Posted by erikvanyan | Posted in Ինչպես եմ անցկացրել իմ ամառային արձակուրդը | Posted on September 2, 2022
Ես Էրիկ Վանյանն եմ, սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, Հարավային դպրոցի, 5.1 դասարանում։Ես ամառային արձակուրդներին գնացել եմ Հանքավան և երկու շաբաթ այնտեղ եմ մնացել։Այնտեղի բնությունը շատ գեղեցիկ է,շրջապատված գեղեցիկ անտառներով։Հանքավանից վերադառնալուց հետո, ես գնացել եմ իմ մայրիկի ծննդավայրը՝ Վրաստանի Նինոծմինդա քաղաք։Երևանից Նինոծմինդա հեռավորությունը 200 կիլոմետր է։Նինոծմինդան մտնում է Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզի կազմի մեջ։Նախկինում Նինոծմինդան անվանել են Բոգդանովկա։ Մեկ ամսից ավելի մնացել ենք այնտեղ ,գնացել ենք շատ տեսարժան վայրեր։Նինոծմինդա շրջանի Գանձա գյուղում է ծնվել նշանավոր գրող Վահան Տերյանը։Այնտեղ է գտնվում նաև Վահան Տերյանի տուն-թանգարանը։Վրաստանի Նինոծմինդա շրջանում է գտնվում Փարվանա լիճը,որը Վրաստանի ամենամեծ լիճն է։Փարվանա լճին է նվիրված Հովհ․Թումանյանի «Փարվանա» բալլադը։Ես իմ ընտանիքով գնացել եմ նաև Խոր Վիրապ;Այսպիսին էր իմ ճամփորդական ամառը։