Գործնական քերականություն

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի 6-րդ դասարան | Posted on April 25, 2024

  1. Տրված բառերի բաղադրիչները գծիկով բաժանի՛ր: Բոլոր բառերի վերջին բաղադրիչներն ի՞նչ նմանություն ունեն:

Հեռագիր, հարթավայր, լրագիր. գետաձի, մեծատառ, նստատեղ, առագաստանավ:

 

Հեռագիր-հեռ(ու)+ա+գիր

հարթավայր-հարթ+ա+վայր

լրագիր-լուր+ա+գիր

գետաձի-գետ+ա+ձի

մեծատառ-մեծ+ա+տառ

նստատեղ-նստ(ել)+ա+տեղ

առագաստանավ+առագաստ+ա+նավ

Բոլոր  բառերի  վերջին  բաղադրիչները  միավանկ  բառեր  են։

2. Տրված գոյականները դարձրո՛ւ հոգնակի և տեղադրի՛ր նախադասությունների մեջ:

  • Անգղ, կեղտաջուր, աստղ, գետաձի, հեռագիր, ճակատամարտ:

 

  • Երկնքում մեկ-մեկ վառվեցին  աստղերը, ամեն ինչ լռեց:
  • Հին զինվորը հիշում է բոլոր  ճակատամարտերը, որոնց ինքը մասնակցել է:
  • Ցրիչը մեկ ժամում բոլոր  հեռագրերը  բաժանեց:
  • Միայն անգղերն (անգղներ)  էին սավառնում այդ բերդի վրա:
  • Հետո գետաձիերը դուրս եկան ջրից ու, լայն բացելով ահռելի երախները, խոնարհվեցին հանդիսատեսներին:
  • Կեղտաջրերը  ամեն օր գետն են լցվում ու հոսում դեպի ծով:

3. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի և տեղադրի՛ր նախադասությունների մեջ:

Սուզանավ, ծովախորշ, լողափ, մանր, ծովափիղ, արկղ:

  • Ծովափղերը  ավելի փոքր են, քան բծավոր փոկերը:
  • Փոկերն ափից շատ հեռու չեն գնում, մեծ մասամբ  լողափերի ու գետաբերանների մոտ են հանդիպում:
  • Խորտակված սուզանավերի անձնակազմերը փրկելու համար հատուկ սարք են ստեղծել, որն անվանում են Մոմսենի փրկարար զանգ:
  • Այս ու այն կողմ թափթփված արկղերը  հուշում էին, որ երեկոն սովորական ավարտ չի ունեցել:
  • Մայրը խոշոր ելակներն ընտրեց մուրաբայի համար, իսկ  մանրերով  տորթը զարդարեց:
  • Մարդկանց շնաձկներից պաշտպանելու համար հատուկ ցանցեր են դրել Հարավային Աֆրիկայի, Ավստրալիայի, Մեքսիկական ծոցի բոլոր ծովախորշերի երկարությամբ:

4Փակագծերում տրված բառերը պահանջվող թվով դի՛ր (եզակի կամ հոգնակի) և համապատասխանեցրո՛ւ նախադասությանը:

Կան ջրային … («խուզարկու»), … (որ) … (ծով) ու … (օվկիանոս) … (գանձ) են որոնում: Հայտնի են հեքիաթային … (հաջողություն): Վագներն իր … (ընկեր) հետ Ֆլորիդայի … (ափ) մոտ խորտակված իսպանական… (նավ) ավելի քան միլիոն դոլար … (արժեք) … (գանձ) է գտել: Բայց ավելի մեծ … (թիվ) են կազմում այնպիսի … (որոնող), … (որ) չեն կարողանում նույնիսկ … (որոնում) … (ծախս) փակել:

 

Կան ջրային  «խուզարկուներ»,    որոնք  ծովերում   ու  օվկիանոսներում  գանձեր են որոնում: Հայտնի են հեքիաթային  հաջողություններ: Վագներն իր  ընկերների  հետ Ֆլորիդայի ափի  մոտ խորտակված իսպանական  նավում ավելի քան միլիոն դոլար արժեքի գանձեր է գտել: Բայց ավելի մեծ  թիվ  են կազմում այնպիսի  որոնողները, որոնք  չեն կարողանում նույնիսկ  որոնումների  ծախսերը  փակել։

5. Կետերը փոխարինի՛ր փակագծերում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:

Լաբիրինթոս նշանակում է խճճված դրություն, որից դուրս գալը կապված է  դժվարությունների  հետ: Հին հույները, եգիպտացիներն ու հռոմեացիները լաբիրինթոս անվանում էին այն  կառույցները , որոնք ունեին բազմաթիվ խճճված սենյակներ ու անցումներ։

Ըստ հունական ավանդույթի՝  հրաշագործ  արվեստագետ  Դեդալոսը մի այնպիսի լաբիրինթոս է կառուցում Կրետե կղզում, որտեղ մտնողն այլևս  ելքը չի գտնում: Այդ լաբիրինթոսում Կրետեի Մինոս  թագավորը  բանտարկում է մարդու գլուխ և ցուլի մարմին ունեցող ահռելի Մինոտավրոսին:

6. Կետերը փոխարինի՛ր փակագծերում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:

Օվկիանոսի  խորքերում՝  խորջրյա  նստվածքներում  հաճախակի հանդիպում են շնաձկան ատամներ, որոնք շատ կայուն են  քայքայման  նկատմամբ: Երբեմն գտնում են կետի ականջի ու ձկան ոսկորներ, բայց ամբողջական կմախքները շատ հազվադեպ են, քանի որ  միացությունների  քայքայումը  խորքից  մեծանում է:

7. Բարդեցրո՛ւ պարզ նախադասությունը՝ ավելացնելով տրված բառերով կապվող նախադասություններ:

Եվ, եթե, որովհետե, թեև, իսկ:

Մարդը ջրի տակ մեկ րոպեից ավել չի կարող մնալ:

 

Մարդը ջրի տակ մեկ րոպեից ավել չի կարող մնալ,որովհետև  շնչահեղձ  կլինի։

 

8. Յուրաքանչյուր շարքից մեկ բառ ընտրի՛ր և կազմի՛ր բառակապակցություններ: Ստացված կապակցությունների մեջ ո՞ր բառերն են փոփոխվում:

Ա. Ծով, կյանք, ընկեր, լեռ, տարի, գիշեր:

Բ. Մինչև, մասին, առանց, մեջ, բացի, հանուն, փոխարեն

 

Ծովի  մեջ-Ծով

կյանքի  մասին-կյանք

Բացի  լեռից-լեռ

Մինչև  գիշեր

Հանուն ընկերոջ  –ընկեր

Տարվա փոխարեն-տարի

Write a comment

Skip to toolbar