Գործնական քերականություն

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի | Posted on February 1, 2023

200.Բառակապակցություններ  կազմիր՝հարցում  արտահայտող  բառի  փոխարեն  տրված  գոյականները  գրելով։

Ծանոթանալ  ու՞մ  հետ։Ծանոթանալ  ինչի՞ն։

Ծանոթանալ  մրցակցի  հետ։

Ծանոթանալ   աղջկա  հետ։

Ծանոթանալ  տղայի  հետ։

Ծանոթանալ  զբոսաշրջիկի  հետ։

Ծանոթանալ  կարծիքին,տեսակետին,գրքին,մեքենային։

Մրցակից,կարծիք,տեսակետ,գիրք,մեքենա,աղջիկ,տղա,զբոսաշրջիկ (կարող  ես  ուրիշ  բառեր  էլ  գրել)։

201․ Բառակապակցություններ  կազմիր՝հարցում  արտահայտող  բառի  փոխարեն    գոյականներ գրելով։

Սիրահարվել  ու՞մ։Սիրահարվել  ինչի՞ն։

Սիրահարվել  աղջկան,տղային։

Սիրահարվել  գրքին,մեքենային։

Սիրել  ու՞մ։Սիրել  ի՞նչ։

Սիրել  մայրիկին,աղջկան,հայրիկին,պապիկին,եղբորը,

քրոջը։

Սիրել  ֆուտբոլը,ֆիլմը,մուլտֆիլմը։

202.Հիվանդ,գազան  բառերին  ավելացրու  ի,ից,ներ,ով,ը  վերջավորությունները  և  ստացված  բառաձևերով  նախադասություններ  կազմի՛ր։

Հիվանդը,հիվանդի,հիվանդից,հիվանդով,հիվանդներ։

Գազանը,գազանի,գազանից,գազանով,գազաններ։

Հիվանդը բուժվում  է  հիվանդանոցում։

Հիվանդի  ընկերը  եկել  էր  նրան  տեսակցության։

Հիվանդից  անալիզներ  վերցրին։

Հիվանդանոցում  կան  շատ  հիվանդներ։

Գազանը  հարձակվել  էր  եղջերուի  վրա։

Գազանի  երախը   շատ  մեծ  էր։

Մարդը  փախչեց  գազանից։

Գազանանոցում  կան  շատ  գազաններ։

203․Կետերի  փոխարեն  գրի՛ր  ածանց  կամ   վերջավորություն  բառերը։

Երբ  արմատին  կամ  բառին ածանց  ենք  ավելացնում,  եղած  իմաստը  փոխվում  է,և  նոր  բառ  է  ստացվում։Իսկ  երբ  վերջավորություն  ենք  ավելացնում,բառի  արտահայտած  իմաստը   չի  փոխվում,փոխվում  է  նրա ձևը՝նախադասության  մյուս  բառերին  կապվելու  համար։Ածանցը  բառ  կազմող  մասնիկ  է։Վերջավորությունը օգնում  է,որ  բառը  խոսքի  մեջ  կապվի ուրիշ  բառերի  հետ։Բառի  հիմքը  վերջավորությունից առաջ  եղած  մասն  է։

204․Տրված  բառերով  կազմիր՝

ա)ածանցավոր  բառեր-ջրային,ձայնավոր,ձեռնոց։

բ)բառաձևեր-ջուրը,ձայնը,ձեռքը,ջրի,ձայնի,ձեռքի,ջրից,ձայնից, ձեռքից,ջրով,ձայնով,ձեռքով,ջրեր,ձայներ,ձեռքեր

Ջուր,ձայն,ձեռք։

205.Տրված  բառախմբերը  համեմատի՛ր   և  խմբերից  յուրաքանչյուրին  փորձի՛ր  անուններ  տալ։

Ա․Տղա,քար,սեղան։Բառի  հիմք

Բ․Տղան,տղայի,տղային,տղայով,տղայից,քարը,քարին,քարից,քարով,քարում,սեղանը,սեղանի,սեղանին,

սեղանից,սեղանով։Բառաձևեր

206.Անտառ  բառը  տարբեր  ձևերով  գործածելով՝նախադասություննե՛ր  կազմիր։

Անտառը,անտառի,անտառից,անտառով,

անտառում,անտառներ

Անտառը  խորհրդավոր  ու  գեղեցիկ  է։

Անտառի  գազանները  դուրս  են  եկել  որսի։

Անտառից  դուրս  եկավ արջը։

Անտառով  անցնում  էր  գետակը։

Անտառում  ապրում  են  վայրի  գազաններ։

Հայաստանում  կան  շատ  անտառներ։

207.Տրված  բառերի  բոլոր  հնարավոր  ձևերը  գրի՛ր։

Պահարան,պահակ,խողովակներ,դարակներ։

Պահարանը,պահակը,խողովակները,դարակները,

պահարանի,պահակի,խողովակների,դարակների,

պահարանից,պահակից,խողովակներից,

դարակներից,պահակով,պահակով,խողովակներով,

դարակներով,պահարանում,խողովակներում,

դարակներում,պահարաններ,պահակներ,խողովակը,դարակը։

208․Կետերի  փոխարեն  գրի՛ր գրիչ,բույն,ծով  բառերի  ձևերը։Բոլոր  բառերի  նման  ձևերը  խմբավորի՛ր։

Յուրաքանչյուր  բառը  քանի՞  ձև  ունեցավ։

Իր  բույնը  հյուսել  էր  մեր  այգու  ամենաբարձր  ծառի  վրա։

Չմոտենաս  իմ  բնին,ձագուկներս  հանկարծ  կվախենան։

Ճուտը  գլուխը  բնից  դուրս  էր  հանել  ու  սպասում  էր  մորը։

Այդ  թռչունին  իր  ձագերով  ու  բնով կբերեմ,որ  իմ  այգում  ապրի։

Ձուգուկները  կծկվել  էին բնում  ու  վախեցած  նայում  էին։

Գիշերվա  փոթորկից  հետո  ծովը  հանգստանում  էր։

Մեքենան մոտենում  էր ծովին, արդեն  լսվում  էր  նրա  շառաչը։

Որոշեց  ծովից  հեռու  ապրել,որ  մոռանա  այդ  դեպքը։

Փոթորկուն  ծովով   հիանում  եմ,բայց  և  վախենում  եմ  լեռնացող  ալիքներից։

Ամբողջ  օրը  լողում  էր  ծովում  ու  վերադառնալու  մասին  չէր  մտածում։

Իմ  գրիչը  լավ  չի  գրում։

Ձեռքը  գցեց  ընկերոջ  գրչին  ու  ծոցատետրում  ինչ-որ  բան  նշեց։

Ամբողջ  թանաքը  գրիչից դուրս  էր  հոսել,ու  պայուսակը  տեղ-տեղ  սևացել  էր։

Այդպիսի  բաները   սովորական  գրիչով  չեն  գրում։

Բույնը               Ծովը        Գրիչը

բնին                  ծովին       գրիչին

բնից                  ծովից       գրիչից

բնով                  ծովով      գրիչով

բնում                ծովում

209․Բոլոր  նման  բառաձևերը  խմբավորի՛ր։Ո՞րն  է նմանությունը։

Ափից,շենք,գյուղին,շենքով,գյուղում,ափ,գյուղով,

շենքում,ափով,գյուղից,գյուղ,շենքից,ափին,շենքին։

Շենք   շենքին    շենքից   շենքով    շենքում  

Ափ       ափին      ափից       ափով

Գյուղ    գյուղին  գյուղից  գյուղով   գյուղում 

210․Հարցում  արտահայտող  բառը  տրված  բառերով  կամ  նրանցով  կազմված  բառակապակցություններո՛վ  փոխարինիր։Տրված  բառերից  ո՞րը  ի՛նչ  ձևով  գրեցիր։

Գիրքը  որտե՞ղ  է։

Գիրքը  պայուսակում  է։

Գիրքը  գրադարակում  է։

Գիրքը հեռուստացույցի վրա  է։

Գիրքը  պահարանում  է։

Գիրքը   սեղանի  վրա  է։

Գիրքը  ձեռքին  է։

Գիրքը  աթոռի  վրա  է։

Գիրքը  լճում  է։

Պայուսակ,գրադարակ,հեռուստացույց,պահարան,

սեղան,ձեռք,աթոռ,լիճ։

Պայուսակ-պայուսակում

Գրադարակ-գրադարակում

Հեռուստացույց-հեռուստացույցի  վրա

Պահարան-պահարանում

Սեղան-սեղանի  վրա

Ձեռք-ձեռքին

Աթոռ-աթոռի  վրա

Լիճ-լճում

 

 

 

 

Write a comment

Skip to toolbar