Ներկա,անցյալ,ապառնի

0

Posted by erikvanyan | Posted in Հայոց լեզու | Posted on April 30, 2021

Ներկա

Արդեն խոր աշուն է:Օրերը ցրտել են ու կարճացել: Սկսվել են հորդ անձրևները:Տերեւները թափվել են, ծառերը մերկացել, թռչուններն ու կենդանիներն արդեն նախապատրաստվել են ձմռան գալուն: Մարդիկ էլ հետ չեն մնացել նրանցից:Նրանք սիրով սպասում են ձյան սպիտակ ու նուրբ փաթիլներին:

 

Անցյալ  

Արդեն խոր աշուն  էր։Օրերը ցրտել  էր  ու  կարճացել։Սկսվել էր  հորդ   անձրևները։Տերևները  թափվել  էր,ծառերը մերկացել,թռչուններն ու կենդանիները արդեն նախապատրաստվել  էին ձմռան գալուն։Մարդիկ էլ հետ  չէին  մնացել  նրանցից։Նրանք  սիրով  սպասում  էին  ձյան սպիտակ ու  նուրբ  փաթիլներին։

Ապառնի

Արդեն խոր աշուն է լինելու։Օրերը ցրտելու  են ու  կարճանալու։Սկսվելու  է  հորդ   անձրևները։Տերևները  թափվելու են,ծառերը  մերկանալու են, թռչուններն ու կենդանիները արդեն նախապատրաստվելու են  ձմռան   գալուն։Մարդիկ էլ հետ չեն մնալու  նրանցից։Նրանք  սիրով  սպասելու  են  ձյան սպիտակ ու նուրբ փաթիլներին։

Հայոց լեզու

0

Posted by erikvanyan | Posted in Հայոց լեզու | Posted on November 23, 2020

Կաքավը գեղեցիկ, աղավնուց խոշոր թռչուն է: Նրա ոտքերը, կտուցն ու կոպերը կարմիր են, մարմինը՝ մոխրագույն: Հոնքերի շուրջը սև գիծ կա, որը հասնում է մինչև ականջները: Կաքավի քաշը 350 – 800 գրամ է: Կաքավները չվող թռչուններ են, ուշ աշնանը ոչ մեծ երամներով չվում են տաք երկրներ:
Կաքավի շատ տեսակներ կան: Հայաստանում բնակվում են քարակաքավն ու մոխրագույն կաքավը:
Քարակաքավն ապրում է ժայռոտ, քարքարոտ վայրերում: Մյուս կաքավներն իրենց բները սովորաբար հյուսում են գետնին, քարերի մեջ, թփերի տակ, լավ ծածկում են, քողարկում:

Հայոց լեզու

0

Posted by erikvanyan | Posted in Հայոց լեզու | Posted on November 16, 2020

Լինում է, չի լինում, որ չի լինում, ո՞նց է լինում: Ուրեմն լինում է մի ծիտ: Սա մի ծառի վրա բույն է շինում, ձագ է հանում ու ապրում է իր համար: Ամեն օր կեր է ճարում, հա՛մ ինքն է ուտում, հա՛մ էլ ճտերին բաժին հանում:
Օրերից մի օր էլ էս ծիտը տանը չի լինում, մեծ ճուտը փոքրին ասում է. «Արի քեզ թռչել սովորեցնեմ»: Բնից դուր է գալիս, մի երկու քայլ է անում, պուճուրն էլ հետևից մի քիչ առաջ է գնում: Մեծն անցնում է մյուս ճյուղին: Էս պուճուրն էլ կրկնկակոխ գնում է: Բայց արի ու տես, որ էս պուճուրի խելքին փչում է իր գլխու բաներ անել. «Ես էստեղ մնացողը չեմ, թռչեմ, գնամ աշխարհ ման գամ»: Ճուտ դու ճուտ, ասելն ու թռչելը մեկ է լինում: Բայց ո՞ւր, իսկի թռչել չգիտի: Ընկնում է ուղիղ ծառի տակի ցեխի մեջ: Մի կերպ ցեխից դուրս է գալիս: Կողքին մի տերև է լինում: Էս ծիտը թե՝

Հայոց լեզու

0

Posted by erikvanyan | Posted in Հայոց լեզու | Posted on November 9, 2020

Աղվեսը Հ․Թումանյան

Աղվեսն եկավ բարձր սարից,
Հարցմունք արավ լիքը թառից.
Մեծ խորոզ է հարկավոր ինձ.
Քաղցած աղվեսն, ագին ծաղիկ։
Աղվեսն հագել քուրքը դեղին,
Պտուտ կուգա շուրջը գեղին.
Ջուր կտրվեց տատիս լեղին.
Դեղին աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվեսն ասավ պառավ տատին.
«Մտիկ չեմ տա ձեռիդ փետին,
Կարոտել եմ թմփլիկ ճուտին».
Անվախ աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվեսն եկել, նստել դեզին,
Երկար ագին ծռել վզին,
Աչք է ձգել մեր խորոզին…
Էն գող աղվեսն, ագին ծաղիկ։

Մին էլ կանչեց տատս պառավ.
Ամա՜ն, հասե՜ք, տարա՜վ, կերա՜վ…
Գլխիս էս ի՞նչ փորձանք բերավ
Անտեր աղվեսն, ագին ծաղիկ։

Ա՛յ իմ խորոզ, կարմիր խորոզ,
Ման կուգայիր գոռոզ-գոռոզ.
Փետուրդ արավ ողջ դար ու փոս
Էն չար աղվեսն, ագին ծաղիկ։
Աղվե՛ս, աղվե՜ս, փոքրիկ գազան,
Ոտներդ կարճ ու խիստ վազան,
Շներն ամեն քեզ չհասան,
Ճարպիկ աղվես, ագին ծաղիկ։

1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անհասկանալի բառերը:
հարցմունք անել-հարցնել,թառ- փայտի հորիզոնադիր ձող, որի վրա հավերը նստում են,խորոզ-աքաղաղ,ագի-պոչ,քուրք-մորթե վերարկու,գեղ-գյուղ,մտիկ տալ-նայել,դեզ-կույտ,գոռոզ-հպարտ,վազան-արագավազ։

Հայոց լեզու

0

Posted by erikvanyan | Posted in Հայոց լեզու | Posted on October 28, 2020

Ագահի վերջը Աթաբեկ Խնկոյան

Կար-չկար մի թագավոր: Նա երեք աղջիկ ուներ: Մեծ աղջիկները շատ գեղեցիկ էին, հաջողակ և սիրված հոր կողմից: Իսկ փոքրը՝ չէր փայլում գեղեցկությամբ և գործերում էլ նրա բախտը չէր բերում: Հայրը նրան ուշադրություն չէր դարձնում : Աղջիկն իրեն շատ միայնակ էր զգում: Եվ ահա մի անգամ աղջկան ուղարկեցին ջուր բերելու: Գնաց — գնաց և տեսավ մի գետակ: Որոշեց մի փոքր ջուր խմել: Հենց խմեց , իսկույն դարձավ գեղացիկ աղջիկ: Նա արագ գնաց տուն և ասաց.
-Տեսեք թե ես ի՞նչ գեղեցիկ եմ:
Քույերը հարցրեցին, թե այդ ինչպե՞ս եղավ: Եվ փոքրիկ քույրը ամեն բան պատմեց այնպես, ինչպես եղել էր: Նախանձ ու ագահ քույրերը արագ վազեցին դեպի գետը, երբ հասան, ագահի պես սկսեցին խմել այդ ջրից, որ ավելի գեղեցկանան: Խմելուց հետո, իրենցից գոհ վերադարձան տուն և երբ մտան ներս, հայրը շատ զարմացավ, որովհետև իր գեղեցկուհի աղջիկները վերածվել էին տգեղ վհուկների: Ահա դա էլ եղավ նրանց ագահության համար մեծ պատիժ։

Տեքստից դուրս գրիր այն հատվածը ,որտեղ պատմում է ,թե ինչպիսի՞ն է փոքրիկ աղջիկը:
Փոքր քույրը չէր փայլում գեղեցկությամբ և գործերում էլ նրա բախտը չէր բերում:

Գտի՛ր տրված բառերի հոմանիշները և տեղադրիր համապատասխան տեղում՝ զվարթ, արփի, ներկել, խոշոր, ողջույն,խոնավ։
արև-արփի բարև-ողջույն
մեծ-խոշոր ուրախ-զվարթ
թաց-խոնավ գունավորել-ներկել

Հայոց լեզու

0

Posted by erikvanyan | Posted in Հայոց լեզու | Posted on October 27, 2020

Աթաբեկ Խնկոյան

ԽՈԶՆ ՈՒ ԱԳՌԱՎԸ

Մի դարավոր կաղնու տակ
Խոզը ագահ ու անհագ,
Այնքան կաղին զխտվեց,
Որ ցած ընկավ ու փռվեց:
Զարթնեց քնից ու տակից
Ծառը փորեց արմատից:
Ի՞նչ ես անում, այ անգետ, —
Ագռավն ասաց վերևից: —
Խա՞ղ ես անում ծառի հետ,
Կչորանա արևից:
Չորանում է` չորանա,
Ինձ ի՞նչ օգուտ` զորանա,
Միայն կաղին ունենամ,
Ուտեմ, պառկեմ, գիրանամ:
Այ ապերախտ կենդանի,
Ով քեզ նման վիզ ունի`
Իր կույր աչքով չի տեսնի,
Որ կաղինը հյութալի
Լոկ այս ծառն է ձեզ տալի, —
Ագռավն ասավ խոզուկին,
Էն կախ գլուխ կուզիկին:

Առակից դուրս գրիր այն քառատողը, որտեղ կա՝ չորանա, զորանա, ունենամ, գիրանամ բառերը:
Չորանում է` չորանա,
Ինձ ի՞նչ օգուտ` զորանա,
Միայն կաղին ունենամ,
Ուտեմ, պառկեմ, գիրանամ։

Հայոց լեզու

0

Posted by erikvanyan | Posted in Հայոց լեզու | Posted on October 19, 2020

Մկների ժողովը

Սով էր, սով էր Մկստան
Կատվի ձեռից լկստան:
Գզիրն ընկավ դռնեդուռ,
Էլ չթողեց տուն-կտուր,
Ջահել, ահել գեղովի,
Ջոջերին ջոկ տեղովի
Կանչեց, բերեց ժողովի`
Թե ինչ անեն, որ կատվեն
Մի հնարքով ազատվեն:

Skip to toolbar