Աշուն

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի | Posted on September 29, 2020


Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։

Мой дом

0

Posted by erikvanyan | Posted in Ռուսերեն | Posted on September 23, 2020

Արև ու Լուսին

0

Posted by erikvanyan | Posted in Ընթերցարան | Posted on September 23, 2020

Արևն ու լուսինը աստծո զավակներն են. արևը աղջիկ է, լուսինը՝ տղա։ Հոր հրամանով նրանք պարտավորվում են գիշեր-ցերեկ հերթով հսկել աշխարհին։ Քույր ու եղբայր վիճակ են գցում, թե իրենցից ով գիշերը հսկի։ Վիճակն ընկնում է քրոջը՝ արևին։ Քույր ու եղբայր սկսում են տաք-տաք վիճել։ Աղմուկի վրա գալիս է հայրը։ Երբ իմանում է պատճառը, նախատում է լուսնին և հրամայում, որ նա գիշերները հսկի։ Լուսինը հանձն է առնում կատարել հոր կամքը։ Ապա աստված դիմում է աղջկան՝ արևին, առաջարկելով ցերեկները հսկել։ Արևն առարկում է, ասելով՝ որ ինքն իր աղջիկ տեղով ամաչում է օրը ցերեկով մարդկանց աչքին երևալ։

— Այդ դեպքում, — ասում է հայրը, — ձեռներիդ մեջ մեկ–մեկ խուրձ ասեղ բռնիր. ով որ կհամարձակվի քեզ նայել, ասեղներով ծակիր աչքերը։

Արևն ընդունում է այդ առաջարկությունը և այդ օրից սկսած հոր կամքը կատարում։

Мой день

0

Posted by erikvanyan | Posted in Ռուսերեն | Posted on September 17, 2020

Անհատական ուսումնական պլան

0

Posted by erikvanyan | Posted in Անհատական ուսումնական պլան | Posted on September 8, 2020


Էրիկ Վանյան Վարդանի
Դասարան- 3․1
Ընտրությամբ գործունեության խումբ-Մաթեմատիկա
Լրացուցիչ կրթություն- Չեմ գնում
Հեծանիվ վարել- Կարողանում եմ երկանիվ հեծանիվ վարել
Լողալ-Լողում եմ թևիկով
Երկարօրյա ծառայությունից չեմ օգտվում
Երթուղային ծառայությունից չեմ օգտվում
Ընտրում եմ ուսուցման առկա ձևը ֆիզիկական միջավայրում
Իմ հեռախոսի համարը-091256455
Տան հասցեն-Արմավիրի մարզ,գ․Փարաքար,Փափազյան 22
9։00-13։35՝Ուսումնական պարապմունք,13։35-14։35՝տուն եմ վերադառնում, 14։35-15։00՝ ճաշում եմ,15։00-17։00՝ դասապատրաստում,17։00-18։00՝ բակում ֆուտբոլ եմ խաղում,18։00-19։00՝ ֆիլմ կամ մուլտֆիլմ եմ դիտում,19։00-20։00՝ զբոսնում եմ ,հեծանիվ եմ վարում,20։00-21։00՝ եղբորս հետ եմ խաղում,21:00-21:30՝ քնում եմ։

Ճամփորդություն

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի | Posted on September 3, 2020

Ընկեր Լուսինեն մեզ համար ճամփորդություն էր կազմակերպել։Ես շատ էի կարոտել իմ դասընկերներին և ուսուցչուհուն։Ես նրանց 6 ամիս չէի տեսել։Մենք միայն տեսակապով էինք իրար տեսել։Ես անհամբեր սպասում էի, որ գար այդ օրը։Սեպտեմբերի մեկին՝գիտելիքի օրը,ես տեսա իմ ընկերներին,ուսուցչուհուն և շատ ուրախացա։Մենք նստեցինք երթուղային և գնացինք դեպի ք․Սևան։Մենք հաղթահարեցինք բարձունքը և հասանք Մաշտոցներ մատուռին։Բարձունքից երևում էր Սևանա լիճը։Մատուռում մենք մոմ վառեցինք։Հետո մենք իջանք բարձունքից, նստեցինք երթուղային և գնացինք դեպի հանրային լողափ։Այնտեղ մենք լողացինք,պառկեցինք ավազի վրա և արևային լոգանք ընդունեցինք, տարբեր խաղեր խաղացինք, ճաշեցինք։Այդ օրը շատ ուրախ անցավ։

Skip to toolbar