Գործնական քերականություն

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի 6-րդ դասարան | Posted on April 29, 2024

  1. Տրված բառերը գործածելով՝կազմիր  նախադասություններ։

Գոռգոռալ, դռդռալ, մռմռալ, հռհռալ, կռկռալ, ճռճռալ:

 

Փոքր  երեխաները  շատ  են  սիրում  գոռգոռալ։

Փողոցով  անցնում  էր  դռդռող  մեքենան։

Դրսում  լսվում  էր  կատվի  մռմռոցը։

Փողոցում  լսվում  էր  երիտասարդ  տղաների  հռհռոցը։

Ծառի  վրա  կռկռում  էին  ագռավները։

Ես  քայլում  էի  ճռճռացող  ձյան  վրայով։

2. Տրված հոմանիշներով կազմի՛ր նախադասություն:

ա) Կանաչ, զմրուխտե:

Ես  շատ  եմ  սիրում  կանաչ  գույնը։

Հեռվից  երևում  էին  զմրուխտե  դաշտերը։

բ) Բաժակ, գավաթ:

Ես  ունեմ  իմ  սիրած  բաժակը։

Նրանք  մեկ  գավաթ  սուրճ  խմեցին։

գ) Ձյունաթույր, ճերմակ, սպիտակ:

Հեռվից  երևում  էին   ձյունաթույր  ամպերը։

Նա  հագել  էր  ճերմակ  զգեստ։

Սար  ու  ձոր  ծածկվել  էին  սպիտակ  ձյունով։

3. Գրի՛ր տրված բառերի նույնարմատ հականիշները:

Օրինակ՝

կարևոր — անկարևոր,

ընդմիջումներով — անընդմեջ:

Գեղեցիկ-տգեղ

հաճելի-տհաճ

մարդկային-անմարդկային

գիտուն-անգետ

դուրեկան-անդուր

ուշադիր-անուշադիր

արժանի-անարժան

թևավոր-անթև

ախորժելի-անախորժ

գունեղ-անգույն

բնական-անբնական

խելոք-անխելք

կարևոր-անկարևոր

լուրջ-անլուրջ

անամպ-ամպոտ

տեղյակ-անտեղյակ

լուսավոր-անլույս

գերակշռել-չգերակշռել

խոսուն-անխոս

կարևոր-անկարևոր

4. Տեքստում կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված հականիշները:

Հեռավոր-մերձավոր, ներկա-անցյալ, պատճառ-հետևանք, հանելուկ-լուծում, գրոհել-նահանջել, խաղաղ-անապահով:

Վերջին միլիոնավոր տարիների ընթացքում սառցադաշտերը մի քանի անգամ իջել են Սկանդինավյան լեռներից,գրոհել մինչև Միջերկրական ծով ու հետո կրկին  նահանջել:

Սառցադաշտային ժամանակաշրջանը մեր մոլորակի  հեռավոր անցյալն  է: Եվ  ներկայում այդ շրջանին վերաբերող շատ բան դեռ  հանելուկ  է: Դեռ  լուծում չունի այն հարցը, թե ինչ  հետևանքով են առաջացել այդպիսի ցրտերը: Չգիտենք նաև մեր մոլորակի դեմքին հայտնված բազմաթիվ «վերքերի» ստույգ  պատճառները: Իսկ ի՞նչ է բերելու  մերձավոր  ապագան: Մարդկությունը կարո՞ղ է հուսալ, որ Երկրի վրա խաղաղ կյանք է սկսվելու, թե՞ մեր մոլորակին տիեզերական անապահով ապագա է սպասվում:

5. Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր հոմանիշ բառերով:

Փարիզից Վարշավա թռչելիս լեհ կինոդերասան Ցիբուլսկու աչքով ընկավ, որ կողքի ուղևորը սիրտը դող ընկած նստած է: Նա փորձեց հարևանին սիրտ տալ:

 

 

— Մեր օրերում ինքնաթիռով թռչելը դատարկ բան է,- ասաց,- նույնիսկ ավտոմեքենան ավելի վտանգավոր է: Էս քանի օրը բարեկամներիցս մեկի մեքենայի գլխին ինքնաթիռ ընկավ:

 

Փարիզից Վարշավա թռչելիս լեհ կինոդերասան Ցիբուլսկին  նկատեց , որ կողքի ուղևորը  սարսափած նստած է: Նա փորձեց հարևանին  սրտապնդել:  

— Մեր օրերում ինքնաթիռով թռչելը  սովորական  է,– ասաց,- նույնիսկ ավտոմեքենան ավելի վտանգավոր է: Էս քանի օրը բարեկամներիցս մեկի մեքենայի գլխին ինքնաթիռ ընկավ:

 

6. Տրված դարձվածքներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Պատի ծեփ դառնալ-գունատվել

պայման կապել-պայմանավորվել

քիթը կախել-թթվել

բերանը բաց մնալ-զարմանալ

իրեն պատեպատ տալ-նյարդայնանալ

 

Իմ  բերանը  բաց  մնաց  երբ  ինձ  իսկական  մեքենա  նվիրեցին։

Ես  զարմացա  երբ  ինձ  նվիրեցին  իմ  երազած  նվերը։

 

Իմ  ընկերն  իրեն  պատեպատ  տվեց,որովհետև  իր  հեռախոսը մեկ  շաբաթով  վերցրել  էին։

Ես  նյարդայնացա,  երբ  ֆուտբոլի  ժամանակ  ոչ մեկ  ինձ  հետ  չէր  ուզում  խաղալ։

Write a comment

Skip to toolbar