Այրում,Հրդեհի հանգցնելու միջոցներ.Վառելանյութ,Վառելանյութի տեսակներ

0

Posted by erikvanyan | Posted in Բնագիտություն 6-րդ դասարան | Posted on September 30, 2023

Այն քիմիական ռեակցիաները, որոնք ընթանում են ջերմության և լույսի անջատմամբ, կոչվում են այրում: Այրումն օքսիդացման ռեակցիա է:Այրման համար անհրաժեշտ պայման է թթվածնի առկայությունը:Սովորաբար, որպեսզի այրում տեղի ունենա, հարկավոր է նյութը տաքացնել մինչև նրա բռնկվելը:Այն ջերմաստիճանը, որի դեպքում տեղի է ունենում նյութի բռնկումը, կոչվում է բռնկման ջերմաստիճան: Տարբեր նյութեր բռնկվում են տարբեր ջերմաստիճաններում:Կան նաև նյութեր, որոնք բոցավառվում են առանց տաքացնելու՝  ինքնաբերաբար: Նման նյութերի՝ բենզինի, կերոսինի, եթերի, ացետոնի գոլորշիների,  բնական գազի հետ պետք է շատ զգույշ վարվել:Այրման տեսակարար ջերմություն կոչվում է 1 կգ վառելանյութի լրիվ այրումից անջատվող ջերմության քանակը:Տարբեր վառելանյութերի այրման տեսակարար ջերմությունը կարելի է որոշել աղյուսակից:  Պինդ վառելանյութերի  այրման հետևանքով մեծ քանակությամբ  մոխիր  և  այլ թափոններ  են ստացվում: Այդ առումով առավել արդյունավետ է հատկապես գազային վառելանյութի օգտագործումը, որն այրվում է գրեթե լրիվ:
Վառելանյութերի այրման ընթացքում անջատվում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ, ինչպես նաև ծծմբի և ազոտի օքսիդները, որոնք աղտոտում են մթնոլորտը:
Եթե այնուամենայնիվ առաջացել է հրդեհ, ապա.
1.  Խուճապի չմատնվե՛ս:
2.  Անմիջապես զանգահարի՛ր հրշեջ կայանի համարով 1−01:
3.  Փորձի՛ր մարել կրակը կրակմարիչով կամ այլ միջոցներով:
4.  Իմացի՛ր, որոշ դեպքերում, օրինակ, եթե վառվում են փայտը, թուղթը, ապա կրակը հանգցնում են ջրով, որը և՛ իջեցնում է ջերմաստիճանը, և՛ կրակը մեկուսացնում է օդից:
5.  Իմացի՛ր նաև, շիկացած մետաղի  վրա չի՛ կարելի ջուր լցնել: Այդ դեպքում ջրից անջատվում է ջրածին, որի այրումից  մեծ քանակությամբ ջերմություն է անջատվում: Հրդեհը չի դադարի, այն ավելի շատ կտարածվի:
6. Մի՛ փորձիր հանգցնել վառվող բենզինը, նավթը, կերոսինը ջրով։ Դրանք ջրից թեթև են և, մնալով նրա մակերևույթին, կշարունակեն այրվել:
7. Մի՛ լցրու ջուր բաց էլեկտրալարերի վրա:

Վառելանյութ։ Վառելանյութի տեսակները: Դրանց լրիվ և թերի այրումը

Հեշտ բռնկվող նյութերը, որոնք այրվելիս անջատում են մեծ քանակությամբ ջերմություն, կոչվում են վառելանյութեր:
Վառելանյութ լինելու համար նյութը ոչ միայն պետք է լավ այրվի՝ անջատելով մեծ քանակությամբ ջերմություն, այլև՝ լինի էժան և շատ: Վառելանյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային:
Պինդ վառելանյութեր են՝ քարածուխը, տորֆը, փայտը և այլն:

Հեղուկ վառելանյութեր են՝ բենզինը, կերոսինը, մազութը, սպիրտը և այլն:
Գազային վառելանյութեր են՝ բնական գազ, ջրածինը:
Վառելանյութի արդյունավետությունը գնահատվում է այրման տեսակարար ջերմությամբ:
Վառելանյութերից օգտվելիս պետք է պահպանել անվտանգության կանոնները:
1. Բոլոր տեսակի վառելանյութերը պետք է պահել կրակից և ջերմության աղբյուրներից հեռու:
2. Վառելանյութն այրելիս պետք է կարգավորել վառարան մտնող օդի քանակը: Եթե օդի ծավալն անհրաժեշտից պակաս լինի, ապա տեղի կունենա վառելանյութի թերի այրում և ածխաթթու գազի հետ մեկտեղ կառաջանա խիստ թունավոր «շմոլ գազ» (CO):
3. Եթե սենյակում կա վառարան, ապա ժամանակ առ ժամանակ սենյակը պետք է օդափոխել: Դրանով դուք սենյակից կհեռացնեք CO2 և CO գազերը և նոր օդ կներմուծեք՝ լրիվ այրում ապահովելու համար:
4. Եթե բնակարանում գազի հոտ զգացվի, պետք է անմիջապես փակել գազի փականը, բացել բոլոր պատուհանները: Ոչ մի դեպքում չմիացնել էլեկտրականություն, քանի որ կայծից պայթյուն և հրդեհ կառաջանա:
5. Բոլոր հիմնարկներում, ձեռնարկություններում, քիմիական լաբորատորիաներում, պարտադիր է կրակմարիչներ ունենալ:

 Դասարանական առաջադրանքներ

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ է այրումը։Ի՞նչով է ուղեկցվում այն։

Այն քիմիական ռեակցիաները, որոնք ընթանում են ջերմության և լույսի անջատմամբ, կոչվում են այրում:

  1. Որո՞նք են այրման առաջացման պայմանները։

Այրման համար անհրաժեշտ պայման է թթվածնի առկայությունը:

Այում  տեղի   կունենա   այն  ժամանակ,երբ  նյութը  տաքանա  մինչև բռնկման աստիճան։

  1. Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք։

Հրդեհի հանգցման համար  կամ  պետք  է  իջեցնել  ջերմաստիճանը

(ջուր լցնել),կամ  թթվածնի մուտքը  դադարեցնել։Կրակը  հանգցնելու համար կան հատուկ միջոցներ,օրինակ՝կրակմարիչները։

Լրացուցիչ տնային առաջադրանք

  1. Ի՞նչպես կվարվեք,եթե բնակարանում գազի հոտ զգաք:

Գազի   փականը փակել,միանգամից բացել պատուհանները և  օդափոխել  տարածքը։

  1. Ի՞նչ տեսակի վառելանյութեր գիտես:

Վառելանյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային:
Պինդ վառելանյութեր են՝ քարածուխը, տորֆը, փայտը և այն

Հեղուկ վառելանյութեր են՝ բենզինը, կերոսինը, մազութը, սպիրտը և այլն:

  1. Նշի՛ր գազային վառելանյութերի օրնակներ:

Գազային վառելանյութեր են՝ բնական գազ, ջրածինը:

Մաթեմատիկայի սեպտեմբերյան ֆլեշմոբ․երկրորդ մակարդակ

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկա 6-րդ դասարան | Posted on September 30, 2023

1. Տնակը  ունի երկու սենյակ։ Առաջին սենյակի երկարությունը 5մ է, լայնությունը՝ 4մ։ Երկրորդ սենյակի  երկարությունը 7մ է, լայնությունը՝ 4մ: Երկրորդ սենյակի առաստաղը սպիտակեցնելու համար 8000 դրամ ավել են վճարել, քան առաջին սենյակի առաստաղը սպիտակացելու համար: Որքա՞ն են վճարել երկու սենյակների առաստաղները սպիտակեցնելու համար:
48000  դրամ

2. Գնացքը մեկնում է 20։00-ին։ Լենան ուզում էր կայարանում լինել գնացքի մեկնելուց կես ժամ առաջ։ Ո՞ր ժամին նա պետք է դուրս գա տնից, եթե 20 րոպե քայլում է դեպի ավտոբուսի կանգառ, 7րոպե սպասում է ավտոբուսին,15 րոպե գնում է ավտոբուսով և 5 րոպե քայլում է ավտոբուսից մինչև կայարան:

18։43
3. Գինեգործը իր ունեցած 420 դույլ գինուց վաճառեց 6 անգամ ավելի շատ դույլ գինի, քան իր մոտ մնաց։ Նա որքա՞ն դրամ վաստակեց, եթե յուրաքանչյուր 5 դույլ գինին վաճառեց 2500 դրամով։
180000  դրամ
4. Աննա ​​ջնջելով  2312 թվից 3 թվանշանը ստացավ 212 թիվը: Քանի՞ քառանիշ թվից կարող է ջնջել մեկ թվանշան, որ արդյունքում ստացվի 212 թիվը:
37
5. Ճամբար եկան 240 ուսանող՝ Երևանից և Գյումրիից։ Նրանց թվում կար 125 տղա, որոնցից 65-ը Երևանից էր։ Գյումրիից եկած ուսանողներից 53-ը աղջիկ էին։ Ընդամենը քանի՞ ուսանող էր Երևանից։
127
6. Գնացքը կազմված է 11 ոչ միատեսակ վագոններից, որոնց ընդհանուր նստատեղերի քանակը 381 է։ Հայտնի է, որ յուրաքանչյուր երեք հաջորդական վագոնների նստատեղերի քանակը 99 է։ Քանի՞ նստատեղ ունի 9-րդ վագոնը։
15

7.  Հայրը ուներ չորս որդի։ Ավագ որդին 8 տարեկան էր, իսկ մնացած որդիները հաջորդաբար փոքր էին մեկը մյուսից 2 տարով։ Քանի՞ տարի հետո բոլոր որդիների տարիքների գումարը  հավասար կլինի հոր տարիքին, եթե հայրը այժմ 35 տարեկան է։

 

8. Դարակում կա 100-ից ոչ շատ գիրք։ Քանի՞ գիրք կա դարակում, եթե այդ գրքերով կարող ենք պատրաստել և՛ երեքական, և՛ չորսական, և՛ հնգակական կապոցներ։

9. Քանի՞ ութանիշ թիվ կա, որի թվանշանների գումարը 2 է։

8
10. Կովը մի խուրձ խոտը  ուտում է 5 ժամում, ձին ուտում է 10 ժամում, իսկ էշը՝ 30 ժամում։ Մեկ խուրձ խոտը միասին քանի՞ ժամում կուտեն։
3  ժամում

Մաթեմատիկա ա․բ 29.09.2023

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկա ա․բ 6-րդ դասարան | Posted on September 29, 2023

Մտածենք միասին

 

1․Մայրիկը սեղանին է թողել 11 կտոր շոկոլադ և թույլ է տվել երեխային ուտել միայն մեկ կտոր՝ յուրաքանչյուր 30 րոպեն մեկ: Առաջին կտորն ուտելուց քանի՞ ժամ անց կվերջանան շոկոլադի կտորները, եթե երեխան լսի իր մայրիկին և միանգամից չուտի ամբողջ շոկոլադը:

Պատասխան՝5  ժամում։

2․ Գտիր օրինաչափությունը և որոշիր հաջորդ թիվը

1000,100,365,24,60,60

3․ Ինչպե՞ս հինգ 5-ով ստանալ 31։

Կարելի է օգտագործել ցանկացած մաթեմատիկական գործողություն։

5․5+5։5+5=31

4․ Ինչպես վեց 9-ով ստանալ 100։ 

Կարելի է օգտագործել ցանկացած մաթեմատիկական գործողություն։

9․9+9։9+9+9=100

5․ Գրիր երեք հաջորդական օր, առանց օգտագործելու հետևյալ բառերը․ «Չորեքշաբթի», «Ուրբաթ», «Կիրակի»։

Երեկ,այսօր,վաղը։

6․

 21

7․ Եթե գիշերը 12-ին անձրև է տեղում, կարելի՞ է ենթադրել, որ 72 ժամ հետո կլինի արևոտ եղանակ։

ա) Այո

բ) Ոչ

գ) Չգիտեմ

8․ Որոշիր, թե հարցական նշանի փոխարեն որ թիվը պետք է գրված լինի

 

9․ Գնացքը սյան կողքով անցնում է 15 րոպեում։

Քանի՞ րոպեում գնացքը կանցնի իր երկարության երկու չափն ունեցող կամրջի վրայով։

Պատասխան՝45  րոպեում։

Մայրենիի հաշվետվություն․սեպտեմբեր

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի 6-րդ դասարան | Posted on September 28, 2023

Երկրորդ առաջադրանք

Առաջին առաջադրանք

Կռունկ

Հրանտ Մաթևոսյան

Գործնական քերականություն

Հրանտ Մաթևոսյան մաս 2

Հրանտ Մաթևոսյան մաս 1

Գործնական  քերականություն

Կարապը,խեցգետինը  և  գայլաձուկը

Առակներ

Առակներ

Առակներ

Առակներ

Կարդալ  բայը  չի  սիրում  հրամայական։Դանիել  Պենակ

Իմ  մուտքը  Մայր  դպրոց

Իմ  մասին

 

Русский язык

0

Posted by erikvanyan | Posted in Ռուսերեն 6-րդ դասարան | Posted on September 28, 2023

Самые древние письмена, дошедшие до
нас, написаны на камне.
Первобытные люди жили в каменных
пещерах. Учёные нашли много пещер, на
стенах которых были изображены рисунки.
Там были нарисованы мамонты, олени,
буйволы и сами первобытные охотники с
каменными топорами, стрелами. Письменности тогда не было. Но люди уже умели рисовать. И в рисунках
старались рассказать о своей жизни. Тысячи лет рисунки заменяли
древнему человеку письменность.
Прошло много лет. Люди стали замечать и
понимать, что сообщения, передаваемые в
рисунках, состоят из отдельных картинок. Каждая такая картинка-рисунок означает отдельное
слово. Значит, решили люди, и наша речь
состоит из отдельных слов. Каждое слово они
стали изображать каким-нибудь рисунком-знаком. Так, в древнеегипетском письме кружок с
точкой означал Солнце, волнистые линии – Воду.
Проходили годы, и рисунки становились более
простыми. Человек замечает, что речь его делится не
только на слова, но и слова делятся на части – отдельные
звуки.
Следующим шагом стало создание буквенного письма.
Каждая буква означала звук.
Буквы были расположены в определённом порядке –
алфавите. В алфавите в виде букв изображены звуки
языка. Алфавиты разных народов имеют разное количество букв.
В русском алфавите 33 буквы, а в современном армянском – 39.
Армянский алфавит создал Месроп Маштоц в 405 году. Он много
путешествовал, изучал древние языки. Это помогло ему изобрести
армянские буквы. Благодаря письменности армяне, как и многие другие
народы, сумели сохранить свой язык и свою культуру.

 

Найдите в тексте ответы на вопросы и прочитайте их.

1. Где жили первобытные люди?

Первобытные люди  жили  в  пещерах.

2. Почему учёных заинтересовали стены
пещер?

Учёных заинтересовали стены
пещер, потому  что  они  хотели  изучить  жизнь  древних  людей.

3. Что означали рисунки в каменных пещерах?

Рисунки в каменных пещерах  означали  слова.

4. Почему люди стали
обозначать слово рисунком-знаком?

Люди стали
обозначать слово рисунком-знаком, чтобы обяснатся друг с другом.

5. Как возникло буквенное письмо?

Нужно  было  передавать  более сложное предложения.

6.Почему алфавиты разных языков имеют неодинаковое количество букв?

Алфавиты разных языков имеют неодинаковое количество ,потому  что разных  народ  создавал  свои  буквы.

7. Кем
был создан армянский алфавит?

Армянский  алфавит  создал  Месроп  Маштоц.

Подберите из текста однокоренные слова к данным.

Писать-письмена

камень- каменных

рисовать-нарисованы

создать-создание

изобретение-изобрести

путешествие-путешествовал

волна-волнистые

буквабуквенного

Вместо точек вставьте нужные предлоги.
1. Самые древние письмена написаны на камне.

2. Учёные нашли рисунки
на  стенах пещер. 3. В рисунках древние люди рассказывали о  своей жизни. 4.
Наша речь состоит из  отдельных слов.

5. В алфавите буквы расположены в
определённом порядке.

6. Армянский алфавит был создан в 405 году.
Согласны ли вы с тем, что…

1. Первобытные люди жили в каменных пещерах.

2. На стенах пещер
учёные нашли изображения букв. 3. Каждый рисунок означал отдельное слово.
4. Каждая буква обозначает слово.

5. Все алфавиты имеют одинаковое
количество букв.

К словам левого столбика подберите близкие по смыслу слова правого
столбика. Напишите их парами.

алфавит- азбука

школьник-ученик
огонь-пламя

создание-изобретение

древний- старинный

рисунок-картинка

алый-красный

Дополните пословицы антонимами выделенных слов.
1. Знай больше, говори  меньше . 2. Ученье – свет, а неученье – тьма. 3. Встречают
по одёжке – провожают по уму.

4. Умный не всегда развяжет, что глупый завяжет.

5. Кто
хочет  много  знать, тому надо мало спать.

Դասարանական աշխատանք 28.09.2023

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկա 6-րդ դասարան | Posted on September 28, 2023

Դասարանական  աշխատանք

Երկրորդ առաջադրանք

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի 6-րդ դասարան | Posted on September 28, 2023

  1. Տրված բառերից նոր բառեր կազմի՛ր ական կամ ային ածանցներով:

Օրինակ՝

մանուկ — մանկական

Լեռն-լեռնային

քաղաք-քաղաքական,քաղաքային

անձրև-անձրևային

բարեկամ-բարեկամական

շուն-շնական

անձ(ն)-անձնական

զինվոր-զինվորական

ցամաք-ցամաքային

ծնունդ-ծննդական

տուն-տնական,տնային

անապատ-անապատային,

դև-դևային

դյուցազն-դյուցազնական

աղաչ(ել)-աղաչական

հրեշտակ-հրեշտակային

ստրուկ-ստրկական,ստրկային

պետ-պետական

տոհմ-տոհմային,տոհմական

հանրապետ(ություն)-հանրապետական,

խորհուրդ-խորհրդային,խորհրդական։

2. Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն:

Զարդասեղանին ինչե՞ր էին դրված: (Սանր, սանրել)

Զարդասեղանին սանրեր էին դրված։

Թե մազերը ի՞նչ աներ ու լվացվեր, կտեսնեիք, որ սիրուն երեխա է: (Սանր, սանրել)

Թե մազերը սանրեր ու լվացվեր, կտեսնեիք, որ սիրուն երեխա է:

Նվերը մի գեղեցիկ ի՞նչ էր: (Սանր, սանրել)

Նվերը մի գեղեցիկ սանր էր:

Նա մի շատ բարի ո՞վ էր: (Կախարդել, կախարդ)

Նա մի շատ բարի  կախարդ  է։

Եթե իրոք ի՞նչ աներ, մուկ կդառնայիր: (Կախարդել, կախարդ)

Եթե իրոք կախարդեր, մուկ կդառնայիր:

Եկողն ամենաչար ո՞վ էր: (Կախարդել, կախարդ)

Եկողն ամենաչար  կախարդն  էր։

Հավաքվեցին չար ու բարի ովքե՞ր: (Կախարդել, կախարդ)

Հավաքվեցին չար ու բարի  կախարդները։

Պատին մի աղջկա ի՞նչ էր կախված: (Նկարել, նկար)

Պատին մի աղջկա  նկար  էր  կախված։

Սիրով որ ի՞նչ աներ, նկարը սիրուն կստացվեր: (Նկարել, նկար)

Սիրով որ  նկարեր, նկարը սիրուն կստացվեր:

3. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Սևանա լճի խնդիրն այսօր հուզում է յուրաքանչյուր քաղաքակիրթ մարդու: Սևանի ջրի մակարդակը տասնյակ տարիների ընթացքում իջել է: Ջրի կորստի հետ առնչվում են մի շարք այլ էական հարցեր: Առանձին ուշադրության է արժանի ջրավազանի կենդական աշխարհի պահպանության խնդիրը:

4. Յուրաքանչյուր շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր և բաղադրյալ բառեր կազմի՛ր: Նշի՛ր, թե ի՞նչ հնչյունափոխություն է կատարվել:

Օրինակ՝

գգույշ + անալ — գգուշանալ (ույ-ը դարձել է ու):

Ա. Բազում+անալ—բազմանալ  (ու-ն  սղվել  է)։

ամուր+անալ—ամրանալ   (ու-ն  սղվել  է)։

բույր+ավետ—բուրավետ  (ույ-ը  դարձել  է  ու)։

կապույտ+ել—կապտել   (ույ-ը  սղվել  է)։

բույս+ական—բուսական  (ույ-ը  դարձել  է  ու)։

ողջույն+ել—ողջունել  (ույ-ը  դարձել  է  ու)։

որդի+գիր—որդեգիր (ի-ն դարձել  է  ե)

ոսկի+յա—ոսկյա  (ի-ն  սղվել  է)։

Բ. -պատիկ, -անալ, -ավետ, -ական, ակ, յա:

5. Որ դարձվածքների  իմաստն է սխալ բացատրված:

  1. ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել
    2.երեսից կախվել – թախանձել
    3.արյունը ջուր դառնալ – սահմռկել
    4.աչքերը փակել – ժպտալ
    5. աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել
    6. անձյուն ձմեռ – անճարակ մարդ
    7. գլխարկը գետնովը տալ – նորաձև հագնվել
    8. գլխին տալ — ուրախանալ:

Սևանա լճի մասին

0

Posted by erikvanyan | Posted in Պատմություն 6-րդ դասարան | Posted on September 28, 2023

Սևանա լիճ, բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։

Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ։ Ջրի ծավալը 32,92 մլրդ մ3 է։ Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևանի (50.9 մ)։

Սևանա լիճը Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճն է՝ Վանա լճից և Ուրմիոյից հետո։ Ի տարբերություն այդ երկուսի՝ բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ որոնցից են՝ ԱրգիճիՄասրիկԳավառագետԿարճաղբյուրՎարդենիսՁկնագետ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը՝ Հրազդանը։ Վերջինիս շնորհիվ ջրերի տարեկան արտահոսքը կազմում է 0.7 կմ3։

Լճի ծագումնաբանական վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է չորրորդական ժամանակաշրջանում։ Գոյացել է հրաբխային գործունեության հետևանքով՝ միջլեռնային տեկտոնական իջվածքում սառցադաշտային և ձնհալոցքային ջրեր լցվելու արդյունքում։ Չորս կողմում առանձնակի շրջապատում են ԱրեգունուՍևանիՎարդենիսիԳեղամա լեռները։

Սևանա լճի ջրերը Հրազդան գետի միջոցով ոռոգում են Արարատյան դաշտը։ Հրազդան գետի վրա կառուցված 6 էլեկտրակայանները ձևավորում են հանրապետության ամենամեծ՝ Սևան-Հրազդան կասկադը։ Խորհրդային իշխանության տարիներին լճի մակարդակը զգալիորեն իջել է, ինչի հետևանքով տարածաշրջանում առաջացել է էկոլոգիական խնդիր։

1978 թվականին ստեղծվել է Սևան ազգային պարկը։ Ջրի մակարդակը վերականգնելու համար կառուցվել է Արփա-Սևան (48.3 կմ, 1963–81 թվականներ), ապա՝ Որոտան-Արփա ջրատարները (21, 6 կմ, 2004 թվական)։

Homework

0

Posted by erikvanyan | Posted in Անգլերերն 6-րդ դասարան | Posted on September 27, 2023

B.Complete  the  table.

Positive

I’m(I am)

You’r (You are)

She’s  (She is)

It’s  (It  is)

Negative

I’m  not  (I am  not).

You  aren’t  (You  are  not).

He isn’t   (He  is  not)

She  isn’t  (She is  not)

It  isn’t   (It  is  not)

 

Question

Am  I?

Are  you?

Is  he?

Is  she?

Is  it?

Short  answer

Positive/Negative

Yes,I  am./No,I  am  not.

Yes,you are./No,you  aren’t.

Yes,he  is./No,he  isn’t.

Yes,she is./No,she  isn’t.

Yes,it  is./No,it  isn’t.

C.Complete  the  sentences  with  ‘m,’re  or  ‘s.

1.I  ‘m  an  actor,not  a  tennis  player.

2.He  ‘s    a  film  star,not  a  football  player.

3.You  ‘re  right,Sue,Good!

4.She  ‘s  a  great  teacher.

D.Write  negative sentences.

1.He’s  from  Italy.He isn’t from  Italy.

2.She’s  a  film  star.She  isn’t  a  film  star.

3.You’re  the  winner.You  aren’t  the  winner.

4.I’m  a  tennis  player.I’m   not   tennis  player.

 

E.Complete  the  questions  with  the  words  in  the  box.

1.Am  I  right?

2.Are  you  OK?

3.Is  he  a  winner?

4.Is  it  a  big  hotel?

Տնային աշխատանք 27․09.2023

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկա 6-րդ դասարան | Posted on September 27, 2023

Տնային աշխատանք

 

 

Skip to toolbar