Ճամփորդություն դեպի Սևաբերդ

0

Posted by erikvanyan | Posted in Ճամփորդություն, Մայրենի | Posted on January 25, 2022

Մենք   գնացել   էինք  ճամփորդության  դեպի   Սևաբերդ։Ես  իմ  հետ  վերցրել  էի   իմ  սահնակը։Մենք  բարձրացանք  մի  սար   և  այնտեղից   սահում  էինք  մեր  սահնակներով նաև  ձնագնդիկ  էինք  խաղում։Ես  Վահագնի  հետ  էլ  սահեցի։Շատ   ուրախ  անցավ  այնտեղ  և  ես  կուզեի  ևս  մեկ անգամ  այնտեղ   գնալ։Սա  իմ  ամենալավ  ճամփորդությունն էր։

Ճամփորդություն դեպի Ավ․Իսահակյանի տուն-թանգարան

0

Posted by erikvanyan | Posted in Ճամփորդություն | Posted on December 8, 2021

“Մխիթար  Սեբաստացի” կրթահամալիրի  Հարավային  դպրոցից  Ավ․Իսահակյանի    տուն-թանգարան  տևում  է  22  րոպե։

 

 

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը բացվել է 1963 թվականի հոկտեմբերի 31-ին, գտնվում է Բաղրամյան պողոտային զուգահեռ Զարոբյան փողոցում։ Այս տանն Ավետիք Իսահակյանն ապրել է իր կյանքի վերջին տասը տարին։1945 թվականին մեծ բանաստեղծի ծննդյան 70-ամյակի առթիվ Հայաստանի կառավարությունը Իսահակյանին առանձնատուն նվիրելու որոշում է ընդունել։ Շենքը կառուցվել է ճարտարապետ Պերճանուշ Մսրյանի նախագծով, Իսահակյանի ցանկությամբ՝ սրբատաշ սև տուֆ քարով։ Այն երկհարկանի է, արտաքին տեսքով նման է հայկական մատուռի` եռանկյունի գմբեթով, մուտք-գավիթով։1946 թվականից Իսահակյանն ընտանիքով բնակություն է հաստատել այդ տանը։ 1958 թվականին   Ավետիք Իսահակյանի հիշատակը հավերժացնելու նպատակով առանձնատունը վերածվել է տուն-թանգարանի։ Շենքը մասնակի փոփոխվել է. երկրորդ հարկի հետին մասում կառուցվել են մեծ սրահ և աշխատասենյակներ, տան փայտե պատշգամբը և սանդուղքը քարապատվել են։

 

Ճամփորդություն դեպի Սևանա լիճ

0

Posted by erikvanyan | Posted in Ճամփորդություն | Posted on August 16, 2021

Ճամփորդություն դեպի Նինոծմինդա

0

Posted by erikvanyan | Posted in Ճամփորդություն | Posted on July 13, 2021

Ճամփորդություն

0

Posted by erikvanyan | Posted in Ճամփորդություն | Posted on May 26, 2021

 

Մենք  դասարանով    գնացել   էինք   ճամփորդության  դեպի  Բջնի   բերդ  և   Բջնի  գյուղ։Սկսզբում  մենք  հաղթահարեցինք բարձունքը։Բարձրացանք բերդի մոտ։Այնտեղ  մեզ պատմեցին  Բջնիի  մասին։Այնտեղ  մենք աստիճաններով իջանք և  հետ եկանք։Այնտեղ տեսանք խորը փոս։Հետո  մենք  նախաճաշեցինք։Հետո մենք  գնացինք Բջնիի  Սուրբ  Աստվածածին  եկեղեցին։Եկեղեցու բակում  կար շատ խաչքարեր,շիրմաքարեր։Այնտեղ մենք մոմ վառեցինք,աղոթեցինք և  երգեցինք։Խոտերի վրա պառկեցինք, հանգստացանք ու վերադարձանք  դպրոց։Ինձ  այնտեղ  շատ  դուր  եկավ։

Ճանաչենք Հայաստանը

0

Posted by erikvanyan | Posted in Ճամփորդություն | Posted on May 1, 2021

Ճամփորդություն դեպի Հարթավան և Ուշի

0

Posted by erikvanyan | Posted in Ճամփորդություն | Posted on April 29, 2021

 

Մենք գնացել էինք ճամփորդության  դեպի  Հարթավան և Ուշի գյուղեր։Այս գյուղերը գտնվում են Արագածոտնի մարզում։Առաջին կանգառը արեցինք Հարթավան գյուղում։Մենք մտանք Աստվածընկալ վանքը։Այնտեղ աղոթեցինք, արտասանեցինք «Հայր մերը»։ Այնտեղի բնությունը շատ գեղեցիկ էր։Այնտեղ կար փոքրիկ գետ,որի մոտ մենք խաղացինք ֆուտբոլ, «անուն գոռոցի», «բադեր և որսորդներ» և այլ խաղեր։Խաղի ժամանակ գնդակը գլորվեց,ընկավ գետը,սակայն ընկեր Սեդան  կարողացավ  հանել գնդակը։Հետո մենք գնացինք Ուշի։Այնտեղ  նույնպես  վանք կար,որը կոչվում  էր Սուրբ Սարգիս։Մենք հաղթահարեցինք բարձունքը, մտանք վանք և աղոթեցինք։Մաքրեցինք տարածքը և հետ վերադարձանք։Ինձ  այնտեղ  շատ դուր եկավ, ես ուզեի նորից գնալ այնտեղ ։

Ճամփորդություն դեպի Հարթավան,Եղիպատրուշ,Ուշի

0

Posted by erikvanyan | Posted in Ճամփորդություն | Posted on April 27, 2021

Հարթավան գյուղը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզում,Շենավան գյուղի հարևանությամբ,Գեղարոտ գետի ձախափնյակում։Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 14 կմ հյուսիս-արևելք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1870 մ։Գյուղում է գտնվում «Սուրբ Գրիգոր» եկեղեցին (1861թ․),13-րդ դարի  «Թուխ Մանուկ» և  7-րդ դարի «Շեկ Ավետարան» մատուռները։ Հարթավանից 4-5 կմ արևելք գտնվում են Աստվածընկալ գյուղատեղին իր համանուն եկեղեցական համալիրով՝  «Սուրբ Աստվածածին» և «Սուրբ Նշան» եկեղեցիներով։

Եղիպատրուշ  գյուղը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզում,մարզկենտրոնից՝ 27 կմ հյուսիս-արևելք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2000 մ։Եղիպատրուշ է վերանվանվել ՝ 1991 թվականին պատմաբան, Ապարանի շրջխորհրդի պատգամավոր Տիգրան Պետրոսյանցի և գյուղի դպրոցի նկարչության ուսուցիչ, Ապարանի շրջխորհրդի պատգամավոր Սաղաթել Աշոտի Հովհաննիսյանի (հետագայում եղել է դպրոցի տնօրեն) նախաձեռնությամբ։ Եղիպատրուշ նշանակում է ՝ չհասած ցորենի հասկ։Գյուղի մեջ է գտնվում 13-րդ դարի կաթողիկե եկեղեցիական համալիրը (Սուրբ Աստվածածին եկեղեցի և գավիթ), իսկ դեպի արևելք՝ 4-5-րդ դարերի Եղիպատրուշի եկեղեցին (Մռավյան)։

Ուշի  գյուղը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզում՝ Աշտարակի տարածաշրջանում՝ Արագած լեռան հարավարևելյան փեշերին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 3 կմ հյուսիս, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1400 մ։Ուշի գյուղը նաև ճանաչված է եղել որպես Հուշի։ Ըստ ավանդության` Նոյն  իր ընտանիքով Մասիսի գագաթից իջնելուց հետո տեսնում է, որ աշխարհը ցամաքում է, և դրա վերջին ապացույցը երևացող այս վայրն է լինում, որտեղից էլ անվանվում է Ուշի։Գյուղի բնակիչներրի մոտ տարածված է նաև անվան ծագման վերաբերյալ մեկ այլ տարբերակ։ Ըստ որի՝ երբ թուրք զինվորների կողմից պաշարված է եղել գյուղը, բնակիչներին օգնական զորք է եկել՝ միայն թե ուշացած։ Նրանց դիմաց դուրս է եկել բնակիչներից մեկը և ասել է. «Ուշի, ուշի» Այսինքն՝ արդեն ուշ է, որտեղից էլ մնացել է գյուղի անունը՝ Ուշի։Ուշիում է գտնվում 10-րդ դարի մի փոքր եկեղեցի և ավերված վիճակում գտնվող Սուրբ Սարգիս վանքը։Սուրբ Սարգսի վանական համալիրը, որը հիմնադրվել է 5-7-րդ դարերում, Ուշի գյուղից 1կմ արևմուտք` բարձունքի վրա։ Վանքի մասին վկայում են Պատմահայր Մ. Խորենացին և Ղևոնդ Ալիշանը։

Ձմեռային խաղեր Ջրվեժում

0

Posted by erikvanyan | Posted in Ճամփորդություն | Posted on January 30, 2021

Skip to toolbar