Գարնան հրաւէրը

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի | Posted on April 29, 2022

Ձմրան վերջն էր: Օր մը արեւը բարձրացաւ վեր ու աւելի ջերմ շողաց: Արեւին ժպիտովն ալ ծնաւ գարունը:

-Ծառե~ր, ծաղիկնե՜ր, խոտե՜ր ու բոյսե՜ր, արթնցէ՜ք, արթնցէ՜ք, այս ինչքան քնացաք,- ըսաւ գարունը: Ես արդէն եկած եմ արթնցէ՜ք ու երկիրը զարդարեցէք կանաչով:

-Բարե՜ւ, քեզ, բարե՜ւ, սիրելի գարուն,- ըսին խոտերը եւ կանաչ դարձան:

-Բարե՜ւ, Բարե՜ւ,- ըսին ծաղիկներն ու ծառերը եւ սկսան աճիլ ու ծաղկիլ:

-Օ՜, այս ի՜նչ լաւ է, որ եկար, սիրելի՛ գարուն, մենք թմրած էինք,- ըսին մեղուները եւ տզտզալով դուրս ելան իրենց փեթակներէն:

Դուրսը տաք էր: Թռչունները կ’երգէին: Մարդիկ կ’աշխատէին դաշտերուն եւ այգիներուն մէջ: Ամէն տեղ ծաղիկ էր ու կանաչ:

Մեղուները թռան մօտակայ խնձորենիի մօտ եւ խնդրեցին.

-Խնձորենի՜, ծաղիկներդ բա՜ց, որ հիւթդ քաղենք. մենք կարօտցած ենք ծաղիկներուն:

-Ափսո՜ս, շա՜տ ափսոս, որ իմ ծաղկելու ժամանակը չէ, գացէք բալենիին քով:

Մեղուները թռան դէպի բալենին:

-Բարո՜վ եկաք, ժի՛ր մեղուներ սիրունիկնե՛ր,- ըսաւ բալենին,- բայց իմ ծաղիկները դեռ քնացած են, վաղը եկէք:

Միւս կողմէն մեղուներուն կանչեց նշենին, որ իր վարդագոյն ծաղիկները արդէն բացած էր եւ լեցուած էր քաղցր հիւթով:

Մեղուները ուրախ ուրախ թռան դէպի նշենին:

Բառեր

Շողալ.- փայլիլ,  ճառագայթել:

Տզտզալ, տզզիւն.- բզզիւն (ճանճի, մեղուի, մժեղի):

Փեթակ.- մեղուատուն:

Այգի.- խաղողի կամ ընդհանրապէս պտղատու ծառեր տնկելու տեղ:

Բալ.- կեռասին թթուաշ (թթու) տեսակը, ծառը ՝բալենի:

Նշենի.- նուշի ծառ:

Հիւթ.- պտուղներէ քամուած հեղուկ:

Ժիր.- աշխոյժ, աշխատասէր:

 

Հարցումներ

 

  • Տարուան ո՞ր ամիսը մենք կը հրաւիրենք Գարունը, եւ որ եղանակին վերջաւորութեան:

Գարնան  առաջին  ամիսը  մարտն  է:Գարունը  հաջորդում  է  ձմռանը։

  • Ինչո՞ւ համար եկաւ գարունը, ի՞նչ նպատակով:

Գարունը  եկավ  այն  նպատակով,որ  բույսերը,խոտերը  ծլեն,ծառերը,ծաղիկները  ծաղկեն,մեղուները  դուրս  գան  իրենց  փեթակներից:Թռչունները  երգեն,մարդիկ  աշխատեն  այգիներում  և  դաշտերում։

  • ի՞նչ եղան խոտերը, ծաղիկներն ու ծառերը երբ գարունը տեսան:

Երբ  խոտերը  տեսան  գարունը,կանաչեցին,իսկ  ծառերն ու  ծաղիկները՝  աճեցին  ու  ծաղկեցին։

  • երբ տեսան գարունը Մեղուները ուրախացա՞ն, ի՞նչ ըրին:

Երբ  մեղուները  տեսան   գարունը,նրանք ուրախացան  և  փեթակներից  դուրս  եկան:

  • Մեղուները ի՞նչ խնդրեցին խնձորենիէն:

Մեղուները  խնձորենուց  խնդրեցին,որ նա  բացի իր  ծաղիկները  և  իրենք  քաղեն հյութը։

  • Վերջաւորութեան ո՞վ հրաւիրեց մեղուներուն եւ մեղուները ինչո՞ւ ուրախ էին:

Ամենավերջում   մեղուներին  իր  մոտ  հրավիրեց  նշենին ։Մեղուները   ուրախ  էին,որովհհետև  նշենու ծաղիկներն   արդեն  բացված   էին  և նրանք  կարող  էին   հյութը  քաղել:

 

 

 

Ապրիլ ամսվա մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության հաշվետվություն

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկա | Posted on April 29, 2022

Հղում  1

Հղում  2

Հղում  3

Հղում  4

Հղում  5

Հղում  6

Հղում  7

Գիտելիքների ստուգման թեստ 5

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկա | Posted on April 29, 2022

1․ Գտի´ր այն թիվը, որի գրությունը համապատասխանում է վեց հազար հինգ հարյուր չորս թվին:
6054
6504
6405
6045
2․ Ընտրի´ր այն թիվը, որը 680-ից փոքր է 17-ով:
11560
697
663
40
3․ Քանի՞ տասնյակ կա  826 թվի մեջ:
8
2
26
82
4․ Ընտրի´ր այն թվանշանը, որը աստղանիշի փոխարեն տեղադրման դեպքում ստացված թվերը դասավորված կլինեն նվազման կարգով.  5*8, 538, *35:
4
6
7
8
5․ Ընտրի´ր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն` կստանաս անհավասարություն. 3կգ 51գ < 3կգ  *1գ:
3
4
5
6
6․ Ընտրի´ր այն պատասխանը, որն արտահայտում է 3օր 12 ժամը ժամերով։
312
36
84
212
7․ Քառակուսու պարագիծը 144 սմ է:Գտի´ր քառակուսու կողմի երկարությունը:
36 սմ
72 սմ
288 սմ
576 սմ
8․ Նշի´ր այն գծապատկերը, որի  1/6  մասը ներկված է:  
Անխորագիր պատկեր 

1
2
3
4
9․ Ո՞ր դատողությունն է սխալ
Գումարելին մեծացնելիս գումարը մեծանում է
Նվազելին մեծացնելիս տարբերությունը մեծանում է
320-ից փոքր թիվը փոքր է նաև 300-ից
399 թիվը փոքր է 401-ից
10․ Կտրեցին 15 մետր երկարությամբ ժապավենի 1/5 մասը: Քանի՞ մետր ժապավեն մնաց:
12մ
75մ
11․ Տրամագրի միջոցով տրված է ընտանիքի անդամների տարիքը: Օգտվելով տրամագրում բերված տվյալներից՝ հաշվի´ր, պապիկի և տղայի  տարիքային տարբերությունը:
Անխորագիր պատկեր
80-20=60
12․ Հաշվի´ր ամենամեծ քառանիշ թվի և ամենափոքր եռանիշ թվերի տարբերությունը։
9999-100=9899
13․ Դի´ր թվաբանական գործողության նշանները ( +, -, ·, : ) այնպես, որ վերականգնվի հավասարությունը:            45 * 9 * 85= 90
45 ։ 9 + 85= 90
14․ Հաշվի´ր 15 · (200 − 357 : 7) − 12480 : (5 · 6) արտահայտության արժեքը:
15 · (200 − 357 : 7) − 12480 : (5 · 6)=1819
357:7=51     200-51=149    5.6=30    15.149=2235     12480։30=416
2235-416=1819
15․ Կռահի´ր օրինաչափությունը և տրված թվերից հետո ավելացրո´ւ ևս մեկ թիվ:218, 318, 518, 818, 1218:
16․ Ուղղանկյունաձև հողամասի երկարությունը 220մ է, որը 40սմ-ով մեծ է լայնությունից: Հաշվի´ր այդ հողամասի մակերեսը:
Լուծում՝220-40=180   220.180=39600
Պատասխան՝S=39600  քառակուսի/մ։
17․ Երկու վայրերից, որոնց միջև եղած հեռավորությունը 456 կմ է, միաժամանակ իրար ընդառաջ շարժվեցին երկու ավտոմեքենա, նրանցից մեկի արագությունը 72 կմ/ժ էր: Ի՞նչ արագությամբ էր շարժվում երկրորդ
ավտոմեքենան, եթե ավտոմեքենաները հանդիպեցին շարժվելուց 3 ժամ հետո։
Լուծում՝72.3=216    456-216=240      240։3=80
Պատասխան՝80  կմ/ժ։
Skip to toolbar