Դասարանական աշխատանք 16.09․2022

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկա 5-րդ դասարան | Posted on September 16, 2022

Խնդիր  185

Գրե՛ք  այն   ամենափոքր  քառանիշ  թիվը,որը  չի  փոխվում   նրա  գռարման  մեջ   թվանշանների  ցանկացած  տեղափոխության դեպքում։

Պատասխան՝1111

Վարժ․188

Կատարե՛ք   գործողությունները․

ա)1.0=0

բ)0։8=0

գ)0+6=6

դ)9-0=9

ե)  0-0+0=0

զ)0.0-0.0=0

է) (25-75։3)։2=0

75։3=25    25-25=0   0։2=0

ը)  10․(11-121։11)=0

121։11=11    11-11=0   10․0=0

թ)5-0+13.0-4.0=5

13.0=0  4.0=0  5-0=5    5+0=5    5-0=5

Խնդիր   189

Երկու   թվերի  բազմապատկման  արդյունքը  0  է։Ճի՞շտ  է  արդյոք,որ  բազմապատկվող  թվերից  մեկը 0-ն  է։

Պատասխան՝այո։

Խնդիր  190

Ո՞րն   է  այն  թիվը,որն իրենով  բազմապատկելու  դեպքում  կստացվի  զրո։

Պատասխան՝0։

Խնդիր  191

Գրատախտակին  գրված  էին  5,13,10025,7699421  թվերը։Աշակերտները   հանձնարարություն   ստացան՝ընտրել   որևէ  թիվ  և  այն  գումարել  տրված   թվերից  ամեն  մեկին։Աշակերտներից մեկն  անմիջապես  կատարեց  այդ  հանձնարարությունը՝գրելով  նույն  թվերը։Ո՞ր  թիվն  ընտրեց  աշակերտը  որպես  երկրորդ  գումարելի։

Լուծում՝5+5=10  13+13=26    10025+10025=20050  76699421+76699421=153398842

Պատասխան՝10։

 

 

 

 

Ընտրությամբ գործունեություն 16.09.2022

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեություն | Posted on September 16, 2022

1. Աշոտի մայրն ունի երեք որդի: Մեծ որդու անունն Արմեն է, իսկ փոքրինը՝
Արայիկ: Ինչպե՞ս են անվանում նրա մյուս՝ երրորդ որդուն:

Պատասխան՝Աշոտ։
2. Խանութ բերեցին 5 տակառ կաթ և վաճառեցին 3 տակառի կաթը: Քանի՞ տակառ
մնաց խանութում:

Պատասխան՝5   տակառ։
3. Վանդակում կա 3 ճագար: Երեք քույրերից յուրաքանչյուրին տվեցին մեկական
ճագար, սակայն վանդակում մեկ ճագար էլ մնաց: Ինչպե՞ս կարող է դա
պատահել:

Պատասխան՝մեկին  վանդակով  են  տվել։
4. Հայր ու որդի 2 ժամ թենիս խաղացին: Քանի՞ ժամ խաղաց նրանցից
յուրաքանչյուրը:

Պատասխան՝2  ժամ։
5. Երեք հայր և երեք որդի որսից տուն էին գալիս: Նրանք չորս նապաստակ էին
որսացել, սակայն նրանցից յուրաքանչյուրի պայուսակում մի նապաստակ կար:
Ինչպե՞ս բացատրել:

Պատասխան՝պապը,հայրը,թոռը,ծոռը։
6. Երկու մարդ մեկ ժամ շարունակ հաշվում էին մայթով անցնող բոլոր
անցորդներին: Նրանցից մեկը նայում էր պատուհանից, իսկ մյուսը մայթով
գնում-գալիս էր: Նրանցից ո՞վ ավելի շատ մարդ կհաշվի:

Լուծում՝պատուհանից  նայողը։
7. Տարվա ընթացքում ժամացույցը ամենաքիչը ո՞ր ամսվա օրերին կարող է
փչանալ:

Պատասխան՝փետրվար:
8. Մայրն իր տղայի և աղջկա հետ, իսկ աղջիկն իր մորու եղբոր հետ գնացին սունկ
հավաքելու: Ընդամենը քանի հոգի գնաց սունկ հավաքելու:

Պատասխան՝3։
9. Երկու ձուն եփվում է 10 րոպեում: Քանի՞ րոպեում կեփվի չորս ձուն:

Պատասխան՝10  րոպեում։
10. Սագը երկու ոտքի վրա կանգնած 2 կգ է: Քանի՞ կգ կլինի այդ սագը, եթե կանգնի
մեկ ոտքի վրա:

Պատասխան՝2 կգ։
11. Կոկորդիլոսի գլխից մինչև պոչը 7 մ է, պոչից մինչև գլուխը նույնպես 7 մ է: Քանի՞
մետր է կոկորդիլոսը:

Պատասխան՝7  մ։
Եղեք Ուշադիր
1. Սեղանին կար 10 խնձոր: Բացի 7-ից բոլորը կերան: Քանի՞ խնձոր մնաց
սեղանին:

Պատասխան՝1 խնձոր։
2. Ճապոնական մի ռոբոտ ցանկացած ֆուտբոլային խաղից առաջ ճիշտ ասում է
հաշիվը: Ո՞րն է այդ ռոբոտի գաղտնիքը:

Պատասխան՝խաղից  առաջ  հաշիվը  0։0  էր։
3. Դուք մի ինքնաթիռի օդաչու եք, որ թռչում է Լոս-Անջելեսից Երևան՝ վայրէջք
կատարելով Փարիզում: Քանի՞ տարեկան է այդ ինքնաթիռի օդաչուն:

Պատասխան՝10 տարեկան։
4. Քանի՞ ամիս կա, որ ունի երեսուն օր:

Պատասխան՝4։
5. Ֆուտբոլային խաղի ժամանակ քանի՞ հոգի է լինում խաղադաշտում, եթե ոչ մի
ֆուտբոլիստ «կարմիր քարտ» չի ստացել և վնասվածքի պատճառով չի
հեռացվել դաշտից:

Պատասխան՝23  հոգի։
6. Տիգրանը գնում էր մարզադաշտ: Նրան ընդառաջ էին գալիս 5 երեխա՝
յուրաքանչյուրի ձեռքին 2-ական տոպրակ, և ամեն տոպրակում՝ 4-ական
գնդակ: Քանի՞ գնդակ էին տանում երեխաները մարզադաշտ:

Լուծում՝4.2=8     8.5=40     40+8=48

Պատասխան՝48  գնդակ։
Զվարճալի Խնդիրներ
1. Մեկ մատիտն ունի 2 ծայր, երկուսը՝ 4: Քանի՞ ծայր ունի
մեկ ու կես մատիտը:

Պատասխան՝4 ծայր։
2. Ավտոմեքենայի ո՞ր անիվը չի պտտվում ընթացքի ժամանակ:

Պատասխան՝պահեստային  ակը։
3. Ո՞ր 4 տառանց բառն է, որ Հայաստանի բոլոր դպրոցականները գրում են սխալ:

Պատասխան՝սխալ։
4. Ինչո՞ւ է իսպանացի վարսավիրին ձեռնտու սափրել երկու անգլիացու, քան մի
ֆրանսիացու:

Պատասխան  երկու  հաճախորդից  ավելի  շատ  փող  կստանա։
5. Երեկ այն չկար, իսկ վաղը չի լինելու: Ինչի՞ մասին է խոսքը:

Պատասխան՝այսօրը։
6. Տիկին Արփինեն ընտանի կենդանիներ է պահում: Նրա բոլոր կենդանիները,
բացի 2-ից շներ ն, բոլորը, բացի 2-ից՝ կատուներ, և բոլորը, բացի 2-ից
թութակներ: Յուրաքանչյուր կենդանուց որքա՞ն ունի տիկին Արմինեն:

Պատասխան՝2։
Ո՞վ Կպատասխանի առաջինը

2. Հինգ տարի առաջ քույրն ու եղբայրը միասին 8 տարեկան էին: Քանի՞
տարեկան կլինեն նրանք միասին 5 տարի հետո:

Պատասխան՝28  տարեկան։
3. Ձեռքերին կա 10 մատ: Քանի՞ մատ կա 10 ձեռքին:

Պատասխան՝50։
4. Շշով հյութն արժի 100 դրամ: Հյութը շշից 80 դրամով թանկ է: Ի՞նչ արժի շիշը:

Պատասխան՝20  դրամ։
5. Վաճառականն ապրանքը գնեց 7 դրամով և վաճառեց 8 դրամով,
այնուհետև զղջաց ու հետ գնեց այն 9 դրամով: Որքա՞ն կազմեց նրա շահույթը:

Պատասխան՝0  դրամ։
6. Չորս եղբայրներից յուրաքանչյուրն ունի մեկ քույր:

Քանի՞ երեխա կա այդ ընտանիքում:

Պատասխան՝5  երեխա։
7. Ենթադրենք` ես և դու նույնքան դրամ ունենք:
Քանի՞ դրամ ես պետք է տամ քեզ, որպեսզի դու ինձնից 10
դրամ ավելի ունենաս:

Պատասխան՝10  դրամ։
8. Որքանո՞վ է ամենամեծ միանիշ թիվը փոքր ամենափոքր երկնիշ թվից:

Պատասխան՝1-ով։
9. Գնացքը կազմված է 8 վագոնից: Արմենը նստած է սկզբից հաշված 4-
րդ վագոնում, իսկ Տիգրանը` վերջից հաշված 4-րդ վագոնում: Ճի՞շտ է, որ Արմենն
ու Տիգրանը միևնույն վագոնում են:

Պատասխան՝ոչ։
10. Հայկն ու Լիլիթն ունեին հավասար թվով տետրեր:
Հայկն իր տետրերից երկուսը նվիրեց Լիլիթին:
Լիլիթը քանի՞ տետր ավելի ունեցավ Հայկից:

Պատասխան՝4։
Տրամաբանական Խաբուսիկ Խնդիրներ
Գերանը 12 մասի կտրելու համար քանի՞ տեղից պետք է սղոցել այն:

Պատասխան՝11։
Գնացքը կազմված է 10 վագոնից: Գայանեն նստած է վերջից հաշված երրորդ
վագոնում: Սկզբից հաշված՝ ո՞րերորդ վագոնում է գտնվում Գայանեն:

Պատասխան՝8-րդ  վագոնում։
Արայիկը սկսեց լուծել հանձնարարված խնդիրները, որոնցից առաջինի համարը 7-ն
էր: Նա հերթականությամբ լուծեց բոլոր խնդիրները: Քանի՞ խնդիր լուծեց Արայիկը,
եթե վերջինի համարը 29-ն էր:

Պատասխան՝23։
Դերձակն ունի 16 մ գործվածք, որից նա օրական կտրում է 2-ական մետր: Քանի՞ օր
հետո նա կկտրի վերջին կտորը:

Պատասխան՝7 մ։
Բժիշկը հիվանդին նշանակում է 3 սրսկում՝ կես ժամ ընդմիջումներով: Որքա՞ն
ժամանակ է պահանջվում բոլոր սրսկումները կատարելու համար:

Պատասխան՝1  ժամ:

Քանի՞ թիվ կա, որ մեծ է 46-ից և փոքր է 60-ից:

Պատասխան՝13 թիվ։
Շենքի յուրաքանչյուր հարկի բարձրությունը 4 մ է: Այդ շենքի երրորդ հարկի
հատակին փռված գորգը գետնից ի՞նչ բարձրության վրա է գտնվում:

Պատասխան՝8  մ։
Հագուստեղեն կարող արհեստանոցում 200 մետրանոց գործվածքից, սկսած մարտի 1-
ից, օրական կտրում էին 20 մ: Ո՞ր օրը կկտրեն վերջին կտորը:

Պատասխան՝մարտի 9-ին։
Չորս հարկանի շենքի աստիճանաշարերն ունեն միևնույն երկարությունը: Առաջին
հարկից չորրորդ հարկ բարձրանալը քանի՞ անգամ է երկար, քան առաջին հարկից
երկրորդ հարկ բարձրանալը:

Պատասխան՝2 անգամ։
Փայտյա ձողն ունի 4 մ երկարություն: Հյուսնը պետք է այն կտրատի կես մետրանոց
ձողերի: Քանի՞ րոպեում նա կավարտի գործը, եթե յուրաքանչյուր սղոցումը տևում է
կես րոպե:

Պատասխան՝3 րոպե   30 վ։
Վազքուղու ամբողջ երկարությամբ իրարից հավասար հեռավորության վրա
տեղադրված են 16 դրոշակ: Վազորդը, սկսելով առաջին դրոշակի մոտից, 6-րդ
դրոշակի մոտ հասնում է 6 վրկ հետո: Նույն արագությամբ շարունակելու դեպքում
նա քանի՞ վայրկյանում կանցնի ամբողջ վազքուղին:

Պատասխան՝15 վ։
Օղակը 7 տեղից կտրել են: Քանի մասի է բաժանվել այն:

Պատասխան՝8 մասի։
Աշտարակի ժամացույցը 4 վայրկյանում զարկում է 3 անգամ: Քանի վայրկյանում այն
կզարկի 9 անգամ:

Պատասխան՝12 վ։
Զինվորները շարք կանգնեցին միմյանցից  կես մետր հեռավորության վրա: Ստացվեց 9
մ երկարությամբ շարք: Քանի զինվո՞ր կար:

Պատասխան՝19  զինվոր։

Skip to toolbar