Իմ ճամբարային ամենաուրախ օրը

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի | Posted on June 16, 2022

Իմ   ճամբարային  ամենաուրախ  օրն  այն   օրն  էր,երբ  մենք  Վայոց  ձորի  ճամբարականների    հետ   գնացինք   Երևանի  2800  ամյակին  նվիրված   այգի։Մեզ  համար  այդ  ճամփորդությունը  կազմակերպել  էին ընկեր  Սյուզաննան,ընկեր  Շամիրամը  և   ընկեր  Սուսաննան։Մենք  այնտեղ  ինքնագլոր  վարեցինք,շատրվանների  մոտ  թրջվեցինք,պաղպաղակ  կերանք,զբոսնեցինք   և  լավ  տպավորություններով  հետ  վերադարձանք

Մայրենիի ստուգատես

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի | Posted on June 10, 2022

Առյուծ

Էրիկ  Վանյան,Հարավային  դպրոց,4.1  դասարան

Առյուծը գիշատիչ կենդանի է: Նա ապրում է կիսաանապատներում և անապատներում:

Հասուն առյուծի մարմնի երկարությունը մոտ երկու մետր է, պոչի երկարությունը՝ մինչև մեկ մետր: Նա կշռում է երկու հարյուր հիսուն կիլոգրամ: Առյուծը գիշերային կյանք է վարում: Մսակեր է: Առյուծին համարում են անտառի արքա, ինչպես նաև գազանների արքա:  Նա վստահ է իր ուժերի վրա: Երբեք չի թաքնվում և գաղտագողի չի հարձակվում: Առյուծը ուժեղ է, ճարպիկ, համարձակ: Նա գեղեցիկ կենդանի է:

Երկար ժամանակ առյուծներն անապատների տիրակալներն են եղել: Սակայն մարդիկ հազվադեպ են կարողացել առյուծ որսալ: Պատահել է, որ առյուծը նույնիսկ գյուղեր է մտել և մարդկանց աչքի առաջ տարել ցուլ կամ կով:

Առյուծներն առաջին հերթին ոչնչացնում են հիվանդ, թույլ կենդանիներին:

Այժմ առյուծների որսն արգելված է և հատուկ թույլտվությամբ է կարելի  որսալ միայն կենդանաբանական այգիների համար: Առյուծներ կան նաև Երևանի կենդանաբանական այգում:

Առյուծի նորածին ձագերը՝ կորյունները, որ սովորաբար երեքն են լինում, շատ փոքր են ծնվում (մոտավորապես երեսուն սանտիմետր) ու ոչ միագույն: Նրանք մեծանալով դառնում են միագույն: Առյուծն ապրում է քսանհինգից երեսուն տարի:

Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են երկուսից ավելի արուներ (տղա) և էգեր (աղջիկ): Նրանք ամբողջ կյանքն ապրում են միասին, առանց իրարից բաժանվելու  և միասին են մեծացնում իրենց ձագերին:

 

Առաջադրանք

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Առյուծը ապրում է.
  • լեռներում,
  • անտառներում,
  • անապատներում,
  • դաշտավայրերում:
  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Առյուծը կշռում է.
  • 500 կգ,
  • 1 տոննա,
  • 250 կգ,
  • 25 կգ:
  1. Ընդգծի´ր սխալ պատասխանը: Առյուծը որս անելիս.
  • թաքնվում է և գաղտագողի հարձակվում,
  • չի թաքնվում, անմիջապես հարձակվում է:
  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը:
  • Առյուծներն ապրում են միայնակ, որովհետև նրանք գազանների արքան են:
  • Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են երկուսից ավելի արուներ և էգեր:
  • Առյուծներն ապրում են զույգով՝ մեկ արու, մեկ էգ:
  • Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են մեկ արու և շատ էգեր:

 

Ինչպիսի՞ն են առյուծի ձագերը: Տեքստից դո´ւրս գրիր այդ հատվածը:

 

Առյուծի նորածին ձագերը՝ կորյունները, որ սովորաբար երեքն են լինում, շատ փոքր են ծնվում (մոտավորապես երեսուն սանտիմետր) ու ոչ միագույն: Նրանք մեծանալով դառնում են միագույն:

 

Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար առյուծների մասին:
Ես իմացա, որ առյուծը նույնիսկ գյուղեր է մտել և մարդկանց աչքի առաջ տարել                      ցուլ կամ կով:

  1. Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները.
    _գեղեցիկ-տգեղ_______________
    _թույլ-ուժեղ____________________
    _շատ-քիչ  ____________________
    _փոքր-մեծ___________________
  2. Դո՛ւրս գրիր երկու թիվ ցույց տվող բառ՝ թվական:
    _երկու հարյուր  հիսուն__________
    _երկու__________
  3. Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ն է առյուծը։ Դո´ւրս գրիր երկու բառ։
    Գեղեցիկ____________
    Ճարպիկ_____________
  4. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «Գեղեցիկ», «ուժեղ» բառերը ցույց են տալիս.
  • թիվ,
  • առարկա,
  • գործողություն,
  • հատկանիշ:

 

 

 

 

 

 

Չորրորդ կանգառ

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկայի ստուգատես․2022 | Posted on June 9, 2022

Զարկ՝նախքան  լողը՝89

Զարկ՝լողալուց  հետո՝132

Լողավազանի  երկարությունը՝6  մ   75   սմ=675  սմ

Լողացել  եմ՝2 x  6  մ   75  սմ=1350  սմ

1  վայրկյանում   լողացել  եմ   135  սմ   ճանապարհ

1  րոպեում՝կլողամ  60×135=8100  սմ  ճանապարհ

1  ժամում  կլողամ՝3600×135=486000  սմ   ճանապարհ

 

 

Մայրենիի ստուգատես

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի | Posted on June 5, 2022

Իմ  ընտրած  գիրքը

Իմ  ամենասիրելի  խաղը

Իմ  ամենասիրելի  խաղերից  է   ֆուտբոլը։Մեր  դպրոցի  բակում  կա  մեծ  ֆուտբոլի  դաշտ։Այնտեղ  ես  իմ   դասընկերների՝Ռաֆայելի,Նարեկի,Արշակի,Սեմի,Վահանի,Վահագնի  հետ,  խաղում  եմ  ֆուտբոլ։Մենք ամեն օր  անհամբեր   սպասում   ենք,թե  երբ  է  սկսվելու  երկար  դասամիջոցը,որպեսզի հագնենք մեր համազգեստները և իջնենք բակ ֆուտբոլ  խաղալու։Մենք  մեր  թիմով  սիրում  ենք  մրցել  հինգերորդ  դասարանի,չորրորդ   դասարանի  սովորողների  դեմ։Ես  նաև  ֆուտբոլ  եմ  խաղում  իմ  բակի  ընկերների հետ։Մեր  ֆուտբոլային  խաղերը  շատ  հետաքրքիր  են  անցնում։

 

 

Տարօրինակ աշխարհում

Մի  գեղեցիկ  աղջիկ  է  լինում,անունը՝   Լիլիթ։Նա  ուներ  կանաչ  աչքեր,կապտավուն  մազեր։Նա  շատ  էր  ցանկանում  միայնակ  ճամփորդել,բայց  մայրիկը  չէր  թողնում։  Լիլիթը  դեռ  շատ  փոքր  էր  և  միայնակ  չէր  կարող  ճամփորդել։Սակայն,  մի օր,երբ  բոլորը  քնած  են  լինում,  նա   փախչում  է  տնից  և   գնում  է  ճամփորդելու։Ճանապարհին նրան մի  դինոզավր  է  հանդիպում։Քանի  որ  Լիլիթը  շատ  հոգնած  էր,նա  նստում  է    դինոզավրի մեջքին  և  շարունակում  իր  ճանապարհը։Առավոտյան  նա  հասնում  է  մի  տարօրինակ քաղաք։Այդ  քաղաքի  տները  կլոր  էին,պատուհանները՝  եռանկյուն,ամեն  ինչ  կառուցված  էր  հակառակ ուղղությամբ։Այնտեղ  նա    տեսավ  նաև տարօրինակ մարդկանց։Նրանք   շատ բարձրահասակ  էին,ունեին   եռանկյուն  գլուխ,կարողանում  էին  թռչել  թռչունների նման։Լիլիթը  ցանկացավ  տուն  վերադառնալ,որովհետև  նրան  դուր  չեկավ  այդ  տարօրինակ  քաղաքն  ու  տարօրինակ մարդիկ։Այդ  պահին    դինոզավրն  եկավ  նրա  մոտ  և  ասաց․

-Նստի՛ր  իմ  մեջքին, Լիլի՛թ,ես  քեզ  տուն  կտանեմ։

Երկնքում  թռչելով   դինոզավրը   Լիլիթին տուն  էր տանում։Վերջապես  նա հասավ  տուն,շնորհակալություն  հայտնեց  դինոզավրին։Լիլիթի   մայրիկը,երբ  նրան  տեսավ    շատ   ուրախացավ։Լիլիթը  հասկացավ,որ  այսուհետ  նա   չպետք է  միայնակ   ճամփորդի։

 

 

Երրորդ կանգառ

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկայի ստուգատես․2022 | Posted on June 2, 2022

Իմ  քաշը՝26 կգ  600  գ

Իմ  քաշը պայուսակով՝29 կգ  200  գ

Պայուսակիս   զանգվածը՝29  կգ  200  գ-26  կգ  600  կգ= 28 կգ  1200  գ-26 կգ 600 գ=2  կգ   600  գ

Առաջին և երկրորդ կանգառներ

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկայի ստուգատես․2022 | Posted on June 2, 2022

 Պատկերի  անվանումը՝ուղղանկյուն

Ուղղանկյան  երկարություն՝20  սմ։

Ուղղանկյան  լայնություն՝14  սմ։

P=2×20+2×14=68  սմ։

S=20×14=280  սմ ^2։

 Պատկերի  անվանումը՝հավասարակողմ  եռանկյուն

Եռանկյան  կողմի  երկարությունը՝27  սմ։

P=3×27=81  սմ։

Պատկերի  անվանումը՝քառակուսի

Քառակուսու  կողմի  երկարությունը՝29 սմ։

P=4×29=116  սմ

S=29×29=841  սմ ^2

 

 

Թեստային աշխատանք

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի | Posted on June 1, 2022

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։

Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։

Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ո՛չ արև, ո՛չ աստղեր, ո՛չ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։

Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։

 

Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ ես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերը փախանք։

Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

Առաջարկությունս անցավ միաձայն։

Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։

Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմ ուզում։

Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։

Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ նավը հայտնվեց ձկան փորի մեջ, գունավորի՛ր ճիշտ պատասխանը։

1 միավոր

ա) Նավաստիները չէին նկատել ձկանը:

բ) Ձուկը սոված էր և կուլ տվեց նավը:

գ) Ձուկը ջուր խմեց, ջրի հետ նավն էլ հայտնվեց փորի մեջ:

դ) Պատճառը նշված չէ:

 2 . Ի՞նչ առաջարկ արեց հեղինակը ձկան փորում վաղուց գտնվողներին, որ կարողանան դուրս գալ ձկան փորից: 1 միավոր

Նա  ասաց,որ    երկու ամենաբարձր կայմերը իրար կապեն և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տան ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և նրանք հեշտությամբ դուրս կգան։

 

2.Նավաստիներն ինչո՞ւ կայմերը թողեցին ձկան բերանում:1 միավոր  

Նավաստիներն կայմերը  թողեցին ձկան  բերանում,  որպեսզի  բերանը բաց  մնա  և  նրանք  հեշտությամբ  դուրս գան։

3.Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական նախադասություն և դարձրո՛ւ հարցական։ 1 միավոր    

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկնե՞ր, կետե՞ր և ուրիշ ծովային հսկանե՞ր։

  • Բառե՛ր ավելացրու տրված նախադասությանը։ 1 միավոր

Ձուկը  բացեց  բերանը։

Մեծ ձուկը դանդաղ  բացեց իր  հսկա  բերանը։

Բառային առաջադրանքներ

  1. Տրված բայերը դարձրո՛ւ գոյականներ։ 1 միավոր

լողալ-լող

հանգստանալ-հանգիստ

խաղալ-խաղ

զրուցել-զրույց

Տեքստից դո՛ւրս գրիր թվականները։ 1 միավոր

Երկու,յոթանասունվեց

Գոյականներից առաջ գրի՛ր՝ ինչպիսի հարցին պատասխանող բառեր։ 1 միավոր

Մեծ  ձուկ

Փոքրիկ նավ

Քաջ ճանապարհորդ

Սև  ծով

  • Գրի՛ր հոմանիշները։ 1 միավոր

Քաջ-խիզախ

հսկա-մեծ

նորից-կրկին

այժմ-հիմա

  • Գրի՛ր հականիշները։ 1 միավոր

Խաղաղ-վեճ

Չոր-փափուկ

Դուրս-ներս

Հանգիստ-անհանգիստ

 

Skip to toolbar