Հայատանի մայրաքաղաքները

0

Posted by erikvanyan | Posted in Հայրենագիտություն | Posted on January 31, 2022

Տարբեր դարաշրջաններում Հայաստանն ունեցել է 12 մայրաքաղաք:
Դրանք են՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի, Երևան:

Վան
Image result for վան քաղաք

Վանա լճի ափին է: Հայտնի է նաև Տոսպ, Տուշպա, Վանտոսպ, Երվանդավան, Շամիրամի քաղաք անուններով: Աշխարհի հնագույն քաղաքներից է, այն պեղել են ճանաչված շատ հնագետներ:

Արմավիր

Image result for արմավիր մայրաքաղաք

Մ.թ.ա. 331թ. դարձել է Երվանդունիների մայրաքաղաքը։
Մ. Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի թոռ Արամայիսին:

Երվանդաշատ

Image result for Երվանդաշատ մայրաքաղաք

Երվանդ Վերջին արքան մ.թ.ա. 220թ. քաղաքը կառուցել է Արարատյան նահանգի Երասխաձոր գավառում` Ախուրյանն Արաքսին միախառնվելու վայրում։
Երվանդ Վերջին թագավորը Երվանդաշատ է տեղափոխում արքունի ողջ հարստությունը և Արմավիրի բնակչության մի մասը: Մայրաքաղաքը տեղափոխելու հիմնական պատճառը, ըստ Մ. Խորենացու, Արաքսի հունի փոփոխումն էր, ինչի հետևանքով քաղաքի բնակիչները զրկվել էին ջրից:

Արտաշատ

Image result for Արտաշատ մայրաքաղաք

Արտաշատը հիմնել և մայրաքաղաք է հռչակել Արտաշես Առաջին արքան: Հիմնադրման հավանական տարեթիվն է մ.թ.ա. 189թ.: Պատմիչների վկայությամբ` քաղաքը կառուցվել է Արաքս և Մեծամոր գետերի միախառնման վայրում:

Տիգրանակերտ

Տիգրան Մեծի օրոք, երբ Հայաստանը դարձավ աշխարհի մեծագույն տերություններից, մայրաքաղաք Արտաշատը մնաց երկրի հյուսիսում:
Հրաժարվելով տերության ծայրամասում հայտնված Արտաշատից՝ արքայից արքան մ.թ.ա. 80-ական թվականներին նոր մայրաքաղաք կառուցեց  Աղձնիքում՝ Արևմտյան Տիգրիսի վտակ Քաղիրթ գետի հովտում։

Վաղարշապատ

Այստեղ բնակավայր եղել է դեռևս քարի դարում։ Երվանդ Սակավակյացի փեսա Վարդգեսը մ.թ.ա. IV դարում այստեղ հիմնել է Վարդգեսավանը։ Տիգրան Մեծի ժամանակ դարձել է գյուղաքաղաք։ Վաղարշ Ա-ն (117-140թթ.) պարսպապատում է Վարդգեսավանը, վերանվանում Վաղարշապատ և հռչակում մայրաքաղաք:

Դվին

Image result for Դվին մայրաքաղաք

Դվինը որպես արքայանիստ քաղաք հիմնվել է 4-րդ դարի 30-ական թվականներին, երբ հայոց Խոսրով Կոտակ թագավորը (332-338թթ.) արքունիքն Արտաշատից տեղափոխեց այստեղ և Դվինը հայտարարեց նոր մայրաքաղաք:

Բագարան

Image result for Բագարան մայրաքաղաք
Արշարունիք գավառում գտնվող Բագարանը Աշոտ Բագրատունին 885թ. դարձրել է հայոց նորանկախ պետության մայրաքաղաքը։ Հայաստանի հին բնակավայրերից է. հիմնադրել է Երվանդ Վերջինը (մ.թ.ա. 220-201թթ.)՝ Երվանդաշատի հետ միաժամանակ։

Շիրակավան

Image result for Շիրակավան մայրաքաղաք

Սմբատ Բագրատունին /890-914թթ./ թագադրվել է այստեղ ` 892թ. երկրի նոր մայրաքաղաքում: Սմբատ Առաջինի և նրա որդի Աշոտ Երկաթի օրոք՝ շուրջ 40 տարի, Հայաստանի մայրաքաղաքը Շիրակավանն էր։

Կարս

Աշոտ Երկաթի (914-928թթ.) մահից հետո թագավոր Աբասը (928-953թթ.), ով Կարսի կառավարիչն էր, չտեղափոխվեց Շիրակավան, այլ, մնալով Կարսում, այն հռչակեց մայրաքաղաք:

Անի

Image result for անի մայրաքաղաք

961թ. Աշոտ Ողորմածը Անիում օծվում է թագավոր և քաղաքը դարձնում արքայանիստ:
Անին եկեղեցաշատ քաղաք էր: Ըստ պատմագիրների` այնտեղ կար հազար ու մեկ եկեղեցի, որոնց գլուխգործոցը Մայր տաճարն էր` Տրդատի ճարտարապետությամբ:

Երևան

Image result for Երևան մայրաքաղաք

Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է և պատմական Հայաստանի տասներկուերորդ մայրաքաղաքը, որն աշխարհի հնագույն բնակավայրերից ու շարունակաբար բնակեցվող հին քաղաքներից մեկն է: Այն տեղակայված է Հրազդան գետի ափին և հանդիսանում է երկրի  վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնը:

Երևանը Ք.ա. 782 թվականին Արարատյան դաշտավայրում հիմնադրել է Արգիշտի Առաջին արքան և կոչել Էրեբունի, որի հնչյունափոխությունից էլ առաջացել է Երևան անունը:

Ջուրը պետք է մաքուր լինի

0

Posted by erikvanyan | Posted in Բնագիտություն | Posted on January 31, 2022

Բոլորին քաջ հայտնի է, որ առանց ջրի չեն կարող ապրել ոչ բույսերը, ո’չ կենդանիները, ոչ էլ մարդիկ: Դա է պատճառը, որ սովորաբար գյուղերը, քաղաքները կառուցվում են աղբյուրների մոտ. գետերի, լճերի ափերին: Իսկ եթե բնակավայրը հեռու է գետերից, լճերից, ապա մարդիկ փորում են ջրհորեր, կառուցում արհեստական լճակներ ու ջրանցքներ և դրանցից ջուր վերցնում:

Մարդիկ ջանում են մաքուր պահել ու աղտոտումից պահպանել ջուրը: Բայց և այնպես, գետերի, լճերի, ծովերի մեջ թափվում են կենցաղային, գործարանների, ֆաբրիկաների օգտագործած և աղտոտված ջրերը: Նման ջրերը իրենց մեջ պարունակում են հիվանդածին մանրէներ և կենդանի օրգանիզմների համար խիստ վտանգավոր թունավոր նյութեր: Աղտոտված ջրերում ոչնչանում են ձկներն ու ջրային այլ կենդանիները, չեն աճում բույսերը: Եթե մարդը որպես սննդամթերք օգտագործում է, օրինակ, աղտոտված ջրում ապրող ձկան միսը, ապա թունավոր ու վտանգավոր նյութերն անցնում են մարդու օրգանիզմ՝ առաջացնելով թունավորում:

Երկրագնդի վրա ապրող յուրաքանչյուր մարդ պետք է ձգտի ամենուրեք մաքուր պահել ջրերը: Սովորաբար խմելու ջրի մաքրությանը հետևում են բժիշկները և տարբեր մասնագետներ: Գյուղերում պետք է աղտոտումից պահպանել աղբյուրների, ջրհորերի, լճակների ջուրը: Ուստի չի կարելի դրանց մեջ բաց թողնել անասնագոմերի և կենցաղային կեղտոտ ջրերը: Բնակավայրը ջրով ապահովող ջրի ավազանները, խողովակները պահպանում են աղտոտումից, իսկ գետերից կամ լճերից վերցվող ջուրը զտում են’ ֆիլտրում, և, եթե անհրաժեշտ է, ավելացնում մանրէներ ոչնչացնող նյութեր:

Ջրի պահպանության նպատակով Հայաստանում ընդունված է հատուկ օրենք, որով արգելվում է գետերի, լճերի մեջ բաց թողնել  աղտոտված ջուրն ու թափոնները:

Հանինա

0

Posted by erikvanyan | Posted in Երգ | Posted on January 31, 2022

Հանինա, նինա, նինա,Հանինա, նինա, նինա,Հանինա ես ու դու,Հանինա, նինա, նինաՀանինա, նինա, նինա,Հանինա վառա ես:
Սասնա կելներ բարակ ծուխ,Հանինա, նինա, նինա,Հանինա ես ու դու,Յարուգ մ’ունիմ Բուլանուխ,Հանինա, նինա, նինա,Հանինա վառա ես:
Հանինա, նինա, նինա,Հանինա, նինա, նինա,Հանինա ես ու դու,Հանինա, նինա, նինաՀանինա, նինա, նինա,Հանինա վառա ես:
Դու պզդիկիս բարով մեծնաս,Հանինա, նինա, նինա,Հանինա ես ու դու:Խորոտիկ նոր հարս դառնաս,Հանինա, նինա, նինա,Հանինա վառա ես:
Հանինա, նինա, նինաՀանինա, նինա, նինա,Հանինա ես ու դու:Հանինա, նինա, նինաՀանինա, նինա, նինա,Հանինա վառա ես:

Մաթեմատիկայի ֆլեշմոբ – երկրորդ մակարդակ

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկա | Posted on January 28, 2022

1. Երկու թվերի գումարը 65 է: Այդ թվերից մեկի և 64-ի գումարը 72 է: Գտեք մյուս թիվը:
57
2. Երեք մետաղադրամիներից մեկը կեղծ է՝ ավելի ծանր է իսկականից, ընդ որում մետաղադրամները արտաքինից իրարից չեն տարբերվում: Նժարավոր կշեռքի օգնությամբ ամենաքիչը քանի՞ կշռումով կարող ես գտնել կեղծը մետաղադրամը:
1
3. Գտեք այն ամենափոքր եռանիշ թիվը, որը բաժանվում է և՛ 3-ի, և՛ 4-ի:
108
4. Մի շարքով պետք է տնկել վեց տնկի՝ 3 խնձորենի և 3 դեղձենի: Նույն մրգի տնկիները իրար նման են, և տարբերվում են մյուս մրգի տնկիներից: Շարքում առաջին և վերջին տնկիները պետք է տարբեր մրգերի լինեն: Քանի՞ տարբեր ձևով է հնարավոր իրականացնել ծառատունկը:
8
5. Գայանեն գրեց 5, 2, 1, 4 թվանշանները: Նարեն դրանցից ընտրելով 3 թվանշան գրեց 4-ի բաժանվող հնարավոր ամենամեծ եռանիշ թիվը: Եվան այդ նույն թվանշաններից ընտրելով 3 թվանշան, գրեց 4-ի բաժանվող հնարավոր ամենափոքր եռանիշ թիվը: Աղջիկների ընտրած թվանշաններից քանի՞սն են ընդհանուր։
2
6, Ավտոմատ սարքում երկու գույնի կոնֆետ կա՝ կարմիր և դեղին: Յուրաքանչյուր 100 դրամի դիմաց սարքը տալիս է մեկ կոնֆետ՝ գույնի ընտրությունը կատարում է պատահականորեն: Արամը ամենաքիչը քանի՞ դրամ պետք է ծախսի, որպեսզի նույն գույնի գոնե երկու կոնֆետ հաստատ ունենա:
300  դրամ
7. 15 վարպետը տունը կառուցեցին 150 օրում։ Նույն աշխատանքը 30 վարպետը քանի՞ օրում կավարտեն, եթե բոլոր վարպետները աշխատում են նույն արագությամբ:
75
8. Ամենքաիչը քանի՞ գույն է անհրաժեշտ 8×8 չափի քառակուսի աղյուսակը ներկելու համար, որ հարևան վանդակների որևէ զույգ նույն գույնի չլինի (վանդակը ամբողջությամբ ներկում ենք մեկ գույնով, հարևան կհամարենք այն վանդակները, որոնք ընդհանուր կողմ ունեն):
2
9. Գևորգը geogebra ծրագրում պատկերեց շրջանագիծ և վրան նշեց 15 կետ։ Կետերից յուրաքանչյուրը հատվածով միացրեց նշված կետերից բոլոր մնացածների հետ։ Քանի՞ հատված կստացվի:
105
10. Մաթեմատիկայի օլիմպիադայի ժամանակ Աշոտը պետք է 20 խնդիր լուծեր: Ժամանակը լրանալուց հետո, Աշոտը հաշվեց, որ իր լուծած խնդիրների քանակը չորս անգամ ավելի շատ է, քան չլուծածները: Քանի՞ խնդիր էր լուծել Աշոտը:
16

Մաթեմատիկայի ֆլեշմոբ – առաջին մակարդակ

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկա | Posted on January 26, 2022

1. Մեկ ժամը քանի՞ անգամ է շատ 15 րոպեից:
2. Նարեն կարողանում է գրել միայն 1, 2, 3 թվանշանները: Նա տասից մինչև երեսունը քանի՞ թիվ կարող է գրել:
3. Աննան 25 վանդակից կազմված քառակուսի թղթից կտրեց մի քանի վանդակ (տե՛ս նկարը): Աննան թղթից քանի՞ վանդակ կտրեց:

Подпись отсутствует

4. Արամը 24 գրիչը իր բոլոր դասընկերներին բաժանեց այնպես, որ յուրաքանչյուրն ստացավ տարբեր քանակով գրիչներ: Ամենաշատը քանի՞ դասընկեր ուներ Արամը:
5. Կարենը պարանը կտրեց այնպես, ինչպես ցույց է տրված նկարում: Արդյունքում պարանը քանի՞ կտոր դարձավ:

Подпись отсутствует

6. Լիլիթը փայտե տախտակներով պատրաստեց աշտարակ (տե՛ս նկարը): Քանի՞ տախտակ նա կտեսնի, եթե աշտարակին նայի վերևից:

Подпись отсутствует

7. Էլենը, Լևոնը, Նարեկը, Հովիկն ապրում են հինգհարկանի շենքում: Էլենն ապրում է Լևոնից բարձր հարկում, բայց Նարեկից ցածր հարկում, իսկ Հովիկն ապրում է Լևոնից ցածր հարկում: Ո՞ր հարկում է ապրում Էլենը, եթե Հովիկն ապրում է երկրորդ հարկում:
8. Զամբյուղում խնձորների քանակը 10-ից քիչ էր: Երբ Գուրգենը կերավ խնձորներից մեկը, Անին մնացած խնձորներն առանց կտրատելու, հավասարապես դասավորեց երկու ափսեներում: Հետո եկավ Գայանեն և խնձորներն առանց կտրատելու, հավասարապես վերադասավորեց երեք ափսեներում: Սկզբում քանի՞ խնձոր կար զամբյուղում:
9. Արեգը լուծեց 2 խնդիր, Հայկը՝ 3, իսկ Լիլին՝ 5 խնդիր: Յուրաքանչյուր լուծած խնդրի համար տրվում են նույն քանակի միավորներ: Սովորողները միասին հավաքեցին 20 միավոր: Քանի՞ միավոր հավաքեց նրանցից յուրաքանչյուրը:
Արեգ-4,Հայկ-6,Լիլի-10
10. Շախմատային մրցաշարին մասնակցեց 7 սովորող։ Յուրաքանչյուր մասնակից մյուս մասնակիցների հետ խաղաց մեկական պարտիա։ Ընդամենը քանի՞ պարտիա անցկացվեց մրցաշարի ընթացքում:
21

Առյուծը և մարդը

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի | Posted on January 25, 2022

Ճամփորդություն դեպի Սևաբերդ

0

Posted by erikvanyan | Posted in Ճամփորդություն, Մայրենի | Posted on January 25, 2022

Մենք   գնացել   էինք  ճամփորդության  դեպի   Սևաբերդ։Ես  իմ  հետ  վերցրել  էի   իմ  սահնակը։Մենք  բարձրացանք  մի  սար   և  այնտեղից   սահում  էինք  մեր  սահնակներով նաև  ձնագնդիկ  էինք  խաղում։Ես  Վահագնի  հետ  էլ  սահեցի։Շատ   ուրախ  անցավ  այնտեղ  և  ես  կուզեի  ևս  մեկ անգամ  այնտեղ   գնալ։Սա  իմ  ամենալավ  ճամփորդությունն էր։

«Տերընդեզ» ազգային ծես

0

Posted by erikvanyan | Posted in Երգ | Posted on January 24, 2022

 

Տյառնընդառաջը կամ մանուկ Հիսուսի ընծայումը տաճարինՀայոց եկեղեցու տոներից է։ Հայոց եկեղեցին, Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 14-ին՝ Քրիստոսի աստվածահայտնությունից (հունվարի 6) քառասուն օր հետո։Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։ Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը։ Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը։ Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը։ Եկեղեցուց վերցրած կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ։Հնում ծնողներն առաջնեկ տղա երեխային քառասուն օրականում տանում էին տաճար։ Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին նույնպես տանում են տաճար։ Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, Հիսուսին տեսնելով, հասկանում է, որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար և ընդառաջ է գալիս նրանց։ Այստեղից էլ առաջացել է Տյառնընդառաջը, և նվիրված է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելուն։ Այն շատ է սիրվելի դարձել բոլորի կողմից, քանի որ այդ տոնը նվիրված է Հիսուսին։Սահմանել է եկեղեցին՝ ի պատիվ Հիսուս Քրիստոսի ծննդյան քառասունքի։ Ըստ հին հրեական (մովսեսական) կրոնի, տղաբերքից քառասուն օր անց մայրը պարտավոր էր այցելել տաճար՝ զոհ մատուցելու, «սրբազան» հրով ու ջրով սըրբվելու և նորածնին օրհնելու համար։ Նշելով այդ օրը (կոչվում է «Քառասնօրյա գալուստ Քրիստոսի ի տաճար»)՝ հավատացյալներն իբր «ընդառաջ են ելնում տիրոջը» (որից էլ՝ «Տ․» անվանումը)։ Տ–ի մեջ պահպանվել են հինավուրց՝ նախաքրիստոնեական մաքրագործական, հատկապես հրապաշտական ծեսեր։ Այդ օրը եկեղեցիների ու տների բակերում, տանիքներին, փողոցներում վառում են խարույկներ, երգելով ու աղոթելով պտտվում դրանց շուրջ, նորապսակ հարսներին թռցնում բոցերի վրայով (իբր մաքրագործվելու և ծնունդը նվիրագործելու համար), ամուլ կանայք «սուրբ» կրակով այրում են իրենց զգեստի փեշերը ամոքվելու հույսով։ Խարույկների մոխիրը երդիկներից շաղ են տալիս տների ու գոմերի մեջ, ինչպես նաև տնամերձ հողերին՝ մաղթելով տարվա առատություն, արգասավորություն, «տեր ընդ ձեզ» (որից էլ՝ տոնի «Տրնդեզ» ժող․ անվանումը)։

 

Տերընդեզ, դարմանը կես,

Առ հաց ու կես՝ ելիր գեղես,

Տերընդեզ, մըխիՏ դին տես,

Մե փութ ցանես՝ հազար քաղես:

Տերընդեզ, դարմանը կես,

Առ մանգաղը, ել խոտի դեզ,

Տերընդեզ, մըխի դին տես,

Մե փութ ցանես՝ հազար քաղես:

Տերընդեզ, փեշդ վառե,

Օր ազատվես օձէ, չարէ,

Տերընդեզ, մըխի դին տես,

Մե փութ ցանես՝ հազար քաղես:

Պատրաստում ենք դդմով կոտլետ

0

Posted by erikvanyan | Posted in Ընտանեկան նախագծեր | Posted on January 22, 2022

Զինչ ու զինչ տամ լողվորչուն

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի | Posted on January 18, 2022

Զի՞նչ ու զի՞նչ տամ լողվորչուն։ Զոմա զոմա էր։
Զիմ լաչակ տամ լողվորչուն։ Քոմա քոմա էր։
Ո՜չ էառ, ո՜չ հավնեցավ, Զոմա զոմա էր.
Ո՜չ էհան ծամկալ ծովեն։ Քոմա քոմա էր։Զի՞նչ ու զի՞նչ տամ լողվորչուն։ Զոմա զոմա էր։
Զիմ շապիկ տամ լողվորչուն։ Քոմա քոմա էր։
Ո՜չ էառ, ո՜չ հավնեցավ, Զոմա զոմա էր.
Ո՜չ էհան ծամկալ ծովեն։ Քոմա քոմա էր։

Զի՞նչ ու զի՞նչ տամ լողվորչուն։ Զոմա զոմա էր։
Լուսնակ գիշեր պագ մի տվի։ Քոմա քոմա էր։
Հետ էառ, հետ հավնեցավ, Զոմա զոմա էր.
Հետ էհան ծամկալ ծովեն։ Քոմա քոմա էր։

Բառարան

Զինչ-ինչ (դերանուն)

Լողվորչի-լողորդ

Լաչակ-Սպիտակ նուրբ կտոր,որով կանայք գլուխները կապում են, մասամբ և դեմքը ծածկում։

Ծամկալ- մազերի հարդարանքը պահպանող զանազան հարմարանքների ընդհանուր անվանումը։

Պագ-համբույր
Skip to toolbar