Հովհաննես Թումանյան «Իմ երգը»

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի | Posted on February 27, 2023

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։

 

Պարզ-գանձ,հարուստ,ծով,սեր,պարգև,սիրտ,առատ,ազատ,բարի,երկյուղ

Ածանցավոր-անտակ,անծեր,բարություն,շնորհք,վերուստ,անհուն,հանք,անվերջ,անհատ,

փորձանք,բարձունք,բախտավոր։

 

 

 

Իմ գրադարանը

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի | Posted on February 27, 2023

Skip to toolbar