Ճամփորդապատում

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի | Posted on May 25, 2023

Ընկեր Անահիտն ու ընկեր Ասյան  մեզ համար կազմակերպել էին ճամփորդություն դեպի Եղիշե  Չարենցի  տուն-թանգարան։Այն գտնվում է Մաշտոցի պողոտայում։  Տուն-թանգարանն ուներ  երեք  սենյակ՝հյուրասենյակ,ննջասենյակ,աշխատասենյակ։Սկզբում  մենք  մտանք  նրա  աշխատասենյակը։Սեղանի  վրա  դրված  էր  նրա  շախմատը , կար  նաև գրադարան։Հետո  մտանք  հյուրասենյակ։Այնտեղ  տեսանք  սեղանի  վրա  դրված  ինքնաեռ   և  դաշնամուր։Հետո  մենք մտանք  նրա  ննջասենյակը։Այնտեղ  դրված էր նրա  մահճակալը  և իր  հագուստը։Չարենցի  տուն-թանգարանում  մենք  պատրաստեցինք  գրքեր։Գրքի  կազմի  վրա  փակցրեցինք  Եղիշե  Չարենցի  նկարը,մյուս  էջերին՝  նրա  բանաստեղծություններից    և  նկարազարդումներ  արեցինք։Տուն  թանգարանում  մենք  արտասանեցինք  նրա  հայտնի  բանաստեղծություններից  մեկը՝«Ես  իմ  անուշ  Հայաստանի․․․»։Թանգարանում  տեսանք  Եղիշե  Չարենցի  թոռնուհուն։

Վերջում մենք  գնացինք  մանկական  երկաթուղի,մի  քիչ զբոսնեցինք  և  վերադարձանք  տուն։Շատ հետաքրքիր անցավ այդ օրը։

3-րդ ուսումնական շրջանի ամփոփում․մաթեմատիկայի ընտրությամբ գործունեություն

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի | Posted on May 23, 2023

Փետրվար

Հղում  1

Հղում  2

Հղում  3

Հղում  4

Հղում  5

 

Մարտ

Հղում  1

Ապրիլ

Հղում  1

Հղում  2

Հղում  3

Հղում  4

Մայիս

Հղում  1

Հղում  2

Հղում  3

Հղում  4

Հղում  5

 

Դեպի Մայր դպրոց

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի | Posted on May 22, 2023

Այս  տարի  ես  կփոխադրվեմ  վեցերորդ  դասարան  և կգնամ Մայր դպրոց։Հինգ   տարի  է   անցել այն օրվանից,երբ ես ոտք դրեցի կրթահամալիրի Հարավային դպրոց։Այդ օրվանից այն դարձավ իմ երկրորդ տունն ու ընտանիքը։Հարավային  դպրոցում  եմ  ես  տառաճանաչ  դարձել,լավ  ընկերներ,ուսուցիչներ  ձեռք  բերել,շախմատ խաղալ  սովորել  և  շատ  ու շատ  գիտելիքներ  ստացել։Հարավային դպրոցի տված  բոլոր գիտելիքներն իմ հետ կտանեմ Մայր դպրոց։Իմ  կարծիքով,Մայր դպրոցում  էլ  ամեն ինչ հետաքրքիր կլինի։Մայր դպրոցն  ավելի  մեծ  է,ունի  մեծ  գրադարան,սեղանի  թենիս, ֆուտբոլի  ավելի մեծ դաշտ։Չնայած  ես  կկարոտեմ  իմ  Հարավային  դպրոցը, սիրելի ուսուցիչներին,դասղեկին,ամեն  ամեն ինչ, բայց հուսով  եմ,որ  Մայր  դպրոցն էլ   նույնպես  ինձ  դուր կգա, ուսուցիչները լավը կլինեն և մեր  դասերը  շատ  հետաքրքիր  կանցնեն։

Առաջադրանքներ

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի | Posted on May 18, 2023

323. Նախադասության բառերը փոխարինի՛ր հարցում արտահայտող համապատասխան  բառերով:

            Օրինակ՝Արան հոգնած վերադարձավ դաշտից: — Ո՞վ ինչպե՞ս ի՞նչ արեց որտեղի՞ց:

            Գնացքն անցավ:-Ի՞նչն  ի՞նչ  եղավ։            Եկեղեցու զանգերը ղողանջում են:-Ինչի՞  ինչե՞րը  ի՞նչ  են  անում։            Մարդը դաշտում բահով փորում էր:-Ո՞վ  որտե՞ղ  ինչո՞վ  ի՞նչ  էր  անում։            Մարդու ոտքը քարին կպավ:-Ու՞մ  ի՞նչը  ինչի՞ն  կպավ։            Լուսացավ:-Ի՞նչ  եղավ։            Ձին ախոռում անհանգիստ վրնջում էր:-Ի՞նչը  որտե՞ղ  ինչպե՞ս  ի՞նչ  էր  անում։            Աղջիկները ձորն իջան ջրի:-Ովքե՞ր  որտե՞ղ  ի՞նչ  արեցին  ինչի՞։            Ինքնաթիռը թռչում էր արծաթե ամպերի վրայով:-Ի՞նչը  ի՞նչ  էր  անում  ինչպիսի՞  ինչերի՞  որտեղո՞վ։

335. Նախադասություններն ընդարձակի՛ր:

            Փորձենք:-Մենք  փորձենք  լավ  կատարել  մեր  առաջադրանքը։            Աղջիկները կպատմեն:-Աղջիկները  հիմա  մեզ  կպատմեն  մի  հետաքրքիր  դեպք։            Մեծերը կլսեն:-Մեծերը կլսեն  մեզ,եթե  մենք  մեզ  խելոք  պահենք։            Կընտրեք:-Դուք  կընտրեք  ձեզ  ավելի  հարմար  իրերը։            Ճամփորդը վերադարձավ:-Ճամփորդը  վերադարձավ  տուն  Ռուսաստանից։

            Այդ փոքրիկին կարելի է տեղավորել:- Այդ փոքրիկին կարելի է տեղավորել  մյուս  մանկապարտեզում։

331. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ավելացնելով ո՞ւմ կամ ի՞նչը հարցերին պատասխանող  բառեր կամ բառակապակցություններ:

Մարդն ամբողջ կյանքում սիրում է:-Մարդն ամբողջ կյանքում սիրում է  իր զավակներին։            Առավոտյան անտառում որսորդները գտել են:Առավոտյան անտառում որսորդները գտել են  նապաստակ։            Հեռուներից վերադարձած մարդը կարոտով գրկեց:- Հեռուներից վերադարձած մարդը կարոտով գրկեց  իր  եղբորը։            Հանկարծ իր կողքին տեսավ:Հանկարծ իր կողքին տեսավ    այլմոլորակայինին։

365.Նախադասությունները  լրացրու։

Փոքրիկը խնդրեց.
-Մայրի՛կ,ինձ  պաղպաղակ  գնիր:
2. -Ինչ  վատ  բան  եղավ,- անհանգիստ ասաց իշխանը, -բայց  մենք  չպետք է հուսահատվենք:
3. -Ո՛չ,ես  խաղալիք  եմ  ուզում, – բողոքեց տղան:
4. -Ամեն ինչ  կարգի՞ն  է, – անհանգստացավ պապիկը:
5. -Բարև,- շարունակ ասում էր մարդ-մեքենան, -ես  քեզ  կարդալ  կսովորեցնեմ:

366.Ընդգծված նախադասությունը (պատմողի խոսքը) գրիր՝
ա) ուրիշի ուղղակի. խոսքից առաջ,
բ) ուրիշի ուղղակի խոսքի մեջ:

Օրինակ՝
– Ի՜նչ ես ամբողջ օրը պարապ-սարապ պառկում, վե՛ր կաց, մի գո՛րծ արա, – ծույլին հանդիմանում էին հարևանները:
ա) Հարևանները հանդիմանում էին ծույլին.
– Ի՜նչ ես ամբողջ օրը պարապ-սարապ պառկում, վե՛ր կաց, մի գո՛րծ արա:
բ) – Ի՜նչ ես ամբողջ օրը պարապ-սարապ պառկում, – ծույլին հանդիմանում էին հարևանները, – վե՛ր կաց, մի գո՛րծ արա:

  1. – Գիտեմ, որ ամբողջ օրն աշխատել եք, բայց չեք վերջացրել նորոգումը, – ցավով ասաց նավի հրամանատարը:
  2. Նավի  հրամանատարը  ցավով ասաց․
  3. -Գիտեմ, որ ամբողջ օրն աշխատել եք, բայց չեք վերջացրել նորոգումը։
  4. -Գիտեմ, որ ամբողջ օրն աշխատել եք,- ցավով ասաց նավի հրամանատարը,-բայց չեք վերջացրել նորոգումը։
  5. 2. – Չեմ կարող հանգիստ նստել ու սպասել գարնան գալուն, ինքս նրան կբերեմ.-անհամբերությամբ ասաց տղան:
  6. Տղան  անհամբերությամբ  ասաց․
  7. -Չեմ կարող հանգիստ նստել ու սպասել գարնան գալուն, ինքս նրան կբերեմ։
  8. -Չեմ կարող հանգիստ նստել ու սպասել գարնան գալուն,-անհամբերությամբ ասաց տղան,-ինքս նրան կբերեմ։
    3. – Երբ վերադառնամ, նորից կզրուցենք քո որոշման մասին, դա շա՜տ հետաքրքիր է, – հեռանալիս ասաց հյուրը:
  9. Հյուրը  հեռանալիս  ասաց․
  10. -Երբ վերադառնամ, նորից կզրուցենք քո որոշման մասին, դա շա՜տ հետաքրքիր է։
  11. Երբ վերադառնամ, նորից կզրուցենք քո որոշման մասին,-
  12. հեռանալիս ասաց հյուրը,-դա  շատ  հետաքրքիր  է։
  13. 367․Երկխոսությանը շարունակի՛ր:

– Դե՛, – շշնջաց ընկերս, – սեղմի՛ր կոճակը:
– Զանգն արդեն հնչե՞լ է, – զարմացա ես, – ոչինչ չեմ լսել:

-Նորից  կսեղմեմ,-ասաց  ընկերս։

-Լավ,  փորձի՛ր  նորից,-ասացի  ես։

 

  1. Խոսքն ըստ օրինակի փոխի՛ր. ընդգծված անուղղակի խոսքը դարձրո՛ւ ուղղակի:

Օրինակ՝
ա) Սոնան ասաց, որ գյուղն իրեն դուր եկավ, ինքն ուզում է էլի մնալ այդտեղ:

Սոնան ասաց.
– Գյուղն ինձ դուրս եկավ, ես ուզում եմ էլի մնալ այստեղ:

բ) Թզուկն ասաց, որ տղան գնա թագավորի գանձարան ու տեսնի կախարդական նկարը:

Թզուկն ասաց.
– Ա՛յ տղա, գնա՛ թագավորի գանձարան ու տե՛ս կախարդական նկարը:

  1. Հայրն Արտակին ասաց, որ ճանապարհից վերցնի իր հեծանիվը. որովհետև մարդկանց խանգարում է:
  2. Հայրն Արտակին ասաց․
  3. -Ճանապարհից վերցրու  հեծանիվդ. որովհետև մարդկանց խանգարում է:
  4. 2. Տղայի ընկերն ասաց, որ ինքն էլ չի սպասում թզուկի գալուն ու տուն է գնում:
  5. Տղայի ընկերն ասաց․
  6. -Ես էլ չեմ սպասի թզուկի գալուն ու տուն եմ գնում:
  7. 3. Թագավորը տղային ասաց, որ գնա երկրից երկիր ման գա ու գտնի իր            մատանու քարը:
  8. Թագավորը  տղային  ասաց․
  9. նա երկրից երկիր ման արի ու գտիր   իմ  մատանու քարը:
  10. 4. Նապաստակն ու մուկն ասացին, որ իրենք գնում են տղային օգնելու:
  11. Նապաստակն  ու  մուկն  ասացին․
  12. -Մենք  գնում  ենք  տղային  օգնելու։
    5. Արջը նապաստակին ու մկանը խնդրեց, որ իրեն էլ տանեն աշխարհը           տեսնելու:
  13. Արջը նապաստակին ու մկանը խնդրեց․
  14. -Ինձ  էլ  տարեք  աշխարհը  տեսնելու։
    6. Արեգնազանը ներկայացավ և ասաց, որ ինքն իշխան Արմանի որդին է:
  15. Արեգնազանը  նեկայացավ  և  ասաց․
  16. -Ես  իշխան  Արմանի  որդին  եմ։
    7. Թագավորը հյուրին խնդրում էր, որ իրեն մենակ չթողնի կախարդի մոտ:
  17. Թագավորը  հյուրին  խնդրում  էր․
  18. -Ինձ  մենակ  մի  թող  կախարդի  մոտ։

372. Ընդգծված անուղղակի խոսքը դարձրո՛ւ ուղղակի:

            1. Նկարիչը կանչեց, որ ինքը շատ հետաքրքիր բան է գտել:

Նկարիչը  կանչեց․

-Ես  շատ  հետաքրքիր  բան  եմ  գտել։            2. Տղան մորը գգաշացրեց, որ ինքը անծանոթ մարդկանց է հրավիրել:

Տղան մորը գգաշացրեց․

Ես  անծանոթ  մարդկանց  եմ  հրավիրել։3. Մայրը տղային ասաց, որ ինքն էլ է հետաքրքրվում տղայի հյուրերով:

Մայրը տղային ասաց․

-Ես  էլ  եմ  հետաքրքրվում  քո  հյուրերով։4. Ընկերը Լևոնին ասաց, որ ինքը բացատում դարչնագույն մարդկանց է տեսել:

Ընկերը Լևոնին ասաց․

-Ես  բացատում  դարչնագույն մարդկանց  եմ  տեսել։5. Լևոնն ընկերոջն ասաց, որ նա հավանաբար երազ է տեսել, ոչ թե իսկական    մարդկանց:

Լևոնն ընկերոջն ասաց․

-Ես  հավանաբար  երազ  եմ  տեսել,ոչ  թե  իսկական  մարդկանց։            6. Տղան շուրջը նայեց ու հարցրեց, թե որտե՞ղ կթաքնվեն, եթե անձրև գա:

Տղան շուրջը նայեց ու հարցրեց․

-Որտե՞ղ  թաքնվենք,եթե  անձրև գա։

Ուշադի՛ր կարդա և հիշի՛ր։

Ուրիշի խոսքը կոչվում է ուղղակի, եթե խոսողը այն մեջբերում է բառացի, առանց փոփոխության: Ուրիշի ուղղակի խոսքը պատմողի խոսքից տրոհվում է միջակետով, գծիկով, ստորակետ-գծով:

Ուրիշի խոսքը կոչվում է անուղղակի, եթե խոսողը այն մեջբերում է ոչ թե նույնությամբ, այլ պատմողաբար: Անուղղակի խոսքը պատմողի խոսքին միանում է որ կամ թե շաղկապներով:

Ուղղակի խոսքը կարելի է վերածել անուղղակի խոսքի, իսկ անուղղակի խոսքը՝ ուղղակիի:

Իմ ընկեր ուսուցիչը

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի | Posted on May 17, 2023

Ես ունեմ շատ ընկեր ուսուցիչներ,բայց նրանցից կառանձնացնեմ  ընկեր Լյովային։Նա մեր  մաթեմատիկայի  ուսուցիչն է։Նա  շատ  լավ  է  բացատրում դժվար  առաջադրանքները, և  ես  միանգամից  այն հասկանում  եմ։Նա  մեզ միշտ դժվար  վարժություններ  է  հանձնարարում  կամ  հետաքրքրաշարժ խնդիրներ։Նա  մինչև  դասը  սկսվելը  վերցնում  է  բոլորի  հեռախոսները,որպեսզի սովորողներն ուշադիր լսեն  նրա  բացատրածները։Ես  սիրում  եմ,երբ  մենք  մաթեմատիկայի դասերը դրսում  ենք  անցկացնում։Ընկեր  Լյովան  չի  սիրում,երբ  իր  դասերից   ուշանում  են,թեկուզ՝  մեկ  րոպեով։Երբ  ընկեր  Լյովայի  հանձնարարածները  չեն  կատարում  սովորղոները,նա  շատ  է  բարկանում։Բայց իրականում  նա շատ բարի,ընկերական   ուսուցիչ  է։Ընկեր  Լյովան  մեզ  դասավանդում   է  արդեն  երկու տարի։

Հաշվետու պատում․մայրենի

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի | Posted on May 15, 2023

Ես  Էրիկ  Վանյանն եմ։Սովորում  եմ «Մխիթար  Սեբաստացի»  կրթահամալիրի,  Հարավային  դպրոցի  5.1  դասարանում։Ես  այս  տարի  շատ   ճամփորդությունների եմ մասնակցել, գնացել ենք նույնիսկ թափառումների։Ես  սովորել  եմ   կատարել  գործնական  քերականության առաջադրանքները։ Սովորել ենք նաև   դերանունները , մյուս խոսքի  մասերը,ուրիշի ուղղակի և անուղղակի խոսքը։ Ես  կարդացել  եմ  նոր  գրքեր,որոնք  մինչ այս  տարի  չէի  կարդացել։Գրել եմ շատ պատումներ տարբեր թեմաներով՝«Ի՞նչն է ամենապիտանի բանը» ,«Մի անգամ անմարդ կղզում» :Կազմել եմ տարբեր բառարաններ՝ չարենցյան,տերյանական  և այլն։ Ունեմ տարբեր ռադիոնյութեր՝ Ջ.Ռոդարի «Սխալ արձագանք»  ,  Աղայանի պատմվածքներից , Վ.Տերյան «Գարունը այնքան ծաղիկ Է վառել…» ։Հիմնականում  մենք  կարդում  ենք  Հովհաննես  Թումանյանի,Ղազարոս  Աղայանի, Ջաննի  Ռոդարիի և  այլնի ստեղծագործությունները։Մասնակցել  եմ   մայրենի  առարկայի  բոլոր  ֆլեշմոբներին։Ես սիրում  եմ,երբ  մենք  մայրենիի դասերը  դրսում ենք  անցկացնում՝բնության  գիրկում։Սիրում  եմ  մայրենիի  դասերի  ժամանակ  գրքեր կարդալ ։Ես  կարդում  եմ  հայերեն,ռուսերեն և անգլերեն  լեզուներով  տարբեր գրքեր։Ամենահետաքրքիր  գիրքը,որը  ես  կարդացել  եմ  հայերեն  լեզվով  է,դա  «Աստվածաշունչն»  էր։Ռուսերեն  լեզվով  իմ  ամենահետաքրքիր  կադացած  գիրքն  է  «Маленькая  и  злая  книга  2»։Այս տարվա ընթացքում ունեցել ենք ճամփորդության  Ավետիք  Իսահակյանի  տուն-թանգարան,Ե․Չարենցի  տուն-թանգարան և այլն։Մասնակցել եմ նաև ընտանեկան նախագծերի՝Թումանյանի քառյակներիցԶատիկն իմ ընտանիքում։ 

Այս ուսումնական տարվա ընթացքում ես շատ գիտելիքներ եմ ձեռք բերել։

 

Մայրենիի հաշվետվություն․3-րդ ուսումնական շրջան

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի | Posted on May 13, 2023

Փետրվար

Գործնական  քերականություն

Հովհաննես  Թումանյան  «Բարեկենդանը»

Ինչպես  ճանաչեցի  Թումանյանին

Ուղղագրություն

Պատրանք

Վ․Տերյան  «Գարնանամուտ»

Վ․Տերյան  «Կարծես  թե  դարձել  եմ  ես  տուն»

Իմ  տերյանական  բառարանը

Իմ  թումանյանական  բառարանը

Թումանյանի  քառյակներից

Ուղղագրական  աշխատանքներ

Հետազոտական  աշխատանք․տեղեկություն  գրքի  մասին

Հովհաննես  Թումանյան  «Իմ  երգը»

Իմ  գրադարանը

Գործնական  քերականություն

Մարտ

Գործնական  քերականություն

Վ․Տերյան  «Գարունը  այնքան  ծաղիկ  է  վառել»

Հ․Շիրազ  «Հանեմ  գանձերը  հայոց  լեռների»

Եղիշե  Չարենցի  կնոջ  մասին

Ճամփորդապատում

Իմ  չարենցյան  բառարանը

Գիտե՞ք,որ  գարուն  է  արդեն

Ընթերցանություն  մայրիկի  մասին

Գործնական  քերականություն

Ե․Չարենց  «Մորս  համար  գազել»

Իմ  ընկեր  Նեսոն

Սայաթ-Նովա՝Քամանչա

Ապրիլ

Տեքստային աշխատանք

Գործնական  քերականություն

Խորամանկ  Բուրատինոն

Աղայանի պատմվածքներից

Գործնական  քերականություն

Մի  անգամ  անմարդ  կղզում

Սուրբ  Զատիկ

Գործնական  քերականություն

Հ․Մալո  «Առանց  ընտանիքի»

 

 

Ուղղակի և անուղղակի խոսք

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի | Posted on May 10, 2023

360.Ա և Բ տեքստերը համեմատի՛ր և դրանց տարբերությունը գտի՛ր:

Ա. Քամին մարագի շուրջը պտտվեց, մտնելու ճեղք չգտավ ու ասաց.
– Մարա՛գ, դուռդ բա՛ց արա, քեզ հարդ եմ բերել:
Մարագը պատասխանեց.
– Դու իմ ունեցած հարդը մի՛ տանիր, քո բերածն ինձ հարկավոր չէ:
Բ. Քամին մարագի շուրջը պտտվեց, մտնելու ճեղք չգտավ ումարագին ասաց, որ դուռը բաց անի, որովհետև ինքը նրան հարդ է բերել: Մարագը պատասխանեց, որ քամին թող իր ունեցած հարդը չտանի, իրեն նրա բերածը հարկավոր չէ:

Ա  տեքստը  ուղղակի  խոսք  է։

Բ  տեքստը  անուղղակի  խոսք  է։

  1. Ա և Բ նախադասությունների մեջ ընդգծված մասերը համեմատի՛ր: Դրանք ինչո՞վ են տարբերվում (համեմատի՛ր դրանց արտահայտած մտքերը, արտահայտման ձևերը):
  1. Ա. Տղան հարցրեց.
    Ռոբոտը մեզ չի՞ գտնի:
    Բ. Տղան հարցրեց, թե ռոբոտը իրենց չի՞ գտնի:
    2. Ա. Տիգրանն ասաց.
    Չի գտնի, եթե մենք շատ չխոսենք:
    Բ. Տիգրանն ասաց, որ չի գտնի, եթե իրենք շատ չխոսեն:
    3. Ա. Տիգրանն ասաց.
    – Ես էլ եմ ձանձրանում, բայց պետք է մի քիչ համբերենք:
    Բ. Տիգրանն ասաց, որ ինքն էլ է ձանձրանում, բայց պետք է մի քիչ համբերեն:
    4. Ա. Տղան ասաց.
    Տնային հանձնարարությունները հետո կանենք, մեր ընկերները հիմա            սպասում են:
    Բ. Տղան ասաց, որ տնային հանձնարարությունները հետո կանեն, իրենց         ընկերները հիմա սպասում են:

Ա  նախդասությունը  ուղղակի  խոսք  է։

Բ  նախադասությունը  անուղղակի  խոսք  է։

  1. Նախորդ վարժության մեջ ընդգծված հատվածներից ո՞րը կանվանես ուղղակի խոսք, ո՞րը՝ անուղղակի խոսք:Պատասխանդ պատճառաբանի՛ր:

Ա  նախադասությունները  կանվանեմ  ուղղակի  խոսք։Ուղղակի  է  այն  խոսքը,որը  մեջ  է  բերվում  բառացի,անփոփոխ։

Բ  նախադասությունները  կանվանեմ  անուղղակի  խոսք։Անուղղակի  է  կոչվում  այն  խոսքը,որը  մեջ  է  բերվում  պատմողաբար։

  1. Տրված նախադասությունները խմբավորի՛ր՝ ըստ նրանց մեջ ընդգծված հատվածների: Ստացածդ խմբերն ինչո՞վ են տարբերվում:

Լույսը վառե՞մ,– հարցրի ես:
2. Ես ծիծաղելով ասացի, որ հրավիրատոմսը պատռված է:
3. Լևոնը բարկացած ձայն տվեց.
Լույսը ինչո՞ւ վառեցիր:
4. Հետո հաշտվողաբար ասաց, որ լույսը թող վառված մնա:
5. Լևոնն ասաց, որ պետք է կարդալ և ոչ թե շատախոսել:
6. Ես կարդացի և ասացի.
Ոչինչ չեմ հասկանում:

Ես համոզում էի Լևոնին,որ  նրա ներկայությունը պարտադիր է:
Գտա՜, – գոչեցի ես,- նրան հեռախոսով կասենք:

Լույսը վառե՞մ-ուղղակի  խոսք

Հրավիրատոմսը պատռված է-անուղղակի խոսք

Լույսը ինչո՞ւ վառեցի-ուղղակի  խոսք

Լույսը թող վառված մնա-անուղղակի  խոսք

Պետք է կարդալ և ոչ թե շատախոսել-անուղղակի  խոսք

Ոչինչ չեմ հասկանում-ուղղակի  խոսք

Նրա ներկայությունը պարտադիր է-անուղղակի խոսք

Գտա-ուղղակի  խոսք

նրան հեռախոսով կասենք-ուղղակի  խոսք

  1. Ուշադրություն դարձրո՛ւ Ա, Բ, Գ նախադասությունների կետադրությանը, կետադրական տարբերությունները գտի՛ր և օրինաչափությունը փորձի՛ր բացատրել։
  2. Ա. Ընկերս ասաց.
    – Պապս սիրում է նկարներ հավաքել ու մի մեծ պատկերասրահ ունի:
    Բ. – Պապս սիրում է նկարներ հավաքել ու մի մեծ պատկերասրահ ունի, – ասաց         ընկերս:
    Գ. – Պապս սիրում է նկարներ հավաքել, – ասաց ընկերս, – ու մի մեծ       պատկերասրահ ունի:
    2. Ա. – Քեռիս ասաց.
    – Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում ու անգամ հեռվից         հեռու խոսում են իրար հետ:
    Բ. – Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում ու անգամ      հեռվից հեռու խոսում են իրար հետ, – ասաց քեռիս:
    Գ. – Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում, – ասաց քեռիս,        – ու անգամ՝ հեռվից հեռու խոսում են իրար հետ:
  3. Նախադասությունները լրացրո՛ւ (ուղղակի խոսքեր գրի՛ր):
  4. Փոքրիկը խնդրեց.
    -Մայրի՛կ,ինձ  պաղպաղակ  գնիր:
    2. -Ինչ  վատ  բան  եղավ,- անհանգիստ ասաց իշխանը, -բայց  մենք  չպետք է հուսահատվենք:
    3. -Ո՛չ,ես  խաղալիք  եմ  ուզում, – բողոքեց տղան:
    4. -Ամեն ինչ  կարգի՞ն  է, – անհանգստացավ պապիկը:
    5. -Բարև,- շարունակ ասում էր մարդ-մեքենան, -ես  քեզ  կարդալ  կսովորեցնեմ:
  5. Ընդգծված նախադասությունը (պատմողի խոսքը) գրիր՝
    ա) ուրիշի ուղղակի. խոսքից առաջ,
    բ) ուրիշի ուղղակի խոսքի մեջ:

Օրինակ՝
– Ի՜նչ ես ամբողջ օրը պարապ-սարապ պառկում, վե՛ր կաց, մի գո՛րծ արա, – ծույլին հանդիմանում էին հարևանները:
ա) Հարևանները հանդիմանում էին ծույլին.
– Ի՜նչ ես ամբողջ օրը պարապ-սարապ պառկում, վե՛ր կաց, մի գո՛րծ արա:
բ) – Ի՜նչ ես ամբողջ օրը պարապ-սարապ պառկում, – ծույլին հանդիմանում էին հարևանները, – վե՛ր կաց, մի գո՛րծ արա:

  1. – Գիտեմ, որ ամբողջ օրն աշխատել եք, բայց չեք վերջացրել նորոգումը, – ցավով ասաց նավի հրամանատարը:
  2. Նավի  հրամանատարը  ցավով ասաց․
  3. -Գիտեմ, որ ամբողջ օրն աշխատել եք, բայց չեք վերջացրել նորոգումը։
  4. -Գիտեմ, որ ամբողջ օրն աշխատել եք,- ցավով ասաց նավի հրամանատարը,-բայց չեք վերջացրել նորոգումը։
  5. 2. – Չեմ կարող հանգիստ նստել ու սպասել գարնան գալուն, ինքս նրան կբերեմ.-անհամբերությամբ ասաց տղան:
  6. Տղան  անհամբերությամբ  ասաց․
  7. -Չեմ կարող հանգիստ նստել ու սպասել գարնան գալուն, ինքս նրան կբերեմ։
  8. -Չեմ կարող հանգիստ նստել ու սպասել գարնան գալուն,-անհամբերությամբ ասաց տղան,-ինքս նրան կբերեմ։
    3. – Երբ վերադառնամ, նորից կզրուցենք քո որոշման մասին, դա շա՜տ հետաքրքիր է, – հեռանալիս ասաց հյուրը:
  9. Հյուրը  հեռանալիս  ասաց․
  10. -Երբ վերադառնամ, նորից կզրուցենք քո որոշման մասին, դա շա՜տ հետաքրքիր է։
  11. Երբ վերադառնամ, նորից կզրուցենք քո որոշման մասին,-
  12. հեռանալիս ասաց հյուրը,-դա  շատ  հետաքրքիր  է։
  13. Երկխոսությանը շարունակի՛ր:

– Դե՛, – շշնջաց ընկերս, – սեղմի՛ր կոճակը:
– Զանգն արդեն հնչե՞լ է, – զարմացա ես, – ոչինչ չեմ լսել:

-Նորից  կսեղմեմ,-ասաց  ընկերս։

-Լավ,  փորձի՛ր  նորից,-ասացի  ես։

  1. Երկխոսությանը շարունակի՛ր:

– Շո՛ւտ, շո՛ւտ, բարձրացրո՛ւ, – տագնապեց նա, – հասնում է:
– Ամեն ինչ մտածված է, սիրելի՛ս,- հանգիստ շուռ եկավ մյուսը: – Հիմա կտեսնես:

  1. Գրի՛ր երկխոսություն, որը դասարանում ես լսել (կարող ես նաև հորինել):
  2. Գրի՛ր երկխոսություն, որը տանն ես լսել (կարող ես նաև հորինել):
  3. Խոսքն ըստ օրինակի փոխի՛ր. ընդգծված անուղղակի խոսքը դարձրո՛ւ ուղղակի:

Օրինակ՝
ա) Սոնան ասաց, որ գյուղն իրեն դուր եկավ, ինքն ուզում է էլի մնալ այդտեղ:

Սոնան ասաց.
– Գյուղն ինձ դուրս եկավ, ես ուզում եմ էլի մնալ այստեղ:

բ) Թզուկն ասաց, որ տղան գնա թագավորի գանձարան ու տեսնի կախարդական նկարը:

Թզուկն ասաց.
– Ա՛յ տղա, գնա՛ թագավորի գանձարան ու տե՛ս կախարդական նկարը:

  1. Հայրն Արտակին ասաց, որ ճանապարհից վերցնի իր հեծանիվը. որովհետև մարդկանց խանգարում է:
  2. Հայրն Արտակին ասաց․
  3. -Ճանապարհից վերցրու  հեծանիվդ. որովհետև մարդկանց խանգարում է:
  4. 2. Տղայի ընկերն ասաց, որ ինքն էլ չի սպասում թզուկի գալուն ու տուն է գնում:
  5. Տղայի ընկերն ասաց․
  6. -Ես էլ չեմ սպասի թզուկի գալուն ու տուն եմ գնում:
  7. 3. Թագավորը տղային ասաց, որ գնա երկրից երկիր ման գա ու գտնի իր            մատանու քարը:
  8. Թագավորը  տղային  ասաց․
  9. նա երկրից երկիր ման արի ու գտիր   իմ  մատանու քարը:
  10. 4. Նապաստակն ու մուկն ասացին, որ իրենք գնում են տղային օգնելու:
  11. Նապաստակն  ու  մուկն  ասացին․
  12. -Մենք  գնում  ենք  տղային  օգնելու։
    5. Արջը նապաստակին ու մկանը խնդրեց, որ իրեն էլ տանեն աշխարհը           տեսնելու:
  13. Արջը նապաստակին ու մկանը խնդրեց․
  14. -Ինձ  էլ  տարեք  աշխարհը  տեսնելու։
    6. Արեգնազանը ներկայացավ և ասաց, որ ինքն իշխան Արմանի որդին է:
  15. Արեգնազանը  նեկայացավ  և  ասաց․
  16. -Ես  իշխան  Արմանի  որդին  եմ։
    7. Թագավորը հյուրին խնդրում էր, որ իրեն մենակ չթողնի կախարդի մոտ:
  17. Թագավորը  հյուրին  խնդրում  էր․
  18. -Ինձ  մենակ  մի  թող  կախարդի  մոտ։
  19. Ընդգծված անուղղակի խոսքը դարձրո՛ւ ուղղակի:
  20. Նկարիչը կանչեց, որ ինքը շատ հետաքրքիր բան է գտել:
    2. Տղան մորը գգաշացրեց, որ ինքը անծանոթ մարդկանց է հրավիրել:
    3. Մայրը տղային ասաց, որ ինքն էլ է հետաքրքրվում տղայի հյուրերով:
    4. Ընկերը Լևոնին ասաց, որ ինքը բացատում դարչնագույն մարդկանց է տեսել:
    5. Լևոնն ընկերոջն ասաց, որ նա հավանաբար երազ է տեսել, ոչ թե իսկական             մարդկանց:
    6. Տղան շուրջը նայեց ու հարցրեց, թե որտե՞ղ կթաքնվեն, եթե անձրև գա:
  21. Ուղղակի խոսքը դարձրո՛ւ անուղղակի:

Օրինակ՝
Մայրս ինձ հարցրեց.
– Որտե՞ղ ես պահել մեր կախարդական շղթան:
Մայրս ինձ հարցրեց, թե որտե՞ղ եմ պահել մեր կախարդական շղթան:

  1. Աղվեսն ագռավին խնդրեց.
    – Ագռա՜վ քույրիկ, երգի՛ր, որովհետև շատ լավ ես երգում:
    2. Արջն աղվեսին ասում էր.
    Դու աշխարհի ամենասիրուն աղվեսն ես:
    3. Երեխաները մտահոգվեցին.
    – Ինչպե՞ս պահպանենք մեր անտառը:
    4. Պապս ասաց.
    – Իմ իմացած միակ լեզուն հայերենն է:
    5. Պապս ասաց.
    – Ես շատ լավ էլ խոսում եմ ծառ ու ծաղկի հետ էլ, կենդանիների հետ էլ:
    6. Պապս ավելացրեց.
    – Չգիտեմ, նրանք քանի լեզու գիտեն, բայց իմ հայերենը շատ լավ հասկանում են:
  2. Ուղղակի խոսքը դարձրո՛ւ անուղղակի:
  3. Սուրհանդակն ասաց.
    Ալեքսա՛նդր, արքան հրամայել է, որ դու տեսնես վաճառականների բերած նոր          ձին:
    2. Որդին խնդրեց.
    – Հայրի՛կ, թույլ տուր այս մի ձին ինքս վարժեցնեմ:
    3. Նայելով սլացող որդուն՝ թագավորը հրամայեց.
    – Ի՛նձ էլ ձի տվեք:
    4. – Ուսուցի՛չ, մտքի ետևից կհասնե՞մ այսպիսի ձիով, – հարցրեց Ալեքսանդրը:
    5. Արիստոտելն ասաց.
    – Ալեքսա՛նդր, որոշ փիլիսոփաներ հաստատում են, որ բազմաթիվ աշխարհներ         կան:
    6. – Այդ աշխարհներից մեկը ի՛նձ պիտի պատկանի, ուսուցի՛չ, – ասաց   Ալեքսանդրը:
  4. Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով:

Մի մարդ ասում է, որ ինքը Սևանի ամբողջ ջուրը կխմի: Ընկերները ծաղրում են         նրան ու ասում, որ նա թող իր խոսքը գործով ապացուցի: Մարդն ասում է, որ      ինքը անպայման կխմի, եթե ընկերները Սևանից հանեն գետերի բերած ջուրը,    չէ՞ որ ինքը չի խոստացել, որ գետերի ջուրն էլ կխմի:

  1. Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով:

Մի մարդ գնում է իշխանի մոտ ու բողոքում, որ իր ձին գողացել են:
Իշխանը նրա վրա բարկանում է և ասում, որ եթե չքներ, ձին չէն գողանա:
Խելոք մարդն ասում է, որ եթե ինքն իմանար, որ երկրի տերը քնած է, ինքն      արթուն կմնար:

  1. Տեքստը փոխադրի՛ր՝ ուղղակի խոսքերն անուղղակի դարձնելով:

Մի մարդ արթնանում է, տեսնում՝ գողերն իր ունեցած-չունեցածը հավաքել,    տանում են: Ինքն էլ տանից դուրս է գալիս ու նրանց հետ գնում: Հանկարծ նրան      նկատում են:
– Դու մեզ հետ ո՞ւր ես գալիս, ա՛յ մարդ, – հարցնում են գողերը:
– Բա ի՞նչ անեմ, – միամիտ ձևանալով ասում է տանտերը, – տունս հավաքել    տանում եք, ես ինչո՞ւ մնամ:

  1. Տեքստը փոխադրի՛ր՝ ուղղակի խոսքերն անուղղակի դարձնելով:

Մի քանի զորապետներ հավաքված գովում էին իրենց ձիերին:
Բոլորին լսելուց հետո մի աղքատ մարդ պատմում է.
– Մի տարի ձիով հասա Արաքսին.ձին թափ առավ ու թռավ մյուս ափը:
Լսողներն այնքան են բարկանում, որ ուզում են ծեծել խեղճ մարդուն:
– Ձին կարո՞ղ է Արաքսի նման գետի վրայով թռչել, – մեղադրում են նրանք:
– Սպասե՛ք, ձին իմը չէր, է՜, իշխանինն էր, – ասում է մարդը:
– Հա՜, իշխանի ձին կարող էր, – հետ են քաշվում զորապետները:Ուրիշի խոսքը կոչվում է ուղղակի, եթե խոսողը այն մեջբերում է բառացի, առանց փոփոխության: Ուրիշի ուղղակի խոսքը պատմողի խոսքից տրոհվում է միջակետով, գծիկով, ստորակետ-գծով:

Ուրիշի խոսքը կոչվում է անուղղակի, եթե խոսողը այն մեջբերում է ոչ թե նույնությամբ, այլ պատմողաբար: Անուղղակի խոսքը պատմողի խոսքին միանում է որ կամ թե շաղկապներով:

Ուղղակի խոսքը կարելի է վերածել անուղղակի խոսքի, իսկ անուղղակի խոսքը՝ ուղղակիի:

Գործնական քերականություն

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի | Posted on May 3, 2023

298․

Թագավորությունից   բերած  զարմանալի  իրերը  թաքցրեց  իր  ստորգետնյա  ամրոցում։

Ստորգետնյա  թագավորությունից  բերած  զարմանալի  իրերը  թաքցրեց  իր  ամրոցում։

Պատկերասրահի  տնօրենն  ուզում   է  զբոսաշրջիկների  առաջ  դուռը  փակել։

Տնօրենն  ուզում   է  զբոսաշրջիկների  առաջ  պատկերասրահի  դուռը  փակել։

306.

Նկար-նկարը  գեղեցիկ  է։Նկարն  ընկավ։

Թիթեռ-թիթեռը  գունավոր  է։Թիթեռը  թռավ։

Անտառ-անտառը  սաղարթախիտ  է։Անտառը  մթնեց։

Քույր-քույրը  բարի  է։Քույրը  հեռացավ։

Ճամփորդ-ճամփորդը  միայնակ  է։Ճամփորդը  գնաց։

Այդ  բառերին  կանվանենք  ստորոգյալ։

307․

Վաղուց   արդեն  սարերը  կանաչ  են։

Նրա  ծիծաղն  անգամ  սիրելի  է։

Արագիլը  ճնճղուկի  ձագերին  պաշտպանում  էր  օձից։

Արագիլը հավատարիմ  թռչուն  է։

Այդ  թռչունի  հայրենիքը  մեր  բակի  ծառն  է։

Հորեղբայրը  դժվար  ճանապարհով  էր  եկել։

Ցերեկները  սովորաբար  մի  քիչ  քնում  է։

Ամպերը  գունդ-գունդ  կուտակվել  էին։

Ստորոգյալը  նախադասության  գլխավոր  անդամ  է,որը  ցույց  է  տալիս  ենթակայի  գործողությունը  և  պատասխանում  է  ի՞նչ  է  անում,ի՞նչ  է  լինում  և  այլ  հարցերին։

308․

Ամառային  արեգակը  շիկացրեց  բազմահարկ  տների  պատերը։

Ամառային  արեգակը  շիկացրեց   տների  պատերը։

Ամառային  արեգակը  շիկացրեց   պատերը։

Արեգակը  շիկացրեց  պատերը։

Արեգակը  շիկացրեց։

Շիկացրեց։

Հետո այդ հսկայական արձանը տեղափոխեցին գետափ։

Հետո  այդ   արձանը տեղափոխեցին գետափ։

Հետո  արձանը տեղափոխեցին գետափ։

Արձանը տեղափոխեցին  գետափ։

Արձանը  տեղափոխեցին։

Տեղափոխեցին։

Հռչակավոր  ճարտարապետի  հանճարը միայն ճարտարապետությամբ  չսահմանափակվեց։

Հռչակավոր  ճարտարապետի  հանճարը ճարտարապետությամբ  չսահմանափակվեց։

Հռչակավոր  ճարտարապետի  հանճարը չսահմանափակվեց։

Ճարտարապետի  հանճարը չսահմանափակվեց։

Հանճարը չսահմանափակվեց։

Չսահմանափակվեց։

Սերունդները երկար հիշեցին նաև այդ մեծ գիտնականին։

Սերունդները երկար հիշեցին նաև այդ գիտնականին։

Սերունդները երկար հիշեցին  այդ գիտնականին։

Սերունդները երկար հիշեցին  գիտնականին։

Սերունդները  հիշեցին  գիտնականին։

Սերունդները  հիշեցին։

Հիշեցին։

Աշխարհը հնազանդորեն փռվեց  Ալեքսանդրի ձիու ոտքերի առաջ։

Աշխարհը փռվեց  Ալեքսանդրի ձիու ոտքերի առաջ։

Աշխարհը փռվեց  Ալեքսանդրի ձիու առաջ։

Աշխարհը փռվեց  Ալեքսանդրի ձիու առաջ։

Աշխարհը փռվեց  Ալեքսանդրի  առաջ։

Աշխարհը փռվեց։

Փռվեց։

309․

Դու  շատ  հեռվից  եկար։

Եկար։

Մենք  արդեն  հուսահատ  սպասում   էինք։

Սպասում   էինք։

Դուք  պայմանը  մոռացե՞լ  էիք։

Մոռացե՞լ  էիք։

Ի՜նչ   լավ  ժամանակ  հասար։

Հասար։

Անտա՛ռ,ուրա՛խ   խշշա   աշնան    քամուց։

Խշշա։

Նա  քեզ  կանչում   է։

Կանչում  է։

Դու  ինչո՞ւ  չես  լսում։

Չես լսում։

310․

Այդ  օրը  մենք  բարձրացանք  որսասար։

Բարձրացանք։

Հոգնած,ծանր-ծանր  հասանք  բացատին։

Հասանք։

Նստեցինք  ստվերում  փոքր-ինչ  շունչ  առնելու։

Նստեցինք։

Եվ  հանկարծ  նույն  տեղում  նորից  տեսանք  քեռի  Թորոսին։

Տեսանք։

Մենք  չխանգարեցինք  մեր  բարեկամին՝Թորոսին։

Չխանգարեցինք։

Անխոս  սպասեցինք  նրա  շրջվելուն։

Սպասեցինք։

311․

Ձիո՛ւկս,դու  կռահեցիր  իմ  թաքուն  ցանկությունը։

Ձիո՛ւկս,դու  կռահեցիր  իմ  ցանկությունը։

Ձիո՛ւկս,դու  կռահեցիր   ցանկությունը։

Ձիո՛ւկս,կռահեցիր   ցանկությունը։

Կռահեցիր   ցանկությունը։

Կռահեցիր։

Եթե  հանեք  կռահեցիր  բառը  նախադասություն  չի լինի։

 

 

 

 

 

 

 

 

Ես որպես բնության մի մասնիկ

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի | Posted on May 3, 2023

Ես  շատ  եմ  սիրում  բնությունը։Բնությունը մեզ  տալիս  է  թթվածին,բնամթերքներ  և  գեղեցկություն։Ես  սիրում  եմ իմ  ընկերների  հետ ֆուտբոլ  խաղալ բակում,դպրոցում։Սիրում  եմ  դպրոցում  աշխատել  իմ  ընկերների  հետ,սերմեր  ցանել,ծառեր  տնկել  և  այլն։Ես  չեմ  սիրում,  երբ  մարդիկ   աղբը  թափում  են  գետնին։Պետք  է  աղբը  նետել  աղբամանի  մեջ,որպեսզի  բնությունը  մաքուր  պահենք  և  չվնասենք։Երբ մենք   դասարանով  գնում  ենք ճամփորդության,մաքրում  ենք  տարածքը,որպեսզի  բնությունը  մաքուր  դարձնենք։Ես  բնության  մի  մասնիկ  եմ նրանով,որ  ես  շատ  եմ  սիրում  բնությունը  և  այնպես  եմ  անում,որ  բնությունը  մաքուր  պահեմ,ծառեր տնկեմ։Իմ  կարծիքով  մարդ  պետք  է  շատ ճամփորդի,որպեսզի  շատ  գետիլիք  ստանա  մեր  երկիր  մոլորակի մասին։

Skip to toolbar