Ինչպես է երկրի վրա առաջացել ջուրը

0

Posted by erikvanyan | Posted in Ես և շրջակա աշխարհը | Posted on October 27, 2020

Գիտնականների մի մեծ խումբ կարծում է, որ Երկիր մոլորակը միլիոնավոր տարիներ եղել է առանց ջրի: Հետո, դարձյալ միլոնավոր տարիների ընթացքում մեր մոլորակը տիեզերքից ենթարկվել է բազմաթիվ <>, այսինքն, հազարավոր երկնաքարեր են ընկել մեր մոլորակ: Այդ երկնաքարերը պատված են եղել սառույցով, և, ընկնելով Երկրի վրա, սառույցը հալվել է ու դարձել ջուր: Այս տեսակետն, իհարկե, վերջնական ապացուցված չէ: Գիտնականներն անգամ փորձում են հասնել տիեզերք, վերցնել երկնաքարերի սառույցի նմուշն ու դրա բաղադրությունը համեմատել մեր ջրի հետ: Միայն այդ համեմատությունը կարող է վերջնական պատասխան տալ այդ հարցին:

Հայոց լեզու

0

Posted by erikvanyan | Posted in Հայոց լեզու | Posted on October 27, 2020

Աթաբեկ Խնկոյան

ԽՈԶՆ ՈՒ ԱԳՌԱՎԸ

Մի դարավոր կաղնու տակ
Խոզը ագահ ու անհագ,
Այնքան կաղին զխտվեց,
Որ ցած ընկավ ու փռվեց:
Զարթնեց քնից ու տակից
Ծառը փորեց արմատից:
Ի՞նչ ես անում, այ անգետ, —
Ագռավն ասաց վերևից: —
Խա՞ղ ես անում ծառի հետ,
Կչորանա արևից:
Չորանում է` չորանա,
Ինձ ի՞նչ օգուտ` զորանա,
Միայն կաղին ունենամ,
Ուտեմ, պառկեմ, գիրանամ:
Այ ապերախտ կենդանի,
Ով քեզ նման վիզ ունի`
Իր կույր աչքով չի տեսնի,
Որ կաղինը հյութալի
Լոկ այս ծառն է ձեզ տալի, —
Ագռավն ասավ խոզուկին,
Էն կախ գլուխ կուզիկին:

Առակից դուրս գրիր այն քառատողը, որտեղ կա՝ չորանա, զորանա, ունենամ, գիրանամ բառերը:
Չորանում է` չորանա,
Ինձ ի՞նչ օգուտ` զորանա,
Միայն կաղին ունենամ,
Ուտեմ, պառկեմ, գիրանամ։

Մաթեմատիկա

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկա | Posted on October 27, 2020

1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը:
45 : 9 + 36: 9 =5+4=9
81: 9 + 18: 9 =9+2=11
72: 9 + 27: 9=8+3=11
9: 9 + 90 : 9=1+10=11
42: 6 + 54: 6 =7+9=16
12: 6 + 36: 6 =2+6=8
6: 6 + 60 : 6 =1+10=11
48: 6 + 24 : 6 =8+4=12
2. Լուծի՛ր խնդիրները։
ա/ Սոնայի մտապահած թիվը 8 անգամ մեծ է 30-ից, իսկ Աննայի մտապահած թիվը 60 անգամ փոքր է Սոնայի մտապահած թվից: Ո՞ր թվերն են մտապահել Սոնան ու Աննան:
Լուծում՝8․30=240 240։60=4
Պատ․՝Սոնա-240,Աննա-4։

Skip to toolbar