Տնային աշխատանք 05.09.2022

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկա 5-րդ դասարան | Posted on September 5, 2022

Խնդիր  20

Գյուղն  ունի  5632  բնակիչ։Նրանցից  1920-ը  տղամարդիկ  են,2053  կանայք,մնացածները  երեխաներ։Քանի՞  երեխա  է  ապրում  այդ  գյուղում։

Լուծում՝2053+1920=3973     5632-3973=1659

Պատասխան՝1659  երեխա։

Խնդիր 22

Գարնանը  այգում  տնկեցին  200  ծառ,որոնցից  48-ը նռնենիներ  էին,մնացածը՝դեղձենիներ։Դեղձենու տնկիներից  52-ը  չարմատակալեցին։Այգում  քանի՞  դեղձենի  ծաղկեց  այդ գարնանը։

Լուծում՝200-48=152   152-52=100

Պատասխան՝100  դեղձենի։

Վարժ․23

Լրացրե՛ք  դատարկ  վանդակները՝գրելով  այնպիսի  թվեր,որ  ցանկացած  հարևան  թվերի  զույգում  աջ  կողմի  և  ձախ  կողմի  թվերի  տարբերությունը  հավասար  լինի  5-ի։

Խնդիր  25

Դղյակում  երեք  դահլիճ  կար։Դրանցից  առաջինում  վառվում  են  300  մոմեր։

Երկրորդ  դահլիճում  վառվում  են  առաջինից  50-ով  պակաս,իսկ  երրորդում՝երկրորդից  70-ով  պակաս  մոմեր։Քանի՞  մոմով  է  լուսավորվում  դղյակի  երրորդ  դահլիճը։

Լուծում՝300-50=250  250-70=180

Պատասխան՝180  մոմով։

 

Դասարանական աշխատանք 05.09.2022

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկա 5-րդ դասարան | Posted on September 5, 2022

Վարժ․19

Հեծյալը  առաջին օրը  անցավ  62  կմ,երկրորդ  օրը  15  կմ-ով  ավելի։Քանի՞  կիլոմետր  անցավ  հեծյալը  երկու  օրում։

Լուծում՝62+15=77   77+62=139

Պատասխան՝139  կմ։

Վարժ․21

Կարմիր   զարդատուփում  կար  10  մատանի,կապույտ  զարդատուփում՝ 7  մատանիով  ավելի,իսկ  կանաչ  զարդատուփում  3 մատանիով  ավելի,քան  կապույտում։Ընդամենը  քանի՞  մատանի  կա  երեք  զարդատուփերում։

Լուծում՝10+7=17   17+3=20    10+17+20=47

Պատասխան՝47 մատանի։

Վարժ․24

Մի  ծառին  նստած  էր  15 ճնճղուկ,իսկ  մյուսին  19։Յուրաքանչյուր  ծառից  թռավ  7  ճնճղուկ, և   յուրաքանչյուրին  նստեց  ևս  10  ճնճղուկ։Ընդամենը քանի՞   ճնճղուկ  եղավ  երկու  ծառերի  վրա։

Լուծում՝15-7=8   19-7=12    8+10=18  12+10=22  18+22=40

Պատասխան՝40  ճնճղուկ։

Բույսեր

0

Posted by erikvanyan | Posted in Բնագիտություն | Posted on September 5, 2022

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:

Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:

Բացի նշվածից՝ բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:

Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝  լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:

Բույսերի մասին շատ հետաքրքիր երևույթներ կարելի է դիտել անտա­ռում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջա­կա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:

Բույսերի մասին գիտությունը կոչվում է բուսաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:

Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր:

2.Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:

Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը:Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:

3.Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:

Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝  լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ:

4.Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:

5․Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում:

Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:

6.Դիտարկեք շրջապատի որևէ բույս։ Նկարեք այդ բույսը: Ցույց տվեք նրա ստորգետնյա և վերգետնյա հատվածները, նշեք բույսի օրգանները: Թվարկեք այն բույսերը, որոնք ծաղկում են: Նյութը կարող է լինել նաև տեսաֆիլմի տեսքով։

Skip to toolbar