Մաթեմատիկա 11.03.2022

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկա | Posted on March 11, 2022

Խնդիր  871

Գիրքը  գրիչից  թանկ  է  5  անգամ։Որքա՞ն   արժե  գիրքը,և  որքա՞ն՝գրիչը,եթե  Աննան   մեկ  գրիչ    և  մեկ    գիրք  գնելու   համար  վճարել  է  1000  դրամ  և  ստացել  40  դրամ   մանր։

Լուծում՝1+5=6    1000-40=960     960։6=160    160.5=800

Պատասխան՝գրիչը՝160  դրամ,իսկ   գիրքը՝800  դրամ։

Խնդիր  872

Ավտոբուսը  4  ժ-ում  անցավ   240  կմ  ճանապարհ։Ավտոմեքենան  այդ   ճանապարհը    քանի՞  ժամում  կանցնի,եթե  գնա  ավտոբուսից  20  կմ/ժ-ով   արագ։

Լուծում՝240։4=60    60+20=80        240։80=3

Պատասխան՝3  ժամում

Դասարանական աշխատանք 11.03.2022

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկա | Posted on March 11, 2022

Խնդիր  869

20  լիտր   բենզինն   արժե  7600  դրամ։Վարորդը  որքա՞ն  պետք  է  վճարի՝ավտոմեքենան  35 լ  բենզին   լցնելու  համար։

Լուծում՝7600։20=380        380․35=13300

Պատասխան՝13300  դրամ։

 

Խնդիր  870

Աննան  24  տետրի   համար  վճարեց  560   դրամով  ավելի,քան  Անին՝16  տետրի  համար։Արան   որքա՞ն  պետք  է  վճարի՝այդ  տետրերից  12  հատ  գնելու  համար։

Լուծում՝24-16=8       560։8=70      12.70=840

Պատասխան՝840  դրամ։

Գտնել՝

24-ի  3/8  մասը

24։8=3    3.3=9

132-ի   2/6  մասը

132։6=22    22.2=44

48-ի   7/8  մասը

48։8=6     6.7=42

 

Классная работа

0

Posted by erikvanyan | Posted in Ռուսերեն | Posted on March 11, 2022

  1.  Напишите формы множественного числа:
брат-братья

лист-листья

муж-мужья

стул-стулья

сын-сыновья

дерево-деревья

друг-друзья

 

 

имя-имена

время-времена

 

дом-дома

профессор-профессора

номер-номера

паспорт-паспорта

глаз-глаза

адрес-адреса

лес-леса

вечер-вечера

город-города

мать-матери

дочь-дочери

 

отец-отцы

конец-концы

день-дни

огурец-огурцы

ребёнок-деты

человек-люди

 

  1. Напишите:

          Я (знать)  знаю, где аэропорт. Дети (любить)  любят   гулять. Сейчас мы (писать)  пишем   упражнение. Лиза хорошо (отвечать) отвечает  урок. В классе

ученики (читать и слушать)  читают  и  слушают. Георгий (делать) делает  задание. Дедушка и бабушка (отдыхать)  отдыхают.

  1.  Заполните таблицы. Обратите внимание на спряжение глаголов:

Что делать?

А) *Понимать (I)

Я что делаю?  Понимаю
Ты что делаешь?  понимаешь
Он, она, оно что делает?  понимает
Мы что делаем?  понимаем
Вы что делаете?  понимаете
Они что делают?  понимают

Что делать?

Б) *Видеть (II)

Я что делаю?  Вижу
Ты что делаешь?  Видишь
Он, она, оно что делает?  Видит
Мы что делаем?  Видим
Вы что делаете?  Видите
Они что делают?  Видят

 

 

Ընտրովի գործունեություն 11.03.2022

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեություն | Posted on March 11, 2022

  1. Տեղադրի’ր թվաբանական գործողության նշաններ և ստացիր հավասարություն:
    12-6:3=10
    16-6.2=4
    6:2.5=15
    14.2:4=7
    2.(9-4+1):3=4
    12:3=4
    12:3+4+5-6=7
    1․23+4-5=22

 

 

 

Սարգիսն արթնացել է մեկ ու կես ժամ առաջ։ Երեք ու կես ժամ հետո նա գնացքով կմեկնի իր տատիկի մոտ։ Գնացքը մեկնելուց քանի՞ ժամ առաջ է նա արթնացել։

Լուծում՝ 1  ժ 30 ր +3 ժ  30  ր=5  ժամ

Պատասխան՝5  ժամ  առաջ։

  1. 40 րոպե տևողությամբ դասը սկսվեց 11։50ր։ Դասի ճիշտ կեսին  քամին բացեց դասարանի պատուհանը: Ե՞րբ դա տեղի ունեցավ։

Լուծում՝40։2=20    11 ժ 50  ր+20 ր=12  ժ  10  ր

Պատասխան՝12։10

Էլեկտրոնային ժամացույցը ցույց է տալիս `15:51 ր, այսինքն` երկու տարբեր թվանշաններ, մեկ և հինգ։ Օրվա ընթացքում քանի՞ անգամ բոլոր չորս տեղերում կլինեն նույն թվանշանները, օրինակ` 11:11ր:

Լուծում՝00։00,11։11,22։22,

Պատասխան՝3  անգամ։

Ժամը  6:15ր է: Այդ պահից սկսած ժամացույցն անմիջապես սկսեց պտտվել ճիշտ նույն  արագությամբ, բայց` հակառակ ուղղությամբ:  Ի՞նչ ժամ  ցույց կտա ժամացույցը 45 ր հետո:

6ժ 15 ր -45ր=5 ժ 30 ր

Պատասխան՝5։30։

Պատի ժամացույցը, յուրաքանչյուր ժամը լրանալիս (օրինակ՝ ժամը 8:00-ին, 9:00-ին, 10:00-ին), խփում է ժամերի թվին համապատասխան անգամ։ Այն նաև մեկական անգամ խփում է յուրաքանչյուր կես ժամը մեկ (օրինակ 8:30-ին, 9:30-ին, 10:30-ին)։ Քանի՞ անգամ կխփի ժամացույցը 7:55-ից մինչև 10:45-ը

Լուծում՝

8:00-8 անգամ

8։30-1  անգամ

9։00-9  անգամ

9։30-1  անգամ

10։00-10  անգամ

10։30-1  անգամ

8+1+9+1+10+1=30

Պատասխան՝30  անգամ։

Սյունիքի մարզ. ընդհանուր բնութագիր

0

Posted by erikvanyan | Posted in Հայրենագիտություն | Posted on March 11, 2022

1_17_1302953271

Մարզկենտրոնը՝ Կապան

Քաղաքները՝ Ագարակ, Մեղրի, Դաստակերտ, Քաջարան, Սիսիան, Գորիս

Տեսարժան վայրեր՝ Աղիտու, Զորաց Քարեր, Հալիձոր, Որոտնաբերդ, Որոտնավանք, Սիսավան,Վահանավանք, Տաթև, Տաթևի Մեծ Անապատ, Սատանի կամուրջ, Շաքի,Խնձորեսկ

Գետեր՝ Որոտան, Մեղրի, Արաքս, Ողջի, 

Հարևան պետություններ՝  Ադրբեջան, Իրան, ԼՂՀ

Հարևան մարզեր՝ Վայոց Ձոր

Լեռներ՝ Սյունիքը Հայաստանի Հանրապետության ամենալեռնոտ մարզն է: Նրա ամենաբարձր կետը ՝Կապուտջուղ գագաթն է(3906մ). որը համարվում է ՀՀ  2-րդ ամենաբարձր կետը, Արագածից հետո:  Հայտնի են՝ Խուստուփը, Արամազդ, Ծղուկ լեռները:

Բնակչությունը ՝Սյունիքի մարզի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Բնակչության ազգային կազմը և թիվը բազմիցս կտրուկ փոփոխություններ են կրել թշնամիների արշավանքների հետևանքով: Մարզի բնական պայմանների անբարենպաստության պատճառով բնակչությունը շատ է տեղափոխվել այլ վայրեր: Դա է պատճառը, որ մարզի բնակչության խտությունը շատ ցածր է:

250px-syunik-svg

Հովհաննես Թումանյան «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» Գ հատված

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի | Posted on March 11, 2022

Առավոտը վաղ ամբողջ Բադդադը թնդում է մունետիկների ձենից, թե Հարուն Ալ Ռաշիդ թագավորն էսպես է հրամայում. ջուրը աստծունն է և էսօրվանից ոչ ոք իրավունք չունի փողով ծախելու։ Պատռել բոլոր ջրկիրների տիկերն ու ջարդել նրանց կժերը։

Աղքատ Հասանի կուժն էլ ջարդում են ջրի ճամփին ու դատարկ ետ ղրկում։

Մյուս գիշեր թագավորը կրկին դերվիշի շոր է հագնում ու գնում քաղաքը շրջելու։ Կրկին մոտենում է ուրախ Հասանի տանը։ Դարձյալ ուրախության և երգի ձայներ։ Ներս է մտնում։

— Ա՛յ, դերվիշ բաբա, համեցե՜ք, համեցե՜ք, նստիր քո տեղը, քեֆ անենք, ցերեկը երկարացնենք, գիշերը կարճացնենք։ Ուրախանանք, դերվիշ բաբա, ավելի լավ է ուրախանալ, քան տրտմել։

— Իհարկե, ուրախությունը ավելի լավ է։ Ամենքս էլ մեռնելու ենք, ո՛վ կարող է թող ուրախանա,— բացականչում է դերվիշն ու նստում Հասանի կողքին։

Գիշերվա մի ժամին երգիչներն իրենց վարձն առնում են ու հեռանում։ Մնում են դերվիշն ու տան տերը։

— Հասան ախպեր, էսօր ի՛նչ լսեցի, ասում են թագավորը արգելել է ջուր ծախելը, ճշմարի՞տ է արդյոք։

— Ի՜նչպես չէ, ի՜նչպես չէ, ամենքիս ջրի ամաններն էլ ոչնչացրին։ Ա՛խպեր, դու կատարյալ մարգարե ես եղել, ինչ ասում ես՝ մյուս օրը կատարվում է։

— Հապա ի՞նչպես է, որ դու դարձյալ քեֆ ես անում։ Ո՞րտեղից ես գտել էս փողը։

— Երանի թե մարդու պակասը փողը լինի։ Փողի գտնելը հեշտ է, դերվիշ բաբա։ Գնացի մի գործատիրոջ մշակ մտա. օրական մի բան է տալիս, բերում եմ մի մասը ապրուստիս եմ անում, մյուսը երաժիշտներին եմ տալիս ու շարունակում եմ իմ քեֆը։ Բանը մարդու սիրտն է, դերվիշ բաբա։

— Ես իմ հոգին, արժե, որ էդ սրտով թագավորի պալատական լինեիր դու, —բացականչեց դերվիշը։

— Վա´հ, դերվիշ, քո ասածները կատարվում են ճշտությամբ, հիմի որ էս խոսքդ էլ կատարվի՞։

— Ինչո՞ւ չի կատարվի, աշխարհքում անկարելի բան չկա,— պատասխանեց դերվիշն ու բաժանվեցին։

Հարցեր  և   առաջադրանքներ
1. Ինչո՞ւ Հասանը չի տխրում, երբ կորցնում է  իր աշխատանքը։
Հասանը,  ամեն  անգամ,  գործը  կորցնելուց   չի  տխրում,որովհետև   նա  կարողանում  էր  հնար  գտնել,   փող    աշխատել  և  ուրախ  ապրել  ու  քեֆ  անել։
2.Ո՞վ է այն մարդը, որ մտնում է դերվիշի շորերի մեջ։
Դերվիշի  շորեր  հագնող  մարդը   Բաղդադի   թագավոր  Հարուն  Ալ  Ռաշիդն  էր։
3.Վերնագրի՛ր Գ հատվածը։
Չհանձնվող  Հասանը։
4.Ինչո՞ւ դերվիշը նորից եկավ Հասանի տուն։
Դերվիշը  նորից  եկավ  Հասանի   տուն,որովհետև   նա   ուզում  էր  իմանալ,  թե  Հասանը  կարողացել  է  կրկին  նոր  գործ  գտնել,փող  աշխատել   և  կրկին քեֆ  անել։

Մաթեմատիկա 10.03.2022

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկա | Posted on March 11, 2022

Խնդիր  738

Եռանիշ   թվի   թվանշանների  գումարը  26  է։Ո՞ր  թիվը  կարող  է  լինել  այն։

Պատասխան՝998,989,899:

 

Խնդիր  742

Փորձել   պարզել,թե  որ  կենդանին  որ  թվանշանի  տեղն   է  զբաղեցրել։

ա)

Պատասխան՝շուն-7,խխունջ-2,կատու-4

Skip to toolbar