Տնային աշխատանք 28.02.2023

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկա 5-րդ դասարան | Posted on February 28, 2023

Մաթեմատիկա  28.02.2023

Русский язык

0

Posted by erikvanyan | Posted in Ռուսերեն | Posted on February 28, 2023

Подберите подходящие по смыслу слова из слов для справок и перепишите предложения.

Образец: Утром я … и … . (просыпаться, завтракать) – Утром я просыпаюсь и завтракаю.
1. После уроков я иду домой пешком. 2. Дома я  кушаю, а потом выполняю домашние
задания. 3. Вечером я выхожу во двор и играю с друзьями во дворе. 4. В воскресенье я
смотрю  кино или гуляю  в парке.
Слова для справок: играть, кушать, идти, гулять, выходить, выполнять,
смотреть.

 

Б. Упражнение 5. Слова из скобок поставьте в нужном форме. 1. Я вижу там машину и автобус. (машина и автобус). 2. Он хорошо знает  английский язык и  математику.(английский язык и математика). 3. Мой друг изучает физику  и  химию. (физика и химия). 4. Я люблю читать книги и  журналы. (книги и журналы). 5. Мой брат любит музыку и  спорт. (музыка и спорт). 6. Антон слушает кассету и диск. (кассета и диск).

 

 

Упражнение 6. Ответьте на вопросы. Используйте слова справа. Какой дом вы видите? (большой старый) Я  вижу  большой и старый   дом. Какую газету ты читаешь? (свежая) Я  читаю  свежую  газету. Какую музыку ты любишь? (быстрая) Я  люблю  быструю  музыку. Какой фильм он смотрит? (новый английский) Он  смотрит  новый  английский  фильм. Какие книги вы любите? (интересные) Мы любим  интересные  книги. Какое письмо пишет Анна? (длинное) Анна  пишет   длинное  письмо.

 

Упражнение 3. Дополните предложения словами справа. Он читает книгу, журнал, письмо, газеты. (книга, журнал, письмо, газеты) Анна видит здание, улицу, дома, киоск. (здание, улица, дома, киоск) Я люблю  спорт, музыку, кино, фильмы. (спорт, музыка, кино, фильмы) Мы пишем  текст, упражнение, письмо, буквы. (текст, упражнения, письмо, буква) Они изучают русский  язык, математику, биологию, физику, химию. (русский язык, математика, биология, физика, химия).

 

Գործնական քերականություն

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի | Posted on February 28, 2023

240.Անձնական  դերանուները   ի՞նչ  սկզբունքով   են   բաժանված  երեք  խմբի։

 

Դերանունները  անվան  փոխարեն  գործածվող  բառեր  են։Անձնական  դերանունները   գործածվում  են  անձի  անվան  փոխարեն։Ունեն երկու  թիվ՝եզակի  (ես,դու,նա) և  հոգնակի (մենք,դուք,նրանք),երեք  դեմք՝I (ես,մենք),II (դու,դուք),III  (նա,նրանք)

Ա․Ես,մենք-առաջին  դեմք

Բ․Դու,դուք-երկրորդ  դեմք

Գ․Նա,նրանք-երրորդ  դեմք

241․Ընդգծված  բառերն  ի՞նչ  են  նշանակում։Դրանք  ինչո՞վ  են  նմանվում   դերանուններին։

Նետ-աղեղը   մինչև   19-րդ  հարյուրամյակը  որպես  զենք  է  գործածվել։Դա  նաև Շվեյցարիայի  լեռնականների  նախընտրած  զենքն  էր։Եվրոպայում  նետաձգության  առաջին  մրցությունն  էլ  անցկացվել  է  այդ  երկրում։Գիտե՛ք  Վիլհելմ  Տելի   մասին  լեգենդը։Դա   պատմում  է,թե  լեռնցիներն  ի՜նչ  վարպետությամբ   էին   գործածում  այդ  զենքը։Մյուս  լեգենդը   Ռոբին  Հուդի  մասին։Սա  էլ    վկայում   է,որ  անգլիացիներն  էլ   անտարբեր  չէին  այդ  զենքի  նկատմամբ։Մի  հետաքրքիր  փաստ  կա  նետաձգության  պատմության  մեջ։Դա  վկայում   է,որ  հրազենի  հետ  առաջին  մրցությունում  նետ-աղեղն  է  հաղթել։Բայց  հետո  հրազենը  կատարելագործվել  ու  դուրս  է  մղել  այդ  զենքը։Այսօր  դա  ապրում  է  միայն  սպորտում։

Դա-նետ-աղեղ

Այդ-Շվեյցարիա

Դա-Վիլհելմ  Տել

Այդ-նետ-աղեղը

Սա-լեգենդը

Դա-պատմություն

Սրանք  ցուցական  դերանուններ  են,որոնք  մատնացույց  են  անում այդ  առարկաները  կամ  հատկանիշները։

242․Կետերի  փոխարեն  գրի՛ր  տրված  բառերը։

Այնպիսի,այդքան,այնքան,այսպես,այդպես,այնպես,այդտեղ,այնտեղ։

Համաշխարհային  օվկիանոսում   միլիոնավոր  տոննաներով  սառույց  կա։Եթե  այդքան  սառույցը   հալվի,ցամաքի  մեծ  շերտեր  կանհետանան  ջրի  տակ,քանի  որ   օվկիանոսի   մակարդակը  ավելի  քան  հարյուր  մետրով   կբարձրանա։Թուրքմենիայում  այնպիսի  վայր  կա,որտեղ  ամռանն այնքան չղջիկ  է  հավաքվում,որ  դա  անվանում  են  չղջիկների  «ամառանոց»։Տաք ամռանն այդտեղ  հավաքվում   է  մոտ  քառասուն  հազար  չղջիկ։Մի  գիշերում նրանք  ուտում  են  մոտ   տասը  փութ   վնասակար  միջատ։Այդպես սնվելով՝չղջիկներն  օգտակար  են  դառնում  մարդկանց,ինչպես  նաև  այգիների  ու  դաշտերի  համար։Բայց  այսպես չղջիկները ձմեռել  չեն  կարող,որովհետև  բարձր ջերմությունը  խանգարում  է  նրանց  ձմեռային  քնին։Ձմռաը նրանք չվում  են  այնտեղ,   որտեղ  ավելի  ցուրտ  է,և  քուն  են  մտնում  մինչև  գարուն։

243․Տրված   գոյականներից  ի՞նչ անել կամ՝ին՞չ  լինել  հարցին  պատասխանող  բառեր  (բայեր)  կազմի՛ր  և  բայ  կազմող  մասնիկներն  ընդգծի՛ր։

ա)Ամպ-ամպել,ծաղիկ-ծաղկել,վար-վարել,կար-կարել,երգ-երգել,ժողով-ժողովել,օճառ-օճառել։

բ)Գող-գողանալ,վախ-վախենալ,քար-քարանալ,մահ-մահանալ,մանուկ-մանկանալ,էջ-(իջ)իջնել,մայր-մայրանալ։

244․Տրված  ածականներից  բայեր  (ի՞նչ  անել  կամ  ի՞նչ լինել  հարցին  պատասխանող  բառեր)կազմի՛ր  և  բայ  կազմող  մասնիկներն  ընդգծի՛ր։

Գեղեցիկ-գեղեցկանալ,հպարտ-հպարտանալ,տգեղ-տգեղանալ,մեծ-մեծանալ,փոքր-փոքրանալ,չար-չարանալ,չոր-չորանալ,թարմ-թարմանալ,խոնավ-խոնավանալ,սև-սևանալ,

բարձր-բարձրանալ,մանր-մանրանալ,ճերմակ-ճերմակել,դալուկ-դալկանալ,ծանր-ծանրանալ։

245․Տրված  բառերից  գոյականներ  և  բայեր  կազմի՛ր։Արմատների  գրությունն  ինչպե՞ս  փոխվեց։

Օրինակ՝թը՜շշ-թշշոց-թշշալ

Բը՜զզ-բզզոց-բզզալ,դը՜ռռ-դռռոց-դռռալ,չրը՜խկ-չրխկոց-չրխկալ,խը՜շշ-խշշոց-խշշալ,ծի՜վ-ծի՜վ-ծվծվոց-ծվծվալ,տը՜զզ-տզզոց-տզզալ,կը՜ռռ-կռռոց-կռռալ,թը՜խկ-թրխկոց-թրխկալ,մը՜ռռ-մռռոց-մռռալ։

246․Թիվ և  գործողության  հատկանիշ  ցույց  տվող  տրված  բառերից   (թվականներից  և  մակբայներից)բայեր  կազմի՛ր  և  բայ  կազմող  մասնիկներն   ընդգծի՛ր։Ստացված  այն  բառերը,որոնց  չես   հանդիպել,փորձի՛ր  բացատրել։

Երրորդ-երեքանալ,ուշ-ուշանալ,շտապ-շտապել,մոտ-մոտենալ,մերձ-մերձենալ,հեռու-հեռանալ,դանդաղ-դանդաղել,

հաճախ-հաճախել,կրկին-կրկնել։

Երեքանալ-երեք  դառնալ

Մերձենալ-մոտենալ

247․Տրված  արմատներով  բայեր  կազմի՛ր  և  բայ կազմող  մասնիկներն  ընդգծի՛ր։

Նստ-նստել,սահ-սահել,վազ-վազել,կարդ-կարդալ,խաղ-խաղալ,տես-տեսնել,հաս-հասնել,հագ-հագնել,փախ-փախնել,սառ-սառչել,թիռ-թռչել։

248․Պարզի՜ր,թե  Ա և  Բ  բառախմբերն  ի՞նչ  սկզբունքով  են  կազմված։Այդ  բառախմբերը լրացրո՛ւ։

Ա․Գրել,հրել,վազել,քայլել,սուլել,սիրել,ատել,փախչել,թռչել,տեսնել,հասնել,տանջվել,լացել

Ա խմբի  բառերը  կազմվել  են  ել  վերջավորությամբ։

Բ․Խաղալ,կարդալ,դողալ,սողալ,աղալ,բարկանալ,ուրախանալ,կամենալ,վախենալ,խենթանալ,ջղայնանալ

Բ  խմբի   բառերը  կազմվել  են  ալ   վերջավորությամբ։

249․Ըստ  նախորդ  վարժության՝բայերը  բաժանի՛ր  երկու  խմբի  և  այդ  խմբերն  անվանի՛ր։

Բայերը  բաժանվում  են  երկու  խմբի ՝ ալ  և ել  վերջավորություն  ունեցող  բայերի։

250․Բացատրի՛ր,թե  ընդգծված  բայերի  իմաստների  տարբերությունը  ո՞րն  է։

Փայտը  կոտրեցի։-Փայտը  կոտրատեցի։Կողպեքը չխկաց  ու  բացվեց։Կողպեքը չխկչխկաց  ու  բացվեց։Հանկարծ  թփերը   խշշացին։-Հանկարծ   թփերը  խշխշացին։Վարպետը  պաստառները  պատից  պոկեց։-Վարպետը  պաստառները  պատից  պոկոտեց։

Կոտրեցի-մի  տեղով  կոտրեցի

Կոտրատեցի-մի  քանի  տեղից կոտրեցի

Չխկաց-մեկ  անգամ

Չխկչխկաց-մի  քանի  անգամ

Խշշացին-մեկ  անգամ

Խշխշացին-մի  քանի  անգամ

Պոկեց-մի  տեղից  պոկեց

Պոկոտեց-մի  քանի  տեղից  պոկեց։

 

 

Ընտրությամբ գործունեություն 28.02.2023

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեություն | Posted on February 28, 2023

Հովհաննես Թումանյան «Իմ երգը»

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի | Posted on February 27, 2023

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։

 

Պարզ-գանձ,հարուստ,ծով,սեր,պարգև,սիրտ,առատ,ազատ,բարի,երկյուղ

Ածանցավոր-անտակ,անծեր,բարություն,շնորհք,վերուստ,անհուն,հանք,անվերջ,անհատ,

փորձանք,բարձունք,բախտավոր։

 

 

 

Իմ գրադարանը

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի | Posted on February 27, 2023

Մաթեմատիկայի փետրվարյան ֆլեշմոբ․առաջին մակարդակ

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկա 5-րդ դասարան | Posted on February 24, 2023

1.  Նատալին ամեն օր նկարազարդում է «ԲԱՐԵԿԵՆԴԱՆ» բառի տառերը: Նա մեկ օրում նկարազարդում է մեկ տառ կամ երկու տառ, եթե նույն տառերն են։ Շաբաթվա ո՞ր օրը Նատալին կավարտի նկարազարդելը, եթե սկսել էր հինգշաբթի օրը։
չորեքշաբթի
2.  Բազմահարկ շենքը ունի մեկ մուտք, իսկ յուրաքանչյուր հարկում կա երեք բնակարան։ Գտեք այդ շենքի 5-րդ հարկի բնակարանների համարների գումարը, եթե բնակարանների համարակալումը սկսվում է համար մեկից և առաջին հարկից։
42
3. Ժաննան իր տիկնիկի համար կարեց շապիկ։ Շապիկի վրա կարեց 7 մեծ և 4 փոքր կոճակ։ Քանի՞  կոճակ անհրաժեշտ կլինի Ժաննային այդպիսի 3 շապիկ կարելու համար։
33
4.  Նարեկը գումարեց մի քանի թիվ և ստացավ 40: Այդ թվերից մեկը 21-ն էր: Նա 21-ը փոխարինեց 12-ով և նորից գումարեց բոլոր թվերը:  Արդյունքում Նարեկը ի՞նչ թիվ ստացավ։
31
5. Ճամբարի խոհանոցում հերթապահելու համար պետք է ընտրել երկու ճամբարականի։ Շաբաթ օրվա համար հերթապահության թեկնածուներ են Անահիտը, Սուրենը, Գայանեն, Բաբկենը։ Նրանցից քանի՞ եղանակով է հնարավոր ընտրել հերթապահների զույգը
6
6. Երեկ Մոնայի ծննդյան տարեդարձն էր։ Վաղը հինգշաբթի է լինելու։ Շաբաթվա ո՞ր օրն էր Մոնայի ծննդյան տարեդարձը։
երեքշաբթի
7. Մեկ ու կես կիլոգրամ կարտոֆիլը արժի 300 դրամ: Որքա՞ն կարժենա 3 կգ կարտոֆիլը:
600  դրամ
8․ Սեղանին դրված է երեք մատիտ՝ դեղին, կանաչ, կապույտ: Դեղին մատիտը երկար է կանաչ մատիտից: Կապույտ մատիտը կարճ է կանաչ մատիտից: Ի՞նչ գույնի է ամենաերկար մատիտը։
դեղին
9. Երրորդ դասարանցիները, զույգեր կազմած, գնում են Ագարակ: Առաջին զույգի սովորողներից մեկը շրջվեց և հետևում հաշվեց ևս հինգ զույգ սովորողների: Քանի՞ սովորող էր գնում ագարակ։
12
10. Գիրքը ունի 6 թերթ: Քանի՞ թվանշան են օգտագործել գրքի բոլոր էջերը համարակալելու համար, եթե համարակալումը սկսել են 3-ից:
17

Ընտրությամբ գործունեություն 24.02.2023

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեություն | Posted on February 24, 2023

 

 

 

 

 

 

 

 

 

  1. 217մետր երկարություն ունեցող գնացքը բաղկացած է  7 մարդատար և 20 բեռնատար վագոններից: Մարդատար վագոնը 4 մ ետրով երկար է բեռնատար վագոնից: Որքա՞ն  է մարդատար վագոնի երկարությունը:

Պատասխան՝11  մ։

  1. Ճանճն ունի 6 ոտք, իսկ սարդը՝ 8: 2 ճանճը և 3 սարդը ունեն նույնքան ոտք, որքան 10 թռչունը և
    1) 2 կատուն 2) 3 կատուն 3) 4 կատուն 4) 6 կատուն:

 

  1. Քանի՞ քառանիշ թիվ կարող ես կազմել 1,2,3,4 թվանշաններով,(առանց կրկնության) որ 1 թվանշանը  միշտ լինի  2-ից աջ:

2134,2143,4321,3421,3214,4213

 

  1. Ժամը քանի՞սն է ցույց տալիս նկարում պատկերված ժամացույցը:
  2. 6։08
    1. Նկարագրեք րոպեների և ժամերի սլաքների դիրքը, եթե այն ցույց է տալիս ժամը 8:25:
    2. Ժամերի  սլաքը  գտնվում  է  8  և  9  միջև,իսկ  րոպեների  սլաքը  ցույց  է  5  ը։
    3. Նկարագրեք րոպեների և ժամերի սլաքների դիրքը, եթե այն ցույց է տալիս ժամը 18:35:
    4. Ժամերի  սլաքը  գտնվում  է  6  ի   և  7  ի  միջև,իսկ  րոպեների  սլաքը  ցույց  է  տալիս  7  ը։
    5. Ժամերի սլաքը գտնվում է 3-ի և 4-ի միջև, իսկ րոպեների սլաքը ցույց է տալիս 8-ը: Ժամը քանի՞սն է:
    6. 3։40
    7. Ժամը 14:40 –ին ժամերի սլաքը ո՞ր թվին է ամենամոտիկը:
    8. 3-ին
    9. Ժամը 20:52 է: Երեսուն րոպե հետո րոպեների սլաքը ո՞ր թվին ամենամոտը կլինի:
    10. 4-ին։
    11. Ժամը 19:43 է: Ժամը քանի՞սը կլինի 50 րոպե հետո:
    12. 20։33
    13. Ժամը 17:27 է: Ութսունվեց րոպե հետո րոպեների սլաքը
    14.  ո՞ր թվին ամենամոտը կլինի:
    15. 11-ին
    16. Ուղիղ գծով ժամացույցի թվատախտակը երկու մասի բաժանիր այնպես, որ յուրաքանչյուր մասում եղած թվերի գումարը իրար հավասար լինեն:
    17.      10+11+12+1+2+3=39
    18.      9+8+7+6+5+4=39
    1. Ուղիղ գծով ժամացույցի թվատախտակը երկու մասի բաժանիր այնպես, որ մասերից մեկում եղած թվերի գումարը երկու անգամ մեծ լինի մյուսում եղած թվերի գումարից:

 

 

Մաթեմատիկայի փետրվարյան ֆլեշմոբ․երկրորդ մակարդակ

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկա 5-րդ դասարան | Posted on February 23, 2023

1.   99999, 9999, 999, ․․․թվերը գրված են ինչ որ օրինաչափությամբ։ Գտեք 999-ից հետո գրված առաջին թիվը։
99

2. Աննան մտապահած թիվը մեծացրեց 20 անգամ, հետո արտադյալը մեծացնելով 20-ով, ստացավ 140։ Գտիր մտապահած թիվը։

 

6

3. Քանի՞ պիցցա պետք է պատվիրել 12 հոգանոց խմբի համար, եթե յուրաքանչյուր պիցցա 6 կտոր է և խմբի յուրաքանչյուր անդամ ուզում է ուտել երկու կտոր պիցցա։

 

4

4.Նարեն պահարանում ունի 4 զույգ կոշիկ։ Առանց նայելու առնվազն քանի՞ կոշիկ պետք է հանի, որպեսզի վստահ լինի, որ գոնե մեկ զույգ կոշիկ հանել է:

 

5

5. Տակառում կար 48 դույլ ջուր։ Երբ տակառից վերցրին մի քանի դույլ ջուր, այնտեղ մնաց 7 անգամ ավելի շատ ջուր, քան վերցրել էին։ Քանի՞ դույլ ջուր էին վերցրել տակառից։

 

6

6. Վեց տարի առաջ իմ և պապիկիս տարիքների գումարը 54 էր: Որքա՞ն կլինի մեր տարիքների գումարը 2 տարի հետո։

 

70
7.  Գոռն ուներ 7 խնձոր և 2 բանան: Նա 2 խնձոր տվեց Նարեկին, որն իր հերթին մի քանի բանան տվեց Գոռին: Նարկեը քանի՞ բանան տվեց Գոռին, եթե դրանից հետո Գոռն ուներ հավասար քանակով բանան և խնձոր:
3

8. Պարանի առաջին կտորը երկրորդից երկար է 72 մետրով: Երբ յուրաքանչյուր կտորից կտրեցին 5-ական մետր, պարզվեց, որ առաջին կտորի մնացորդը երկրորդ կտորի մնացորդից 4 անգամ երկար է: Գտեք պարանի կտորների սկզբնական երկարությունների գումարը

 

130
9. Վաճառողը կշռում էր հաճախորդի ընտրած ապրանքը: Նա կշեռքի մի նժարին դրեց 10 հատ 160 գրամանոց կշռաքար, սակայն կշեռքը չհավասարակշռվեց: Ապա այդ նժարին դրեց ևս մեկ 20 գրամանոց կշռաքար և կշեռքը հավասարակշռվեց: Որքա՞ն էր ապրանքի զանգվածը։
1  կգ  620  գ
10.  Ձիարշավարանում շրջանաձև վազքուղղով նույն կետից միաժամանակ միևնույն ուղղությամբ սկսեցին վազել 4 ձիեր: Առաջին ձին մեկ շրջանը կատարում էր 10 րոպեում, երկրորդ ձին՝ 12 րոպեում, երրորդ ձին՝ 15 րոպեում, իսկ չորրորդ ձին՝ 20 րոպեում: Վազքը սկսելուց որոշ ժամանակ հետո առաջին անգամ բոլոր ձիերը միասին նորից հայտնվեցին սկզբնակետում: Այդ ժամանակ քանի՞ շրջան էին պտտվել բոլոր ձիերը միասին։
18

Սայաթ-Նովա ՝Չկա քիզի նման

0

Posted by erikvanyan | Posted in Երգ | Posted on February 22, 2023

Բըլբուլի հիդ լաց իս էլի,Վարդի նըման բաց իս էլի,Վարդաջըրով թաց իս էլի,Թա’ց իս էլի:Չըկա քիզի նըման,Չըկա քիզի նըման.Քիզ նըման,Քիզ նըման,Դո’ւն իս, աննըմա’ն:Սիրունութինդ էլավ արբաբ,Մազիր ունիս  սիմ ու շարբաբ,Քի սազ գուքայ ղուշլու զարբաբ,Ղո’ւշլու զարբաբ:

Չըկա քիզի նըման,Չըկա քիզի նըման.Քիզ նըման,Քիզ նըման,Դո’ւն իս, աննըմա’ն:

Էրէսըդ է շամշ ու ղամար,Ջանըս դուս գուքայ քիզ ամար,Մէջքիդ ունիս օսկէ քամար,Օ’սկե քամար:

Չըկա քիզի նըման,Չըկա քիզի նըման.Քիզ նըման,Քիզ նըման,Դո’ւն իս, աննըմա’ն:

Երգի գրական վերծանված տարբերակը(սովորելու ենք վերևում տրված ձևով)

Բլբուլի հետ լաց ես եղել,Վարդի նման բաց ես եղել,Վարդաջորվ թաց ես եղել,Թա’ց ես եղել:

Չկա քեզի նման,Չկա քեզի նման,Քեզ նման,Քեզ նման,Դո’ւ ես, աննմա’ն:

Սիրունությունդ եղավ տանջանք,Մազեր ունես արծաթ-հինվածք,Քեզ կսազի նախշած գործվածք,Նա’խշած գործվածք:Չկա քեզի նման,Չկա քեզի նման,Քեզ նման,Քեզ նման,Դո’ւ ես, աննմա’ն:Երեսդ արև` լուսնի կամար,Հոգիս դուրս կգա քեզ համար,Մեջքիդ ունես ոսկե քամար(գոտի),Ո’սկե քամար:

Չկա քեզի նման,Չկա քեզի նման,Քեզ նման,Քեզ նման,Դո’ւ ես, աննմա’ն:

Skip to toolbar