Ջանի Ռոդարի »Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա»

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի | Posted on April 18, 2022

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ  երկրում կառուցված  էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր:

Ճանապարհի կո□քին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վար□ քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին բութ:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տար□րինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս ան□ամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Կողքին,վարդ,տարօրինակ,անգամ։

  1. Ի՞նչ է նշանակում պուրակ բառը.
    ա/բանջարանոց
    բ/արտ
    գ/զբոսայգի
    դ/ծաղկի խանութ

3.Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից՝  զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա

ա/Ինձ համար արա, քեզ համար սովորիր :
բ/ Խաչն իմն է   զորությունը  ես գիտեմ:
գ/Փողոցում  գտածը  փողոցում էլ կկորցնես:
դ/Այսօրվա  գործը վաղվան չեն թողնի:

5.Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

6. Տուգանք, զգուշություն, քաղաքային, արդարացի բառերը ածանցավոր բառեր են, առանձնարու ածանցները, ապա այդ ածանցներով կազմիր նոր բառեր։

Տուգանք-անք-զարդարանք,

զգուշություն-ություն-առանձնահատկություն

քաղաքային-ային-մարդկային

արդարացի-ացի-գյուղացի

7.Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:

Ջովանինոն  հայտնվել  էր  երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկար։

8.Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:

Պարեկը  նշանակեց  տուգանք,որ  այդ  մարդը  պարեկին  ապտակի։

Եթե  որևէ  մեկը   աղբ  թափեր  փողոցում,պարեկը  բանտում  կհայտնվեր։

9.Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.

ա/որովհետև վճարել էր տուգանքը
բ/որովհետև պարեկը արդարացի էր
գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
դ/որովհետև միամիտ էր

10.Կուզեի՞ր Ջովանինոյի  հետ գնալ այդ երկիր:

Այո,ես  կուզեի  գնալ  այդ  երկիրը   Ջովանինոյի  հետ։

11. Ինչպիսի՞ երկրում կուզեիր ապրել, 5-10 նախադասությամբ նկարագրիր այդ երկիրը:  Գրիր այնպես, որ պատումդ լինի հետաքրքիր ու անկեղծ:

Ես  կուզեի  ապրել  երկրում,որտեղ  վճարել  պետք  չէր։Այնտեղ  ես  կարող  էի     ինձ  համար  գնել  խաղալիք  և  չվճարել։Այնտեղ,  երբ   ես  գնայի  ռեստորան   կարող  էի  չվճարել։Այնտեղ  ամենինչը   անվճար  էր։

Բակտերիաներ և սնկեր

0

Posted by erikvanyan | Posted in Բնագիտություն | Posted on April 18, 2022

:Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Կան նաև սնկեր: 

Բակտերիաներ: Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:

Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որը շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:

Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տար­բերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է:

Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: Հո­ղում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտե­րիաներ):

Բակտերիաների առանձնահատկություններից է արագ կիսումը, որի հաշվին նրանց թվաքանակր մեծ է:

Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Այդ բակտերիանե­րը վնասակար են:

Բակտերիաների մասին գիտությունը ընդգրկված է մանրէաբանութ­յունում:

Սնկեր: Սնկերն ավելի մեծ չափերի են հասնում, քան բակտերիաները: Ունեն տարբեր ձևեր: Սնկերի մեծ մասը բազմաբջիջ է: Սնկերի մարմինը կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերում են նաև գլխիկ և ոտիկ: Դրանք գլխարկավոր սնկեր են։

Սնկերը ևս ունեն լավ արտահայտված արտաքին կառույց, սնվում են, շնչում, բազմանում, օժտված են կենդանի օրգանիզմների այլ հատկու­թյուններով: Նրանք ունեն շատ նմանություններ բույսերի և կենդանիների հետ: Սնկերը սնվում են պատրաստի օրգանական նյութերով:

Սնկերը մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկր մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:

Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելի սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:

Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տար­բեր հիվանդություններ:

Սնկերի մասին գիտությունն անվանվում է սնկաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ գիտեք բակտերիաների և սնկերի մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:

Բակտերիաները և սնկերը տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը։Բակտերիաները պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք տեսանելի են միայն մանրադիտակով: Սնկերը բակտերիաներից մեծ են, բազմաբջիջ և ունեն տարբեր ձևեր: Սնկերի մարմինը կազմված է թելերից: Որոշ սնկեր ունեն գլխիկ և ոտիկ: Սնկերն ունեն շատ նմանություններ բույսերի և կենդանիների հետ:

2. Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:

Բակտերիաները բացահայտել է Հոլանդացի բնագետ Անտոնի վան Լևենհուկը: Նա ստեղծել է մանրադիտակը, որով տեսել է բակտերիաները:

3. Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից:

Բակտերիաները լինում են տարբեր ձևի (ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն), չափսի և գույների: Դրանք պատված են հատուկ կառույցով, որը դրանց պաշտպանում է միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից:

4. Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:

Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից:

5. Ինչո՞ւմն է բակտերիաների դերը բնության մեջ և մարդու կյանքում:

Բակտերիաները լինում են օգտակար և վնասակար: Օգտակար բակտերիաները նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը: Իսկ վնասակար բակտերիաները փչացնում են տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ:

6. Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին:

Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկը մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:

7. Որո՞նք են ուտելի սնկերը: Իսկ որո՞նք են թունավոր:

Ուտելի սնկեր են՝ սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը: Իսկ թունավոր սնկերը վնասում են բույսերին և կենդանիներին, օրինակ՝ ճանճասպանը, գունատ ճանճասպանը։

8. Հետաքրքրվեք բակտերիաներով և սնկերով հարուցված հիվանդութ­յունների և դրանք կանխարգելելու միջոցառումների մասին:

Վնասակար բակտերիաները և սնկերը վնասում են մարդուն և հարուցում են հիվանդություններ: Հիգիենայի կանոնների հետևելը և ճիշտ սնվելը օգնում են կանխարգելել այս հիվանդությունները:

Բակտերիաների հիվանդածնությունը բնության մեջ հայտնաբերված մեծ քանակությամբ բակտերիաների փոքրաթիվ մասն է ախտածին։ Օրգանիզմի պաշտպանական պատնեշների հաղթահարումը, նրա հյուսվածքների մեջ ներխուժումը  և թունավոր նյութեր արտադրելը  կազմում է բակտերիաների հիվանդածնությունը։Օրինակ  մի շարք հիվանդությունները՝ (դիֆթերիափայտացումբոտուլիզմ  և այլն։Մաշկի սնկազարություններ  դերմաաոմիկոզներ, մաշկային հիվանդություններ, որոնք առաջանում են մակաբույծ սնկերով  ախտահարվելիս։

Հասարակական վայրերում (սաունա., լողավազան ու բաղնիք) միայն փակ ռետինե հողաթափեր կրել։ Ոտքերը լվանալ օրական 2 անգամ՝ առավոտյան ու երեկոյան, ապա լրիվ չորացնել։ Կանխարգելման նպատակով միջմատնային գոտիները մշակեք հակասնկային քսուքներով ու փոշիներով։ Պարբերաբար փոխել գուլպաները՝ նախապատվությունը տալով բնականին։ Ուրիշի կոշիկ, գուլպա ու հողաթափ  չօգտագործել (նույնը վերաբերում է սրբիչին ու եղունգների մշակման պարագաներին)։ Հնարավորության դեպքում ընտրել կաշվից ազատ ու հանգիստ կոշիկ։

9. Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները: Ին­չո՞ւ, փորձեք հասկանալ և բացատ­րել:

Եթե ատամները ամեն օր չմաքրենք, բերանի վնասակար բակտերիաները կսնվեն ատամների արանքում մնացած սննդի մնացորդներով, կբազմանան և կվնասեն մեր ատամները, լնդերը:

Ատամնափառը բակտերիաներից կազմված թաղանթ է, որն առաջանում է ատամների մակերեսին, երբ մենք պարբերաբար կամ ճիշտ չենք մաքրում մեր ատամները: Այն նպաստում է լնդային հիվանդության զարգացմանը, ինչպես նաև ատամների քայքայմանը և կարիոզ խոռոչների գոյացմանը: Ատամնափառում առկա բակտերիաների գործունեության արգասիքները բերում են նաև բերանում տհաճ համի և վատ հոտով շնչառության առաջացման:

Օրվա մեջ առնվազն երկու անգամ՝ առավոտյան, մինչև նախաճաշելը և ուշ երեկոյան, մինչև անկողին մտնելը խոզանակով և մածուկով առնվազն 2 րոպե տևողությամբ մանրակրկիտ կերպով մաքրել  ատամները:

Երբեք խոզանակով չմաքրել  ատամները սնունդ ընդունելուց անմիջապես հետո, այլապես կարող են վնասել  ատամները, հատկապես, եթե կերել եք միրգ կամ խմել եք ըմպելիքներ, գինի կամ թթու պարունակող այլ մթերքներ:

Պատճառն այն է, որ թթվային միջավայրում ատամների էմալը կարող է քիչ փափկել և խոզանակով մաքրելիս՝ վնասվել: Դրա փոխարեն, սնունդ ընդունելուց հետո հետաձգել ատամների մաքրումը մոտ 1 ժամ՝ հնարավորություն տալով, որ թուքը հասցնի չեզոքացնել թթուն:

Ամերիկայի հյուսիսում գտել են մի սունկ, որի մարմնի թելերը տարած­ված են 15 հեկտար մակերեսով տարածքում և կշռում են 100 տոննա:

Մուլտֆիլմ

Թունավոր սնկեր

Լրացուցիչ նյութ՝ հետարքիր փաստեր սնկերի մասին

1. Աշխարհում կա ավելի քան 2 միլիոն տեսակի սունկ, որոնցից դասակարգված են միայն մոտ 80 հազարը:

2. Սնկերի շատ տեսակներ գիշատիչներ են: Գիշատիչ սնկերը հատուկ հարմարություններ ունեն, որոնց միջոցով միջաներ են որսում: Կան նաև տեսակներ, որոնք փոշոտելով իրենց սպորները և ներթափանցելով զոհի մեջ, աճում են նրա մեջ:

3. Ճանճասպանի մեջ թույնի պարունակությունն այնքան էլ շատ չէ: Դրանից մահանալու համար անհրաժեշտ է մոտ 4 կգ ուտել: Իսկ դժգույն գարշասունկն այնքան թունավոր է, որ մեկ սունկը կարող է 4 մարդ սպանել:

4. Միջինը յուրաքանչյուր սունկ 90%-ով կազմված է ջրից:

5. Աշխարհի երբևէ հայտնաբերված ամենամեծ սնկերից մեկը համարվում է 1985 թվականին ԱՄՆ Վիսկոնսին նահանգում գտնված սունկը, որը կշռել է 140 կգ:

6. Սնկերը բույսեր չեն, ինչպես երկար ժամանակ ընդունված էր դրանք կոչել, քանի որ չունեն քլորոֆիլ: Սնկերը նաև կենդանիներ չեն, քանի որ չունեն ստամոքս:

7. Ամենամեծ սունկն ապրում է ԱՄՆ Օրեգոն նահանգում: Նրա սնկամարմինը զբաղեցնում է մոտ 900 հետկար տարածք և կշռում է մի քանի հարյուր տոննա:

8. Ամենաթանկ սունկը տրյուֆելն է: Դրա մեկ կգ-ն արժե մոտ 2500$:

9. Ամենահետաքրքիր սնկերից մեկը պլազմոդիումն է: Այն կարողանում է քայլել: Իհարկե, շատ դանդաղ է քայլում. մեկ մետրն անցնում է մի քանի օրում:

10. Սնկամարմինը շատ դանդաղ է աճում. տարեկան ընդամենը 10-12 սմ:

11. Շեկլիկները կարելի է ուտել նաև հում վիճակում:

12. Աշխարհի առաջին հակաբիոտիկը` պենիցիլինը, ստացել են սնկից:

13. Աշխարհի ամենահազվագյուտ սնկերից մեկը սատանայի սիգարն է: Այն աճում է ԱՄՆ Տեխաս նահանգում և Ճապոնիայի որոշ վայրերում: Բացի այդ` սա միակ սունկն է, որ ձայն է հանում. սպորները բաց թողնելիս սուլոց է արձակում:

14. Չեռնոբիլի ԱԷԿ-ի ռեակտորում 2002 թվականին հայտնաբերվել են սնկեր, որոնք իրենց շատ լավ էին զգում: Ընդ որում, այս սնկերին ճառագայթումն անհրաժեշտ էր ապրելու համար, ինչպես արևը` բույսերի:

15. Սնկերը` որպես մթերք, որոշ հատկություններով մոտ են մսին, որոշներով` բույսերին:

Пасхальный боулинг

0

Posted by erikvanyan | Posted in Ռուսերեն | Posted on April 18, 2022

Skip to toolbar