Կանաչ եղևնին

0

Posted by erikvanyan | Posted in Ընթերցարան | Posted on December 17, 2020

Զմրուխտ գարունն էր հյուր եկել բնությանը: Այգում ու անտառներում քաղցրահնչյուն երգում էին թռչունները: Արևը իր ջերմ ժպիտով ողջունում էր նորաբաց բողբոջներին: Բնությունը զարթոնք էր ապրում:Ծեր այգեպանն իր այգում մի փոքրիկ եղևնի տնկեց՝ հազիվ մեկ եղևնի: Եղևնին նման էր կանաչ հանդերձ հագած, շփոթված երեխայի: Արևի շողերը հազիվ էին հասնում նրան: Մի մեծ, հզոր բարդի իր ճյուղերով փակել էր արևի ճանապարհը: Եղևնին տխրում էր արևի կարոտից: Նա բարձրահասակ բարդու ստվերի տակ իրեն զգում էր խեղճ ու անօգնական:

Մի օր էլ փոքրիկ եղևնին չդիմացավ ու սկսեց բարձրաձայն արտասվել: Հպարտ բարդին լսեց նրա լացի ձայնը ու հարցրեց.

-Ինչո՞ւ ես լաց լինում, այգեպանը լացկաններին չի սիրում:

Սովորողի գնահատում

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի | Posted on December 17, 2020

Բարև ձեզ,ես Վանյան Էրիկն եմ,ութ տարեկան։Ես ունեմ իմ անձնական բլոգը,որը գործում է 2020 թվականի մայիս ամսից։Բլոգում ունեմ տեղադրված հարյուր տասնչորս գրառում։Բլոգում կա տասնհինգ բաժին։Աշխատում եմ Power Point,Word,Paint ծրագրերով։Ես յուրաքանչյուր աշխատանք տեղադրում եմ բլոգում։Ես կարողանում եմ ինչ-որ բառի վրա հղում տեղադրել,կիսել տեքստը,նկար տեղադրել,իմ YouTube-յան ալիքից տեսանյութեր տեղադրել բլոգ։Բլոգում տեղադրում եմ նաև ռադիոնյութեր։Ես մասնակցել եմ տարբեր ուսումնական ճամփորդությունների,օրինակ՝դեպի «Սևանի Մաշտոցներ մատուռ»,«Երևանի բուսաբանական այգի» և այլն։Ես մասնակցել եմ ընտանեկան նախագծերի՝«Հոգատարություն» ուսումնական բաց նախագծին,«Սեբաստացու օրեր» նախագծին,որի ժամանակ ռադիոնյութ եմ պատրաստել Մխիթար Սեբաստացու կյանքի և գործունեության մասին և տեղադրել բլոգում։
Սովորել եմ նաև Google maps ծրագրով կատարել քարտեզագրություն։Մասնակցել եմ բոլոր առարկաների ֆլեշմոբերին։Կազմել եմ իմ ընտանիքի տոհմածառը։Ես շատ եմ սիրում մաթեմատիկա,անգլերեն առարկաները և սիրում եմ կարդալ տարբեր գրքեր։Ես կարդացել եմ հետևյալ գրքերը՝«Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում»,«Վինի Թուխը»,«Երկարագուլպա Պիպին»,«Կառլսոնը»,«Բուրատինոն»,«Էմիլը Լեոնեբերգիայից»։

Մաթեմատիկա

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկա | Posted on December 17, 2020

Քանի՞ թվանշան ես տեսնում։Վեց թվանշան`0,1,2,6,8,9

2. Թվերը ներկայացրո՛ւ կարգային գումարելիների տեսքով:

Եռանիշ թիվ Հարյուրյակ Տասնյակ Միավոր
784 7 8 4
245 2 4 5
610 6 1 0
309 3 0 9
897 8 9 7
999 9 9 9

Skip to toolbar