Մայրենիի ստուգատես

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի | Posted on June 5, 2022

Իմ  ընտրած  գիրքը

Իմ  ամենասիրելի  խաղը

Իմ  ամենասիրելի  խաղերից  է   ֆուտբոլը։Մեր  դպրոցի  բակում  կա  մեծ  ֆուտբոլի  դաշտ։Այնտեղ  ես  իմ   դասընկերների՝Ռաֆայելի,Նարեկի,Արշակի,Սեմի,Վահանի,Վահագնի  հետ,  խաղում  եմ  ֆուտբոլ։Մենք ամեն օր  անհամբեր   սպասում   ենք,թե  երբ  է  սկսվելու  երկար  դասամիջոցը,որպեսզի հագնենք մեր համազգեստները և իջնենք բակ ֆուտբոլ  խաղալու։Մենք  մեր  թիմով  սիրում  ենք  մրցել  հինգերորդ  դասարանի,չորրորդ   դասարանի  սովորողների  դեմ։Ես  նաև  ֆուտբոլ  եմ  խաղում  իմ  բակի  ընկերների հետ։Մեր  ֆուտբոլային  խաղերը  շատ  հետաքրքիր  են  անցնում։

 

 

Տարօրինակ աշխարհում

Մի  գեղեցիկ  աղջիկ  է  լինում,անունը՝   Լիլիթ։Նա  ուներ  կանաչ  աչքեր,կապտավուն  մազեր։Նա  շատ  էր  ցանկանում  միայնակ  ճամփորդել,բայց  մայրիկը  չէր  թողնում։  Լիլիթը  դեռ  շատ  փոքր  էր  և  միայնակ  չէր  կարող  ճամփորդել։Սակայն,  մի օր,երբ  բոլորը  քնած  են  լինում,  նա   փախչում  է  տնից  և   գնում  է  ճամփորդելու։Ճանապարհին նրան մի  դինոզավր  է  հանդիպում։Քանի  որ  Լիլիթը  շատ  հոգնած  էր,նա  նստում  է    դինոզավրի մեջքին  և  շարունակում  իր  ճանապարհը։Առավոտյան  նա  հասնում  է  մի  տարօրինակ քաղաք։Այդ  քաղաքի  տները  կլոր  էին,պատուհանները՝  եռանկյուն,ամեն  ինչ  կառուցված  էր  հակառակ ուղղությամբ։Այնտեղ  նա    տեսավ  նաև տարօրինակ մարդկանց։Նրանք   շատ բարձրահասակ  էին,ունեին   եռանկյուն  գլուխ,կարողանում  էին  թռչել  թռչունների նման։Լիլիթը  ցանկացավ  տուն  վերադառնալ,որովհետև  նրան  դուր  չեկավ  այդ  տարօրինակ  քաղաքն  ու  տարօրինակ մարդիկ։Այդ  պահին    դինոզավրն  եկավ  նրա  մոտ  և  ասաց․

-Նստի՛ր  իմ  մեջքին, Լիլի՛թ,ես  քեզ  տուն  կտանեմ։

Երկնքում  թռչելով   դինոզավրը   Լիլիթին տուն  էր տանում։Վերջապես  նա հասավ  տուն,շնորհակալություն  հայտնեց  դինոզավրին։Լիլիթի   մայրիկը,երբ  նրան  տեսավ    շատ   ուրախացավ։Լիլիթը  հասկացավ,որ  այսուհետ  նա   չպետք է  միայնակ   ճամփորդի։

 

 

Write a comment

Skip to toolbar