Տնային աշխատանք 12.09.2022

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկա 5-րդ դասարան | Posted on September 12, 2022

Վարժ․137

Կատարե՛ք  գործողությունները․

ա) (22+163)․117=21635

22+163=185  185.117=21635

բ)  (58+151)․19=39371

58+151=209   209.19=3971

գ)  (98+15)․13=1469

98+15=113   113.13=1469

դ)  (524-53)․38=17898

524-53=471   471.38=17898

Խնդիր  139

Գինու  երկու  կարաս  կա։Առաջինում    կար  100 լ  գինի։Երբ  նրանից  վերցրին 30  լ  գինի,նրա  մեջ  մնաց երկու  անգամ  պակաս գինի,քան երկրորդում եղածն էր։Որքա՞ն  գինի  կար  երկրորդ  կարասում։

Լուծում՝100-30=70     70.2=140

Պատասխան՝140  լ։

Խնդիր  141

Երկու   նավամատույցների   միջև  եղած    120  կմ   ճանապարհը  նավակն  անցնում  է  6   ժամում։Եթե  նավակը  ճանապարհի   միջնակետում  (ճանապարհի  կեսն  անցնելուց  հետո) սկսի  1  ժամում    10  կմ-ով   ավելի  անցնել,քանի՞   ժամում  մի  նավամատույցից  կհասնի  մյուսը։

Լուծում՝120։6=20      120։2=60   20+10=30         60։20=3    60։30=2    3+2=5

Պատասխան՝5  ժամում։

Դասարանական աշխատանք 12.09.2022

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկա | Posted on September 12, 2022

Խնդիր  138

Մի  գրքում  կա   20  էջ ,մյուսում  56։Քանի՞  էջ  կա այն  գրքում,որի  էջերի  քանակը  7  անգամ  ավելի  է,քան  երկու  գրքույքներինը  միասին։

Լուծում՝20+56=76     76․7=532

Պատասխան՝532  էջ։

Խնդիր  140

Երկու  կայարանների  հեռավորությունը   350  կմ  է։Առաջին  գնացքն   այդ  ճանապարհն  անցնում  է  2   ժամով   պակաս  ժամանակում,քան  երկրորդը։

1  ժամում   քանի՞   կիլոմետր  է  անցնում    առաջին   գնացքը,եթե  երկրորդը  1  ժամում  անցնում   է  50  կմ։

Լուծում՝350։50=7   7-2=5    350։5=70

Պատասխան՝70   կմ։

 

 

Երկրի ներքին կառուցվածքը․ քարոլորտ

0

Posted by erikvanyan | Posted in Բնագիտություն | Posted on September 12, 2022

Image_690
загруженное (1)

Երկրագունդն, ըստ ներքին կառուցվածքի, բաժանվում է երեք հիմնական մասերի։ Կենտրոնում միջուկն է, նրանից վերև՝  միջնապատյանը, ապա՝  երկրակեղևը:
Միջուկը կազմված է երկու շերտից՝  ներքին և արտաքին: Ներքին շերտի ջերմաստիճանը  հասնում է 6300°C-ի, արտաքինը՝ 6100 °C-ի:  Միջուկի ջերմաստիճանը հասնում է 5000 աստիճանի: Միջուկից դեպի երկրակեղև ջերմաստիճանը նվազում է: Ներքին միջուկը պինդ վիճակում է, արտաքինը՝  կիսահեղուկ: Միջուկը կազմված է հիմնականում երկաթից և նիկելից:
Քարոլորտ են անվանում Երկրի պինդ միասնական թաղանթը, որը կազմված է երկրակեղևից և միջնապատյանի վերին մասից:
Միջնապատյանը զբաղեցնում է Երկրի ծավալի մոտավորապես 4/5 մասը: Չնայած միջնապատյանի ջերմաստիճանը բավականին բարձր է՝ մինչև 2900 °C, սակայն բարձր ճնշման պատճառով այն հիմնականում պինդ վիճակում է: Նրա վերին մասում փափկավուն շերտն է, որտեղ նյութերը կիսահալված, հրահեղուկ վիճակում են:
Երկրակեղևի հաստությունը ցամաքում կազմում է 30-80 կմ, իսկ օվկիանոսների հատակին՝ 5-10 կմ: Այն կազմում է Երկրի ծավալի 1/100 մասը:
Երկրակեղևը կազմված է կարծր և փխրուն ապարներից: Կարծր ապարներ են, օրինակ՝   քարերը, քարածուխը, քարաղը, փխրուն ապարներից են կավը, ավազը, տորֆը:
Ժողովրդական տնտեսության մեջ օգտագործվող ապարները կամ հանքանյութերն անվանում են նաև օգտակար հանածոներ են:
Օգտակար հանածոներից են, օրինակ՝  նավթը, քարածուխը, տորֆը, բնական գազը: Դրանք վառելանյութեր են:
Կարևոր օգտակար հանածոներ են նաև մետաղները։
Ապարներում կան նաև այնպիսի հանքանյութեր, որոնք իրենց բացառիկ գեղեցկության և եզակիության շնորհիվ համարվում են թանկարժեք քարեր: Այդպիսիք են, օրինակ՝  ալմաստը, սուտակը, զմրուխտը:
Բնության ամենակարևոր պաշարներից է նաև հողը: Հողի կազմության մեջ գերակշռում են քայքայված լեռնային ապարների մասնիկները և հումուսը (բնահող): Վերջինս առաջանում է հարյուրամյակների ընթացքում կենդանական ու բուսական մնացորդների քայքայումից: Հողային շերտով ծածկված է Երկրի ցամաքային մակերևույթի գրեթե 9/10 մասը:
Երկրակեղևը և միջնապատյանի վերին մասը միասին կազմում են քարոլորտը: Այն Երկրի բաղադրիչներից է:
Օվկիանոսներն ու ծովերը, լճերը, գետերը, աղբյուրները, արհեստական ջրամբարներն ու ստորերկրյա ջրերը կազմում են Երկրի ջրային բաղադրիչը՝  ջրոլորտը:
Երկրի օդային բաղադրիչն անվանում են մթնոլորտ:
Կենդանի օրգանիզմներն իրենց միջավայրով հանդերձ կազմում են կենսոլորտը: Ինչպես տեսաք, Երկրի կառուցվածքի բաղադրիչներ են քարոլորտը, ջրոլորտը, մթնոլորտը, կենսոլորտը:
Հնուց ի վեր մարդիկ ձգտել են իմանալու, թե ինչ կա մեր մոլորակի ընդերքում: Այդ նպատակով դիմել են ուսումնասիրման տարբեր եղանակների: Օրինակ՝  Երկրի ընդերքը հետազոտել են խոր հորատանցքեր փորելու միջոցով: Երկրի ընդերքի մասին տեղեկություններ ստացել են նաև բնական երևույթների ուսումնասիրության ընթացքում: Օրինակ՝  հրաբուխների ժայթքումները և տաք աղբյուրների գոյությունը հիմք են տվել եզրակացնելու, որ Երկրի խորքում նյութերը տաք և հալված վիճակում են:

1.Ի՞նչ շերտերից են կազմված Երկիրը:

Երկիրը կազմված  է  հետևյալ  շերտերից՝երկրակեղև,միջնապատյան,արտաքին միջուկ,ներքին  միջուկ։
2. Ի՞նչ է քարոլորտը:

Քարոլորտ են անվանում Երկրի պինդ միասնական թաղանթը, որը կազմված է երկրակեղևից և միջնապատյանի վերին մասից:

3. Ինչպիսի՞ կարծր ապարներ կան:

Կարծր ապարներ են, օրինակ՝   քարերը, քարածուխը, քարաղը, փխրուն ապարներից են կավը, ավազը, տորֆը:

Skip to toolbar