Անհատական ուսումնական պլան

0

Posted by erikvanyan | Posted in Անհատական ուսումնական պլան | Posted on March 14, 2022

Բովանդակություն՝

Էրիկ  Վանյան, Հարավային  դպրոց,  4-րդ  դասարան

  • 8:00- Արթնանալ,նախաճաշ,
  • 8:30- Միասնական երթ դեպի դպրոց,
  • 9:00- Ընդհանուր պարապմունք,
  • 9:20-13:30 -Մասնակցում եմ ուսումնական պարապմունքներին,նախագծերին,
  • Ընտրությամբ գործունեություն՝մաթեմատիկայի  ընտրությամբ  գործունեություն,
  • Լրացուցիչ կրթության չեմ  մասնակցում,
  • Լրացուցիչ կրթություն կրթահամալիրից դուրս չեմ  մասնակցում  
ԴԱՍԱՑՈՒՑԱԿ
  I                                            II                                                  III
Երգ                                             Ընտրություն                                Ռուսերեն
Տեխնոլոգիա                             Ընտրություն                                Մայրենի
Բնագիտ․/տեխ                        Հայրենագիտություն                   Բնագիտ
Մայրենի                                    Մայրենի                                        Մաթեմատ
Անգլերեն                                   Մաթեմատիկա                             Տեխնոլոգիա
Մարմնամարզություն             Մարմնամարզություն
   IV                                                      V
Երգ                                              Ընտրություն
Անգլերեն                                    Ընտրություն
Մայրենի                                     Հայրենագիտություն
Մաթեմատիկա                          Մայրենի
Մարմնամարզություն              Ռուսերեն
                                                      Մաթեմատիկա

ԺԱՄԱՏԱԽՏԱԿ

09:20-10:05
10:10-10:55
11:00- 11:45
11:50-12:35
12:35-12:55 – ընդմիջում
12:55-13:35

13:40-14:20

Հովհաննես Թումանյան «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» Դ հատված

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի | Posted on March 14, 2022

Առավոտը վաղ տերության պաշտոնյաները կտրեցին Հասանի աղքատ տնակի դուռը.

— Էստե՞ղ է կենում քեֆ սիրող Հասանը։

— Ես եմ,— պատասխանեց զարմացած Հասանը։

— Թագավորի հրամանով հետևիր մեզ։

Ուղիղ պալատը տարան Հասանին։ Հայտնեցին, որ թագավորն իրեն պալատականի պաշտոն է տվել։ Պալատականի զգեստ հագցրին, մի թուր էլ կապեցին մեջքը ու կանգնեցրին պալատի մուտքերից մեկի առջև։ Ամբողջ օրը էն մուտքի առջև պարապ կանգնեց Հասանը։ Իրիկունը որ մթնեց, դատարկ ճամփու դրին տուն, թե՝ գնա, առավոտը ետ կգաս քո տեղը կանգնելու։

Գիշերը դարձյալ դերվիշի շոր մտավ Հարուն Ալ Ռաշիդ թագավորն ու գնաց քաղաքը շրջելու։

Գնաց մոտեցավ Հասանի տանը։ Ականջ դրեց։ Զարմանքով լսեց, որ դարձյալ հնչում են երգն ու երաժշտությունը։ Հասանը քեֆ է անում դարձյալ։ Ներս մտավ։

— Դերվի՜շ, դերվի՜շ, քո տունը չքանդվի, արի է՛, երեկվա խոսքդ էլ կատարվեց, թագավորն ինձ պալատում պաշտոն է տվել։

— Ի՞նչ ես ասում։

— Աստված վկա։

— Եվ երևի շատ փող է տվել…

— Չէ՜, ինչ փող. մի գրոշ չտվին։ Դատարկ տուն ղրկեցին։

— Հապա որտեղի՞ց ես փող գտել, որ դարձյալ քեֆ ես անում։

— Նստի՛ր, ասեմ որտեղից։ Մի թուր են կապել մեջքս։ Իրիկունը տուն գալիս մտածեցի, թե՝ հո ես մարդ չեմ սպանելու։ Տարա պողպատի շեղբը (մեջը) ծախեցի, պողպատի փոխարեն փայտե շինել տվի, մեջը դրի, եկա տուն։ Եկա պողպատի փողով քեֆ սարքեցի։ Լավ եմ արել, չէ՞, դերվիշ, ավելի լավ է ուրախություն ունենալ, քան մարդ սպանելու սուր։

— Հա´, հա´, հա´,— ծիծաղեց դերվիշը։— Լավ անելը՝ լավ ես արել, Հասան, բայց եթե էգուց քեզ թագավորը հրամայի, թե՝ կտրի էս հանցավորի գլուխը՝ ի՞նչ ես անելու։

— Բերանդ բարի բաց արա, ա՛յ չարագուշակ դերվիշ,— բարկացավ Հասանը։ — Հակառակի նման ինչ էլ ասում ես, կատարվում է. չե՞ս կարող մի լավ բան ասել…

Ու շատ վշտացավ Հասանը։ Սիրտը երկյուղ ընկավ, ամբողջ գիշերը չկարողացավ քնի։

Իրավ որ, մյուս օրը թագավորը կանչեց Հասանին ու ամբողջ արքունիքի առջև հանդիսավոր հրամայեց, որ մի հանցավորի գլուխը կտրի։

— Հանիր թուրդ ու կտրի էս հանցավորի գլուխը։

— Ապրած կենաս, մեծ թագավոր,— պատասխանեց սարսափած Հասանը,— ես իմ օրում մարդու գլուխ չեմ կտրել, չեմ կարող։ Փորձված մարդիկ շատ կան քո պալատում, հրամայիր մի ուրիշը կտրի…

— Ես քեզ եմ հրամայում,— սաստեց թագավորը,— եթե մի վայրկյան էլ ուշացրիր, գլուխդ կթռչի։ Հանի՛ր թուրդ…

Էս խոսքի հետ թշվառ Հասանը մոտեցավ հանցավորին, ձեռքերը տարածեց ու աղաղակեց դեպի երկինք.

— Տեր աստված, արդարն ու մեղավորը դու գիտես։ Եթե էս մարդը մեղավոր է, ինձ ուժ տուր, որ մի զարկով թռցնեմ սրա գլուխը, իսկ եթե արդար է, թող փայտ դառնա իմ թուրը..

Ասավ, դուրս քաշեց թուրը… Փա՜յտ։ Հրաշքի վրա պալատականները մնացին ապշած։ Էստեղ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը փառ-փառ ծիծաղեց ու ամեն բան բաց արավ, պատմեց իր պալատականների առջև։ Շատ ծիծաղեցին պալատականները ու շատ գովեցին թե՛ ուրախություն սիրող Հասանին, թե՛ թագավորին։ Ծիծաղեց մինչև անգամ էն դժբախտ հանցավորը, որ չոքած, վիզը մեկնած սպասում էր թրի զարկին։ Թագավորը բաշխեց հանցավորին իր կյանքը, իսկ Հասանին դառնալով՝ հռչակեց նրան իր սիրելի մարդը ամբողջ տերության մեջ ու լավ պաշտոն տվեց, որ միշտ աշխատի ու անպակաս ուրախ ապրի, ուրիշներին էլ սովորեցնի ուրախ ապրել աշխարհքում:

Հարցեր  և   առաջադրանքներ։

1.Ինչու՞   թագավորը   հրամայեց   Հասանին,որպեսզի  նա   կտտրի   հանցավորի  գլուխը։

Թագավորը   հրամայեց   կտրել   հանցավորի   գլուխը,որովհետև   նա  գիտեր,որ Հասանը  դա  չէր  անի  և ի՞նչ  ելք   կգտներ  նա։

2.Բնութագրիր   թագավորին։

Թագավորը  խորամանկ   էր,փորձությունների  ենթարկող   մարդ  էր։

3.Բնութագրիր   Հասանին։

Հասանը   բարի   էր,հյուրսեր,ուրախ,աշխատանքից  չհոգնող   և   քչով  բավարարվող  էր։

4.Վերնագրիր  Դ   հատվածը։

Խղճասեր   Հասանը,Ճանաչված  Հասանը։

Ինչպե՞ս կվարվեիր եթե լինեիր Հասանի փոխարեն։
Ես  կխղճայի  այդ  մարդուն  և   նրա   գլուխը  չէի  կտրի։Թող  թագավորը  ինչպես   ուզեր,այնպես  էլ   վարվեր։
Ի՞նչ խորամանկ քայլի դիմեց Հասանը։
Նա  թրի   կտրող   մասը  փայտ  էր  դրել    և   գիտեր,որ դրանով     չի  կարող  կտրել  հանցավորի  գլուխը։Նա դիմեց խորամանկության,ասելով՝  եթե այս մարդը մեղավոր է, ինձ ուժ տուր, որ մի զարկով թռցնեմ գլուխը, իսկ եթե արդար է, թող փայտ դառնա իմ թուրը։
Պատմի՛ր քո ամենասիրելի հերոսի մասին։

Իմ   ամենասիրելի   հերոսը    Հասանն   է,որովհետև  նա   շատ  խելացի,աշխատասեր   մարդ   էր  և   միշտ  մի  հնար  գտնում   էր  աշխատանք  գտնելու  և   ուրախ  ապրելու  համար։

Ջերմաստիճան: Ջերմաչափ

0

Posted by erikvanyan | Posted in Բնագիտություն | Posted on March 14, 2022

Երբ առօրյայում օգտագործում ենք տաք, սառը բառերը, նախևառաջ նկատի ենք ունենում մեզ շրջապատող առարկաների, օդի. ջրի .տաք կամ սառը լինելու մեր զգացողությունը: Մեզ շրջապատող առարկաների, օդի, ջրի տաքության կամ սառնության չափը որոշվում է ջերմաչափով : Իսկ ի՞նչ է ջերմաչափը:

Ջերմաչափը բաղկացած է իրար մեջ տեղադրված երկու ապակե բարակ խողովակներից: Դրսի խողովակի ներքևի լայն մասը լցված է սնդիկով կամ գունավոր (հիմնականում կարմիր) սպիրտով, որի մեջ է գտնվում երկրորդ՝ բարակ խողովակի ծայրը:

Այժմ տեսնենք, թե ինչպես է չափվում օդի ջերմաստիճանը: Եթե օդը տաքանում է, ապա սնդիկը կամ սպիրտը նույնպես տաքանում են, ընդարձակվում և բարակ խողովակով վեր բարձրանում: Իսկ երբ օդը պաղում է, սնդիկի սյունը իջնում է ներքև: Ջերմաչափի արտաքին խողովակի ներսում տեղադրված սպիտակ թիթեղի վրա թվանշաններ և փոքրիկ գծիկներ կան:

Դրանք ցույց են տալիս ջերմաստիճանը և կոչվում են աստիճաններ: 0  (զրո) աստիճանից վերև գրված թվերը ցույց են տալիս դրական ջերմաստիճանը, իսկ Օ-ից ցած գրված թվերը համապատասխանում են բացասական ջերմաստիճանին: Աստիճան բառի փոխարեն ջերմաչափի սանդղակի վերին աջ անկյունում նշված է փոքրիկ օղակ (°), որը աստիճանի նշանն է: Օղակի կողքին նշվում է С (Ց) տառը, որը Ցելսիուս գիտնականի ազգանվան առաջին տառն է Օրինակ՝ 5″ С, կարդում ենք՝ հինգ աստիճան ըստ Ցելսիուսի: Հիշիր, որ երբեմն ջերմաստիճանի գրառումներում С տառը չի գրվում:

Երբ սնդիկի կամ սպիրտի սյունը բարձր է Օ-ից և գտնվում է, օրի­նակ, 15 նիշի դիմաց, ապա կարդում ենք 15° С (+15° С): Իսկ եթե ցածր է Օ-ից, ցույց է տալիս բացասական ջերմաստիճան, օրինակ’ -8-ի դեպ­քում, ապա կարդում ենք՝ մինուս 8° С:

Բացի օդի ջերմաստիճանը չափող ջերմաչափերից, մեզ ծանոթ է բժշկական ջերմաչափը, որով չափեւմ ենք  մարմնի ջերմաստիճանը, երբ հիվանդ ենք լինում: Կան նաև ջրի, հողի, տարբեր սարքերի ջերմաստիճանը գրանցող ջերմաչափեր:

Ինչպե՞ս և ինչո՞ւ է առաջանում քամին: Երկրի մակերևույթի տարբեր տեղամասեր տարբեր չափով են Արեգակից ջերմություն ստանում: Այդ ջերմության շնորհիվ օդը տաքանում է, ընդարձակ­վում, թեթևանում և բարձրանում է վեր, իսկ նրա տեղը անմիջապես զբաղեցնում է համեմատաբար սառը օդը: Սովորաբար դեպի Երկրի մակերևույթի այն տեղա­մասը, որտեղից օդը շատ տաքացել ու վեր է բարձրացել, սկսում է տեղափոխվել հարևան տեղամասի համեմատաբար սառը օդը, և առաջանում է քամի:

Այսպիսով՝ երկրի մակերևույթով օդի հորիզոնական տեղաշարժը կոչվում է քամի:

Շատ ուժեղ քամիները անվանում են փոթորիկներ: Երբեմն փոթորիկներ են լինում նաև Հայաստանում: Փոթորկի ժամանակ ծառեր են կոտրվում, տանիքներ են պոկվում, շրջվում են էլեկտրահաղորդման սյուները և այլն :

Քամին մարդկանց նաև օգուտ է տալիս: Քամու ուժով շարժվում են առագաստանավերը: Քամին աշխատեցնում է հողմաղացը, և հացահա­տիկից ալյուր են ստանում : Քամու ուժով հողմակայաններում էլեկտրական էներգիա են ստանում։

Skip to toolbar