«Ելք» ստուգատես

0

Posted by erikvanyan | Posted in Ստուգատես | Posted on May 6, 2021

Ես  այս  տարի  շատ  ձեռքբերուներ ունեցա։ Ես սովորեցի ճամփորդությունների ժամանակ չտրտնջալ։ Մենք այս տարի գնացել ենք Սևանի Մաշտոցներ, Բուսաբանական այգի,Զուլանդիա, Ջրվեժի անտառապարկ,Մաչանենց տուն, Հարթավանի Աստվածընկալ եկեղեցին, Ուշիի Սուրբ Սարգիս եկեղեցին։Բլոգում ունեմ երկու հարյուր վաթսուներկու նյութ։Կարողանում եմ աշխատել Word,Power point,Scratch,Paint ծրագրերով։Մայրենիից կարդացել ենք Հովհաննես Թումանյանի,Ջաննի Ռոդարիի, Ղազարոս Աղայանի, Համո Սահյանի,Աթաբեկ Խնկոյանի հեքիաթները, առակներն ու բանաստեծությունները։

Մաթեմատիկա առարկայից  կատարել  ենք հետաքրքիր  առաջադրանքներ,խնդիրներ,մատիտը թղթից չկտրելով՝ստանալ  պատկերները,գրաֆիկական  թելադրություններ։Կարողանում եմ կատարել բազմանիշ  թվերով  գումարում,հանում,  բազմապատկում  եռանիշ  թվով և բաժանում։

Սովորեցի  պաշտպանվել  երկրաշարժից, իմացա՝ որն  է առողջարար սնունդ,որը՝ոչ առողջարար։Սովորեցի մարդու զգայարանները, օրգանները,մաշկը, հիգիենան։Մենք  մաքրել  ենք մեր շրջակա  միջավայրը,խնամել ծառերը,մաքրել տարածքը,որ ամեն ինչ գեղեցիկ  լինի։

Կարդացել եմ  «Քեռի Ֆեոդորը, կատուն և շունը», «Էմիլը Լեոնեբերգայից»,«Երկարագուլպա Պիպին»,«Պինոքիոյի արկածները» և կարդում ենք «Գանձերի կղզին» գրքերը։ Ձայնագրել եմ շատ ռադիոթողարկումներ։

Ես սովորել եմ գտնել տեղեկություններ  տարբեր երկրների մասին։Սովորել եմ  Google maps-ով  քարտեզագրում  կատարել։

Ես  մասնակցել եմ  շատ  ընտանեկան նախագծերի։

Մենք  ամեն օր  մարզվում ենք  և  հեծանիվ   վարում։

Մեծ  սիրով   մասնակցում   եմ  բոլոր  առարկաների  ֆլեշմոբերին։Շատ հետաքրքիր  են  կազմում  ուսուցիչները  ֆլեշմոբերը։

Բլոգում  ունեմ  հետևյալ բաժինները՝

Skip to toolbar