Մաթեմատիկայի ֆլեշմոբ առաջին մակարդակ

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկա | Posted on April 28, 2022

1. Զատիկը քանի՞ անգամ պետք է թեքվի աջ, որ նշված ճանապարհով հասնի թփին:

Подпись отсутствует

Պատասխան՝3
2. Մարտի 12-ից քանի՞ օր հետո ենք նշել Սուրբ Զատկի ծեսը՝ որն այս տարի ապրիլի 17-ին էր:

Подпись отсутствует

Պատասխան՝36
3. Ծառի երկու ճյուղերին նստած էին 16 ճնճղուկ։ Առաջին ճյուղից թռան, գնացին երկու ճնճղուկ, իսկ երկրորդ ճյուղից հինգ ճնճղուկ թռան նստեցին առաջին ճյուղին, որից հետո ճնճղուկների թիվը երկու ճյուղերին հավասարվեց։ Սկզբում քանի՞ ճնճղուկ կար յուրաքանչյուր ճյուղին:

Подпись отсутствует

Պատասխան՝առաջին ճյուղին՝14,երկրորդ ճյուղին՝2։
4. Արայիկն ու Էրիկը Զատկատոնին խաղում էին Ձուգլորիկ: Էրիկը խաղը սկսելուց առաջ ուներ 18 ձու, իսկ Արայիկը՝ Էրիկի ունեցածի կեսը: Խաղի ավարտին Արայիկը կարողացավ Էրիկից շահել 3 ձու: Քանի՞ ձու ուներ Արայիկը խաղից հետո:

Подпись отсутствует

Պատասխան՝12
5. Աննան բացեց իր խնդրագիրքը և նկատեց, որ որոշ էջեր պակասում են։ Ձախ էջին նա տեսավ գրված 14 թիվը, իսկ աջ էջին՝ 17։ Քանի՞ թերթ էր պոկված։
Պատասխան՝1  թերթ
6. Եվան ուներ տասը ձվիկ. չորսը՝ կարմիր, երեքը՝ կապույտ, երկուսը՝ կանաչ և մեկը՝ դեղին: Նա այդ ձվիկները դասավորեց այնպես, որ նույն գույնի երկու ձվիկ իրար կողք և իրար վրա չգտնվեն (տես նկարը): Ի՞նչ գույնի ձվիկ դրեց Եվան ներքևից երկրորդ շարքի մեջտեղում:

Подпись отсутствует

Պատասխան՝կարմիր
7. Եռանիշ թվի թվանշանների գումարը 4 է: Այս պայմանին բավարարող քանի՞ եռանիշ թիվ կա:
Պատասխան՝10  հատ
8. 3 ընկեր սպասեցին 3 ժամ, որպեսզի անձրևը կտրվի։ Նրանցից յուրաքանչյուրը քանի՞ ժամ սպասեց։
Պատասխան՝3   ժամ։
9. Լիլիթն ուներ 7 կարմիր ձու և 2 դեղին ձու: Նա 2 կարմիր ձու տվեց Վաղարշակին, որն իր հերթին մի քանի դեղին ձու տվեց Լիլիթին: Վաղարշակը քանի՞ դեղին ձու տվեց Լիլիթին, եթե դրանից հետո Լիլիթն ուներ հավասար քանակով դեղին և կարմիր ձու:

Подпись отсутствует

Պատասխան՝3   դեղին  ձու
10. Զատկատոնի համար Մարիանան գնեց 1կգ բրինձ, 2կգ չամիչ և վճարեց 2800 դրամ: Կատրինան գնեց 1կգ բրինձ, 1կգ չամիչ և վճարեց 1800 դրամ: Որքա՞ն արժե 1կգ բրինձը և 1կգ չամիչը:
Պատասխան՝1  կգ  չամիչը-1000  դրամ,1 կգ  բրինձը-800  դրամ

Մաթեմատիկայի ֆլեշմոբ երկրորդ մակարդակ

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկա | Posted on April 28, 2022

1. Տեղափոխելով ընդամենը 2 լուցկու հատիկ՝ ստացիր առնվազն հինգ տարբեր թվանշան պարունակող հնարավոր ամենամեծ վեցանիշ թիվը։

Подпись отсутствует

750851
2. Վերականգնիր հավասարությունը՝ օգտագործելով թվաբանական գործողության նշանները: 8 7 6 5 4 3 2 1 = 3
3. Արամը մայրիկին նվիրեց սպիտակ, կարմիր ու վարդագույն կակաչներից կազմված ծաղկեփունջ, որը կազմված էր 25 ծաղկից: Քանի՞ սպիտակ կակաչ կար ծաղկեփնջում, եթե հայտնի է, որ ծաղկեփնջում սպիտակ ու կարմիր կակաչների քանակը հավասար էր, իսկ վարդագույն կակաչները 2 անգամ քիչ էին սպիտակներից։
Պատասխան՝10
4. Կշեռքին դրված միրգը տարայի հետ միասին 1կգ 200գ է: Մրգի կեսը վերցնելուց հետո այն դարձավ՝ 800գ։ Քանի՞ գրամ է տարան:
Պատասխան՝400  գ։
5. Գտիր ամենամեծ երկնիշ թիվը, որի թվանշանների գումարը 8 է, իսկ արտադրալը՝ 15։
Պատասխան՝53։
6. Թվի և իր կրկնապատիկի գումարը քանի՞ անգամ է մեծ այդ թվի կեսից։
Պատասխան՝6 անգամ։
7. Արմենը 11 տարեկան է, իսկ Միքայելը՝ 1 տարեկան։ Քանի՞ տարի հետո Արմենը Միքայելից մեծ կլինի երկու անգամ։
Պատասխան՝9
8. Քառակուսու մակերեսը 36 է։ 5 այդպիսի քառակուսիներ իրար կողք դասավորելով ստացվել է ուղղանկյուն։ Գտեք այդ ուղղանկյան պարագիծը։
Պատասխան՝72
9. Աննան, երբ իր մոտ եղած կոնֆետները որոշեց հավասարապես տեղավորել 8 տուփում, նկատեց, որ 2 կոնֆետ ավելանում է։ Նա տուփերի քանակը ավելացրեց 4-ով ու կրկին փորձեց հավասարապես տեղավորել եղած տուփերում, սակայն նկատեց, որ այդ դեպքում ևս ավելանում է 2 կոնֆետ։ Ամենաքիչը քանի՞ կոնֆետ կարող էր ունենալ Աննան, եթե հայտնի է, որ նրա ունեցած կոնֆետների քանակը երկնիշ թիվ է։
Պատասխան՝26։
10. Գնացքը հաստատուն արագությամբ շարժվելով 2 օրում անցավ 2720կմ ճանապարհ։ Առաջին օրը նա ճանապարհի վրա ծախսեց 20 ժամ, իսկ երկրորդ օրը՝ 6 ժամով պակաս, քան առաջին օրը։ Գնացքը որքա՞ն ճանապարհ անցավ առաջին օրը։
Պատասխան՝1600  կմ։

Եզոպոսի առակներից

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի | Posted on April 28, 2022

Եզոպոսը համաշխարհային առակագրության խոշոր դեմքերից է: Նրա առակներով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության՝ որպես առանձին ժանրի զարգացումը: Եզոպոսի մասին կենսագրական տեղեկությունները շատ սուղ են: Ամենահին հիշատակությունը V  դարի հույն պատմիչ Հերոդոտոսինն է, որից ենթադրվում է, որ նա ապրել է մ. թ. ա. VI  դարում, Սամոս քաղաքում, եղել է ստրուկ և սպանվել է Դելփիքում: Ենթադրություններ կան, որ նա հույն էր` Թրակիայից կամ Փռյուգիայից: Եզոպոսի մասին շատ զրույցներ և ավանդություններ են պահպանվել: Դրանցից թերևս ամենահիշարժանը հետևյալն է.

Մի օր, Քսանթոսը ցանկանալով ճաշկերույթ տալ ի պատիվ աշակերտների՝ Եզոպոսին կարգադրեց, որ գնա աշխարհի ամենից լավ բանը գնի շուկայից և համեղ ճաշ պատրաստի:

-Շատ լավ, տե՛ր,-ասաց Եզոպոսը և գնաց:

Ճաշի ժամին յուրաքանչյուր աշակերտի առաջ մի աման լեզու էր դրած:

-Ի՞նչ է սա,-հարցրեց Քսանթոսը զարմացած:

-Լեզու, տեր իմ:

-Մի՞թե սա է աշխարհի ամենալավ բանը, հիմար,-գոռաց Քսանթոսը:

-Ասացեք, տեր իմ,-պատասխանեց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի լավ , քան լեզուն. լեզուն է հասարակական կյանքի շաղկապը, ճշմարտության և իմաստության գործիքը, գիտությունների բանալին: Առանց լեզվի ինչպե՞ս կզարգանար ուսումն ու գիտությունը, առանց լեզվի ինչպե՞ս մարդիկ միմյանց պիտի հայտնեին իրենց ուրախությունը կամ վիշտը, իրենց հուզող մտքերը:

Բոլոր աշակերտները, նրանց հետ նաև Քսանթոսը, հավանություն տվեցին Եզոպոսի բացատրությանը:

Մի ուրիշ անգամ Քսանթոսն ասաց Եզոպոսին.

-Եզոպո՛ս, գնա շուկա և այս անգամ աշխարհի ամենավատ բանը բեր մեզ համար:

Եզոպոսը գնաց շուկա և դարձյալ լեզու բերեց: Քսանթոսը բարկությունից իրեն կորցրել էր:

-Հանդարտվե՛ք ,տեր իմ, -ասաց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի վատ, քան լեզուն. դրանով են կործանվում ամբողջ պետություններ, դրանով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքներն ու բամբասանքները, դրանով են մարդիկ վիրավորական խոսքեր ասում միմյանց և դրանով են , վերջապես, թագավորները արձակում իրենց անարդար հրամանները: Լեզուն, տեր իմ, աշխարհի ամենալավ և ամենավատ բանն է, նայած , թե ում բերանի մեջ է գտնվում այն, նայած, թե ով է լեզվի տերը:

-Դու հաղթեցիր, Եզոպոս,-ասաց Քսանթոսն իր զայրույթը զսպելով:

Եզոպոսի առակները սրամիտ են, լի իմաստությամբ, մարդկային արժանապատվությամբ և ունեն փիլիսոփայախրատական նշանակություն:
Մեզ հասած եզոպոսյան առակների հիմնական ժողովածուն (500-ից ավելի առակներ) կազմվել է I–II դարերում: Հին Հունաստանում ծագել է «եզոպոսյան լեզու» արտահայտությունը, երբ թե՜ բանավոր, թե՜ գրավոր խոսքում մտքերը Եզոպոսի նման արտահայտում են քողարկված, փոխաբերական արտահայտություններով: Հայ գրականության մեջ եզոպոսյան լեզուն վարպետորեն օգտագործել է առակագիր Վարդան Այգեկցին:

V դարում հայերն արդեն ծանոթ էին եզոպոսյան առակներին: Դրանք հայերեն առաջին անգամ լույս են տեսել 1818 թ-ին, Վենետիկում:

1.Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառի փոխարեն  գծիկ է դրված: Լրացրո՛ւ բաց թողած տառերը և ներկիր որևէ գույնով:

 

2.Տեքստում ընդգծի՛ր Եզոպոսից մեզ հասած տեղեկությունները:

Եզոպոսը համաշխարհային առակագրության խոշոր դեմքերից է: Նրա առակներով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության՝ որպես առանձին ժանրի զարգացումը: Եզոպոսի մասին կենսագրական տեղեկությունները շատ սուղ են: Ամենահին հիշատակությունը V  դարի հույն պատմիչ Հերոդոտոսինն է, որից ենթադրվում է, որ նա ապրել է մ. թ. ա. VI  դարում, Սամոս քաղաքում, եղել է ստրուկ և սպանվել է Դելփիքում: Ենթադրություններ կան, որ նա հույն էր` Թրակիայից կամ Փռյուգիայից:

3.Որպես աշխարհի լավ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`

ա. Լեզվի միջոցով են մարդիկ հայտնում իրենց ուրախությունը, վիշտը կամ հուզող մտքերը:

բ. Լեզվով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքները և բամբասանքները:

գ. Լեզուն ամենակարևոր օրգանն է:

դ. Լեզվի միջոցով են թագավորները անարդար հրամաններ արձակում:

4.Ինչո՞ւ Քսանթոսը Եզոպոսին ուղարկեց շուկա՝ աշխարհի ամենալավ բանը բերելու:

ա. Ցանկանում էր հետաքրքիր ընթրիք ունենալ:

բ. Ուզում էր տեսնել՝ ինչ կբերի Եզոպոսը:

գ. Ցանկանում էր ճաշկերույթ տալ՝ ի պատիվ աշակերտների:

դ. Ինքը չէր կարող գնալ:

5. Երկրորդ անգամ Քսանթոսն ի՞նչ խնդրեց բերել շուկայից:

Քսանթոսն  երկրորդ  անգամ  խնդրեց,որ  նա   գնա  և  բերի   աշխարհի  ամենավատ  բանը։

6.Տեքստից ելնելով գրիր, թե ինչո՞ւ է լեզուն աշխարհի ամենալավ բանը:

Լեզուն այս առակում խորհրդանուշում էր ,որնցոր ամենա լավ բան: Դուք կհարցնեք Ինչո՞ւ , որովհետև առանձ լեզու մարդ չէր կարող լավ բաներ ասեր մույուսին, և այլն:

7. Լեզվի մասին ի՞նչ առածներ գիտես, գրի՛ր երկու առած:

Լեզուդ չլներ՝ ագռավները աչքերդ հանել էին։

8. Որպես աշխարհի ամենավատ բան, Եզոպոսն ընտրել     էր լեզուն, որովհետև`

ա. Լեզվով մարդիկ վիրավորական խոսքեր են ասում միմյանց

բ. Լեզուն կարևոր օրգան չէ:

գ. Առանց լեզվի էլ կլինի ապրել:

դ. Լեզուն թաց և լպրծուն է:

9. Տեքստում կարմիր ներկի՛ր մեկ հարցական նախադասություն:

10.Տեքստից դուրս գրիր  հոգնակի թվով օգտագործված գոյականները և առանձնացրու հոգակիի վերջավորությունը:

-Մի՞թե սա է աշխարհի ամենալավ բանը, հիմար,-գոռաց Քսանթոսը:

11.Տրված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան, կարդա՛ նախադասությունը և դի՛ր բաց թողնված նշանը:

Եզոպոսին կարգադրեց,որ գնա շուկա և գնի աշխարհի ամենից լավ բանը:

12.Ո՞ր բառն է շավիղ բառի հոմանիշը:

ա Հյուսել

բ. Շարել

գ. Կածան

դ. Տավիղ

13.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված կազմությունը:

ա. Ճաշ-պարզ

բ. Թագավոր-ածանցավոր

գ. Վիշտ-բարդ

դ. Գիտություն-ածանցավոր

14.Փակագծերում տրված բառերը ձևափոխելով` տեղադրի՛ր բաց թողած տեղերում:

Եզոպոսի ծննդյան և …..  թվականները հայտնի չեն, ենթադրվում է, որ նա ապրել է մ.թ.ա. 6-րդ ……. : (մահ, դար)

Եզոպոսի ծննդյան և մահվան թվականները հայտնի չեն, ենթադրվում է, որ նա ապրել է մ.թ.ա. 6-րդ դարում : (մահ, դար)

15. Համացանցից ընտրիր Եզոպոսի առակներից ևս մեկը, կարդա, գրավոր պատմիր (համառոտ):

Մի օր Քսանթոսը Եզոպոսին ուղարկում է բաղնիք որ ստուգի շատ մարդ կա։ Բաղնիքի դիմաց Եզոպոսը մի քար է տեսնում որի վրա բոլորը ոտքերը խբում ու ընկնում։ Մի մարդ վերցնում է քարը ու հանգիստ մտնում բաղնիք։ Եզոպոսը գնում է Քսանթոսին ասում է որ քիչ մարդ կա բաղնիքում։ Քսանթոսը գնում է բաղնիք տեսնում է որ բաղնիքում շատ մարդ կա։ Գալիս է Եզոպոսի վրա բարկանում իսկ Եզոպոսը ասում է որ միայն քարը վերձնողն է մարդ։

Դասարանական աշխատանք 28.04.2022

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկա | Posted on April 28, 2022

Խնդիր  1049

Ուղղակյան  լայնությունը  կազմում  է  երկարության   2/3  մասը։Հաշվել  այդ  ուղղանկյան  մակերեսն  ու  պարագիծը՝գիտենալով,որ  երկարությունը   12  սմ   է։

Լուծում՝12։3=4     4.2=8      8.2+12.2=16+24=40        12.8=96

Պատասխան՝P=40  սմ,S=96  քառակուսի/սմ։

 

Խնդիր  1008

Էջմիածնի  Սուրբ  Հռիփսիմե  եկեղեցին  կառուցվել  է 618 թ․։Քրիստոսի՞ց  քանի   տարի  առաջ  է  կառուցվել։Քանի՞  տարի  է,որ  այն  կառուցվել  է։Որերրո՞րդ   դարում   է  այն  կառուցվել։

Քրիստոսից  618  տարի  առաջ   է  կառուցվել։

Այն  կառուցվել  է   1404    տարի  առաջ։

Այն  կառուցվել  է   7-րդ  դարում։

 

Skip to toolbar