Ճամփորդապատում

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի | Posted on May 25, 2023

Ընկեր Անահիտն ու ընկեր Ասյան  մեզ համար կազմակերպել էին ճամփորդություն դեպի Եղիշե  Չարենցի  տուն-թանգարան։Այն գտնվում է Մաշտոցի պողոտայում։  Տուն-թանգարանն ուներ  երեք  սենյակ՝հյուրասենյակ,ննջասենյակ,աշխատասենյակ։Սկզբում  մենք  մտանք  նրա  աշխատասենյակը։Սեղանի  վրա  դրված  էր  նրա  շախմատը , կար  նաև գրադարան։Հետո  մտանք  հյուրասենյակ։Այնտեղ  տեսանք  սեղանի  վրա  դրված  ինքնաեռ   և  դաշնամուր։Հետո  մենք մտանք  նրա  ննջասենյակը։Այնտեղ  դրված էր նրա  մահճակալը  և իր  հագուստը։Չարենցի  տուն-թանգարանում  մենք  պատրաստեցինք  գրքեր։Գրքի  կազմի  վրա  փակցրեցինք  Եղիշե  Չարենցի  նկարը,մյուս  էջերին՝  նրա  բանաստեղծություններից    և  նկարազարդումներ  արեցինք։Տուն  թանգարանում  մենք  արտասանեցինք  նրա  հայտնի  բանաստեղծություններից  մեկը՝«Ես  իմ  անուշ  Հայաստանի․․․»։Թանգարանում  տեսանք  Եղիշե  Չարենցի  թոռնուհուն։

Վերջում մենք  գնացինք  մանկական  երկաթուղի,մի  քիչ զբոսնեցինք  և  վերադարձանք  տուն։Շատ հետաքրքիր անցավ այդ օրը։

Write a comment

Skip to toolbar