Գործնական քերականություն

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի | Posted on September 25, 2022

45.Տրված բառերը գրի´ր տեքստում հանդիպող, իմաստով մոտ բառերի փոխարեն:

Գյուտերի, փուլը, հայտնագործեցին, պահել, կրակ, կենդանիներին, ընտելացնել, տարբեր, սարքել, հողագործությունը:

Մեր թվականությունից հազարավոր տարիներ առաջ սկսվեց մեծ հայտնագործությունների շրջանը: Մարդիկ գտան, թե ինչպե՞ս պետք է պահպանել հուրը, ինչպ՞ս գազաններին յուրային դարձնել, քարից ուոսկորներից զանազան գործիքներ պատրաստել, ևվերջապես սկսեցին զբաղվել երկրագործությամբ:

Մեր թվականությունից հազարավոր տարիներ առաջ սկսվեց մեծ գյուտերի փուլը: Մարդիկ հայտնագործեցին, թե ինչպե՞ս պետք է  պահել կրակը, ինչպ՞ս կենդանիներին  ընտելացնել, քարից ու ոսկորներից տարբեր գործիքներ սարքել, և վերջապես սկսեցին զբաղվել հողագործությամբ:

46. Համեմատի՛ր յուրաքանչյուր խմբի մեջ մտնող բառերի ձևերը և իմաստները (ի՞նչ են նշանակում) և լրացրո՛ւ նախադասությունը:

Ա. Գնալ, ընթանալ, սլանալ, արշավել, սուրալ:

Բ. Փնտրել, որոնել, ման գալ:

Գ. Մտածել, խորհել, միտք անել:

Ամեն մի բառաշարքի բառերը իմաստով … են, բայց ձևով՝ … . այդ բառերը կարելի է անվանել…:

Ամեն մի բառաշարքի բառերը իմաստով նույնն են,բայց ձևով՝ տարբեր․ այդ բառերը կարելի է անվանել   հոմանիշներ։

47.Տրված բառերն ըստ իմաստների նմանության  բաժանի՛ր չորս խմբի:

Ջարդել, հավաքել, հասկանալ, պահել, ամբարել, փշրել, ծածկել, կոտրել, պարզել, քողարկել, կտոր–կտոր անել, գլխի ընկնել, թաքցնել, ժողովել, գումարել, կռահել, պատսպարել,կուտակել , կոտրատել:

Ջարդել-փշրել-կոտրել-կտոր-կտոր  անել-կոտրատել

Հավաքել-պահել-ամբարել-ժողովել-կուտակել-գումարել

հասկանալ-կռահել-գլխի ընկնել

ծածկել-թաքցնել-պատսպարել-քողարկել

48.

Երկիր-թագավորություն-կայսրություն-տերություն

մազ-հյուսք-ծամ-վարս-հեր

դեպք-եղելություն-պատահար

արշալույս-այգաբաց-լուսաբաց

իրադարձություն-միջադեպ

 

 

49.Ընդգծված բառերն ու արտահայտությունները  փոխարինի´ր   տրված հոմանիշներով:

Հետապնդել են նրանց, սարսափ, անցնելիս, ապրում են, կացարան, առատ, գործածում են, նկատել են, հայտնաբերել են, կերակրվում են:

 

Հիմալայներում, ձյունոտ անտառով գնալիս, գիտական արշավախմբի անդամները տեսել են մորթիներով ծածկված երկու կնոջ: Գիտնականները  գնացել են նրանց հետևից և գտել են նրանց  բնակարանը, որ քարանձավ է եղել: Պարզվում է, որ   20-րդ դարում դեռ գոյություն ունեն քարանձավային մարդիկ: Նրանք չեն կարողանում օգտվել կրակից, իսկ որպես հագուստ օգտագործում են վայրի կենդանիների մորթիները: Սնվում են  հում սննդով, որը կացարանի շրջակայքում շատ է: Քաղաքակիրթ մարդկանց հետ աոաջին հանդիպումն ուղեկցվել  է            վախով ու ծայրաստիճան զարմանքով:

Հիմալայներում ,ձյունոտ անտառով անցնելիս, գիտական արշավախմբի անդամները նկատել են մորթիներով ծածկված երկու կնոջ: Գիտնականները  հետապնդել են  նրանց և հայտնաբերել են  կացարանը, որ քարանձավ է եղել: Պարզվում է, որ   20-րդ դարում դեռ ապրում են քարանձավային մարդիկ: Նրանք չեն կարողանում օգտվել կրակից, իսկ որպես հագուստ գործածում են վայրի կենդանիների մորթիները: Կերակրվում են հում սննդով, որը կացարանի շրջակայքում առատ է: Քաղաքակիրթ մարդկանց հետ աոաջին հանդիպումն ուղեկցվել  է         սարսափով ու ծայրաստիճան զարմանքով:

50.Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրված  հոմանիշներով

Գլուխ, Սուրբ գիրք,ազգ, բարկանալ, էլ, ուզել, շինել, իրար, ցրվել, գործածել, հասկանալ:

Աստվածաշնչում գրված է, որ մարդիկ Բաբելոնում ցանկանում են այնքան բարձր աշտարակ կառուցել, որ կատարը երկինք հասնի: Աստված զայրանում է մարդկանց վրա ու խառնում նրանց լեզուները: Մարդիկ այլևս մեկմեկու խոսքը չեն ընկալում, խառնաշփոթություն է առաջանում, և ժողովուրդները սփռվում են աշխարհով մեկ:Ուստի «բաբելոնյան աշտարակաշինություն» արտահայտությունն օգտագործվում է, երբ  ցանկանում են բնութագրել խառնաշփոթություն,աղմուկ, անկարգություն:  

 

Սուրբ գրքում գրված է, որ մարդիկ Բաբելոնում ուզում են այնքան բարձր աշտարակ շինել, որ գլուխը  երկինք հասնի: Աստված բարկանում է մարդկանց վրա ու խառնում նրանց լեզուները: Մարդիկ էլ իրար  խոսքը չեն հասկանում, խառնաշփոթություն է առաջանում, և ազգերը   ցրվում են աշխարհով մեկ:

Ուստի «բաբելոնյան աշտարակաշինություն» արտահայտությունը  գործածվում է, երբ  ցանկանում են բնութագրել խառնաշփոթություն,աղմուկ, անկարգություն:

Skip to toolbar