Լրացուցիչ առաջադրանքներ

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի 6-րդ դասարան | Posted on November 18, 2023

  1. Բաց թողած տեղերում լրացրու գ, կ, ք (անծանոթ բառերը բացատրի՛ր ․ բառարանով)․

Անհոգի, բարք, բարվոքել, բացականչություն, բերանքսիվայր, գլխահակ, գոգնոց, զուգերգ , կարգապահ, հագնել, հեքիաթ, քսուկ , աքցան, երգել, երկարաձիգ զուգորդել, ընդերք, թագակիր, թաղիք, թանգարան, թանկարժեք, թարգմանիչ, թնջուկ, իգական, ժանիք, լեգեոն, լկտի, ծագել։

բարվոքել-կարգի  բերել,բարեկարգել

բարք-սովորույթ

գլխահակ–գլուխը  խոնարհած

թաղիք-բրդից  պատրաստված  հաստ  կտոր

թնջուկ-իրար  խառնված,խճճված

լեգեոն-զորագունդ

2. Բաց թողած տեղերում լրացրու Է կամ Ե:

մանրէսպան, միջօրե, լայնէկրան, երբևիցե, այժմեական, ամենաէական, աներկյուղ, առերևույթ, առէջ, բազկերակ, գետեզր, գոմեշ, դողէրոցք, ելևէջ, եղերերգ, երբևէ, ինչևիցե, մանրէ, հնէաբան, մանրէ, նախօրե, չեն, չէիր, որևէ, չէինք, ստորերկրյա:

3. Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:
Աչքերով ուտել, խելքը ուտել, լույս աշխարհ գալ, գիշերը ցերեկ անել, գլխի ընկնել, ծակուծուկ մտնել:

Արամը  աչքերով   ուտում   էր   իր   ընկերոջը։

Էդգարը  խորամանկությամբ  իր  եղբոր  խելքը  կերավ։

Իմ  եղբարը  լույս  աշխարհ  է  եկել  երկու  հազար  տասնութ  թվականին։

Հանքափորերը  գործ  անելիս  գիշերը  ցերեկ  են  անում։

Ես  ու  իմ  ընկերը  գլխի  ընկանք  ինչպես  լուծել  խնդիրը։

Տղան  թաքնվելու համար  մտնում  էր  տան տարբեր ծակուծուկերը։

4. Ընտրի՛ր վերնագրերից մեկը և ստեղծագործի՛ր.

  • Եթե կախարդական փայտիկ ունենայի
  • Թարս երկիրը
  • Դեղին տերևի ճանապարհորդությունը
  • Զարմանալի անձրևը
  • Վերնագիր` քո ընտրությամբ                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              Զարմանալի անձրևը

Մի  օր,ես  ու   ընկերս  որոշեցինք   գնալ զբոսանքի։Ճանապարհից պաղպաղակ վերցրեցինք  և   վերադառնում էինք  տուն, հանկարծ սկսվեց   անձրև  գալ։Մենք  նայեցինք  դեպի երկինք  և  տեսանք,որ  այն  սովորական  անձրև  չէր,  այլ՝  գունավոր։Ես  ու   ընկերս  զարմացած  նայում  էինք։Մենք  երբևէ  այդպիսի   գույնի  անձրև  չէինք  տեսել։Երբ եկանք տուն,իմ  պապիկը  մեզ  բացատրեց,որ  այդպիսի անձրևներ  մեկ-մեկ  լինում  են։Կարող են լինել սև,սպիտակ,դեղին,կանաչ,կարմիր․․․Երբ  սովորական անձրևի  և  տարբեր  բույսերի  ծաղկափոշին  միախառնվում  է,առաջանում  է   դեղին գույնի  անձրևներ։Հնդկաստանում  տեղացել են  նաև  կանաչ  անձրևներ։Կանաչ  անձրևները կազմված  են  ջրից  և  մեղուների  բերած  ծաղկափոշու  խառնուրդից։Նաև  մեզ  տեղեկացրեց,որ  սպիտակ  անձրևներ  ևս կան։Դրանք կարող են  լինել  այնտեղ,որտեղ  կան կավճային  ժայռեր,իսկ սև  անձրևների  ժամանակ  սովորական անձրևներին միախառնվում է տիեզերքի փոշին։ Մենք  շատ բան իմացանք  զարմանալի անձրևների մասին։

 

Write a comment

Skip to toolbar