Դասարանական աշխատանք 07․04.2022

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկա | Posted on April 7, 2022

Խնդիր  984

ա)A  և  B  քաղաքներից   միմյանց  ընդառաջ  դուրս  եկան  երկու  ավտոմեքենա  և   3  ժամ  հետո  հանդիպեցին։Առաջին  ավտոմեքենան  1  ժամում  անցնում  է  80  կմ,իսկ   երկրորդը՝70  կմ։Հաշվել   A  և  B    քաղաքների  հեռավորությունը։

Լուծում՝80.3=240   70.3=210   240+210=450

Պատասխան՝450  կմ։

 

բ)A  կետից   հակադիր  ուղություններով  դուրս  եկան  երկու   ավտոմեքենա   և    3  ժամ   հետո  որքա՞ն  կլինի  նրանց   միջև   հեռավորությունը,եթե  առաջին  ավտոմեքենան  1  ժամում  անցնում   է  70  կմ,իսկ  երկրորդը՝80  կմ։

Լուծում՝80.3=240   70.3=210   240+210=450

Պտասխան՝450  կմ։

 

գ)A  վայրից  միևնույն  ուղղությամբ  դուրս  եկան   երկու  ավտոմեքենա։3  ժամ  հետո  որքա՞ն  կլինի  նրանց  միջև  հեռավորությունը,եթե   առաջին  մեքենան  1  ժամում    անցնում  է  70  կմ,իսկ  երկրորդը`80 կմ։

Լուծում՝80.3=240   70.3=210   240-210=30

Պտասխան՝30  կմ։

Վարժ․987

Լրացնել  նախադասությունը։

Հավասար   հայտարար  ունեցող  կոտորակներից  մեծ  է  այն  կոտորակը,որի  համարիչը  ավելի  մեծ  է։

 

Հավասար   համարիչ   ունեցող  կոտորակներից  փոքր  է  այն   կոտորակը,որի  հայտարարը  ավելի  մեծ է։

 

Խնդիր 988

Ուրբաթ  օրը՝ժամը  17։00-ին,Հայկը  մեկնեց  շրջագայության  և  վերադարձավ  կիրակի  օրը՝ժամը  18։00-ին։Որքա՞ն  ժամանակ  տևեց  Հայկի  շրջագայությունը։

Լուծում՝1 օր=24 ժ    24․2=48   48+1=49   49  ժ=2  օր  1  ժամ

Պատասխան՝2 օր  1  ժամ։

 

Վարժ․969

Շրջանային  տրամագրի  միջոցով   ցույց  է  տրված   այգում   խնձորենիների,տանձենիների  և  ծիրանենիների  բաշխվածության։Ուշադիր   ուսումնասիրիր  այն  և  լրացրու  նախադասությունները։

 

Ամենաշատ   տարածքը  զբաղեցնում   է  խնձորենիները։

Ծիրանենիները  զբաղեցնում  են  ամբողջ  այգու  2/6  մասը։

 

Տանձենիների  զբաղեցրած  տարածքի  մակերեսը  3   անգամ  փոքր  է   խնձորենիների  տարածքից։

 

Խնձորենիները  զբաղեցնում   են  ամբողջ  այգու   3/6  մասը։

Ջաննի Ռոդարի Թարս հարցեր

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի | Posted on April 7, 2022

Կար-չկար մի տղա, որն ամբո-ջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ ան-ամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր-եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա՜ր մորուք դար-ավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

Հարցեր և առաջադրանքներ. մաս առաջին

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն գիծ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    ամբողջ,անգամ,երբեք,դարձավ

2. Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
ա) երեսառած
բ) կամակոր
գ) հակառակ կողմով
դ) բոլորին հակառակ

  1. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:

վատ-լավ

սովորական-անսովոր

պարզ-բարդ

երկար-բարակ

 

  1. Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը

5.Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Մի փոքրիկ պապիկ,
հագին հազար շապիկ:

Կաղամբ

6. Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:

Այդ  տղան   շատ  էր  սիրում  անպատասխան  հարցեր  տալ  բոլորին։
7. Ինչո՞ւ էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

8. Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:

Բոլորովին  հուսահատվելով՝հակառակ  ինչուիկը  տեղափոխվեց  մի  սարի  գագաթ,իր  համար  խրճիթ  շինեց  և  այնտեղ  հնարում  էր  նոր-նոր  հարցեր։

9.Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:
Ինչու՞  էկրանը   հեռախոս  ունի։

Էկրանը  հեռախոս  ունի,որովհետև  եթե  էկրանը  հեռախոս  չունենար  մենք  չէինք  կարողանա  իրար  զանգել։

10.Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :

Ինչու՞   աթոռը    սեղան   ունի։

Աթոռը  սեղան  ունի,որ  մենք  կարողանանք    դաս  սովորել։

Skip to toolbar