Իմ ճամփորդական ամառը

0

Posted by erikvanyan | Posted in Ինչպես եմ անցկացրել իմ ամառային արձակուրդը | Posted on September 2, 2022

 

 

Ես Էրիկ  Վանյանն  եմ,  սովորում  եմ   «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրի,  Հարավային դպրոցի, 5.1 դասարանում։Ես  ամառային  արձակուրդներին գնացել  եմ  Հանքավան   և երկու  շաբաթ այնտեղ եմ  մնացել։Այնտեղի բնությունը  շատ  գեղեցիկ է,շրջապատված գեղեցիկ անտառներով։Հանքավանից վերադառնալուց հետո,  ես  գնացել եմ իմ մայրիկի ծննդավայրը՝ Վրաստանի Նինոծմինդա քաղաք։Երևանից Նինոծմինդա հեռավորությունը 200  կիլոմետր է։Նինոծմինդան մտնում է Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզի կազմի մեջ։Նախկինում Նինոծմինդան անվանել են Բոգդանովկա։ Մեկ  ամսից ավելի մնացել ենք  այնտեղ ,գնացել ենք շատ  տեսարժան  վայրեր։Նինոծմինդա շրջանի Գանձա գյուղում է ծնվել նշանավոր  գրող Վահան Տերյանը։Այնտեղ է գտնվում նաև Վահան Տերյանի տուն-թանգարանը։Վրաստանի Նինոծմինդա շրջանում  է գտնվում Փարվանա լիճը,որը Վրաստանի ամենամեծ լիճն է։Փարվանա լճին է նվիրված Հովհ․Թումանյանի «Փարվանա» բալլադը։Ես իմ ընտանիքով գնացել եմ նաև Խոր Վիրապ;Այսպիսին էր իմ ճամփորդական ամառը։

 

Write a comment

Skip to toolbar