Կանաչ եղևնին

0

Posted by erikvanyan | Posted in Ընթերցարան | Posted on December 17, 2020

Զմրուխտ գարունն էր հյուր եկել բնությանը: Այգում ու անտառներում քաղցրահնչյուն երգում էին թռչունները: Արևը իր ջերմ ժպիտով ողջունում էր նորաբաց բողբոջներին: Բնությունը զարթոնք էր ապրում:Ծեր այգեպանն իր այգում մի փոքրիկ եղևնի տնկեց՝ հազիվ մեկ եղևնի: Եղևնին նման էր կանաչ հանդերձ հագած, շփոթված երեխայի: Արևի շողերը հազիվ էին հասնում նրան: Մի մեծ, հզոր բարդի իր ճյուղերով փակել էր արևի ճանապարհը: Եղևնին տխրում էր արևի կարոտից: Նա բարձրահասակ բարդու ստվերի տակ իրեն զգում էր խեղճ ու անօգնական:

Մի օր էլ փոքրիկ եղևնին չդիմացավ ու սկսեց բարձրաձայն արտասվել: Հպարտ բարդին լսեց նրա լացի ձայնը ու հարցրեց.

-Ինչո՞ւ ես լաց լինում, այգեպանը լացկաններին չի սիրում:

Հայր Բոնամիի հեքիաթը

0

Posted by erikvanyan | Posted in Ընթերցարան | Posted on October 12, 2020


Հայր Բոնամին գիտեր-չգիտեր, ընդամենը մի հեքիաթ գիտեր: Ամեն օր նա այդ հեքիաթն էր պատմում և այնքան էր պատմել, որ բոլորս արդեն անգիր էինք արել: Հեքիաթը որսորդների մասին էր և այնքան զվարճալի էր, որ լսողը ծիծաղից թուլանում էր: Ահա այդ հեքիաթը. Լինում են, չեն լինում, երկու որսորդ են լինում: Օրերից մի օր, սովորականի պես, շներին առաջ են անում ու գնում որսի: Էս շներից մեկը սատկած է լինում, մյուսի բերանում էլ իսկի շունչ չի լինում:

Արև ու Լուսին

0

Posted by erikvanyan | Posted in Ընթերցարան | Posted on September 23, 2020

Արևն ու լուսինը աստծո զավակներն են. արևը աղջիկ է, լուսինը՝ տղա։ Հոր հրամանով նրանք պարտավորվում են գիշեր-ցերեկ հերթով հսկել աշխարհին։ Քույր ու եղբայր վիճակ են գցում, թե իրենցից ով գիշերը հսկի։ Վիճակն ընկնում է քրոջը՝ արևին։ Քույր ու եղբայր սկսում են տաք-տաք վիճել։ Աղմուկի վրա գալիս է հայրը։ Երբ իմանում է պատճառը, նախատում է լուսնին և հրամայում, որ նա գիշերները հսկի։ Լուսինը հանձն է առնում կատարել հոր կամքը։ Ապա աստված դիմում է աղջկան՝ արևին, առաջարկելով ցերեկները հսկել։ Արևն առարկում է, ասելով՝ որ ինքն իր աղջիկ տեղով ամաչում է օրը ցերեկով մարդկանց աչքին երևալ։

— Այդ դեպքում, — ասում է հայրը, — ձեռներիդ մեջ մեկ–մեկ խուրձ ասեղ բռնիր. ով որ կհամարձակվի քեզ նայել, ասեղներով ծակիր աչքերը։

Արևն ընդունում է այդ առաջարկությունը և այդ օրից սկսած հոր կամքը կատարում։

Անգետիկի և նրա ընկերների արկածները

0

Posted by erikvanyan | Posted in Ընթերցարան | Posted on June 2, 2020

Հեքիաթային մի քաղաքում ապրում էին ճստլիկները: ճստլիկ էին կոչվում, որովհետև նրանք շատ պստիկ էին՝ ամեն մեկը մի մատ վարունգի չափ: Նրանց քաղաքը շատ սիրուն էր: Տների շուրջը աճում էին անթառամ ծաղիկներ, երիցուկներ, խատուտիկներ:
Փողոցներն անգամ ծաղիկների անունով էին կոչվում՝ Զանգակածաղկի փողոց, Երիցուկների ծառուղի, Կապույտ Տերեփուկի զբոսայգի: Իսկ քաղաքն ինքը կոչվում էր Ծաղկառատ և փռված էր առվակի ափին: Ճստլիկներն այդ առվակը Վարունգի գետակ էին անվանում, որովհետև ափին վարունգներ էին աճում:

Skip to toolbar