Երկիր առանց սխալների

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի | Posted on April 11, 2022

Ապրում էր մի մարդ,
Անհանգիստ մի մարդ:
Նա շրջագայել էր ողջ մոլորակով,
Փնտրել էր ամբողջ երկրով մեկ
Մի անսխալ երկիր:
Բայց, ցավոք, հույսերը զուր էին
Ամենուր հանդիպում էր սխալների՝
Ե՛վ հյուսիսում, և՛ հարավում,
Ամենափոքր տարածաշրջաններում
Ամենուր սխալներ էին:
Ուրեմն նա անիմա՞ստ էր փնտրում,
Ո՛չ, մենք դրա հետ համամիտ չենք:
Պետք է այլ նպատակ դնել:
Փնտրել լրիվ ուրիշ ճանապարհ.
Դադարել շրջել աշխարհից աշխարհ,
Անհանգստացնել ողջ մոլորակը,
Այլ քո երկրում պետք է շտկես
Սխալները մեկ առ մեկ:

  1. Մտովի շրջագայիր հերոսի հետ, գրիր, թե որ երկրներում շրջեցիք և ի՞նչ սխալներ տեսաք:

Ես  և  այդ  հերոսը  մեկնեցինք   Ռուսաստան,Ամերիկա  և  գտանք  շատ  սխալներ։Մենք  գտանք  այնպիսի  սխալներ,որոնք  մեզ  շատ  էին  վախեցրել։Ինձ հետ  այդպիսի  դեպք  երբեք  չէր  պատահել։

Ի՞նչ սխալներ ես դու գործել, որոնց համար զղջացել ես:

Ես  շատ  անգամ  խաբել  եմ  իմ  մայրիկին  և  հիմա  զղջում  եմ,որ  խաբել  եմ  իրեն։

  1. Ի՞նչ է սխալը:

Սխալն այն  է,որ  դու  ինչ-որ  մի  բան  ճիշտ  չես  անում։

Բույսերի կառուցվածքն ու կենսագործունեությունը

0

Posted by erikvanyan | Posted in Բնագիտություն | Posted on April 11, 2022

220px-Illustration_Convallaria_majalis0

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:

Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:

Բացի նշվածից՝ բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:

Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝  լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:

Բույսերի մասին շատ հետաքրքիր երևույթներ կարելի է դիտել անտա­ռում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջա­կա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:

Բույսերի մասին գիտությունը կոչվում է բուսաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:

Բույսերը  աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր:

Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:

Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը:Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը:Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:

Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:

Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝  լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ:

Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:

Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում:

Բույսը տերևներով կլանում է ածխաթթու գազ և մեզ է տալիս թթվածին, որը մեզ շատ անհրաժեշտ է։ Բույսերը բացի այդ մեզ համար սնունդ են և հողի համար պարարտանյութ։

Դիտարկեք շրջապատի որևէ բույս։ Նկարեք այդ բույսը: Ցույց տվեք նրա ստորգետնյա և վերգետնյա հատվածները, նշեք բույսի օրգանները: Թվարկեք այն բույսերը, որոնք ծաղկում են: Նյութը կարող է լինել նաև տեսաֆիլմի տեսքով։

Skip to toolbar