Մաթեմատիկայի ֆլեշմոբ երկրորդ մակարդակ

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկա 5-րդ դասարան | Posted on October 31, 2022

1. Աննան 1-9 թվերը տեղադրեց 3×3 աղյուսակում այնպես, որ յուրաքանչյուր տողով, սյունով, անկյունագծով թվերի գումարը եղավ նույնը: Ինչի՞ է հավասար առաջին և երրորդ տողերում գրված թվերի գումարը:
30
2. Հյութի համար վերցրեցին 6 մաս խնձոր, 5 մաս տանձ և 3 մաս ջուր: Տանձի և ջրի զանգվածը միասին 2կգ 400գ է: Որքա՞ն է խնձորի զանգվածը:
1  կգ  800  գ
3. Քառակուսու մակերեսը 121 է: Գտեք այն եռանկյան պարագիծը, որի բոլոր կողմերը հավասար են և հավասար են այդ քառակուսու կողմին:
33
4.  Մեծ ուղղանկյան պարագիծը 20սմ է: Այդ ուղղանկյան մաս կազմող փոքր ուղղանկյունների պարագծերը համապատասխանաբար 6սմ, 8սմ, 10սմ են: Գտեք մեծ ուղղանկյան մակերեսը:
Подпись отсутствует

9
5. Հայկը երկու քույր ավելի ունի, քան եղբայր: Քույրերը եղբայրներից քանիսո՞վ են ավելի:
1-ով
6. Ժամացույցը մեկ ժամվա ընթացքում կես րոպե առաջ է ընկնում: Այժմ այն ցույց է տալիս 14:57: Ժամը քանի՞սը ցույց կտա ժամացույցը 8 ժամ հետո:
23:01
7.  Որդու տարիքը 3 անգամ փոքր է հոր տարիքից: Երբ հայրը 37 տարեկան էր, որդին 3 տարեկան էր: Այժմ քանի՞տարեկան է հայրը:
51
8. Յոթ տետրը միասին 700 դրամով ավելի է երեք տետրի ընդհանուր գնից: Ի՞նչ  արժե մեկ տետրը:
175
9.  Մեծ խորանարդի կողը 5 անգամ մեծ է մեկ փոքր խորանարդի կողից: Քանի՞ փոքր խորանարդ կտեղավորվի մեծ խորանարդի մեջ:
125
10. Ամենաշատը քանի ծառ է հնարավոր տնկել 120մ և 70մ կողմերով  ուղղանկյունաձև հողամասում, եթե ծառերը գտնվում են իրարից 5մ հեռավորության վրա:
360

Տնային աշխատանք 31.10.2022

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկա 5-րդ դասարան | Posted on October 31, 2022

461,464,460

Խնդիր  461

Երկու  տուփերի  մեջ  ընդամենը  150  կոճակ  կար։Երբ  մի  տուփի  մեջ  դրեցին  ևս  30  կոճակ,իսկ  մյուսի  մեջ՝ևս  20   կոճակ,տուփերում  կոճակների  քանակները  հավասարվեցին։Քանի՞  կոճակ  կար  տուփերից  յուրաքանչյուրում։

Լուծում՝20+30=50    150+50=200   200։2=100     100-20=80   100-30=70

Պատասխան՝80,70 կոճակ։

Խնդիր  464

Համերգին  ներկա  էր  938  ուկնդիր։Նրանցից   265-ը  տոմսի  համար  վճարել  էին  5000-ական  դրամ,326-ը՝ 3000-ական,իսկ  մյուսները՝1500-ական։Ի՞նչ  գումար  էր  հավաքել  համերգային  դահլիճի  տոմսարկղում։

Լուծում՝265.5000=1325000    326.3000=978000     265+326=591   938-591=347   347․1500=520500     1325000+978000+520500=2823500

Պատասխան՝2823500  դրամ։

Խնդիր  460

Երկու   տակառներից  առաջինում  կար  48  լ  ջուր, երկրորդում՝30  լ։Ինչքա՞ն   ջուր  պիտի  վերցվի  առաջին   տակառից,որպեսզի  երկու  տակառներում  մնա  ընդամենը  60  լ  ջուր։

Լուծում՝60-30=30   48-30=18

Պատասխան՝18  լ  ջուր։

Դասարանական աշխատանք 31.10.2022

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկա 5-րդ դասարան | Posted on October 31, 2022

Խնդիր  462

Ջահի  լամպերից  100-ը  մեծ  էին,իսկ  մյուսները՝փոքր։Երբ  մեծ  լամպերից 9-ը  և  փոքրերից  27-ը  այրվեցին,դահլիճը  լուսավորվում էր 323  լամպով։Քանի՞  փոքր  լամպ  կար  ջահի  վրա։

Լուծում՝100-9=91     91-27=64    323-64=259

Պատասխան՝259  փոքր  լամպ։

Վարժ․451

Աստղանիշները  փոխարինե՛ք  թվանշաններով այնպես,որ  ստացված   գրառումները  ճիշտ  լինեն։

ա)63*7-62*=**86

6307-621=5686

բ)*7*5*-*8*2=29561

37453-7892=29561

գ)*3*6-*7*=428

1306-878=428

դ)99*8-62*=**87

9908-621=9287

Առաջադրանքների փաթեթ. հոկտեմբերի 31- նոյեմբերի 04

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկա 5-րդ դասարան | Posted on October 31, 2022

Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան

Կայծակեղեն թրերի,

Գագաթներդ՝ բյուրեղ վրան

Թափառական ամպերի։

Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,

Լճակներդ՝ լույս-փերուզ.

Առուներդ՝ մեջքիդ փայլուն

Պերճ գոտիներ ոսկեհյուս։

Աղբյուրներդ գիշեր ու զօր

Խոսքի բռնված իրար հետ,

Վտակներդ գիլ ու գլոր

Աբրեշումե փեշերեդ։

Թիթեռներդ՝ հուր-հրեղեն

Թռչող-ճախրող ծաղիկներ,

Զառ ու զարմանք երազներեն

Պոկված ծվեն-ծվիկներ։

Ծիրանավառ դու թագուհի,

Բուրումների դու աղբյուր,

Ծաղիկներդ հազար գույնի,

Հազար անուն, հազար բույր։

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

պերճ-զարդարուն

սեգ-հպարտ

աբրեշումե-մետաքսե

  1. Առանձնացրո՛ւ և կարդա՛ այն բառերը, որոնց հոմանիշներն ու հականիշները կարող ես թվարկել:

լույս-մութ-

գիշեր-ցերեկ

բույր-հոտ

գույն-երանգ

հուր-կրակ

 

  1. Արտահայտիչ կարդա՛ բանաստեղծությունը՝ ուշադրություն դարձնելով կետադրությանը:
  2. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Բացատրի՛ր:

Փոխաբերություն

Ալմաստ վահան

Կայծակեղեն թրերի,

Թափառական  ամպեր

Համեմատություն

Լճակներդ՝ լույս-փերուզ.

Գագաթներդ՝  բյուրեղ

Սեգ  ժայռերդ՝արծվի  բույն

 

  1. Շեշտադրելով բանաստեղծության նկարագրությունները՝  պատմի՛ր Արագածի մասին:
  2. Արագածը  նման է  ալմաստից  վահանի։Այն  ունի  կայծակեղեն  թրեր,բյուրեղ  գագաթներ,Արագածի  վերևը  գտնվում  են  թափառական  ամպերը։Հպարտ  ժայռերը նման են  արծվի  բույնի,լճակները  փիրուզագույն են։Աղբյուրները  գիշեր  ու  զօր  խոսում  են  իար  հետ,վտակները  մետաքսե փեշերով  իջնում են։Ծաղիկները  տարբեր  գույնի  են  և  տարբեր  հոտեր  ունեն։
  3. Ի՞նչ գիտես Արագածի մասին. համեմատի՛ր տպավորություններդ բանաստեղծության նկարագրության հետ:

Արագածը , հրաբխային քառագագաթ լեռ  է   Հայկական լեռնաշխարհում՝ Հայաստանի կենտրոնական

հատվածում՝ Արագածոտնի և Շիրակի մարզերի սահմանագլխին։ Ամենաբարձր կետը հյուսիսային գագաթն է, որն ունի 4090  մետր բարձրություն

  1. Նկարի՛ր բանաստեղծության ամենատպավորիչ հատվածը:

The ugly duckling

0

Posted by erikvanyan | Posted in Անգլերեն | Posted on October 29, 2022

Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության հաշվետվություն

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեություն | Posted on October 29, 2022

Հղում  1

Մաթեմատիկայի հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկա 5-րդ դասարան | Posted on October 29, 2022

Հղում  1

Հղում  2

Հղում  3

Հղում  4

Հղում  5

Հղում  6

Հղում  7

Հղում  8

Հղում  9

Հղում  10

Հղում  11

Հղում  12

 

 

 

The Ugly Duckling

0

Posted by erikvanyan | Posted in Անգլերեն | Posted on October 27, 2022

Մաթեմատիկայի հոկտեմբեր ամսվա ֆլեշմոբ

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկա 5-րդ դասարան | Posted on October 27, 2022

1. Նատալին դպրոց էր բերել 8 տուփ կոնֆետ: Յուրաքանչյուր տուփում կար 5 կոնֆետ: Դասարանի սովորողներից յուրաքանչյուրը կերավ 2 կոնֆետ և տուփերում եղած բոլոր կոնֆետները վերջացան: Քանի՞ սովորող կար դասարանում:
20
2. Լողավազանում լողում էին 11 երեխա: Քիչ անց նրանց միացան 2 աղջիկ և 3 տղա։ Հետո լողավազանից դուրս եկան 2 տղա և 4 աղջիկ: Քանի՞ երեխա մնաց լողազանում:
10
3. Ճամփորդության համար Աննան պատրաստում է սենդվիչներ, որոնցից յուրաքանչյուրը կազմված է 2 շերտ հացից: Մեկ փաթեթի մեջ կա 12 շերտ հաց: Քանի՞ սենդվիչ կարող է պատրաստել Աննան մեկուկես փաթեթ հացով:
9
4. Անահիտը հոկտեմբերի 25-ի առավոտյան գնաց տատիկի տուն և վերադարձավ հոկտեմբերի 29-ի երեկոյան։ Քանի՞ գիշեր մնաց տատիկի տանը, եթե այդ ժամանակահատվածում նա գիշերել էր այնտեղ։
3  գիշեր
5. Նունեն և Նանեն երկվորյակներ են: Քույրը՝ Լուսինեն, նրանցից մեծ է 4 տարով, իսկ երկվորյակները 5 տարեկան են: Որքա՞ն է 3 քույրերի տարիքների գումարը:
 19
6.  Որո՞նք են 0-ից տարբեր այն 3 թվանշանները, որոնցով արտահայտվող թվերի գումարը և արտադրյալը իրար հավասար են։
2,
7. Թատրոնում կա 63 տեղ, որոնք դասավորված են 9 շարքով։ Եթե յուրաքանչյուր շարքում 2-ական տեղ ավելացնենք, ապա որքա՞ն կդառնա տեղերի ընդհանուր քանակը։
81  տեղ
8. Հյուրատանը կա 5 երկտեղանոց մահճակալ։ Ամենաքիչը քանի՞ երկտեղանոց մահճակալ է անհրաժեշտ ավելացնել 16 սովորող տեղավորելու համար:
3
9.  Սովորողները չափում էին մարզադաշտի երկարությունը քայլերով։ Դավիթն արեց 18 հավասար քայլ, Աննան՝ 12, իսկ Արմանը՝ 19: Ու՞մ քայլերն էին ամենամեծը:
Աննան
10. Տատիկը պատրաստեց 16 կարկանդակ: Էվան կերավ դրանց կեսը, Առնոն կերավ երկու կարկանդակ, իսկ Լիլիանան` մնացածը: Քանի՞ կարկանդակ կերավ Լիլիանան:
6

Ուսումնական աշուն

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի | Posted on October 26, 2022

Skip to toolbar