Նախադասությունների տեսակներն ըստ հաղորդակցման

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի | Posted on March 31, 2022

Պատմողական՝

Երեկ   մենք   դասարանով  գնացել  էինք   Երևանի   պատմության   թանգարան։

Իմ   մանկության   ընկերն  ապրում   է   Նոր   Նորքի   հինգերորդ    զանգվածում։

Հարցական՝

Քո   մայրիկը  այսօր   գնալու՞   է    կինոթատրոն։

Դու   կարդացե՞լ   ես     Չարլզ   Դիքենսի  «Սուրբ   ծննդյան    երգը» վիպակը։

Հրամայական՝

Արմա՛ն, պատուհանը   փակի՛ր։

Լրացրե՛ք   բաց   թողնված   տառերը։

Բացականչական՝

Ի՜նչ   գեղեցիկ   են  ծաղկել   ծիրանենիները։

Ի՜նչ  անուշ   են   բուրում   ծաղիկները։

 

Դասարանական աշխատանք 31.03.2022

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկա | Posted on March 31, 2022

2/3   և    5/3

Հավասար   հայտարար  ունեցող   կոտորակներից   մեծ  է   այն  կոտորակը,որի  համարիչը   ավելի   մեծ    է։

Այն   կոտորակները    որոնց   հայտարարները   նույնն   են  կոչվում   են   հավասար   հայտարար    ունեցող  կոտորակներ։

Վարժ․939

Համեմատել։

ա)2/5  <   3/5

3/7   <   4/7

բ)6/17  >  5/17

11/28  >  9/28

գ)7/123=7/123

24/143 >  21/143

դ)14/18 <  17/18

18/19=18/19

 

Վարժ․940

բ)նվազման  կարգով

35/35,31/35,22/35,19/35,17/35,4/35

 

Վարժ․941

Համեմատել

գ)3/20  լ   <   6/20  լ

դ)2/15  ժ  <   4/15  ժ

 

Վարժ․942

Թիվը/մասը 1/8 2/8 3/8 4/8 5/8 6/8 7/8 8/8
40 5 10 15 20 25 30 35 40
80 10 20 30 40 50 60 70 80

 

 

 

Գիտելիքների ստուգման թեստ 1

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկա | Posted on March 30, 2022

1․ Ո՞րն է 52306 թվի ներկայացումը կարգային գումարելիների գումարի տեսքով։

1) 5000+200+30+6
2) 50000+200+30+6
3) 50000+2000+30+6
4) 50000+2000+300+6
2. Նշվածներից ո՞րն է թվի գրության 3-րդ կարգի կարգային միավորը։
1) 100
2) 300
3) 1000
4) 3
3. Երեք թվերի գումարը 660 է։ Դրանցից երկուսի գումարը նույնպես 660 է։ Ո՞րն է երրորդ թիվը։
1) 220
2) 0
3) 330                              
4) 1
4. Բերվածներից ո՞րն է ճիշտ։ Աստղանիշներով ծածկագրված են թվանշաններ։
1) 704*6<70399
2)***>***85
3) ***1>7**
4) 2*654<1*654
5. Ո՞ր շարքի բոլոր թվերն են 24-ի բաժանարարներ։
1) 1, 2, 4, 7, 12, 24
2) 2, 3, 4, 12, 24
3) 1, 6, 8, 10, 12, 24
4) 24, 48, 72, 96
6. Այգում կա 45 ծառ։ Դրանց 3/5 մասը ծիրանենի, իսկ մնացածը՝ դեղձենի։ Քանի՞ դեղձենի կա այգում։
1) 27
2) 9
3) 18
4) 15
7․ Հաշվի՛ր 6մ5սմ-25սմ արտահայտության արժեքը։
1) 6մ20սմ
2) 45սմ
3) 5մ80սմ
4) 4մ
8․ Գտի՛ր անհայտ բաղադրիչը․ *-220=110
1) 330
2) 110
3) 2
4) 24200
9․ Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի գումարը, եթե գումարելիներից մեկը մեծացնենք 50-ով, իսկ մյուսը փոքրացնենք 30-ով։
1) կփոքրանա 20 անգամ
2) կմեծանա 20 անգամ
3) կմեծանա 20-ով

4) կփոքրանա 20-ով

 

10․ 230000մ-ն արտահայտի՛ր կիլոմետրերով։
1) 230 կմ
2) 23կմ
3) 2300կմ
4) 23000կմ
11․ Հաշվի՛ր քառակուսու մակերեսը՝ իմանալով, որ նրա պարագիծը հավասար է 40սմ կողմերով հավասարակողմ եռանկյուն պարագծին։
Լուծում՝40.3=120     120:4=30    30.30=900
Պատասխան՝900  քառակուսի/սմ։

12․ Աննայի մտապահած թվի և 125-ի տարբերությունը 8 անգամ մեծ է 40-ից։ Ո՞ր թիվն է մտապահել Աննան։

Լուծում՝40․8=320    320+125=445

Պատասխան՝445։

13․ Դի՛ր փակագծերն այնպես, որ ստանաս ճիշտ հավասարություն։ 55×55-55:55+55:11=5

55×(55-55):55+55:11=5

14. Հաշվի՛ր 3248։8-(8×220-7×220) արտահայտության արժեքը։

3248։8-(8×220-7×220)=186

8.220=1760    7.220=1540       1760-1540=220    3248։8=406     406-220=186

15․ Հայկը 12 տարեկան է։ Հայրիկը նրանից մեծ է 3 անգամ։ 7 տարի հետո հայրիկը քանի՞ տարով մեծ կլինի Հայկից։

Լուծում՝12.3=36     36-12=24

Պատասխան՝24  տարով։

16․ Ավտոմեքենան գյուղից քաղաք ճանապարհն անցավ 6 ժամում 50կմ/ժ արագությամբ։ Որքա՞ն ժամանակում նա կանցներ այդ ճանապարհը, եթե շարժվեր 10կմ/ժ-ով մեծ արագությամբ։

Լուծում՝6.50=300    50+10=60      300։60=5
Պատասխան՝5  ժամում։
17․ 220 տեղանոց դահլիճում ներկայացման ժամանակ զբաղեցված տեղերը 120-ով ավելի էին ազատ տեղերից։ Հաշվի՛ր թատրոնի մուտքի տոմսի արժեքը՝ իմանալով, որ այդ օրվա վաճառված տոմսերի ընդհանուր գումարը կազմել է 340000 դրամ։
Լուծում՝220-120=100    100։2=50     50+120=170      340000։170=2000
Պատասխան՝2000  դրամ։

Լեզվական աշխատանք

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի | Posted on March 30, 2022

1Կարդա, լրացրու բաց թողած տառերը։

Առեղծվածային դինոզավրերը

Դինոզավրերը ցամաքային ամենամեծ կենդանիներն են, որ երբևէ  գոյություն են ունեցել Երկրի վրա: Ամենախոշոր դինոզավրերը բուսակերներն էին: Գիտնականները հարյուր տարի առաջ  դեռ չգիտեին, թե ինչպես են ծնվում դինոզավրերի ձագերը: Հազար ինը հարյուր քսաներեք թվականին գիտնականների մի խումբ ապացուցեց, որ դինոզավրերը ձվադրել են գետնի վրա: Այդ հայտնաբերումից հետո յոթանասուն տարի անց ապացուցվեց, որ դինոզավրերի որոշ էգեր
այսօրվա թռչունների նման թուխս են նստել: Նրանք դնում էին 10-40 ձու: Ահռելի չափերով այս կենդանիները միշտ հետաքրքրել են մարդկությանը:

2. Ի՞նչ իմացար դինոզավրերի մասին, որը չգիտեիր:

Ամենախոշոր դինոզավրերը բուսակերներն էին:

3.Գրիր հետևյալ բառերի հոմանիշները՝

երփներանգ, սաղարթ, ճամփա, մտածել

ճամփա-ճանապարհ

երփներանգ-բազմաթույր

սաղարթ-տերև

մտածել-ինչ-որ  մի  բան  հորինել

4․ Գրիր հետևյալ բառերի հականիշները՝

Էգ, ամենամեծ, բարի, արևելք

Էգ-արու

ամենամեծ-ամենափոքր

 բարի-չար

արևելք-արևմուտք

5․Բացատրիր հետևյալ բառերը՝

ոսկեզօծել, ասֆալտապատ, վայրէջք, սաղարթախիտ

ոսկեզօծել-ոսկեջրել

ասֆալտապատ-ասֆալտով պատված

վայրէջք-վայր իջնել

սաղարթախիտ-սաղարթով պատված

6.Կազմիր բառեր հետևյալ արմատներով՝

Երբ, օր, ոսկի, եղբայր

երբևէ,հորեղբայր,ոսկեզօծվել,օրացույց

Классная работа

0

Posted by erikvanyan | Posted in Ռուսերեն | Posted on March 30, 2022

  1. Ответьте на вопросы. Запишите ответы:
Где ваши дети?  (сад).

Наши дети в саду.

 

1)    Где мои новые брюки? (стул)

Мои  новые  брюки  на  стуле.

2)    Где твоя большая машина? (гараж)

Моя  большая  машина   в   гараже.

3)    Где моё тёплое пальто? (шкаф)

Моё  тёплое пальто  в   шкафу.

4)    Где эти студенты? (аудитория)

Эти студенты  в  аудитории.

5)    Где наш профессор? (лекция)

Наш профессор  в   лекции.

6)    Где мой бутерброд? (стол)

Мой бутерброд   на   столу.

7)    Где мои книги? (библиотека)

Мои книги   в  библиотекии.

8)    Где твой папа ? (работа)

Твой  папа  работает.

9)    Где наша гостиница? (центр)

Наша гостиница   в   центре.

11) Где вы отдыхаете? (море)

Вы  отдыхаете   в   море.

12) Где твой брат? (университет)

Твой брат  в  университете.

14) Где их собака? (балкон)

Их  собака  на  балконе.

15) Где наш учитель? (урок)

Наш  учитель  на  уроке.

16) Где вы учитесь? (школа)

Мы  учимься   в  школе.

17) Где вы обедаете?

Я  живу  в   Паракаре.

18) Как вас зовут?

Меня  зовут   Эрик.

19) Как ваша фамилия?

Моя  фамилия   Ванян.

English

0

Posted by erikvanyan | Posted in Անգլերեն | Posted on March 29, 2022

 

There  is  a  carpet   on  the  floor.

There   is   a   book   under  the  table.

The yellow   book    is   on   the   table.

There  is   a  book   next   to  the   armchair.

The   TV-set    is   on  the  desk.

The  book   is    between     the   pictures.

The  vase  is   next   to  the  book.

The   pictures  are  on   the  shelf.

The  lump   is  on  the   cupboard.

The  armchair   is   next   to   the   window.

 

 

 

Ընտրությամբ գործունեություն 29.03.2022

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեություն | Posted on March 29, 2022

1․ Քանի՞ կիլոմետր կանցնի ավտոբուսը 7 ժամում, եթե նրա արագությունը 2 անգամ փոքր է մեքենայի արագությունից, որը 5 ժամում անցնուն է 560կմ։

Լուծում՝560։5=112     112:2=56     56.7=392

Պատասխան՝392  կմ։

2․ Մի թիվը 5 անգամ մեծ է մյուսից։ Գտե՛ք այդ թվերը, եթե դրանց գումարը հավասար է 60-ի։

Լուծում՝1+5=6     60:6=10      10.5=50

Պատասխան՝50,10։

3. Եթե 8 միանման ավտոբուսներից յուրաքանչյուրում ավելացվի 16 տեղ, ապա բոլոր ավտոբուսներում կտեղավորվի 496 մարդ։ Քանի՞ տեղ կա յուրաքանչյուր ավտոբուսում։

Լուծում՝8.16=128       496-128=368      368:8=46

Պատասխան՝46։

4․  Բազմահարկ շենքի տակ՝ առաջին հարկից երկու հարկ ներքև, ավտոկայանատեղ կա։ Ո՞ր հարկում է ապրում այն մարդը, որը տուն հասնելու համար ավտոկայանատեղից բարձրանում է 11 հարկ։

Պատասխան՝9  հարկում։

5․ Երկու եղբայր ցանկանում էին գնել խաղալիք: Առաջին եղբորը խաղալիքը գնելու համար չէր հերիքում 300 դրամ, իսկ երկրորդ եղբորը՝ 200 դրամ: Երբ նրանք միավորեցին իրենց փողերը, պարզվեց, որ խաղալիքը գնելու համար չի հերիքում 60 դրամ: Պարզել, թե որքա՞ն արժեր խաղալիքը։

Լուծում՝300+200=500   500-60=440
Պատասխան՝440  դրամ։
6․ Զամբյուղում ինչ-որ քանակությամբ խնձոր կար: Երբ դրա քանակը կրկնապատկեցին և ավելացրեցին ևս 5 խնձոր, զամբյուղում խնձորների թիվը դարձավ 33: Գտնել, թե սկզբում քանի խնձոր կար զամբյուղում:
Լուծում՝33-5=28   28։2=14
Պատասխան՝14  խնձոր։
7․ Խանութպանը պետք է 28 մետր ժապավենը բաժանի 2 կտորի այնպես, որ կտորներից մեկը մյուսից 8 մետրով երկար լինի: Կտորներից յուրաքանչյուրը քանի՞ մետր կստացվի:
Լուծում՝28-8=20     20:2=10     10+8=18
Պատասխան՝10  մ,18  մ։

8. Տառը փոխարինի՛ր համապատասխան թվով և ստացիր ճիշտ հավասարություն։

(15+24)x2-a=70

39.2-a=70

78-a=70

a=78-70=8

23xa-38=100

23.a=100+38

23.a=138

a=138:23=6

 

(67-a)x2=120

67-a=120:2

67-a=60

a=67-60=7

(256-a)+1=10

256-a=10-1

256-a=9

a=256-9=247

20xa+ax5=625

25xa=625

a=625:25=25

Գյուղատնտեսություն

0

Posted by erikvanyan | Posted in Բնագիտություն | Posted on March 28, 2022

Ի՞նչ բույսեր գիտես, որ աճեցնում է մարդը: Ի՞նչ ընտանի կենդանիներ գիտես, ի՞նչ է ստանում մարդը նրանցից:

Արդյունաբերության նման գյուղատնտեսությունը ևս տնտեսու­թյան խոշոր ճյուղերից է: Այն զբաղված է մշակաբույսերի աճեցմամբ և ընտանի կենդանիների բուծմամբ: Երկրագնդի տարբեր վայրերում մշակվում են տարբեր բույսեր և բուծվում տարբեր կենդանիներ: Օրինակ՝ Հայաստանի բնական պայմանները թույլ չեն տալիս, որպեսզի մեզ մոտ աճի արմավենի կամ նարինջ: Դրա փոխարեն մեր երկրում աճում է հյութալի ծիրան, դեղձ, խնձոր և այլն:

Գյուղատնտեսությունը բաժանվում է բուսաբուծության և անաս­նապահության:

Մշակաբույսերի մեծ մասը մարդն օգտագործում է` որպես սննդամթերք։ Մյուս մասը կեր է ընտանի կենդանիների համար: Մշակաբույսերի մասն էլ, օրինակ՝ շաքարի ճակնդեղը, բամբակենին, վուշը, հումք է սննդի արդյունաբերության համար: Շաքարի ճակնդեղից ստանում են շաքար, բամբակից և վուշից՝ թել:Բուսաբուծությունը զբաղվում է զանազան մշակաբույսերի աճեցմամբ: Բուսաբուծության մեջ առաջնակարգ նշանակություն ունի ցորենի մշակու­թյունը, որը մարդկության մեծ մասի հացն է: Աշխարհի շատ երկրներում ցորենից հետո մարդիկ իրենց սննդի մեջ ամենից շատ օգտագործում են կար­տոֆիլ, դրա համար էլ այն անվանում են «երկրորդ հաց»: Մարդն աճեցնում է նաև բրինձ, գարի, բազուկ, գազար, վարունգ, պոմիդոր, սուրճ, թեյ, մրգեր՝  խաղող, ձմերուկ, բամբակենի և այլն:

Անասնապահությունը զբաղվում է ընտանի կենդանիների բուծմամբ: Անասնապահական մթերքները մեզ համար ևս արժեքավոր սնունդ են: Օրինակ՝ դու արդեն գիտես, որ մարդու օրգանիզմի համար խիստ կարևոր են միսը և կաթնամթերքը: Բացի այդ, տարբեր ընտանի կեդանիներից մենք ստանում ենք բուրդ, կաշի, փետուր, որոնք էլ հումք են դառնում գործվածքի, հագուստի, կոշիկի, գորգերի համար: Ընտանի կենդանիները նույնպես բազմազան են: Դրանց շարքում կան կաթնասուններ (կով, ոչխար), թռչուններ (հավ, սագ), ձկներ (իշխան, սիգ), միջատներ (մեղու): Ձկներ բուծելու համար մարդը հաճախ ստեղծում է արհեստական լճակներ և ջրամբարներ:

Անասնապահության համար մարդը որպես կեր օգտագործում է բնության բարիքները և իր աճեցրած բույսերը: Հայաստանում ամռանը կովերին, ոչխարներին, այծերին կարելի է հանդիպել հիմնականում լեռնային արոտներում, որտեղ նրանք սնվում են հյութալի խոտաբույսերով: Այստեղ են նաև տեղափոխում մեղուների փեթակները, որովհետև շատ են բազմերանգ ծաղկաբույսերը:

Միաժամանակ մարդը հատուկ գործարաններում արտադրում է համակցված կերեր, որոնք պարունակում են կենդանիներին շատ անհրաժեշտ սննդարար նյութեր:

Այն մարդկանց, ովքեր զբաղվում են միայն գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելով, անվանում են հողագործներ կամ երկրա­գործներ, իսկ ովքեր բուծում են միայն կենդանիներ՝ անասնապահներ: Շատ մարդիկ զբաղվում են թե’ մեկով, և թե’ մյուսով: Նրանց էլ  սովորաբար անվանում են ագարակատերեր (ֆերմերներ):

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է գյուղատնտեսությունը, և ի՞նչ ճյուղերից է բաղ­կացած այն:

Գյուղատնտեսությունը  զբաղվում  է  մշակաբույսերի աճեցմամբ և ընտանի կենդանիների բուծմամբ։Գյուղատնտեսությունը բաժանվում  է  բուսաբուծության և անաս­նապահության:

  1. Ինչո՞վ է զբաղվում բուսաբուծությունը, և ի՞նչ բույսեր է աճեցնում մարդը սննդամթերք ստանալու, անասնա­կերի և արդյունաբերության համար:

Բուսաբուծությունը  զբաղվում  է  մշակաբույսերի  աճեցմամբ։Մարդը  սննդամթերք  ստանալու  համար  աճեցնում  է  ցորեն,կարտոֆիլ,շաքարի  ճակնդեղ,գարի,բրինձ,հնդկաձավար,սուրճ,թեյ,խաղող,ձմերուկ, և   այլն։Անասնապահության համար մարդը որպես կեր օգտագործում է բնության բարիքները և իր աճեցրած բույսերը:Տարբեր ընտանի կեդանիներից մարդը  ստանում  է  բուրդ, կաշի, փետուր, որոնք էլ հումք են դառնում գործվածքի, հագուստի, կոշիկի, գորգերի համար:

  1. Ինչո՞վ է զբաղվում անասնապահությունը:

Անասնապահությունը    զբաղվում    է   ընտանի   կենդանիների  բուծմամբ։

  1. Օրվա ընթացքում բուսաբուծությունից և անասնապա­հությունից ստացված ի՞նչ մթերք ես օգտագործում քո սննդի մեջ:

Օրվա   ընթացքում    բուսաբուծությունից և անասնապա­հությունից ստացված  հետևյալ   մթերքներն  եմ  օգտագործում   իմ  սննդի  մեջ՝հացահատիկային բույսեր,կաթնամթերք,մսամթերք,հրուշակեղեն,բանջարեղեն,միրգ,  և  հատապտուղներ։

 

  1. Ինչպե՞ս են միմյանց հետ կապված բուսաբուծությունը և անասնապահությունը:

Բուսաբուծությունը  և  անասնապահությունը  միմյանց  հետ  կապված  են  նրանով,որ  անասնապահության  համար   մարդը  որպես կեր օգտագործում է բնության բարիքները և իր աճեցրած բույսերը:

  1. Ի՞նչ կապ կարող է լինել գյուղատնտեսության և արդյունաբերության միջև:

Գյուղատնտեսությունը    արդյունաբերության  հետ   կապված   է   նրանով,որ  տարբեր ընտանի կեդանիներից մարդը   ստանում   է բուրդ, կաշի, փետուր,վուշ,բամբակ,  որոնք էլ հումք են դառնում գործվածքի, հագուստի, կոշիկի, գորգերի համար:

Առաջադրանքներ գարնանային արձակուրդների համար

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկա | Posted on March 26, 2022

 

  1. Արտահայտիր նշված միավորներով՝

8 կգ=8000  գ

1  կգ=1000  գ    8.1000=8000

7 կգ 1250 գ=8250 գ

1 կգ=1000  գ   7.1000=7000   7000+1250=8250

600 սմ=6  մ

1  մ=100  սմ      600։100=6

7 մ 85 սմ=785  սմ

1  մ=100  սմ    7.100=700    700+85=785

15 ց=1500  կգ

1 ց=100  կգ    15.100=1500

2 ց 45 կգ =245  կգ

1  ց=100  կգ    2.100=200    200+45=245

 

  1. 2. 1,2,3,4,5,6,7,8,9,10,15,20,30 թվերից ընտրիր այնպիսի երեք թիվ, որոնց արտադրյալը 30 է: Ընտրիր այդպիսի միքանի եռյակ:

15.2.1=30

5.6.1=30

3.5.2=30

3.10.1=30

  1. 3. Խանութ բերեցին 50 կգ շաքարավազ: Առաջին օրը վաճառեցին շաքարավազի 1/5 մասը: Որքա՞ն շաքարավազ մնաց մյուս օրերին վաճառելու համար:

Լուծում՝50։5=10       50-10=40

Պատասխան՝40  կգ։

  1. Մեքենան 100 կմ ճանապարհը անցնում է 2 ժամում: Ինչքա՞ն է նրա արագությունը և ինչքա՞ն ժամանակում այն կանցնի 150 կմ ճանապարհը:

Լուծում՝100։2=50        150։50=3

Պատասխան՝50  կմ/ժ,3  ժամում։

  1. Հետևյալ թվերից որո՞նք են բաժանվում 2-ի վրա առանց մնացորդի: 7,87, 79, 80,42,12,78654, 1000001, 12220234

80։2=40

42։2=21

12։2=6

78654։2=39327

12220234։2=6110117

 

  1. Կատարել մնացորդով բաժանում:

125:6=20  (5 մն․)        289:78=3  (5 մն․)       65: 6=10 (5 մն․)         96:7=13  (5 մն․)

 

  1. Երկու թվերից մեկը 75 է, մյուսը դրանից փոքր է 5 անգամ: Այդ թվերի գումարը քանի անգամ է մեծ փոքր թվից:

Լուծում՝75։5=15       75+15=90         90։15=6

Պատասխան՝6  անգամ։

  1. 2 պարկերից առաջինում կար 36 կգ ալյուր: Երբ վաճառողը այդ պարկից 6 կգ այլուր լցրեց երկրորդ պարկի մեջ, ապա պարկերում ալյուրների քանակաները հավասարվեցին: Որքա՞ն ալյուր կար երկրորդ պարկում:

Լուծում՝36-6=30    30-6=24

Պատասխան՝24  կգ։

 

 

Ավետիք Իսահակյան “Այդ ոչինչը ես եմ”

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի | Posted on March 23, 2022

Skip to toolbar