Կյանքում կարևոր է

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի 6-րդ դասարան | Posted on November 20, 2023

Կյանքում  կան  շատ  կարևոր  բաներ՝խաղաղություն,առողջություն,ընտանիք,ընկերներ,ճակատագիր,կրթություն․․․Բայց  ինձ  համար կյանքում  կարևոր   է  իմ  ընտանիքը։Ես  ունեմ   հրաշալի  ընտանիք,որտեղ  ես  մեծանում  եմ  անհոգ  և  ուրախ։Իմ  ընտանիքի  բոլոր  անդամներն  ինձ  շատ  են  օգնում  ամեն ինչում ,միշտ իմ կողքն  են  լինում  դժվար  պահերին։Ընտանիքը  պետք  է  լինի  լիարժեք։Ընտանիքի  անդամները  պետք է  հոգ  տանեն  միմյանց  նկատմամբ,լինեն  առողջ  ու  երջանիկ։Եթե  ես  չունենայի  այսպիսի   հրաշալի  ընտանիք,  ինչպիսին  հիմա  է,ես  չէի  լինի  երջանիկ  և  ուրախ։Ես  ցանկանում  եմ,որ  բոլոր  երեխաները  մեծանան  լիարժեք  և  առողջ  ընտանիքներում։Ես  երջանիկ  եմ,որ  ունեմ  այսպիսի  հրաշալի  ընտանիք։

Write a comment

Skip to toolbar