Ընթերցարան

0

Posted by erikvanyan | Posted in Ուսումնական փաթեթ 2022-2023 | Posted on October 17, 2022

Հայոց լեռներում

Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
Էն անլույս մըթնում
Երկա՛ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում:

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում:

Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՛ն զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում:

Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված– հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում:

Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծաո առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում:

Հ. Թումանյան

 

 

Իմ սուրբ հայրենիք

Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,

Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,

Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝

Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։

Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,

Սակայն, իմացիր, հայրենի՛ք իմ մեծ,

Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,

Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։

Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք,

Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա

Քո փառքի համար թե մի օր վառվեմ,

Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։

Շիրազ

 

Հայրենիքիս

Պիտի փարվիմ չքնաղ լանջիդ՝
Գարնան վարդով ցնծուն,
Եվ մայրական անհուն շնչիդ՝
Ցորեն արտով ծփու՜ն:

Կանչում եմ ես լուսաբարբառ
Քո սիրակեզ կոչով,
Դեմքդ եմ տեսնում՝ նոր ու պայծառ,
Քո հնագեղ ոճով:

Վա՝ռ ու հզոր քո ապագան
Կայծակում է իմ դեմ,
Դու հավերժո՜ղ իմ Հայստան,
Անուն քաղցր ու վսեմ:

Ավետիք Իսահակյան

 

Սահյան

Քո ձյունագեղ բարձունքից
Արևի հոտ է գալիս,
Աղբյուրներիդ արցունքից
Արևի հոտ է գալիս:

Փռվել է մութն անտառին,
Բռնել է ձոր ու կածան,
Բայց մամուռից ու սունկից
Արևի հոտ է գալիս:

Քարանձավներն են քրտնել
Ամայության սարսուռից,
Բայց նրանց քիվ ու քունքից
Արևի հոտ է գալիս:

Գիշերային իմաստուն
Առասպելի մեջ քնած
Քարափիդ ծերպ ու ծունկից
Արևի հոտ է գալիս….

Հ. Սահյան

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ – չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր –
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան – յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Գործնական քերականություն

0

Posted by erikvanyan | Posted in Ուսումնական փաթեթ 2022-2023 | Posted on October 12, 2022

57․Տրված  բառերի  հականիշները  գրի՛ր։

սիրուն-տգեղ լավ-վատ,մեծ-փոքր,ներքև-վերև,ուշադիր-անուշադիր,բարեկամ-թշնամի,աղքատ-հարուստ,կուշտ-սոված,դիտավորյալ-պատահական,հիշել-մոռանալ,վառել-հանգցնել,

դրական-բացասական,հրաժեշտ տալ-բարևել,հյուսել-արձակել,թույլատրել-արգելել,ընկնել-բարձրանալ,գումարել-հանել,թափթփել-հավաքել,պապանձվել-խոսել,գիշեր-ցերեկ,ելք-մուտք,

ավարտել-սկսել,օգնել-խանգարել,արագացնել-դանդաղեցնել։

58․Կետերը  փոխարինի՛ր  ընգծված  բառերի   հականիշներով։

Կենսաբանները  պնդում  են,որ  գազանները  միայն  շարժվող  առարկաներն  են  տեսնում․  անշարժ   կենդանին   անհետանում  է  նրանց   աչքից։

Մարդիկ   դատարկ   երկինք  են  տեսնում,իսկ  ծիծեռնակի,ջրածիծառի  և   մի  քանի  ուրիշ  թռչունների  համար   երկինքը  լի   է   միջատներով։

Գիտնականները  պարզել  են,որ  ստորջրյա  աշխարհը  ոչ  թե   լռության,այլ  աղմուկի  աշխարհ  է։

59․Առածներն  ընդգծված   բառերի    հականիշներով  լրացրո՛ւ։

Անպտուղ  ծառը  կկտրեն,պտղատու  ծառին   քար  կգցեն։

Բարին  որ չլիներ, չարն  աշխարհը  կքանդեր։

Դևին  դժոխքը  ցույց  չտաս, արքայության   ճանապարհը  չի  իմանա։

Թացն  էլ  չորի  հետ  վառվում  է։

Կաթի  հետ   մտածը   հուգու  հետ  դորս  կգա։

Հագուստի  նորն  է  լավ,ընկերոջ  հինը։

Մինչև  չգա  վերջինը,չի  հիշվի  առաջինը։

60․Բաց  թողնված  յուրաքանչյուր  բառի   փոխարեն  ընդգծված  բառերից  մեկի  հականիշը  գրի՛ր։

Շվեդ  հոգեբանները  փորձեցին  ստուգել,  թե  իրո՞ք   միայն   կանայք  են  սիրում հայելուն  նայել։Ստոկհոլմի  առևտրական  կենտրոնում,աչքի  ընկնող  տեղում,մի  մեծ  հայելի  դրեցին,իսկ  կողքին՝չերևացող  տեղում ՝  մի  կինոխցիկ։Պարզվեց,որ  հայելի  սիրում  են  նաև  տղամարդիկ։Օրվա  ընթացքում  այդ  հայելուն  նայեց  չորս  հարյուր տասներկու  կին   և  յոթ  հարյուր   յոթանասունութ  տղամարդ

61․Կետերը  փոխարինի՛ր  ընդգծված  բառերի  հականիշներով։

Փղերի  մի  մեծ   խումբ  հարձակվել  էր  Սուդանի   Գենեա   քաղաքի  վրա  և  ամայացնում  էր  քաղաքի  շրջակայքը։Ո՛չ  աղմուկ  առաջացնող   հատուկ  հարմարանքներից,ոչ  էլ  հրաձգությունից,փղերը չէին  վախենում․նրանք չէին համարձակվում    անգամ  քաղաք  մտնել։Փախան  միայն   այն  ժամանակ,  երբ  սպանվեց  առաջնորդը՝մի  մեծ   արու  փիղ,որը  ղեկավարում  էր  հարձակվումը։

62․Հականիշ  բառերով   կապակցություններ  կազմի՛ր   և  փորձի՛ր   բացատրել,թե   դրանք    ինչ  կարող  են  նշանակել։

խելացի  հիմար-մարդ,որն  իրեն  խելացի  է  համարում,բայց   իրականում   ինքը  հիմար  է։

63․Օրը(ցերեկն  ու  գիշերը)նկարագրի՛ր՝ գործածելով,ինչքան  հնարավոր  է  շատ  հականիշներ։

Աշնանը  ցերեկը  տաք  է։

Աշնանը  գիշերը   սառն  է։

Ձմեռը   գիշերվա   տևողությունը   երկար  է։

Ձմեռը  ցերեկվա   տևողությունը   կարճ  է։

64․Ամառն  ու   ձմեռը  նկարագրի՛ր՝գործածելով,ինչքան  հնարավոր  է,շատ  հականիշներ։

Ամռանը   շատ   շոգ  է։

Ձմռանը  շատ   ցուրտ  է։

Ամռանը   օրերը  երկար  են։

Ձմռանը   օրերը   կարճ  են։

65․Սեր  և   հոր   բառերի  տարբեր  իմաստներով   կազմի՛ր  նախադասություններ։

Խանութում  վաճառվում  է կաթի  սեր։

Տղան  սեր   խոստովանեց  աղջկան։

Փողոցի  աջ   կողմում  հոր  կա։

66․Եթե  իմաստով   մոտ   բառերը  հոմանիշներ  են,ի՞նչ  անուն  կտաս  նույն  կամ՝նման  գրություն  կամ՝հնչողություն  ունեցող,բայց   իմաստով  տարբեր  բառերին։

Բազմիմաստ

67․Հոտ,արի  բառերի  տարբեր  իմաստներով   կազմի՛ր  նախադասություններ։

Սարից  իջավ   ոչխարների  հոտը։

Պարտեզում   բուրում  էր  ծաղիկների   հոտը։

Հայոց  բանակում  ծառայում  են  արի   զինվորները։

Ար՛ի  գնանք  կինոթատրոն՝  կինո  դիտելու։

Ընթերցարան

0

Posted by erikvanyan | Posted in Ուսումնական փաթեթ 2022-2023 | Posted on October 6, 2022

Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
Էն անլույս մըթնում
Երկա՛ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում:

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում:

Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՛ն զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում:

Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված– հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում:

Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծաո առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում:

Հ. Թումանյան

Իմ սուրբ հայրենիք

Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,

Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,

Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝

Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։

Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,

Սակայն, իմացիր, հայրենի՛ք իմ մեծ,

Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,

Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։

Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք,

Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա

Քո փառքի համար թե մի օր վառվեմ,

Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։

Շիրազ

Հայրենիքիս

Պիտի փարվիմ չքնաղ լանջիդ՝
Գարնան վարդով ցնծուն,
Եվ մայրական անհուն շնչիդ՝
Ցորեն արտով ծփու՜ն:

Կանչում եմ ես լուսաբարբառ
Քո սիրակեզ կոչով,
Դեմքդ եմ տեսնում՝ նոր ու պայծառ,
Քո հնագեղ ոճով:

Վա՝ռ ու հզոր քո ապագան
Կայծակում է իմ դեմ,
Դու հավերժո՜ղ իմ Հայստան,
Անուն քաղցր ու վսեմ:

Ավետիք Իսահակյան

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՍԵԼԻՍ

Հայաստան ասելիս այտերս այրվում են,

Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,

Չգիտեմ` ինչու՞ է այսպես:

 

Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,

Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,

Չգիտեմ` ինչու՞ է այսպես:

 

Հայաստան ասելիս աչքերս լցվում են,

Հայաստան ասելիս թևերս բացվում են,

Չգիտեմ` ինչու՞ է այդպես:

 

Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է,

Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է.

Կլինե՛մ, կմնա՛մ այսպես:

 

Համո Սահյան

Բառիմաստ

0

Posted by erikvanyan | Posted in Ուսումնական փաթեթ 2022-2023 | Posted on September 22, 2022

40.Ընդգծված բառը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է կիրառված: Այդ բառը ո՞ր նախադասության մեջ է հիմնական իմաստով գործածված:

Ծաղիկը բացվեց ու ձգվեց դեպի արևը:Ուղիղ իմաստ։

Հարսանիքի բոլոր կենացները ծաղիկներին էին ուղղված:Փոխաբերական իմաստ

Մեր ծնողներն ասում են, թե մենք ենք կյանքի ծաղիկները:Փոխաբերական իմաստ

Շատ լավ գործ եք սկսել. սա դեռ ծաղիկն է, պտուղները հետո եք տեսնելու:Փոխաբերական  իմաստ

Իր երկիրը հասնելուց հետո էլ իշխանը չէր մոռանում այն ամրոցի ծաղիկ տիրուհուն:Փոխաբերական  իմաստ

41.Նախորդ վարժություններում գործածված գլուխ, ծաղիկ բառերն ինչո՞վ են նմանվում:

«Գլուխ» և  «ծաղիկ»  բառերը  նման  են  նրանով,որ  նախադասությունների  մեջ   գործածվել   են  փոխաբերական   և ուղիղ իմաստով։

Բացատրի՛ր «բազմիմաստ» բառը:

Բազմիմաստ  բառերը  դրանք  այն  բառերն  են,որոնք  արտահայտում  են  մեկից  ավելի իմաստներ։

42.Հաց բազմիմաստ բառով նախադասություններ կազմի´ր քեզ հայտնի բոլոր իմաստներով:

Խանութում  վաճառվում  է   տարբեր  տեսակի  հաց։

Նա իր  հացը   վաստակում  է   արդար  ճանապարհով։

43.Ջուր բազմիմաստ բառով նախադասություններ կազմի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով:

Ջուրն անգույն է և  թափանցիկ։

Ձուկը սուզվեց ջրի  տակ։

44.Ընդգծված բառը փոխարինի´ր տրվածներից մեկով և բացատրի´ր, թե ինչպե՞ս ընտրեցիր:

Տհաճ, պայծառ, հոտ, դեմք, հավաքել, շրջապատել:

Ծաղիկների բույրը ինձ մի հին երգ է հիշեցնում:

Ծաղիկների հոտը ինձ մի հին երգ է հիշեցնում:

Արևելցի կինն ինչո՞ւ է ծածկում երեսը:

Արևելցի կինն ինչո՞ւ է ծածկում դեմքը։

Զորքը պաշարել էր բերդն ու սպասում էր հրամանի:

Զորքը շրջապատել էր բերդն ու սպասում էր հրամանի:

Թագավորը ժողովել էր բոլոր հպատակներին, որ առաջինն ինքն ավետիսն (բարի լուրը) ասի:

Թագավորը  հավաքել էր բոլոր հպատակներին, որ առաջինն ինքն ավետիսն (բարի լուրը) ասի:

Անախորժ պատմության մեջ ընկանք:

Տհաճ պատմության մեջ ընկանք:

Միալար անձրևներից ու մառախուղից հետո  վերջապես մի արևոտ օր բացվեց:

Միալար անձրևներից ու մառախուղից հետո  վերջապես մի պայծառ օր բացվեց:

45.Տրված բառերը գրի´ր տեքստում հանդիպող, իմաստով մոտ բառերի փոխարեն:

Գյուտերի, փուլը, հայտնագործեցին, պահել, կրակ, կենդանիներին, ընտելացնել, տարբեր, սարքել, հողագործությունը:

Մեր թվականությունից հազարավոր տարիներ առաջ սկսվեց մեծ հայտնագործությունների շրջանը: Մարդիկ գտան, թե ինչպե՞ս պետք է պահպանել հուրը, ինչպ՞ս գազաններին յուրային դարձնել, քարից ուոսկորներից զանազան գործիքներ պատրաստել, ևվերջապես սկսեցին զբաղվել երկրագործությամբ:

Մեր թվականությունից հազարավոր տարիներ առաջ սկսվեց մեծ գյուտերի փուլը: Մարդիկ հայտնագործեցին, թե ինչպե՞ս պետք է  պահել կրակը, ինչպ՞ս կենդանիներին  ընտելացնել, քարից ու ոսկորներից տարբեր գործիքներ սարքել, և վերջապես սկսեցին զբաղվել հողագործությամբ:

46. Համեմատի՛ր յուրաքանչյուր խմբի մեջ մտնող բառերի ձևերը և իմաստները (ի՞նչ են նշանակում) և լրացրո՛ւ նախադասությունը:

Ա. Գնալ, ընթանալ, սլանալ, արշավել, սուրալ:

Բ. Փնտրել, որոնել, ման գալ:

Գ. Մտածել, խորհել, միտք անել:

Ամեն մի բառաշարքի բառերը իմաստով … են, բայց ձևով՝ … . այդ բառերը կարելի է անվանել…:

Ամեն մի բառաշարքի բառերը իմաստով նույնն են,բայց ձևով՝ տարբեր․ այդ բառերը կարելի է անվանել   հոմանիշներ։

47.Տրված բառերն ըստ իմաստների նմանության  բաժանի՛ր չորս խմբի:

Ջարդել, հավաքել, հասկանալ, պահել, ամբարել, փշրել, ծածկել, կոտրել, պարզել, քողարկել, կտոր–կտոր անել, գլխի ընկնել, թաքցնել, ժողովել, գումարել, կռահել, պատսպարել,կուտակել , կոտրատել:

Ջարդել-փշրել-կոտրել-կտոր-կտոր  անել-կոտրատել

Հավաքել-պահել-ամբարել-ժողովել-կուտակել-գումարել

հասկանալ-կռահել-գլխի ընկնել

ծածկել-թաքցնել-պատսպարել-քողարկել

48.

Երկիր-թագավորություն-կայսրություն-տերություն

մազ-հյուսք-ծամ-վարս-հեր

դեպք-եղելություն-պատահար

արշալույս-այգաբաց-լուսաբաց

իրադարձություն-միջադեպ

 

Բառիմաստ

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի, Ուսումնական փաթեթ 2022-2023 | Posted on September 19, 2022

33.Մի բառով գրի´ր:

ա) Առարկա, որը վերից վար կախվելով՝ծածկում, փակում  է որևէ բան: Դա նաև բեմն է բաժանում հանդիսասրահից: 

Վարագույր

բ) Միջատ, որ երկու թև ունի ու բարալիկ կնճիթ, որով սնվում է: Իսկ սնվում է արյունով:

  Մոծակ

գ) Արհեստավոր, որն զբաղվում է երեսը սափրելու, մազերը կտրելու, հարդարելու գործով:

Վարսահարդար

դ) Պղնձյա առարկա, որի մեջ մետաղյա լեզվակ է կախված: Բարակ կամ հաստ պարանով լեզվակը պատերին են խփում՝ հնչեցնելու համար:

Զանգ

34.Գրավոր պատմի՛ր, թե տրված բառն ի՞նչ է նշանակում:

Գիրք-տպագրված  թերթեր,որոնք  կարդում  ենք գիտելիք  ստանալու  համար։

 դիմակ-դեմքը  ծածկող   միջոց

դերասան-արվեստի  ստեղծագործությունները կատարող  մարդ,արտիստ։

ընկույզ-փայտանման  պատյանով   պտուղ։

ժպիտ- դեմքի մկանների   շարժում,որը  ցույց  է  տալիս ծիծաղելու  տրամադրություն։

երեխա-փոքրահասակ՝պատանեկան  հասակին  չհասած  աղջիկ  կամ  տղա։

35.Ի՞նչ է  նշանակում՝ հեռախոս, դպրոցական, ձայնագրիչ, ականջ, աղմուկ:

հեռախոս-բանավոր հաղորդակցման էլեկտրակապի  միջոց։

դպրոցական-դպրոցում  սովորող երեխա

ձայնագրիչ-սարք,որով  ձայնագրում  են  խոսակցությունը։

ականջ-օրգան,որով   լսում  են։

աղմուկ-խառնաշփոթ ձայների  ամբողջություն

 

36.Տրված հնչյունախմբերը համեմատի՛ր և պարզի´ր  ,  թե ո՞րն է դրանց տարբերությունը:

Ա. Արև, թռչուն, ռնգեղջյուր, ստեղծել, մարդ-այստեղ  բառեր  են,որոնք  ունեն  իմաստ և ինքնուրույն գործածություն։

Բ. Րևա, ռնչթու, ույջեռնգղր, ծղետսլե, արդմ-այստեղ հնչյունների  խումբ  է,որոնք  չունեն   իմաստ  և  ինքնուրույն գործածություն։

37.Քո կարծիքով տրված հնչյունախմբերից որո՞նք են բառեր (արտագրի´ր կամ ընդգծի´ր): Պատասխանդ  պատճառաբանի´ր:

Բարդի, աղնկի, ձրաբր, հեղուկ, կնիրպա, թանձր, չաբեռալ, կանչել:

Բարդի,հեղուկ,թանձր,կանչել-սրանք  բառեր  են,որոնք  ունեն  իմաստ։

աղնկի,ձրաբր,կնիրպա,չաբեռալ-սրանք  հնչյունների  խումբ  են,որոնք  չունեն իմաստ։

 

38.Փորձի՛ր բացատրել, թե ի՞նչ է բառը:

Բառն  այն հնչյունների  խումբ  է,որն  իմաստ  է  արտահայտում։

39.Բացատրի´ր, թե գլուխ բառը ամեն մի նախադասության մեջ ի՞նչ իմաստով է կիրառված՝ փոխարինելով խելք,  ղեկավար, կատար, ծայր, մաս, վրա բառերով: Ո՞ր նախադասության  մեջ գլուխ բառն այլ բառով չես կարող փոխարինել:

Արջը գլուխը բարձրացրեց: Արջը  գլուխը բարձրացրեց։Այս  նախադասության մեջ  գլուխ  բառը  չենք  կարող  փոխարինել այլ բառով։

Սարի գլխին ինչոր բան է փայլում:Սարի  կատարին ինչ-որ  բան  է  փայլում։

Այս մարդը գլուխ չունի:Այս  մարդը  խելք  չունի։

Գրքի առաջին գլուխը շատ հետաքրքիր էրրքի առաջին մասը  շատ  հետաքրքիր  էր։

Իսկ ո՞վ էր ձեր գլուխը,- որոտաց զորավարը՝դիմելով գլխիկոր զինվորներին: Իսկ ո՞վ է ձեր ղեկավարը,- որոտաց զորավարը՝դիմելով գլխիկոր զինվորներին:

Ինչոր մեկը թերթ է մոռացել պահարանի գլխին:

Ինչոր մեկը թերթ է մոռացել պահարանի վրա։

Գերանի գլխից բռնի՛ր:Գերանի ծայրից բռնի՛ր։  

Առաջադրանքների փաթեթ 2022-2023

0

Posted by erikvanyan | Posted in Ուսումնական փաթեթ 2022-2023 | Posted on September 7, 2022

ՀՆՉՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅՈԻՆ

Հնչյուն և տառ

1.Տառերի  անունները կարդա՛։

Ա ա-այբ     Ժ ժ-ժե   Ճ ճ-ճե           Ռ ռ-ռա

Բ  բ-բեն      Ի ի-ինի  Մ մ  -մեն     Ս  ս-սե

Գ  գ-գիմ     Լ լ-լյուն   Յ յ-հի          Վ վ-վեվ

Դ  դ-դա     Խ  խ-խե   Ն ն-նու       Տ  տ-տյուն

Ե ե-եչ        Ծ ծ-ծա      Շ շ-շա          Ր ր-րե

Զ  զ -զա    Կ կ-կեն   Ո ո-ո(վո)     Ց ց -ցո

Է  է-է         Հ հ-հո     Չ չ-չա             ՈՒ ու-ու

Ը ը-ըթ     Ձ ձ-ձա    Պ պ-պե          Փ փ-փյուր

Թ թ-թո    Ղ ղ-ղատ  Ջ ջ-ջե           Ք ք-քե

ԵՎ և-և

                                                             Օ օ-օ

                                                             Ֆ ֆ-ֆե

 

2.Ինչու՞ են հայերեն տառերը միասին «այբուբեն»կոչվում։Ի՞նչ է նշանակում «Այբբենարան»։

Տառերի ընդունված  շարքը կոչվում է այբուբեն։Այբբենարանը մայրենի լեզվի ուսուցման առաջին դասագիրքն է։Անունը ստացել է հայերեն այբուբենի  առաջին տառերից՝այբ,բեն։

3.Տրված տառերն  այբբենական  կարգով  դասավորի՛ր։Ո՞ր  տառերն են դուրս մնացել։

Ճ,ջ,ժ,ձ,յ,ռ,ր,ց,է,ղ,փ,բ,ս,մ,ո,կ,ը,թ,ծ,վ,գ,ե,ա,ն,ի,տ,հ,պ

Ա,բ,գ,,է,ը,թ,ժ,ի,ծ,կ,հ,ձ,ղ,ճ,մ,յ,ն,ո,պ,ջ,ռ,ս,վ,տ,ր,ց,փ,

Չկան  հետևյալ  տառերը՝դ,զ,ի,լ,խ,կ,հ,շ,չ,ր,ու,ք,և,օ,ֆ։

4. Զննիր ուղղագրական    բառարանը և պարզիր, թե բառերն ինչպես են դասավորված:

Ուղղագրական  բառարանում    բառերը  դասավորված  են  այբբենական  կարգով։

5.Տրված  բառերն  այբբենական կարգով դասավորի՛ր։

Եղինջ,շյուդ,պատշգամբ,դարպաս,թակարդ,կաթսա,սրճեփ։

դարպաս,եղինջ,թակարդ,կաթսա,շյուղ,պատշգամբ,սրճեփ։

6.Տրված  բառերն  այբբենական կարգով դասավորի՛ր։

Մթերք,մղկտալ,մողես,մխիթարել,մատյան,միլիոն,մրջյուն,մեղավոր

Մատյան,մեղավոր,մթերք,միլիոն,մխիթարել,մղկտալ,մողես,մրջյուն։

7. Տրված բառերն այբբենական կարգով դասավորիր։ Երբևէ, որևէ, այժմյան, դաստիարակ, գաղտնի, ելևէջ, արդուկ, երբեք, գզվռտոց, երախտիք, որևիցե, զվարթ, ականջող, բերրի, օրրան, տարրական, մրրիկ, թղթակից, զարթնել, հեքիաթասաց։

ականջող,այժմյան,արդուկ,բերրի,գաղտնի,գզվռտոց,դաստիարակ,ելևէջ,երախտիք,երբեք,երբևէ,զարթնել,զվարթ,թղթակից,հեքիաթասաց,մրրիկ,,որևէ,որևիցե,տարրական,օրրան։

8․Այբբենական  կարգով   դասավորի՛ր՝

ա)  սենյակիդ  իրերի  անունները,

աթոռ,գորգ,լուսամփոփ,մահճակալ,պահարան

բ)սիրածդ  գրքերի անունները

Կախարդական  զամբյուղը,Սուրի ու Սամի արկածնրը,Քարանձավի բնակիչները։

գ)անուններն  այն  առարկաների, որոնք  կուզենայիր  ունենալ։

Այֆոն  հեռախոս,տեսլա  ավտոմեքենա,

9․Մեկ   տառ  փոխելով՝տրված  բառերից  ստացիր  նոր  բառեր։

հորդ-հորթ-հարթ-հերթ

հարդ-վարդ-զարդ-բարդ-բուրդ-բերդ

Ուղտ-ուխտ-ախտ-աղտ

աղտ-ուղտ-ուխտ-ախտ

գիրք-դիրք-կիրք

10․Խմբերից ընտրիր իմաստով  մոտ  մեկական բառ  և  զույգեր  կազմիր։

Ա,հնչել,հնչյուն,բարեհունչ,հնչեղ։

Բ,գեղեցկաձայն,ձայնել,ձայնեղ,ձայն

գեղեցկաձայն  հնչել,ձայնեղ հնչյուն․բարեհունչ ձայն,հնչեղ  ձայնել

11.Տրված  բառերով     կազմիր նախադասություններ։

Հնչել,հնչյուն,գրել,գիր։

Ի՜նչ  գեղեցիկ    հնչյուններ  են  լսվում։

Ես  սիրում  եմ  գեղեցիկ  գրել։

Ես  սիրում   եմ  իմ  մայրենի  գիրը։

Սրճարանում   հնչում  էր   գեղեցիկ    երաժշտություն։

12.Նախադասության  մեջ  ընդգծված  բառը  փոխարինիր  տրվածներից  մեկով։

Տառեր,հնչյուններ,գրերը,ձայն։

Հանկարծ  ինչ-որ  երգի  ձայններ  լսվեցին։

Հանկարծ  ինչ-որ  երգի  հնչյուններ  լսվեցին։

Ամեն ինչ  լուռ էր,  ոչ մի  հնչյուն չէր    լսվում։

Ամեն ինչ  լուռ էր,  ոչ մի  ձայն չէր    լսվում։

Հայերեն  տառերը  Մեսրոպ  Մաշտոցն է ստեղծել;

Հայերեն  գրերը  Մեսրոպ  Մաշտոցն է ստեղծել։

Անծանոթ  գրեր  են,չեմ կարողանում  կարդալ։

Անծանոթ  տառեր  են,չեմ կարողանում  կարդալ։

 

13. Տրված բառերում ո՞ր տառերով (նշաններով) է գրվել է հնչյունը։

էջ, էի, էգ, էքսկուրսիա, կես, սեր, տեր, հավերժ, բազե, րոպե։

էջ, էի, էգ, էքսկուրսիա  բառերում   է  հնչյունը  գրվել  է  է  տառով։ 

կես,սեր,տեր,հավերժ,բազե,րոպե  բառերում   է   հնչյունը  գրվել   է   ե   տառով

14. Տրված բառերում ո՞ր տառերով (նշաններով) է գրվել օ հնչյունը։

Օր, օգուտ, օտար, օղակ, մորեխ, նոր, կտոր, սովորել, պահածո, երեկո, կինո։

Օր, օգուտ, օտար, օղակ   բառերում   օ  հնչյունը  գրվել   է   օ  տառով։  

Մորեխ, նոր, կտոր, սովորել, պահածո, երեկո, կինո   բառերում  օ  հնչյունը  գրվել   է   ո  տառով։

15. Տրված բառերում ե և ո տառերն ինչպե՞ս են կարդացվում։

ա) Եղանակ, երազ, երամ, երկիր, երդում, եռալ, եղնիկ։(յէ)

բ) Ոզնի, ող, որս, ոսկոր, ոստ, որակ, ոտք:(վօ)

16. Տրված բառերում և տառն ինչպե՞ս է կարդացվում

ա) Հարևան, Սևան, հևալ, տերև,  կեղև, թև, սև։(էվ)

բ) Նաև, թեև, և։(յէվ)

17. Տառերը կարդա այնպես ինչպես հնչում են (տառերի անունները մի կարդա), հետո պատասխանիր հարցերին։

Հայերենն ունի երեսունինը տառ, երեսունվեց հնչյուն.

ա) Ո՞ր տառերն են նույն հնչյունն արտահայտում՝ա,բ,գ,դ,զ,է,ը,թ,ժ,ի,լ,խ,ծ,կ,հ,ձ,ղ,ճ,մ,յ,ն,շ,չ,պ,ջ,ռ,ս,վ,տ,ր,ց,ու,փ,ք,օ,ֆ

բ) Ո՞ր տառերն են մեկից ավելի հնչյուն արտահայտում՝ ե,ո,և

 

18. Տրված մտքերից որո՞նք ես ճիշտ համարում։

ա) Հնչյուն և տառը նույն բաներն են, դրանք իրարից չեն տարբերվում։

բ) Հնչյուն և տառը տարբեր բաներ են. հնչյունը լսվում և արտասանվում է, իսկ տառը գրվում և կարդացվում է

գ) Տառը հնչյունի նշանն է։

19. Հայերենի երեսունվեց հնչյունների նշանները (տառերը) գրիր։ Ո՞ր տառերը դուրս մնացին։

Ա, Բ, Գ, Դ, Զ, Է, Ը, Թ, Ժ,Ի, Լ, Խ, Ծ, Կ, Հ, Ձ, Ղ, Ճ, Մ ,Յ, Ն, Շ, Չ, Պ, Ջ, Ռ, Ս, Վ, Տ, Ր, Ց, ՈՒ, Փ, Ք, Օ, Ֆ։

Դուրս  մնացին  ե,ո,և   տառերը։

20.Հատ—հատ արտասանի՛ր տրված հնչյունները (շշուկով կամ բարձրաձայն): Փորձի՛ր պարզել, թե աոաջին և երկրորդ խմբերի հնչյուններն ինչո՞վ են տարբերվում:

ա) Բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ՝արտասանվում  են  արգելքներով։

բ) Ա, է, ը, ի, օ, ու՝արտասանվում  են   առանց  արգելքի։

21.Հնչյունների խմբերն անվանի´ր (դրանց անուններ դի՛ր) և տրված նախադասությունները լրացրո´ւ:

ա)Բ, գ, դ, q, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ. ս՝բաղաձայներն  են։
բ) Ա, է, ը, ի, օ,ու՝ձայնավորներն  են։

22. 20-րդ ե 21-րդ առաջադրանքներում տրված մի խմբի հնչյունները կոչվում են ձայնավոր, մյուս խմբի հնչյունները՝ բաղաձայն: Այդ անունները տեղադրի´ր տրված նախադասությունների մեջ:

ա) Բ, գ, դ, q, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ. ս-սրանք բաղաձայն հնչյուններն   են

բ) Ա, է, ը, ի, օ,ու. սրանք ձայնավոր հնչյուններն  են

23. Տրված բառերի մեջ մտնող հնչյունները գրի՛ր (փակագծում տրված Է, թե քանի՞ հնչյուն կա):

Օրինակ՝
ասեղ (4) — ա, ս, ե, ղ:

Արմատ (5)-ա,ր,մ,ա,տ

Երերալ (7)-յ,է,ր,է,ր,ա,լ

Երազ (5)-յ,է,ր,ա,զ

Որոտ (5)-վ,օ,ր,օ,տ

Տերև (5)-տ,է,ր,է,վ

Որոշում (7)-վ,օ,ր,օ,շ,ու,մ

Երևելի (8)-յ,է,ր,է,վ,է,լ,ի

24. Հաշվի´ր, թե տրված բառերի մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա:

Օրինակ՝
եղևնի —5 տառ,7  հնչյուն

Երիտասարդ-9  տառ,10  հնչյուն

Ոլոռ-4  տառ,5  հնչյուն

Ողնաշար-7  տառ,8  հնչյուն

հրշեջ-5 տառ,6  հնչյուն

գրքույկ-6  տառ,7  հնչյուն

բարև-4  տառ,5  հնչյուն

կարևոր-6  տառ,7 հնչյուն

բաճկոն-6  տառ,6 հնչյուն

ոտք-3 տառ,4  հնչյուն

երամ-4  տառ,5  հնչյուն

 

 

 

Skip to toolbar