղքատ ընթրիքի շուրջը բոլորած նվագում են, երգում ու զվարճանում։

— Խաղաղություն ձեզ, ո՛վ ուրախ մարդիկ,— ողջունում է դերվիշն ու խոնարհություն է անում տան տիրոջը։

— Բարով եկար, դերվիշ բաբա, համեցեք, միասին ուտենք աստծու տված մի կտոր հացն ու միասին ուրախանանք,— խնդրում է տան տերը։ Դերվիշին էլ նստեցնում են իրենց հետ ու շարունակում են քեֆը։

Գիշերվա մի ժամին տան տերը երաժիշտներին վճարում է իրենց հասանելիքն ու ճամփու դնում։ Երբ երաժիշտները հեռանում են, դերվիշը տան տիրոջը հարցնում է.

— Անունդ ի՞նչ է, բարեկամ։

— Հասան։

— Ամոթ չլինի հարցնելը, Հասան ախպեր, ի՞նչ արվեստի տեր ես դու, ի՜նչքան փող ես աշխատում, որ էսպես քեֆով ես անցկացնում քո ժամանակը։

— Քեֆը շատ փողով չի լինում, դերվիշ բաբա,— պատասխանում է տան տերը։— Ամենաչնչին ապրուստն էլ կարող է մարդ ուրախ վայելել։ Ես մի փինաչի եմ, չուստեր եմ կարկատում, օրը մի չնչին բան եմ վաստակում։ Երեկոները բերում եմ մի մասը ապրուստի եմ տալիս, մյուս մասն էլ էս երաժիշտներին, որ տեսար։ Նստում ենք, ուրախանում։ Թե քեզ նման մի ազնիվ հյուր էլ աստված հասցնում է՝ ավելի լավ։

— Անպակաս լինի քո ուրախությունը, ո՛վ Հասան, բայց եթե հանկարծ աշխատանքիդ էդ բարակ աղբյուրն էլ կտրի, ի՞նչ պիտի անես։

—Ինչո՞ւ է կտրում, դերվիշ բաբա:

— Օրինակ, թագավոր է ու թագավորի քմահաճույք. հանկարծ հրաման արավ, որ էլ փինաչիությունը չպիտի լինի։

— Է՜հ, թագավորի դարդը կտրե՞լ է ընկնի փինաչիների ետևից… կամ ի՞նչ են արել նրան փինաչիները։ Երբ էդպես բան կպատահի, էն ժամանակ կմտածենք, այժմ քնենք, դերվիշ բաբա։ Աստված ողորմած է. քեֆ անոդին քեֆ չի պակսիլ։ Աշխարհքի բան է՝ ինչպես բռնես՝ էնպես էլ կերթա։

— Լա´վ, աստված տա, որ էդպես լինի,— բարեմաղթում է դերվիշն, ու քնում են։

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Բացատրիր կարմիրով նշված բառերը:

Դերվիշ–մահմեդականների թափառական կրոնավոր

փինաչի-իր գործին չտիրապետող մարդ:

չուստեր-տանը հագնելու թեթև ոտնաման

Ինչո՞ւ էր թագավորը ժամանակ առ ժամանակ դերվիշի շորեր հագնում և շրջում քաղաքում:

Նա սովորություն ուներ երբեմն դերվիշի շորեր հագնել, շրջել մայրաքաղաքով, խոսել մարդկանց հետ, որպեսզի իմանար,թե ինչպես էին ապրում մադրիկ  և իր մասին ինչ կարծիք ունեին։

Բացատրիր հետևյալ արտահայտությունները՝

Ամենաչնչին ապրուստն էլ կարող է մարդ ուրախ վայելել։

Նշանակում է, որ կյանքում ուրախությունն  ու երջանկությունը ապրուստի, գումարի մեջ չէ։

Աշխարհքի բան է՝ ինչպես բռնես՝ էնպես էլ կերթա։

Նշանակում է, որ ամեն մարդ ինքն է տնօրինում իր ճակատագիրը, եթե ճիշտ անի ամեն բան, շատ լավ կգնա ամեն ինչ, իսկ եթե սխալ անի, այդպես էլ կգնա։

Վերնագրիր հատվածը:

Թագավորի  ճանապարհորդությունը։

Ընտրությամբ գործունեություն 04.03.2022

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեություն | Posted on March 4, 2022

  1. Շունը, 1 կմ 200մ հեռավորության վրա տեսնելով նապաստակին, սկսեց հետապնդել նրան: Գտնել, թե որքա՞ն ժամանակ անց շունը կհասնի նապաստակին, եթե հայտնի է, որ շունը մեկ վայրկյանում անցնում է 10մ ճանապարհ, իսկ նապաստակը՝ 6մ:

Լուծում՝1  կմ   200  մ=1200 մ        1  վայրկյանում-10   մ  շունը,

1  վայրկյանում-6  մ  նապաստակը, 1200։10=120   (վայրկյանում),120․6=720    120  վ=2  ր     2  ր+2  ր+1  ր=5  ր      5  ր=300  վ       300.10=3000     300.6=1800

1800  մ+1200  մ=3000  մ      3000։10=300

Պատասխան՝300  վ։

  1. Շախմատի խմբակում կա 11 տղա և 5 աղջիկ: Ամեն ամիս խմբակին միանում է 1 տղա և 3 աղջիկ: Քանի՞ ամիս անց խմբակում տղաների և աղջիկների քանակը կհավասարվի:

Լուծում՝11-5=6     3-1=2      6։2=3

Պատասխան՝3  ամսից։

 

Կատարի՛ր գործողությունները՝

ա)( 894 — 633) · (972 — 69)

894-633=261     972-69=903        261.903=235683

 

բ) (800 — 445) · (59 – 46)

800-445=355     59-46=13       355․13=4615

 

գ) (2564 — 1457) · (145 — 25)

2564-1457=1107      145-25=120      1107.120=132840

ա) Հինգ 5-ով ստանալ 31:

5×5+5:5+5=31

բ) Հինգ 3-ով ստանալ 37:

33+3:3+3=37

գ)  Վեց 9-ի շնորհիվ ստանալ 100:

9×9+9:9+9+9=100

 

Առաջին 50 զույգ թվերի գումարը որքանո՞վ է մեծ առաջին 50 կենտ թվերի գումարից։

Լուծում՝առաջին  50   զույգ  թվերի  գումարը  հավասար   է  2550

առաջին  50   կենտ  թվերի  գումարը  հավասար   է  2500

2550-2500=50

Պատասխան՝50։

Աստղանիշի փոխարեն տեղադրի՛ր համեմատման ճիշտ նշանը.
ա) (51 – 31) ·2 – 30   <   105 : 3 – 2 · (17 – 3 ) + 5

բ) 68 : 2 + (13 – 3) · 2    =     (25 + 3) : 4 + 7 · 7 – 2

գ) 3 · (18 – 9 ) + 6 · 7   <  24 : 3 : 2 + 91

Առաջին ձկնորսական նավը ծովում էր հինգ օր և տասը ժամ, իսկ երկրորդը՝ չորս օր և տասնյոթ ժամ: Քանի՞ ժամով էր քիչ ծովում գտնվում երկրորդ նավը, քան առաջինը:

Լուծում՝5  օր   10  ժամ-4  օր   17  ժամ=4  օր  34  ժ-4  օր    17   ժ=17  ժ

Պատասխան՝17  ժ։

Տեղադրելով թվաբանական գործողությունների նշաններ, ստացիր՝
1234567893=2013 

12․34․5-6-7-8-9+3=2013

 

Դասարանի աշակերտները կանգնած էին շարքով, ամեն շարքում երկու աշակերտ: Աշակերտներից մեկն իր առջև հաշվեց 7 շարք, իսկ շրջվելով իր հետևում հաշվեց 4 շարք: Քանի՞ աշակերտ կա դասարանում:

Լուծում՝4+7+1=12     12․2=24

Պատասխան՝24  աշակերտ։

Կա 10 բադ:Դրանցից 5-ը ձու է ածում ամեն օր, մնացած 5-ը՝ օրումեջ:Քանի՞ ձու կածի այդ 10 բադը 10 օրում:

Լուծում՝10.5=50      50։2=25      50+25=75

Պատասխան՝75  ձու։

         Հայրը և որդին միասին 38 տարեկան են: Որդին և պապիկը՝ 64, հայրը և պապիկը ՝84: Յուրաքանչյուրը քանի տարեկան են:

Լուծում՝64+84=148     148-38=110    110։2=55      64-55=9     84-55=29

Պատասխան՝հայր=29,որդի=9,պապիկ=55

  1. Ուղղանկյան մի մասը թաքնված է վարագույրի հետևում: Ի՞նչ տեսք ունի թաքնված մասը:ա ) եռանկյուն    11բ) քառակուսի
  2. գ) վեցանկյունդ) շրջանե) ուղղանկյուն
Skip to toolbar