What does my name mean?

0

Posted by erikvanyan | Posted in Անգլերեն 8-րդ դասարան | Posted on June 1, 2026

What Does My Name Mean? The Meaning Of Names

 

Find out if your name means beauty, hope, power, bravery, or something different. Learn the origin of your name: English, Hebrew, Spanish, German, or another…

 

My name is Erik.The name Erik means “eternal ruler” or “ever-powerful”.It is of Old Norse and Scandinavian origin, tracing back to the ancient name Eiríkr. It is broken down into two components:ei: Meaning “ever” or “eternal”ríkr: Meaning “ruler” or “king”.

Դանիլո Կիշ | Շունն ու տղան

0

Posted by erikvanyan | Posted in Գրականություն 8-րդ դասարան | Posted on May 21, 2026

ՇԱՆ ՊԱՏՄԱԾԸ
Մորս հավաստմամբ ես ծնվել եմ իր թեթևամիտ արկածախաղերից մեկի հետևանքով, ինչը նրան յոթ զավակ ու բազում դժբախտություններ բերեց: Երկու եղբայրներս ու քույրս մահացել էին ծննդաբերության ժամանակ: Պատերազմի վերջին տարում, աշնանամուտին ես սկսել եմ մեծանալ գյուղի տատմեր տիկին Ալբինա Կնիպերի տանը: Ե՛վ մայրս, և՛ տիկին Ալբինան հոգ էին տանում, կերակրում ու երես տալիս: Իմ կողովը լաթերով ու փետուրներով էր լցված, ոնց որ թռչնի բույն լիներ: Մայրս ինձ կյանքին վարժեցրեց, սովորեցրեց պոչ խաղացնել, ատամներ ցույց տալ, աչքերի թարախը դուրս հանել, քշա անել զահլա տանող ճանճերին:

Մենք պաշտպանվելու և հարձակվելու վարժահնարքներ էինք բանեցնում: Հիանալի ու անվտանգ խաղ էր: Գյուղական բակաշների պես ցատկոտում էինք իրար վրա: Մեր ատամները ծածկված էին կարմիր թավշամահուդով, իսկ ճանկերը պահում էինք թաթերի բարձիկների մեջ, ինչպես դանակները պատյաններում: Բայց մի գեղեցիկ օր ինձ մորիցս կտրեցին, և այստեղից էլ՝ սկսվեց իմ շան կյանքը: (Խնդրում եմ «շան» բառը թարս չհասկանալ, ես չեմ շեշտադրում ընդհանրապես կյանքը: Պարզապես իմ անձնական կյանքը նկատի ունեմ):

Երբ պարոն Բերքին (այդպես էին անվանում իմ ապագա տիրոջն ու տիրակալին) տիկին Կնիպերին փողը տվեց, դեռևս որոշված չէր, թե մեզանից ով է տեղափոխվելու նրա մոտ, իսկ ես շատ քիչ բան էի հասկանում իմ շուրջը կատարվածից: Հիշում եմ, որ մայրս շատ տխուր էր և անընդհատ լաց էր լինում: Միայն ժամանակ անց հասկացա, թե նա ինչու ոչ մի դիմադրություն ցույց չտվեց, ինչու ոչինչ չարեց ինձ փրկելու համար: Հենց իմ բարօրության համար էր այդպես վարվում: Ո՜վ իմանա, թե ինչպես կդասավորվեր իմ ճակատագիրը, եթե պարոն Բերքին այն ժամանակ ինձ իր մոտ չտաներ: Չորսիցս միայն երկուսս էինք կենդանի մնացել: Եղբայրս ու ես: Նրան վաճառեցին մի ուրիշ գյուղի ոմն որսորդի: Երկու քույրերս տխուր վախճան ունեցան. տիկին Կնիպերը նրանց պարանոցներին քար կապեց և նետեց մոլեգնած գետը: Տիկին Կնիպերը շատ հուզված էր, և ես համոզված եմ, որ եթե չլինեին պատերազմական ծանր տարիները, կխնայեր նրանց թերևս մորս խաթեր: Ախր, տիկին Կնիպերը սիրում էր կենդանիներին, նույնիսկ մլավոցները չկտրող կատուներին, բայց ի՜նչ կարող ես անել՝ à la guerre comme à la guerre, ինչպես կասեր մեծ կենդանասեր Լաֆոնտենը:

Մայրս վշտից բոլորովին խելքը կորցրել էր: Օրերով ոչինչ բերանը չէր դնում, լալիս էր ու տնքում, վազ էր տալիս բակերով և գյուղով մեկ, ամեն մի անցք աչք ածում: Ու գեղեցիկ մի օր տիկին Կնիպերն ու մայրս, հասկանալով, որ իր նախազգացումը արդարանում էր, ոռնոցով իրենց գետափ նետեցին: Նա ջրի ընթացքի հետ ցած էր վազում՝ շան պես կաղկանձելով, մեղա քեզ, Աստված, մարդու պես կաղկանձելով: Նա քույրերիս գտավ առափնյա ծանծաղուտում, ուր հոսանքը նրանց հարևան գյուղն էր հասցրել: Նրանք խճճվել էին ուռենու ճյուղերի մեջ, վզներից քարեր էին կախված: Մայրամուտին մայրս վերադարձավ միայն այն բանի համար, որպեսզի կողքիս մեռնի:

Ներիր, Լոլա, բայց ես այլ կերպ վարվել չէի կարող: Մայրս պառկել էր նրա ոտքերի առջև, սրել էր ականջները, որպեսզի ավելի լավ լսի այն, ինչ կասեր տիկին Կնիպերը, և արցունքաշաղախ աչքերով տխուր նայում էր նրան, այնպես որ տիկին Կնիպերն ինքը լաց եղավ. «Պետք չէ, Լոլա, պետք չէ ինձ այդպես նայել: Ես այլ կերպ չէի կարող: Չէ՞ որ ինքդ լավ գիտես, որ հազիվ ենք ծայրը ծայրին հասցնում»: Սակայն վշտից խելագարված մայրս շարունակում էր ուղիղ նրա աչքերին նայել: «Պետք չէ, Լոլա, այդպես մի նայիր,- ասաց տիկին Կնիպերը,- ես նրանց գետը գցեցի»:

Այդ ժամանակ ես ինքս էլ սկսեցի մտածել, թե ինչ-որ բանով նման եմ տիկին Կնիպերին, թեև անկեղծ ասած՝ չէի պատկերացնում, թե ինչում էր կարող արտահայտվել այդ նմանությունը: Գուցե պարզապես թախիծն էր իր նույնանման կնիքը դրել մեր դեմքերին, քանզի տիկին Կնիպերն այն արարքից հետո իրեն շատ դժբախտ էր զգում, իսկ ես կարոտում էի յուրայիններիս: Իսկ ինչ վերաբերում է նմանությանը, ապա ձեզ կարող եմ ասել, որ ես իմ մորն եմ շատ նման: Նույն խոշոր սալորների պես սեփ-սև աչքերը, վերևում սրված և մի փոքր կախ ընկած նույն ականջները: Թերևս կազմվածքս ժառանգել եմ հորիցս (անհայտ), քանի որ հետագայում դարձել եմ երկայնաոտ մի շուն, իսկ եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, մայրս երկար ոտքեր չուներ: Մորիցս եմ ժառանգել նաև իմ դեղնաշիկավուն գույնը և բնավորությանս գծերի մեծ մասը՝ զգայունությունը, հեզությունը, համբերատարությունը, հավատարմությունը, նվիրվածությունը, նյարդայնությունը, ինչպես նաև որոշ ալարկոտություն և թեթևամտությունը:

Իմ նման շունը հուզիչ կենսագրություն չի ունենում, որի մասին արժենար շատ խոսել: Ես բավական երջանիկ պատանեկություն եմ ունեցել (եթե անշուշտ հաշվի չառնենք ընտանիքից բաժանվելը), թեև պատերազմական ժամանակներում եմ սկսել կյանքս: Թերևս, հենց այդ պատճառով: Պարզաբանեմ, թե ինչ նկատի ունեմ: Պատերազմը տանում է մարդկանց, նրանց կոպտացնում է, պատերազմը մարդկանց մեջ վախ է ծնում, նրանց չվստահող է դարձնում: Նման պայմաններում շունը, իմ պես հավատարիմ շունը շատ բան է նշանակում: Եթե դուք երեխա չեք ու չափազանց զգայուն եք, կարող եք նրան սիրել առանց վերապահության, համոզված լինելով, թե խելքներդ կթռցնեք, կմեռնեք վշտից, եթե պատերազմը նրան խլի ձեզանից: Դուք կարող եք նրան սիրել առանց ճիգ գործադրելու, կարող եք խոստովանել նրա առջև՝ առանց վախենալու, որ նա կմատնի ձեր գաղտնիքները և ձեր նվիրական ցանկությունները: Պատերազմական ժամանակներում շան գործը դժվար է լինում մինչև իրադրության կայունացումը, (հենց այդ պատճառով էլ տուժեցին իմ քույրերը, Աստված հոգիները լուսավորի): Իսկ հասուն, ուժեղ շան համար պատերազմը բարիք է: Անասունն ընկնում է, ձիերը զոհվում են, զինվորները մի թեթև հողով ծածկում են սատկած անասուններին, միայն թե գետնի երեսին չերևան. միևնույն է, նման շներն ու թափառաշրջիկները քարշ կտան:

Ես պառկած էի իմ նոր տիրոջ՝ պարոն Բերքիի պատշգամբում և խորհում էի մեր բախտի, իմ դժբախտ մոր, եղբայրներիս ու քույրերիս, տիկին Կնիպերի, ընդհանրապես կյանքի մասին: Ես խորհում էի և ավելի շատ կարոտից, քան ցրտից էի կաղկանձում: Բայց այդ ժամանակ մի տղա հայտնվեց ու սկսեց շոյել ինձ, ձեռքերով տաքացնել, ասես ես, Աստված չանի, ոչ թե շուն լինեի, այլ՝ ծիտիկ: Նա երեսիս նայեց ու ծիծաղեց:
— Աննա, Աննա,- գոռաց նա,- արի, տես, ոնց որ ծիտիկ լինի:
— Ի՜նչ լավիկն է,- համաձայնեց Աննան՝ այտս շփելով:
— Այս շնիկն ինչ-որ մեկին նման է,- ասաց տղան,- ճիշտ որ, շատ է նման:
— Իսկապես,- ասաց նրա քույրը՝ Աննան,- ո՞ւմ է հիշեցնում:
— Քեզ է՞լ է ինչ-որ մեկին հիշեցնում,- բացականչեց տղան: — Կարելի է ծիծաղից մեռնել,- ասաց քույրը: — Իսկապե՛ս, կարելի է ծիծաղից մեռնել,- ասաց տղան: Նա շարունակում էր ինձ ծիտիկի պես պահել իր ափի վրա: — Ես գիտեմ, թե ում է նման,- ասաց քույրը: — Դե, ո՞ւմ է նման,- ասաց տղան,- խնդրում եմ ասա, հիշեցրու:
— Ինքդ գտիր,- ասաց Աննան,- հապա, ինքդ հիշիր:
— Դե լավ էլի, ասա,- խնդրում էր տղան,- ես չեմ կարող հիշել, միայն գիտեմ, որ այդ շնիկը… Աստված իմ, մեռնել կարելի է:
— Ծեր տիկնոջը…- ասաց Աննան:
— Տիկին Կնիպերին՝ տատմորը,- ասաց տղան: — Այ քեզ բան,- ասաց նրա քույրը,- ոնց որ տիկին Կնիպերը լինի:

Ո՞ւմ կարող է հետաքրքրել իմ կենսագրությունը, եթե ես ո՛չ նշանավոր որսորդ եմ եղել (ընդհանրապես, ես շատ անշնորհք որսորդ եմ), ո՛չ փառաբանված վազորդ, եթե ես ոչ միայն ազնվական ծագում չունեմ, այլ նաև, ամեն ինչից դատելով, արտամուսնական երեխա եմ, եթե ես մարտի դաշտում փառք չեմ կռել և կենդանության օրոք արձանս չեն կանգնեցրել, եթե ես երբեք ոչ մի պարգև չեմ ստացել Կարմիր խաչից կամ մեկ ուրիշից:

Ասածս այն է, որ ես ամենասովորական մի շուն եմ՝ միանգամայն գորշ կենսագրությամբ: Այն միակ բանը, ինչը ինձ որոշ իմաստով բացառություն է դարձնում, դա խոսելու իմ ունակությունն է: Իսկ այդ ունակությունն ինձ տվել է մի տղայի, ես կասեի՝ դժբախտ սերը:

Մի անգամ առավոտյան իմ տերը՝ պարոն Բերքին, եկավ ու հարցրեց. «Անդի, այս շունը դուրդ գալի՞ս է»: «Աստվածային է,- ասաց տղան (նա չափազանցելու հակում ուներ):- Անունը ի՞նչ դնենք»: «Դինգո»,- ասաց պարոն Բերքին: «Դինգո՞,- վերստին հարցրեց տղան,- այդ անունը ինձ դուր չի գալիս: Պարոն Բերքի, բացատրեք, խնդրեմ, թե ինչ է դա նշանակում»: «Այդպես են անվանում ավստրալիական վայրի շներին»,- ասաց պարոն Բերքին: «Ուրեմն, այդ անունը ինձ շատ է դուր գալիս»,- ասաց տղան:

Ու թեև իմ պաշտոնական տերը պարոն Բերքին էր, հոգով-մարմնով ես տղային էի պատկանում: Աշխարհում ամենից լավ նրան էի հասկանում, և ինձ համար ավելի հեշտ էր նրա հետ պայմանավորվել: Կարծում եմ, որ բացի տարիքից, դրան նպաստում էր մեր մեջ եղած ընդհանուր ինչ-որ բան: Համոզված եմ, որ հոգուս մեղք չեմ անի, եթե ասեմ, որ մենք շատ բանով էինք միմյանց նման՝ ծուլությամբ, չարաճճիությամբ, նվիրվածությամբ, արկածախնդրությամբ: Համոզված կարող եմ նաև ասել, որ տղայի բնավորության մեջ շնային ինչ-որ բան կար, դա հատկապես վերաբերում էր նրա հոտառությանը և ընդհանրապես բույրերի հանդեպ ունեցած սուր զգացողությանը:

Միայնությունն ու կարոտը միավորել էին մեր ճակատագրերը: Հոր հանդեպ նրա կարոտը և մերձավորներիս հանդեպ իմ կարոտը մեր մեջ ծնել էին հոգեհարազատության վրա խարսխված բարեկամություն: Եվ երբ ես սկսեցի հասակ առնել և գյուղական բակաշների շրջանում վաստակեցի իմ փոքրիկ ու իմաստուն տիրոջը պատկանող իմաստուն ու կրթված շան համբավ, տղան իրեն ավելի պակաս միայնակ զգաց և ավելի շատ էր հպարտանում ինձանով՝ աստիճանաբար ավելի խիզախ դառնալով: Որովհետև, ես ոչ միայն նրան ազատեցի բնածին շնավախությունից (դրանից նրա հայրն էլ էր հպարտանում), նա ընդհանրապես ավելի համարձակ դարձավ, իմանալով, որ ինքը հավատարիմ և նվիրված օգնական ունի:

Իր հերթին, նա ինձ սովորեցնում էր տիրապետել օգտակար հնարքների, որոնք հարգանքի էին արժանանում: Ես կարողանում էի հայտնաբերել մոլորված կովերին, խլուրդների բները փորփրել (փուչ չարաճճիությունից, ժամանակ սպանելու համար), ճագարների հետևից վազել, աղվեսների և ճահճային թռչունների բները հայտնաբերել, վայրի բադեր, գորտեր, թիթեռներ, օձեր որսալ: Ես նույնիսկ սովորեցի տղայի հետ խոսել մենության մեջ:

Հիշում եմ, մի անգամ մեր Շեկո կովը կորավ: Քիչ էր մնացել տնից փախչեինք: Եվ տղան ճանապարհին իմ առաջ դժվարին ու պատասխանատու խնդիրներ էր դնում: Մի անգամ նույնիսկ նրա խնդրանքով մի այնպիսի հանձնարարություն կատարեցի, որ ինքս ինձ փոստային աղվնի պատկերացրի և ոչ թե՝ շուն: Հենց որ մենք մեզ դժբախտ էինք զգում, անմիջապես փախուստի ծրագիր էինք կազմում: Սակայն մեզ չէր հաջողվում հարևան գյուղից հեռու հասնել: Երբեմն տղան ինձ համար պատմություններ էր անում կամ գրքեր կարդում: Առանց չափազանցության կարող եմ ասել, որ ես հիշողությամբ սերտեցի մարդու, ձիու և շան մասին տղայի հյուսած պատմությունը, որը նա շատ անգամ էր պատմում հովիվներին՝ ամեն անգամ մի բան հնարելով և ավելացնելով:

Չէ՛, իմ կյանքը վեպ չէր: Այն բաղկացած էր մանր պատմվածքներից՝ սերված բազում փոքրիկ, ուրախ և տխուր պատմություններից, բայց այդ ամենի մեջ ներկա էր տղան, ինչպես և ես էի ներկա նրա բոլոր պատմություններում: Հետո ես նկատեցի, որ տղան սկսում է տխրել: Ինձ մի տեսակ սառն էր վերաբերվում, զգուշանում էր: Տեսնում էի՝ ինչ-որ բան է թաքցնում ինձանից: Բայց շուտով հասկացա, թե բանն ինչ է, և ինձ կրկին պատեց շնային հավերժական սրտմաշուկ կարոտը: Տղան պատրաստվում էր մեկնել: Այս անգամ՝ հաստատ: Կասկած չկար: Հասկանում էի, թե ինչու է խուսափում ինձանից. նա կամենում էր թուլացնել հարվածը: Բայց ես պարզապես հիվանդացա: Գունդ ու կծիկ դարձա և փռվեցի շեմին, որպեսզի տղան չգնա՝ առանց հրաժեշտ տալու: Ահա պառկած եմ ու խորհում եմ իմ կյանքի մասին: Զգում եմ, որ չեմ դիմանա բաժանմանը: Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ: Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ:

ՆԱՄԱԿԸ
«Թանկագին պարոն Բերքի, հեռվից եմ Ձեզ գրում, ջերմ ողջույն եմ հղում և քաջառողջություն մաղթում: Ես աստիճանաբար ընտելանում եմ դպրոցական իմ նոր ընկերներին, բայց բոլորը ծիծաղում են ինձ վրա՝ նկատողություն անում: Գիշերներն ինձ թվում է, թե ես Ձեզ մոտ եմ, և մայրիկն այսօր ինձ արթնացրեց, որովհետև երազումս լալիս էի: Մայրիկն ասում է, որ դա կարոտախտ է և որ շուտով ամեն ինչ կանցնի:

Թանկագին պարոն Բերքի, շատ եմ խնդրում, որ չծիծաղեք վրաս այն բանի համար, ինչը հիմա Ձեզ կասեմ: Այս գիշեր ես ամենից շատ լալիս էի իմ Դինգոյի համար: Աննան շարունակում էր ծիծաղել վրաս և ասում էր, թե սիրահարվել եմ շանը: Գուցե թե դա ճշմարիտ է, բայց ես հավատում եմ, որ Դուք ինձ կհասկանաք և չեք ծաղրի: Որ իմանաք, թե ինչքան դժվար էր, երբ մենք մեկնում էինք, թե որքան ինձ ցնցեց Դինգոյին հրաժեշտ տալը: Հիշո՞ւմ եք, որ մեկնելուց առաջ ես անհայտացա և հայտնվեցի ամենավերջին պահին, և բոլորն ինձ նախատում էին: Այժմ ես Ձեզ կարող եմ ասել, թե որտեղ էի: Ես Դինգոյին Քերկի գետի ափն էի տարել, որպեսզի հրաժեշտ տամ: Ապա գոտիով նրան ուռենուն կապեցի, նա չէր դիմադրում, միայն կաղկանձում էր: Նա ցանկանում էր իմ հետևից գալ և խնդրում էր իրեն բաց թողնել, բայց ես ասացի, որ նա պետք է իր տեղում մնա, որ կյանքն է այդպիսին, որ ես գիտեմ՝ նրանից ավելի լավ մտերիմ էլ չեմ գտնելու ո՛չ շների, ո՛չ մարդկանց մեջ: Ապա լսեցի, որ կանչում են ինձ, և վազ տվեցի հրաժեշտ տալու ձեզ բոլորիդ:

Հիշո՞ւմ եք, թե ինչպես էինք լաց լինում՝ և՛ իմ մայրը, և՛ Աննան, և՛ Ձեր մայրիկը և Դուք: Մենք գիտեինք, որ այլևս չենք տեսնվելու: Ապա սայլը շարժվեց, իսկ ես դեռ լալիս էի, և սիրտս կտոր-կտոր էր լինում: Ես հիշում էի բոլոր այն տարիները, երբ ապրում էինք Ձեր մոտ, հանգուցյալ հորս, որը պատերազմից չվերադարձավ, Ձեզ և Ձեր մայրիկին, ուսուցչուհի տիկին Ռիգոյին, Բելա Հերմանին, Լացիկո Թոտին, Յուլիա Սաբոյին և մնացյալին: Ես վախենում էի շրջվել, վախենում էի ավելի ուժեղ հեկեկալ գյուղի, զանգակատան, Կոմսի անտառի և մնացած ամեն ինչի տեսքից: Սակայն չդիմացա: Եվ, պարոն Բերքի, ի՞նչ եք կարծում, ո՞ւմ տեսա: Մեր հետևից էր վազում Դինգոն և կոկորդով մեկ ոռնում էր, և մենք կրկին հեկեկացինք: Ես Մարտին քեռուն խնդրեցի մտրակել շանը և արագացնել ընթացքը, քանի որ էլ չէի կարող դիմանալ նրա լացին: Դինգոյի ուժերը հատնում էին, չէ՞ որ նա մինչև Չեստրեգ էր մեր հետևից վազել: Ամբողջովին թրջվել էր, վազում էր՝ լեզուն դուրս հանած: Ես աղեկտուր ճչացի: Մարտին քեռին ստիպված էր մի լավ ձաղկել Դինգոյին, որպեսզի նա կանգ առնի, ավելի ճիշտ՝ տապալվի ճամփամիջին: Նույնիսկ, երբ գնացքն արդեն շարժվել էր, ես ամբողջ ժամանակ պատուհանից դուրս էի նայում և լալիս, ինձ անընդհատ թվում էր, թե լսում եմ՝ ինչպես է նա կաղկանձում, ասես դեռ վազում էր մեր հետևից:

Ահա թե ինչ էի ցանկանում Ձեզ պատմել, թանկագին պարոն Բերքի: Խնդրում եմ, գրեք ամեն ինչի մասին: Գրեք, թե ինչպես է Դինգոն: Միայն խնդրում եմ Ձեզ, եթե չեք ծիծաղի վրաս, իմ այս նամակը կարդացեք նրան և ասացեք, որ ես մեղավոր չէի, որ չէի կարող նրան հետս տանել, և որ ես նրան երբեք չեմ մոռանա: Ասացեք նրան, որ երբ բանաստեղծ դառնամ, նրա մասին ոտանավոր կամ առակ կգրեմ: Այդ առակի մեջ շունը կխոսի: Եվ, անշուշտ, անունը Դինգո կլինի: Պարոն Բերքի, խնդրում եմ իմ խաթեր արեք, նա ամեն ինչ կհասկանա, միայն թե երբ դա սկսեք կարդալ, ուղիղ նրա աչքերի մեջ նայեք և անունս տվեք. կրկնեք իմ անունը: Նրան ասացեք՝ Անդին, Անդին, Անդին քեզ ողջույն է ուղարկում: Դանդաղ ասեք, ինչպես փոքրիկ երեխային: Կտեսնեք, նա Ձեզ կհասկանա: Նա երկար հաչ կտա, երբ լսի անունս: Դա նշանակում է, որ ամեն ինչ հասկացել է: Եվ վերջապես ես Ձեզ խնդրում եմ պահպանել նրան և համեղ ընթրիքով հյուրասիրել: Այն փողով, որը ես ուղարկում եմ Ձեզ: Նա բոլորից շատ ձիումիս է սիրում (ոսկրոտ), Դուք կարող եք մսագործ պարոն Ֆեյեշի մոտից ճարել: Թանկագին պարոն Բերքի, նամակում մայրիկիս մի հիշեցրեք այդ փողի մասին (իմ խնայողությունն է), որովհետև Աննան կսկսի վրաս ծիծաղել: Ավելի լավ է, խնդրում եմ ինձ անձամբ գրեք:

Դե, վերջ: Ի սրտե ողջունում եմ Ձեզ և Ձեր մայրիկին, և՛ տիկին Ռիգոյին, և՛ իմ բոլոր ընկերներին, հատկապես Բելա Հերմանին, Լացիկո Թոտին, Յուլիա Սաբոյին և մնացյալին, ես ուրախությամբ եմ նրանց հիշում:
Ձեր դժբախտ Անդրեաս Սամ, աշակերտ»:

ՊԱՏԱՍԽԱՆԸ
«Թանկագին իմ Անդի, ես ուրախ եմ, որ դու լավ ես և որ օրինակելի աշակերտ ես, ինչպես որ գրում է մայրդ: Իսկ քո նամակից երևում է, որ դու առաջվա պես լավ ես գրում, և ձեռագիրդ էլ ավելի է լավացել: Համոզված եմ, որ ինչ-որ ժամանակ դու բանաստեղծ կդառնաս, իսկ դատելով քո հանգուցյալ հորից, դուք՝ Սամերդ, երևակայությունից շատ հարուստ եք: Իսկ ինչ վերաբերում է քո խնդրանքին, թանկագին իմ բանաստեղծ, կարող եմ քեզ ասել, որ ես հաճույքով կկատարեի, եթե պատահած չլիներ այն, ինչը, գիտեմ, քեզ մեծ վիշտ է պատճառելու:

Այն օրը, երբ մեկնեցիք, Դինգոն վերադարձավ հոգնած և ծեծված: Նա երկար-երկար ոռնում էր ու վնգստում: Ամբողջ օրը ոչինչ չկերավ, թեև մենք նրա համար նույնիսկ լյարդ էինք բերել: Միայն ագահաբար ջուր էր խմում: Հաջորդ օրը նրան դռան տակ մահացած գտանք:

Թանկագին իմ Ա. Ս., մի վշտանա, կյանքում ավելի ծանր բաներ էլ են պատահում, կմեծանաս, կիմանաս: Քեզ միայն կարող եմ ասել, որ ես էլ շատ տխրեցի, իսկ մայրիկը նույնիսկ լաց եղավ: Անշուշտ, դու կհաղթահարես այդ վիշտը և մի գեղեցիկ օր կմոռանաս: Այն փողով, որը ես ուղարկում եմ քեզ (ահա և տոկոսները), քեզ համար ինքնահոս գրիչ գնիր և փորձիր այդ մասին ինչ-որ բան գրել՝ ոտանավորով կամ արձակ և ուղարկիր ինձ: Եթե լավ ստացվի, տիկին Ռիգոյին՝ քո ուսուցչուհուն ցույց կտամ, նա հավանաբար շատ կուրախանա: Իսկ եթե նրան դուր գա, ապա թերևս տպագրի «Դոբրիպաստիր»-ում: Բոլոր ընկերներդ քեզ ողջույն են հղում: Առողջ եղիր և շատ մի տխրիր:

Քո Բերքի քեռի»:

Հայոց լեզու 19.05.2026

0

Posted by erikvanyan | Posted in Հայոց լեզու 8-րդ դասարան | Posted on May 19, 2026

  1. Լրացրե’ք բաց թողնված տառերը,  երկհնչյունները, կրկնակ բաղաձայնները:
    Վարձու, կարգազանց,    բարձրություն, անջրդի,  տախտակ, բացօթյա, անդորրություն,  դարբին, սիգապանձ,  սանդուղք, վարչապետ, խորդուբորդ,  կմախք,  կծկտուր,  ճեպընթաց, դշխոյական, ելևէջ, կեսօր, թախծոտ, օրիորդ, անբախտ, հարթավայր,

2. Գծերի փոխարեն գրել Մ կամ Ն:
Ռմբակոծել, բմբուլ, անբախտ, անբողջովին, ամբասիր, ամբարտավան, ամբոխ, ամպագոռգոռ, ամփոփել, ինքնամփոփ, համբույր, ճամփա, ըմպանակ, անբավ, ամբար, անբիծ, ըմբոստ, ըմբռնել, բանբեր, անբարբառ, ըմբոշխնել, Մանվել, Սամվել, անփույթ, անբարյացակամ, ճամփորդ, անբերրի, բամբասել, բանսարկու, ճամպրուկ, անպաճույճ, շամփուր, սիմֆոնիա, անպատճառ, բանվոր, ամպշող, ճամբար, անպայման, ամպրոպ:

3. Կետերի փոխարեն գրի՛ր է, ե  կամ ո:

«Մի անգամ իմ բարեկամ մի  որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, որբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում  էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա,  էլ  չէր փախչում,  չէր վախենում մեզնից,  մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ, նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին, ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը,  որ   երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ  երբ պատահում էր  բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս:

4.  Տրված բառերը ըստ անհրաժեշտության գրի՛ր միասին, անջատ, կամ գծիկով։
Արագ-արագ, հյուրընկալություն, յոթանասուներեք, տեղի-անտեղի,
մուգ կարմիր, հյուսիս-արևելք, դեմ դիմաց, ուշ-ուշ, ըստ արժանվույն, դուրս
մղել, ծառից ծառ, քանի որ, կողք-կողքի, կապտականաչ, մի քանի, լեփ
լեցուն, տեղից տեղ, լեռնաշխարհ, երկկենցաղ, սպիրտայրոց, երկու երրորդ, փայտփորիկ, հյուսիս-արևմտյան, ի սկզբանե, փոք ինչ, հողանցում, ծափ տալ, ոտքից գլուխ։

5. .Ըստ անհրաժեշտության լրացնել ղ կամ խ։
Աղբյուր, աղջիկ, խրոխտ, աղտ (կեղտ), ախտ (հիվանդություն),
հախճապակի, աղքատ, բողկ, տախտակ, գաղթ, դաղձ, կմախք, դեղձ,
դեղձանիկ, եղբայր, զեղչ, թուղթ, կեղտ, կողպեք, կողք, հաղթել,
տախտկալի, հղկել, ճեղք, կխտար, մաղթել, մեղք, մղկտալ, շաղկապ,
շղթա, թուխպ, ողբ, ողջ, ողկույզ, ցողաթաթախ, պղտոր, ուղտ
(սապատավոր կենդանի), ուխտ (երդում, դաշինք), փեղկ,  փողք,
քաղցր, սանդուղք, ծխնելույզ, փախչել, սեղմել։

6..Ըստ անհրաժեշտության լրացնել ջ, ճ կամ չ։
Աղջիկ, ամբողջ, թարթիչ, աջ, ծխամորճ, առաջ, աճպարար,
գոճի, խոճկոր, առաջին, կոճկել, առաջնորդ, արջ, զիջել, թռչել, թրջել, իջնել,  մեջ, միջև, մեջք, ողջ, մուրճ, ողջույն, մահճակալ, առողջ, ոջիլ, կաչաղակ, վերջ։

7..Կետերի փոխարեն է, օ, ե,ո տառերից մեկը գրի´ր: 

Միջօրեի շոգից ու տոթից կարծես ամեն ինչ հալվել ու անէացել էր: Թվում էր, թե բացի օձերից ոչ մի կենդանի արարած չկա աշխարհում: Լավ էր, որ նախօրոք պատրաստվել էինք: Կեսօրվա տոթին մնում էինք մեր զով սենյակում, երեկոն անցկացնում էինք բացօթյա տաղավարում:

8Կետերի փոխարեն գրի՛ր ուն կամ յուն ածանցը:

Քամին խաղում էր պաղպաջուն ալիքների հետ:

Դողդոջուն ձայնը մատնեց, որ վախենում է:

Թվում էր, թե հարսի շրշուն զգեստով աղջիկը քույրս չէ:

Սիրով էր տանում հիվանդի քրթմնջյուն ու բողոքը:

Ջրի ճողփյուն լսվեց․ ուրեմն մոտեցել ենք:

Դալար սաղարթի սոսափյունը խաղաղություն էր բերում: Մոտիկից լսվող ճարճատյունն անակնկալի բերեց բոլորին:

9.  Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Վերջապես նրանք  հասան հռչակավոր Խաչաղբյուրին: Առաջնորդը մագլցեց ժայռն ու անցքի մոտից մի պարան կապեց, որպեսզի տղաները կառչելով բարձրանան քարանձավ: Քարանձավային լճակից թափվող առվակի մեղմ խոխոջյունն էր լսվում: Ջուրն այնքան թափանցիկ էր, որ հատակի խիճն ու ավազը  երևում էին: Արշավախմբի որոնումները ցնցող  արդյունք տվեցին: Տղաները այդ քարանձավից ոչ միայն նախամարդու իրեր գտան, այլև, բազմաթիվ ստորգետնյա անձավներ, լճեր ու գետեր։

Ոչ թե նա է ուժեղ, ով ուժ ունի, այլ նա, ով․․․

0

Posted by erikvanyan | Posted in Գրականություն 8-րդ դասարան | Posted on May 19, 2026

Կար մի մարդ։Իր անունը Գագիկ էր։Գագիկը շատ ընկերասեր և բարի մարդ էր։Նա սովորում էր 8-րդ դասարանում։Նա ուներ շատ հոբիներ։Ամենաշատը իրեն դուր էր գալիս խաղալ սեղանի թենիս։Սեղանի թենիսը,իր ամենասիրելի սպորտն է։Դպրոցում նա չուներ շատ ընկերներ։Նա ուներ ընդամենը մեկ ընկեր ում անունն էր Արթուր։Արթուրը նույնպես ընկերասեր էր,բայց նա շատ էր փոխարինում Գագիկին ուրիշների հետ։Օրինակ երեկ չէ առաջին օրը,նա նստել էր Գագիկի հետ,բայց հետո դասի ժամանակ տևափոխվեց Սահակի մոտ։Գագիկը շատ էր տխրել,քանի որ նա չուներ այլ ընկերներ։Նա չէր սպասում,որ իր ամենամոտիկ ընկերը իրեն կփոխարինի ուրիշի հետ։Այդ օրվանից նա հասկացավ,որ չունի իսկական ընկեր և բոլոր իր ընկերները ուղղակի օգտագործում էին իրեն։Իրեն նաև ձեռք էին առնում դպրոցում,իր իրերն էին նետում,պատռում և նյարդայնացնում էին իրեն։Նա չէր ուզում դպրոց գնալ դրա պատճառով և ամեն օր որևէ պատճառներ էր ման գալիս,թե՞ ինչ անի,որ դպրոց չգնա։Սակայն նա դպրոցի լավագույն սովորողներից էր։Նա որոշեց չասի էր ծնողներին և ինքնուրույն փորձի իր խնդիրրները լուծել։Նա այդ մարդկանց բրդեց սկզբում և հետո սկսեց կռիվը։Քանի որ իրենք շատ էին իրանք ուղղակի ծեծեցին խեղճ Գագիկին։Նա հիասթափված տուն գնաց։Իր դասարանի աշակերտները որոշեցին օգնել Գագիկին։Այդպիսով Գագիկը և իր դասարանցիները հաջորդ օրը կռվեցին իրենց դեմ։Հավասար կռիվ էր,բայց Գագիկը կարողացավ մի քանի ցավոտ հարվածնել հասցնել իրենց և նաև մի քանի ցավոտ հարված նա ստացավ։Բայց կարևորը այդ կռվից հետո,իրեն ոչ մեկ չէր մոտենում և նա գտավ իսկական ընկերներ։Իսկ Արթուրի հետ նա արդեն մի քանի տարի է չի շփվում և փորձում է մոռանալ այդ դեպքը։Այսպիսով այս պատվածքը ընկերության մասին է,որ ամեն ինչ ուժով չի որոշվում և Գագիկը շատ լավ օրինակ ծառայեց այս պատվածքում։

 

 

Մաթեմատիկա ա․բ 19.05.2026

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմ ա․բ 8-րդ դասարան | Posted on May 19, 2026

1) Քառանիշ թվի հարյուրավորների տեղում 3 թիվն է, մնացած երեք թվանշանների գումարը նույնպես 3 է: Քանի՞ այդպիսի թիվ կա:

6

2) Եթե գումարենք յոթանիշ թվի թվանշանները, կստացվի 6: Ինչի՞ է հավասար այդ թվանշանների արտադրյալը:

0

3) Արթուրն ու Մերին մետաղադրամ են նետում: Եթե մետաղադրամն ընկնում է այնպես, որ երևում է դրամի արժեքը, հաղթողը Մերին է, և Արթուրը նրան պետք է տա 2 կոնֆետ: Եթե դրամն ընկնում է այնպես, որ երևում է զինանշանը, հաղթում է Արթուրը, և Մերին Արթուրին պետք է տա 3 կոնֆետ: 30 անգամ դրամը նետելուց հետո նրանցից յուրաքանչյուրն ուներ այնքան կոնֆետ, որքան խաղից առաջ: Քանի՞ անգամ էր հաղթել Արթուրը:

12

4) Թուփն ունի 10 ճյուղ: Յուրաքանչյուր ճյուղ ունի կամ միայն 5 տերև, կամ 2 տերև ու 1 ծաղիկ: Հետևյալ թվերից ո՞րը կարող է լինել թփի տերևների ընդհանուր քանակը:

45, 37, 31, 39, ոչ մեկը

5)Տղան գնեց 100 մոմ: Յուրաքանչյուր օր նա վառում է մեկ մոմ և յոթ թերայրված մոմի մնացորդներից միշտ պատրաստում մեկ մոմ: Քանի՞ օրից նա պետք է գնա և դարձյալ գնի նոր մոմեր:

116

6) Քանի՞ քառանիշ թիվ է հնարավոր կազմել օգտագործվելով 1, 2, 3, 4, 5 թվանշանները՝ յուրաքանչյուրը առավելագույնը մեկ անգամ

120

Աշխարհագրություն 18.05.2026

0

Posted by erikvanyan | Posted in Աշխարհագրություն 8-րդ դասարան | Posted on May 18, 2026

1.Նշե’լ Բրազիլիայի աշխարհագրական դիրքի նպաստավոր պայմանները:

Բրազիլիան ունի շատ նպաստավոր աշխարհագրական դիրք։ Այն գտնվում է տաք կլիմայական գոտում և ունի ելք դեպի Ատլանտյան օվկիանոս, ինչը նպաստում է առևտրի և տնտեսության զարգացմանը։ Երկիրը հարուստ է անտառներով, գետերով և բերրի հողերով, որոնք մեծ նշանակություն ունեն գյուղատնտեսության և արդյունաբերության համար։ Ամազոն գետը ապահովում է ջրային մեծ պաշարներ և կարևոր դեր ունի բնության ու տնտեսության մեջ։ Բրազիլիայի աշխարհագրական դիրքը նպաստում է երկրի զարգացմանն ու միջազգային կապերի ընդլայնմանը։

2.Բնութագրել Բրազիլական ազգի ձեւավորման գործընթացը, բնակչության թվի փոփոխության միտումը:

Բրազիլական ազգը ձևավորվել է տարբեր ժողովուրդների միավորման արդյունքում։ Տեղի բնիկ ժողովուրդներին միացել են պորտուգալացիները, որոնք գաղութացրել էին երկիրը, ինչպես նաև Աֆրիկայից բերված սևամորթ բնակչությունը։ Հետագայում Բրազիլիա են ներգաղթել նաև եվրոպական և ասիական տարբեր ժողովուրդներ։ Այս ժողովուրդների խառնման արդյունքում ձևավորվել է բրազիլական ազգը՝ իր յուրահատուկ մշակույթով և ավանդույթներով։

Բրազիլիայի բնակչության թիվը երկար ժամանակ աճել է բնական աճի և ներգաղթի շնորհիվ։ Այժմ նույնպես բնակչությունը շարունակում է աճել, սակայն աճի տեմպերը դանդաղել են։ Բնակչության մեծ մասը բնակվում է քաղաքներում և հատկապես օվկիանոսի ափամերձ շրջաններում։

3.Ինչո՞վ է պայմանավորված Բրազիլիայի քաղաքային բնակչության արագ աճը:

Բրազիլիայի քաղաքային բնակչության արագ աճը պայմանավորված է արդյունաբերության և տնտեսության զարգացմամբ։ Գյուղական բնակավայրերից շատ մարդիկ տեղափոխվել են քաղաքներ՝ աշխատանք գտնելու, ավելի լավ կենսապայմաններ ունենալու և կրթություն ստանալու նպատակով։ Քաղաքներում զարգացել են գործարանները, տրանսպորտը և ծառայությունների ոլորտը, ինչը մեծացրել է աշխատատեղերի քանակը։ Բացի այդ, քաղաքներում ավելի զարգացած են բժշկական և կրթական ծառայությունները, ուստի մարդիկ նախընտրել են բնակվել այնտեղ։

4. Որո՞նք են Բրազիլիայի արդյունաբերական առաջատար ճյուղերը:

Բրազիլիայի արդյունաբերության առաջատար ճյուղերն են մեքենաշինությունը, մետաղաձուլությունը, նավթարդյունաբերությունը, քիմիական արդյունաբերությունը և սննդի արդյունաբերությունը։ Երկրում զարգացած են ավտոմեքենաների, ինքնաթիռների և տարբեր սարքավորումների արտադրությունը։ Մեծ նշանակություն ունեն նաև երկաթի հանքաքարի մշակումը և պողպատի արտադրությունը։ Բրազիլիան հայտնի է նաև շաքարի, սուրճի և այլ գյուղատնտեսական մթերքների   վերամշակմամբ։

5.Նշե’լ գյուղատնտեսության ճյուղերը:

Բրազիլիայի գյուղատնտեսության հիմնական ճյուղերն են բուսաբուծությունը և անասնապահությունը։

Բուսաբուծության մեջ զարգացած են սուրճի, շաքարեղեգի, սոյայի, բանանի և ցիտրուսային մշակաբույսերի արտադրությունը։ Կարևոր է նաև հացահատիկային մշակաբույսերի աճեցումը։

Անասնապահության մեջ զարգացած է խոշոր եղջերավոր անասունների բուծումը, ինչպես նաև խոզաբուծությունն ու թռչնաբուծությունը։

Գյուղատնտեսությունը Բրազիլիայում կարևոր դեր ունի թե՛ ներքին տնտեսության, թե՛ արտահանման համար։

Ռոբոտները և մարդու աշխատանքը

0

Posted by erikvanyan | Posted in Հասարակագիտություն 8 | Posted on May 18, 2026

Ներկայումս բոլոր մարդիկ ունեն աշխատանքներ։Կան շատ մասնագիտություններ օրինակ՝բժիշկ,ուսուցիչ,ծրագրավորող,դեղագործ,խոհարար և այլն։Այս բոլոր մասնագիտությունները շատ կարևոր են մարդկացն կյանքում։Ամեն մասնագիտությունն իր ներդրումն ունի մարդկանց կյանքում։Բայց ո՞վ են այս մասնագիտությունները կատարում՝իհարկե մարդիկ։Իսկ ի՞նչ կլինի եթե ռոբոտները մարդկանց փոխարեն այս աշխատանքները կատարեն։Հայաստանում դեռևս չկան այդպիսի մասնագիտություններ,որոնք կարող են ռոբոտները կատարել,բայց այլ երկրում արդեն կան այդպիսի ռոբոտներ։Կան ռոբոտ մատուցողներ,բժիշկներ և այլն։Ի՞նչ եք կարծում սա լավ է մարդկության համար,թե վատ։Եթե ռոբոտները անեն այդ աշխատանքները մարդկանց փոխարեն,դա մեծ պատասխանատվություն է և դեռևս ռոբոտներին շատ չեն վստահում։Եթե գիտությունը ավելի զարգանա,իմ կարծիքով ապագայում արդեն ռոբոտները կլինեն։Մի կողմից լավ է,որ նրանք կանեն այդ աշխատանքը իսկ մյուս կողմից՝ոչ։Քանի,որ ռոբոտները շատ խելացի են և ապագայում հաստատ ավելի խելացի կլինեն,դա լինելու է մարդկանց շնորհիվ,քանի որ մարդիկ են ռոբոտներին ստեղծել։Ռոբոտները մարդկանց կյանքը կհեշտացնեն,բայց նրանք նաև կվերցնեն մարդկանց աշխատանքները և մարդիկ պետք է այլ ապրուստի միջոցներ ման գան։Սա է պատճառը թե ինչու ռոբոտները կարող են նաև մարդկանց կյանքը փչացնել։Նրանք կարող են չափից շատ զարգանալ և հսկողության տակից դուրս գալ և հարձակվել մարդկանց վրա։Ռոբոտները մի քանի անգամ ավելի հզոր են քան մարդիկ,և մարդիկ չեն կարողանա ուժով հաղթել իրենց։Միակ ձևն է իմանալ ռոբոտների թույլ տեղերը և կարողանալ իրենց անջատել։Այդ դեպքում ռոբոտները կպարտվեն։Բայց նաև ռոբոտները կարող են լինել շատ զարգացած և իրանց ուղղակի անհնար կլինի անջատել։Ռոբոտները և մարդիկ շատ տարբեր են,բայց նաև ունեն նմանություններ։Մարդիկ կենդանի էակներ են,նրանք մտածում,զգում,երազում և որոշումներ են կայացնում։Մարդը կարող է սիրել,տխրել,ուրախանալ,ստեղծագործել և ուրախանալ։Ռոբոտները ստեղծվում են մարդկանց կողմից։Նրանք աշխատում են ծրագրերի միջոցով և կատարում են այն,ինչ իրենց հրահանգված է։Այսօր տեխնիկան շատ է զարգացել և ռոբոտները դարձել են մարդկանց օգնականները։Սակայն նրանք չեն կարող ամբողջովին փոխարինել մարդկանց,որովհետև չունեն զգացմունքներ,մարդկային մտածողություն և կյանքի փորձ։Ուստի մարդիկ և ռոբոտները կարող են համագործակցել,որպեսզի կյանքը դառնա ավելի հեշտ և հարմարավետ։

Հայոց լեզու 18.05.2026

0

Posted by erikvanyan | Posted in Հայոց լեզու 8-րդ դասարան | Posted on May 18, 2026

Վարժություններ
Վարժություն 1։ 
Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ձ, ծ կամ ց։
Արձակուրդ, ասացվածք, ընդարձակ, ատաղծագործ, գլուխկոնծի,
համարձակ, բարձ, բարձել, թխվածք, բարձր, խծկել, առանցք, դաղձ,
դարձ, կծկտուր, դեղձ, դեղձանիկ, հանդիպակաց, դերձակ, դերձան,
խուրց, ձվածեղ, հանդերձ, հինավուրց, լպրծուն, հարձակվել,
համբարձվել, Համբարձում, փայծաղ, որձ, վարձ, ուրձ, փորձ, ործկալ,
օձ, օձիք։

Վարժություն 2։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ջ, ճ կամ չ։

Աղջիկ, ամբողջ, թարթիչ, աջ, ծխամորճ, առաջ, աճպարար,
գոճի, խոճկոր, առաջին, կոճկել, առաջնորդ, արջ, զիջել, թռչել,

թրջել, իջնել, կարկաչել, մեջ, միջև, մեջք, ողջ, մուրճ, ողջույն,
մահճակալ, առողջ, ոջիլ, կաչաղակ, վերջ։

Շրջանագծի հավասարումը

0

Posted by erikvanyan | Posted in Երկրաչափություն 8-րդ դասարան | Posted on May 18, 2026

Դուրս բերենք տրված կենտրոնով և տրված շառավղով շրջանագծի հավասարումը:

1. Շրջանագծի բոլոր կետերը գտնվում են միևնույն կետից (կենտրոն) միևնույն հեռավորության վրա (շառավիղ):

2. Մենք ունենք երկու կետերի միջև հեռավորության հաշվման բանաձևը՝

Բարձրացնելով քառակուսի, ստանում ենք՝

Դիցուք շրջանագծի կենտրոնը C(x0; y0) կետն է, իսկ շառավիղը՝ R-ն է:

Շրջանագծի ցանկացած P(x; y) կետ գտնվում է C կենտրոնից R հեռավորության վրա:

Հետևաբար, տեղի ունի հետևյալ հավասարությունը՝

(x − x0)+ (y − y0)= R2

Սա հենց C կենտրոնով և R շառավղով շրջանագծի հավասարումն է:

Եթե շրջանագծի կենտրոնը կոորդինատների (0;0) սկզբնակետն է, ապա հավասարումը ստանում է հետևյալ տեսքը՝ x2 + y= R2 ։

Առաջադրանքներ․

1)Oxy հարթության վրա շրջանագիծը տրված է հետևյալ հավասարումով.

ա) x2 + y2 = 36,

r=6

O(0;0)

բ) (x — 3)2 + (y — 5)2 = 25

r=5

O(3;5)

Ինչի՞ են հավասար շրջանագծի կենտրոնի կոորդինատները և շառավիղը:

2)Գրե՛ք 7 շառավղով շրջանագծի հավասարումը, եթե դրա կենտրոնը կոորդինատների սկզբնակետն է:

x²+y²=49

3)A(2; 3), B(3; 4), C(5; 0), D(-4; 5), E(-3; 4) կետերից որոնք են գտնվում x2 + y2 = 25 հավասարմամբ որոշվող շրջանագծի վրա:

A(2; 3)

2²+3²≠25

B(3; 4)

3²+4²=25

C(5; 0)

5²+0²=25

D(-4; 5)

(-4)²+5²≠25

E(-3; 4)

(-3)²+4²=25

4)Շրջանագիծը տրված է (x + 4)2 + (y — 3)2 = 2,56 հավասարումով: Նշե՛ք, թե (-4, 4), (-2, 1), (-2, 3), (-5, 4) կետերից որոնք են ընկած`(-2, 3)

ա) շրջանագծի վրա,

չկա

բ) տրված շրջանագծով եզերված շրջանի ներսում,

(-4, 4),(-5, 4)

գ) տրված շրջանագծով եզերված շրջանից դուրս:

(-2, 1), (-2, 3)

5)Գրե՛ք r շառավիղով և O կենտրոնով շրջանագծի հավասարումը, եթե`

ա) r = 1  O(0, -7),

x²+(y+7)²=1

բ) r = 5   O(1, -2)

(x-1)²+(y+2)²=25

գ) r = 0,5   O(-3, -7)

(x+3)²+(y+7)²=0,25

Պատմություն 27.02.2026

0

Posted by erikvanyan | Posted in Պատմություն 8-րդ դասարան | Posted on May 18, 2026

1․ Հայ ազատագրական պայքարը XVIII դարի երկրորդ կեսին

  • Բառացի արտագրիր դասագրքում տրված հարցերը և պատասխանները գրիր բլոգում
  • Վերլուծիր Նադիր շահի քաղաքականության ազդեցությունը հայ մելիքությունների վրա։
  • Պատկերացրու, որ դու Խամսայի մելիքներից մեկն ես։ Գրի՛ր նամակ, որտեղ նկարագրում ես հայ ազատագրական պայքարի դժվարությունները։

XVIII դարի երկրորդ կեսին հայ ազատագրական պայքարը ակտիվացավ։ Հայ ժողովուրդը փորձում էր ազատվել պարսկական և թուրքական տիրապետությունից։ Արցախի և Սյունիքի մելիքությունները կարևոր դեր ունեին պայքարում։

Նադիր շահի քաղաքականությունը նպաստեց հայ մելիքությունների ուժեղացմանը։ Նա ճանաչեց Խամսայի մելիքների իրավունքները և թույլ տվեց պահել սեփական զորքերը։ Սակայն նրա մահից հետո իրավիճակը կրկին անկայուն դարձավ, և պայքարը դժվարացավ։

Հայ ազատագրական շարժման հայտնի գործիչներից էին Հովսեփ Էմինը և Շահամիր Շահամիրյանը։ Նրանք փորձում էին կազմակերպել Հայաստանի ազատագրությունը և գտնել դաշնակիցներ։

Եթե ես լինեի Խամսայի մելիքներից մեկը, կգրեի․

«Մեր ժողովուրդը ծանր օրեր է ապրում։ Թշնամիները հարձակվում են մեր գյուղերի վրա, բայց մենք շարունակում ենք պայքարել։ Մենք պաշտպանում ենք մեր հողն ու հավատում, որ Հայաստանը մի օր ազատ կլինի։ Սակայն միայնակ դժվար է պայքարել, դրա համար մեզ անհրաժեշտ է միասնություն և օգնություն»։

 

2․ Հովսեփ Էմին և հայ կրթական կենտրոնները

  • Բացատրի՛ր, թե ինչու Մադրասի կրթական կենտրոնը կարևոր էր հայ ժողովրդի համար։
  • Գրի՛ր կարճ պատմություն Հովսեփ Էմինի կերպարի մասին՝ որպես ազատագրական պայքարի գաղափարական առաջնորդ։ Մանրամասներ գրիր նրա գործունեության և կյանքի մասին։

Մադրասի կրթական կենտրոնը կարևոր էր հայ ժողովրդի համար, որովհետև այնտեղ զարգանում էին հայ ազգային և ազատագրական գաղափարները։ Մադրասի հայերը տպագրում էին գրքեր, ստեղծում կրթական ծրագրեր և փորձում պահպանել հայ ժողովրդի լեզուն ու մշակույթը։ Այդ կենտրոնը նաև նպաստում էր հայկական պետականության գաղափարի տարածմանը։

Հովսեփ Էմինը հայ ազատագրական շարժման կարևոր առաջնորդներից էր։ Նա ծնվել է XVIII դարում և մեծացել Հնդկաստանում։ Էմինը ցանկանում էր ազատագրել Հայաստանը օտար տիրապետությունից։ Նա ճանապարհորդում էր տարբեր երկրներում, հանդիպում ղեկավարների հետ և փորձում աջակցություն ստանալ հայ ժողովրդի համար։ Հովսեփ Էմինը համագործակցում էր հայկական մելիքների հետ և կոչ անում հայերին միավորվել։ Չնայած նրա ծրագրերը ամբողջությամբ չիրականացան, նա մեծ դեր ունեցավ ազգային ազատագրական գաղափարների տարածման մեջ և դարձավ հայ ժողովրդի պայքարի խորհրդանիշ։

3․ Շահամիր Շահամիրյան և հայ քաղաքական-մշակութային շարժումները

  • ․ Համեմատիր Հովսեփ Էմինի և Շահամիր Շահամիրյանի, գործունեությունը։
  • Գրի՛ր «Հայկական սահմանադրության» գաղափարների ազդեցության մասին կարճ էսսե։
  • Ներկայացրու Մադրասի խմբակի գործունեությունը և դրա արդյունքները:

Հովսեփ Էմինը և Շահամիր Շահամիրյանը երկուսն էլ պայքարում էին Հայաստանի ազատագրության համար, սակայն տարբեր ձևերով։ Հովսեփ Էմինը հիմնականում փորձում էր ռազմական և քաղաքական աջակցություն ստանալ օտար երկրներից ու կազմակերպել ազատագրական պայքար։ Իսկ Շահամիր Շահամիրյանը կարևորում էր կրթությունը, օրենքները և ազգային գաղափարների տարածումը։ Նա ստեղծում էր ապագա հայկական պետության ծրագրեր և գրքեր։

«Հայկական սահմանադրության» գաղափարները կարևոր էին, որովհետև այնտեղ ներկայացվում էր անկախ և արդար Հայաստանի պատկերացումը։ Շահամիր Շահամիրյանը կարծում էր, որ երկրում պետք է լինեն օրենքներ, ժողովրդի իրավունքների պաշտպանություն և հավասարություն։ Այդ գաղափարները նպաստեցին ազգային մտածողության զարգացմանը և հայ ժողովրդի մեջ ազատության գաղափարի տարածմանը։

Մադրասի խմբակը կազմված էր Հնդկաստանի հայ մտավորականներից։ Նրանք զբաղվում էին գրքերի տպագրությամբ, կրթությամբ և ազգային գաղափարների տարածմամբ։ Խմբակի կարևոր արդյունքներից էին հայերեն գրքերի հրատարակությունը և «Որոգայթ փառաց» աշխատությունը, որտեղ ներկայացված էր ապագա հայկական պետության կառավարման նախագիծը։ Մադրասի խմբակը մեծ դեր ունեցավ հայ քաղաքական և մշակութային շարժումների զարգացման մեջ։

4․ Պատմությունը և արվեստը

  • Բացատրի՛ր, թե ինչպես են եվրոպական փիլիսոփայական շարժումները ազդել հայ մտավորականության վրա։
  • Ընտրի՛ր մեկ եվրոպացի մտածող (օր․՝ Ռուսո, Գյոթե) և գրի՛ր, թե ինչպես նրա գաղափարները կարող էին ներշնչել հայ մտավորականներին։

Եվրոպական փիլիսոփայական շարժումները մեծ ազդեցություն ունեցան հայ մտավորականության վրա։ Լուսավորության դարաշրջանի գաղափարները տարածում էին ազատության, հավասարության, կրթության և ժողովրդի իրավունքների կարևորությունը։ Հայ մտավորականները սկսեցին մտածել անկախ պետություն ստեղծելու, կրթությունը զարգացնելու և ժողովրդի ազգային ինքնագիտակցությունը բարձրացնելու մասին։ Այս գաղափարները հատկապես տարածվեցին Մադրասի և եվրոպական քաղաքների հայկական համայնքներում։

Ֆրանսիացի մտածող Ժան-Ժակ Ռուսո կարևոր ազդեցություն կարող էր ունենալ հայ մտավորականների վրա։ Նա պաշտպանում էր ժողովրդի ազատությունը և կարծում էր, որ իշխանությունը պետք է ծառայի ժողովրդին։ Ռուսոյի գաղափարները ներշնչում էին հայ գործիչներին պայքարել արդարության և անկախության համար։ Նրա մտքերը նպաստեցին ազգային-ազատագրական գաղափարների զարգացմանը և ապագա հայկական պետականության պատկերացմանը։

5․ Հայ մշակույթի զարգացումը XVIII դարում

  • Նկարագրի՛ր ռուսական և հնդկական ազդեցությունների դերը հայ մշակույթի զարգացման մեջ։
  • Պատկերացրու, որ դու XVIII դարի հայ տպագրիչ ես։ Գրի՛ր օրագրի մի հատված՝ նկարագրելով քո աշխատանքը։

Ռուսական ազդեցությունը կարևոր դեր ունեցավ հայ մշակույթի զարգացման մեջ։ Ռուսաստանում բացվում էին հայկական դպրոցներ, տպարաններ և մշակութային կենտրոններ։ Հայերը ծանոթանում էին եվրոպական գիտությանն ու գրականությանը, զարգանում էին կրթությունը և մամուլը։

Հնդկական ազդեցությունը նույնպես մեծ էր։ Մադրասի հայկական համայնքը դարձավ կրթական և մշակութային կարևոր կենտրոն։ Այնտեղ տպագրվում էին հայերեն գրքեր, տարածվում ազգային գաղափարներ և մշակվում Հայաստանի ապագայի ծրագրեր։ Հնդկաստանի հայերը նպաստեցին հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության զարգացմանը։

Եթե ես լինեի XVIII դարի հայ տպագրիչ, իմ օրագրում կգրեի․

«Այսօր կրկին ամբողջ օրը աշխատեցի տպարանում։ Տպում էինք հայերեն գրքեր, որպեսզի մեր ժողովուրդը չմոռանա իր լեզուն ու պատմությունը։ Աշխատանքը դժվար է, բայց շատ կարևոր։ Ամեն նոր գիրք ինձ հույս է տալիս, որ հայ ժողովուրդը մի օր կլինի կրթված, միավորված և ազատ։ Մենք հավատում ենք, որ տպագրված խոսքը կարող է ուժ տալ մեր ժողովրդին և պահպանել մեր մշակույթը»։

Skip to toolbar