Վ․Դավթյան “Աշուն օր”

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի | Posted on September 28, 2022

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և նկարի՛ր քեզ ամենից շատ դուր եկած հատվածը։

2. Բացատրիր արտահայտությունները

վար եկան-ներքև  իջան

շար եկան-կանգնեցին

մաղ տալ-կաթկթել

շաղ տալ-տարածել

քող կապել-ծածկել

3. Փորձիր քո բառերով պատմել բանաստեղծությունը։

Սև  ամպերը  ներքև  իջան ու հավաքվեցին  սարի  վրա ։Առավոտը  ծագեց  և  օդը  սկսեց  սառել։Երկինքը  գոռաց,  բուք  սկսվեց ու երկիրը  դողաց։Անձրև սկսեց տեղալ և հոգնած տերևներին   այս ու այն կողմ տարածեց։

4 . Գրի՛ր տրված բառերի հականիշները:

վար-վերև

պաղել-տաքանալ

հեռու-մոտիկ

վառել-մարել

5. Դուրս գրիր բանաստեղծության այն տողերը, որոնց մեջ գույն կա։

Սևուկ ամպեր վար եկան,

Արյուն-ամպից քող կապեց։

Լրացուցիչ առաջադրանքներ

4. Ձայնագրի՛ր բանաստեղծությունը և նկարաշարի օգնությամբ տեսանյութ պատրաստի՛ր:

 

Write a comment

Skip to toolbar