Լացկան աթոռը

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի | Posted on May 27, 2020

Երկու աթոռ են լինում ։ Մեկը կոտրված էր ու լացում էր, իսկ մյուսը ՝շատ լավ վիճակում էր և ուրախ ։Մի օր աթոռները իրար հետ զրուցում էին։ Կոտրված աթոռը մյուս աթոռին հարցնում է․
– Ինչպե՞ս է, որ դու կոտրված չես,իսկ ես կոտրված եմ։Ուրախ աթոռը պատասխանում է․
-Ինձ վրա շատ խելացի ու կարգապահ երեխա է նստում,դրա համար ես կոտրված չեմ։Լացկան աթոռը ասում է․
-Ինձ վրա ծույլ ու շատ անկարգ երեխա է նստում,իմ ոտքերը կոտրել է․դրա համար եմ ես լացում։Անկարգ երեխան լսում է աթոռների խոսակցությունը և որոշում է դառնալ կարգապահ և լավ սովորող։Կոտրված աթոռին նա տանում է տուն, հայրիկի հետ վերանորոգում են։Այդ օրվանից լացկան աթոռը այլևս չլացեց,իսկ ծույլ երեխան դարձավ՝ կարգապահ ու լավ սովորող։

Skip to toolbar