Գետի մասին

0

Posted by erikvanyan | Posted in Բնագիտություն | Posted on December 13, 2021

Գետ է կոչվում, ջրային բնական հոսքը, որպես կանոն քաղցրահամ ջրով, որը հոսում է դեպի օվկիանոսծովլիճ կամ այլ գետ։ Որոշ դեպքերում գետը կարող է անցնել հողի մեջ կամ չորանալ, մինչև այլ ջրային օբյեկտի հասնելը։

Գետի սկիզբը կոչվում է ակունք։ Ակունքները տարբեր են լինում՝ որոշ ակունքներ սկիզբ են առնում լճերից, մյուսները՝ սառցադաշտերից, ուրիշները՝ մակերևույթից դուրս եկող ստորերկրյա ջրերից։

Այն տեղը, որտեղ գետը թափվում է ուրիշ գետի, լճի կամ ծովի մեջ, կոչվում է գետաբերան։ Գլխավոր գետը բոլոր վտակներով կազմում է գետային համակարգ։

Ցամաքի այն տարածքը, որից ամբողջ ջուրը հոսում է մի գետի մեջ, կոչվում է գետային ավազան։ Այն սահմանը, որը բաժանում է հարևան գետային ավազանները, կոչվում է ջրբաժան։

Write a comment

Skip to toolbar