Անվտանգությունը հրդեհի ժամանակ

0

Posted by erikvanyan | Posted in Ես և շրջակա աշխարհը | Posted on May 15, 2021

Կարդալով այս հոդվածը՝ մենք ձեռք կբերենք անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, ինչպես հրդեհները կանխելու, այնպես էլ հրդեհ առաջանալու դեպքում իրավիճակը գնահատելու և ճիշտ գործելու համար:

Ինչպես գիտենք, այրման համար նույն տեղում և նույն պահին պետք է լինեն՝

  •  այրվող նյութ
  •  օդ (թթվածին)
  •  կայծ կամ կրակ

 

Այս երեքից որևէ մեկի բացակայությունն անհնար է դարձնում այրումը կամ էլ բերում է արդեն այրվող նյութի (կրակի մարմանը):

Այրվող նյութեր հանդիպում են ամենուր և դրանք կարող են լինել գազային, հեղուկ կամ պինդ վիճակում (օրինակ՝ գազ, բենզին, փայտ): Այրումը կարող է ընթանալ դանդաղ կամ պայթյունի ձևով: Այրման ժամանակ ջերմություն է անջատվում և ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 1000-12000 C:

Հրդեհը չվերահսկվող այրումն է, որն ուղեկցվում է նյութական արժեքների ոչնչացումով և մարդկանց կյանքի ու առողջության համար վտանգ է առաջացնում:

Մաշկի,եղունգների,մազերի մասին

0

Posted by erikvanyan | Posted in Ես և շրջակա աշխարհը | Posted on April 26, 2021

Մասնիկներ,որոնց անունն ատոմ է

0

Posted by erikvanyan | Posted in Ես և շրջակա աշխարհը | Posted on April 17, 2021

Ո՞վ է ղեկավարում մեր մարմինը

0

Posted by erikvanyan | Posted in Ես և շրջակա աշխարհը | Posted on April 16, 2021

Տեղեկություն Միլան քաղաքի մասին

0

Posted by erikvanyan | Posted in Ես և շրջակա աշխարհը | Posted on April 8, 2021

61 միլիոն բնակչությամբ Իտալիան չորրորդ ամենախոշոր բնակչություն ունեցող երկիրն է Եվրոպական միությունում.Իտալիայի մայրաքաղաքը Հռոմն է.Միլանը Իտալիայի երկրորդ խոշորագույն քաղաքն է . Միլանի գոթական տաճարըգտնվում է Միլանում։ Ունի 106,5 մետր բարձրություն եւ պատրաստ է տեղավորել 40 000 մարդու միաժամանակ.Միլանը ճանաչվել է նորաձեւության եւ դիզայնի համաշխարհային կենտրոն.Միլանում են գտնվում բազմաթիվ մշակութային հաստատություններ, ակադեմիաներ եւ համալսարաններ.Միլանն ընդունում է տարեկան 8 միլիոն այցելու, ներգրավվելով իր թանգարաններով եւ պատկերասրահներով.Միլանում է գտնվում «Ա Սկալա» օպերային թատրոնը։ Քաղաքում են գտնվում նաեւ մի շարք շքեղ հյուրանոցներ.Քաղաքը հանդիսանում է նաեւ աշխարհի ամենահաջողակ ֆուտբոլային ակումբներից երկուսի, Միլանի ու Ինտերի, Իտալիայի հիմնական բասկետբոլային թիմերից մեկի, Օլիմպիա Միլանոյի տունը.Իտալիայում են ծնվել արվեստագետներ եւ գիտնականներ, ինչպիսիք են Լեոնարդո դա Վինչին, Գալիլեո Գալիլեյը, Միքելանջելոն և Նիկոլո Մաքիավելին։ Իտալացի ճանապարհորդներ, ինչպիսիք են Մարկո Պոլոն, Քրիստափոր Կոլումբոսը, Ամերիգո Վեսպուչին և Ջիովաննի դա Վարացանոն։

«Զատիկ» ընտանեկան ուսումնական նախագիծ

0

Posted by erikvanyan | Posted in Ես և շրջակա աշխարհը | Posted on March 29, 2021

1. Գիտես, չէ՞, որ յուրաքանչյուր երկիր ունի իր մրգերն ու բանջարեղենները։Կարո՞ղ ես թվարել Հայաստանին բնորոշ մրգերն ու բանջարեղենը։

Գարունը մեր այգում

0

Posted by erikvanyan | Posted in Ես և շրջակա աշխարհը | Posted on March 23, 2021

Խորջրյա ձկների մասին

0

Posted by erikvanyan | Posted in Ես և շրջակա աշխարհը | Posted on February 18, 2021

Աչքերի մասին

0

Posted by erikvanyan | Posted in Ես և շրջակա աշխարհը | Posted on February 2, 2021

 

Աչքերը թույլ են տալիս մարդուն լիարժեք ապրել, հիանալ շրջակա աշխարհի գեղեցկությամբ, շփվել սոցիումի հետ: Մենք հասկանում ենք, թե ինչ կարեւոր դեր են խաղում աչքերը, սակայն հաճախ չենք էլ ենթադրում, թե, օրինակ, ինչու ենք թարթում աչքերը, կամ ինչու է արյուն կաթում աչքերի մեջ:

 

Փաստեր աչքերի մասին՝

1. Մարդկային աչքն ավելի քան 10 միլիոն գույն է ընկալում

2. Աչքի եղջերաթաղանթը մարմնի միակ հատվածն է, որտեղ արյուն չի հասնում: Այն թթվածին է ստանում անմիջապես օդից:

3. Աչքը, կարելի է ասել, բարձր արագություն ունեցող համակարգիչ է: Հաշվարկված է, որ մեր տեսողությունը ժամում 36 հազար բիթ է մշակում: Անդադար ընկալում, մշակում և փոխանցում ուղեղին:

4. Մեր աչքի ցանցաթաղանթն ընկալում է ինֆորմացիան շրջված տեսքով, որից հետո դեպի ուղեղ ուղարկում շրջակա աշխարհի պատկերը հակառակ տեսքով:

5. Ցանցաթաղանթն ունի և՛ կարմիր, և՛ կապույտ, և՛ կանաչ ընկալիչներ, սակայն կարմիր գույնը տարբերել անհնար է: Կրկին ուղեղը գործն իր ձեռքն է վերցնում և ստացված դեղնականաչավուն և կապտականաչավուն երանգը փոխակերպում կարմիր գույնի:

6. Կյանքի առաջին մեկ տարում աչքերի գույնը կարող է փոխվել:

7. Կանաչ գույնը հազվադեպ հանդիպող գույն է:

8. Սկզբնապես մարդկանց աչքերի գույնը դարչնագույն է եղել, կապույտ աչքերը հայտնվել են 6000 տարի առաջ մուտացիայի արդյունքում:

9. Արցունքները, կախված նրանից, թե ինչի արդյունքով են առաջացել (ուրախություն, տխրություն կամ արտաքին ազդակներ), տարբերվում են բաղադրությամբ:

10. Եվ, իհարկե, մեր աչքերը տարբերում են մոխրագույնի 50 հազար երանգներ

11. Գիտե՞ք մարդը 1րոպեում որքան է թարթում աչքերը` 17 անգամ։ Այսինքն օրվա ընթացքում աչքերը թարթում ենք 14000 անգամ, իսկ տարվա մեջ 5.2 միլիոն անգամ։ Մեկ հետաքրքիր փաստ ևս` աչքերն ավելի հաճախ թարթում ենք, երբ խոսում ենք որևէ մեկի հետ, քան երբ օրինակ կարդում ենք։

12.Այսքան թարթումները պայմանավորված են մի պատճառով` պահպանել աչքերը` պահպանելով նրանց խոնավությունը և հեռացնել ցանկացած մասնիկ, որը կարող է հայտնվել աչքերում։

13. Մարդկանց 12%-ը կարողություն ունեն տեսնելու ավելի շատ գույներ։ Երևույթը կոչվում է տետրախրոմիկա։

14. Եվ հակառակը` կան մարդիկ,ովքեր տեսնում են միայն սև և սպիտակ,երևույթը կոչվում է ախրոմատոպսիա, որը դալտոնիզմի ծայրահեղ դրսևորում է։

15.Կան մարդիկ, ովքեր ծնվում են տարբեր գույնի աչքերով, երևույթը կոչվում է հետերոխրոմատիկա։

16.Իրականում սև աչքերով մարդիկ չկան, որովհետև նման գույնի ծիածանաթաղանթի գոյություն չունի։Աչքերը կարող են լինել մուգ, բայց ոչ ամբողջությամբ սև։ Աչքերի մուգ կամ բաց գույնը կախված է մելանինի կուտակումից։

Ճամփորդություն դեպի Երևանի բուսաբանական այգի

0

Posted by erikvanyan | Posted in Ես և շրջակա աշխարհը | Posted on November 19, 2020

Մենք դասարանով գնացել էինք Երևանի բուսաբանական այգի։Այնտեղ ամեն ինչ շատ գեղեցիկ էր։Մուտքի մոտ ծառերից կամար էր պատրաստված։Այնտեղ կար տարբեր տեսակի ծառեր,թփեր։Մենք քայլեցինք այգու միջով և հասանք փոքրիկ կամուրջին։Բարձրացանք նրա վրա ու ընկեր Լուսինեն մեզ նկարեց։Հետո նստեցինք նստարանների վրա և գուաշով բնությունը նկարեցինք։Երբ քայլեցինք առաջ, հանդիպեցինք մեծ շների։Մենք այգում տեսանք սկյուռիկի։Նա, ծառի վրայով արագ փախչեց, մտավ բույնը։Բուսաբանական այգում կար նաև խաղահրապարակ։Այդտեղ մենք մի քիչ խաղացինք և հետո վերադարձանք տուն։

Երևանի բուսաբանական այգին,բուսաբանության ինստիտուտի կազմում ընդգրկված գիտական, էկոկրթական, ուսումնական և ռեկրեացիոն նշանակության հաստատություն է, որի գործունեության հիմնական նպատակը Երկրագնդի տարբեր բուսաաշխարհագրական տարածաշրջաններից բարձր գեղազարդ և տնտեսապես արժեքավոր բուսատեսակների ներմուծումն ու ցուցադրական գիտական հավաքածուների ստեղծումն է։Հիմնադրվել է 1935 թվականին անվանի գիտնականներ՝ Ա.Կ. Մաղաքյանի, Ա.Ա. Հախվերդովի և Ն.Վ. Միրզոևայի կողմից։
Երևանի կիսաանապատային գոտում գտնվող այգում ստեղծված հարուստ ու բազմազան բուսական հավաքածուները ծառայում են որպես ուսումնական բազա հանրապետության կրթական հաստատությունների, առաջին հերթին ԲՈՒՀ-երի տվյալ մասնագիտությամբ ուսանողների համար։ Այգին հանդիսանում է նաև յուրահատուկ ռեկրեացիոն օջախ` մայրաքաղաքի և հանրապետության բնակչության համար։
Այստեղ ներկայացված են նաև մի շարք հազվագյուտ և անհետացող բուսատեսակներ (մոտ 70 տեսակ, որոնցից 38 ներառվել են ՀՀ Կարմիր գրքի մեջ)։Վերջին տարիներին համալրվել ու հարստացել են բուսաբանական այգու դենդրոհավաքածուները, արևադարձային ու մերձարևադարձային բուսական ֆոնդը (շուրջ 30 տեսակ), ծաղկային բույսերինը 12 նոր գեղազարդ անվանումներով։ Բարեկարգվել և գեղազարդ ձևավորվել է կոլեկցիոն վարդանոցի մերձակա մոտ 1 հա տարածքը, որտեղ տնկվել է 40 անվանում ներկայցնող ավելի քան 1000 հատ ծառաբույս, մեծ մասը պարտիզային ձևեր։
Երևանի Բուսաբանական այգու միջազգային կապերն ընդգրկում է աշխարհի շուրջ 40 բուսաբանական գիտական հաստատություն։

Skip to toolbar