Գործնական աշխատանք

0

Posted by erikvanyan | Posted in Պատմություն 6-րդ դասարան | Posted on May 23, 2024

  • Արդյո՞ք Վանի թագավորությունն անկում է ապրել, թե ուղղակի իշխանությունը փոխանցվել է Երվանդունիներին: Թե՞ գործ ունենք նույն պետության ու արքայատոհմի հետ, ուղղակի տարբեր ազգերի աղբյուրներում տարբեր անուններով են հիշատակվում:

Իշխանափոխություն է տեղի ունեցել Վանի թագավորությունում:Թե երբ և ինչպես է անկում ապրել Վանի թագավորությունը, ստույգ հայտնի չէ։ Վանի արքայատոհմից անցումը հաջորդ արքայատոհմին կատարվել է առանց լուրջ պատերազմական գործողությունների՝ հավանաբար պալատական հեղաշրջման ճանապարհով։ Դա տեղի է ունեցել մինչև Ք․ա․ 609 թվականը:Վանի թագավորության  արքայատոհմի իշխանությունը  փոխանցվել  է  Երվանդունիներին։

  • Հայաստանը հպատակ էր Աքեմենյան պետությանը թե ոչ: Հիմնավորեք պատասխանը:

Մոտ 2 դար Հայաստանը  եղել  է  Աքեմենյան տերության  սատրապություններից  մեկը։Հայաստանը բավականին մեծ հարկեր  էր  վճարում  պարսից արքային։Հայերը մասնակցել  են  նաև  պարսից  թագավորների վարած  պատերազմներին։Տիգրան 1-ը աջակցեց պարսից արքա Կյուրոս Մեծին` տապալելու Մարաստանի տերությունը, քանի որ վերջինս արշավել էր Հայաստանի դեմ: Կյուրոս Մեծը ստեղծեց պարսկական տերությունը, որը մինչ այդ գոյություն ունեցած աշխարհակալ տերություններից ամենամեծն էր:

  • Ըստ Ձեզ ո՞ր ժամանակահատվածում սկսվեց Արտաշեսյանների անկումը: Ինչպե՞ս կկասեցնեիք, եթե դուք կառավարեիք երկիրը:

Տիգրան III-ը Մեծ Հայքում իշխեց Ք. ա. 20-ից մինչև Ք. ա. 8 թվականը։ Հռոմեացիները նրան գահ էին բարձրացրել` պայմանով, որ Հայաստանի հաջորդ արքային նույնպես պետք է նշանակեն իրենք: Սակայն հռոմեացիներն իրենց հաշվարկներում սխալվեցին: Հայաստանում որոշ ժամանակ իշխելուց հետո Տիգրան III–ը սկսեց գերադասել հայկական շահերը: Շատ լավ գիտակցելով, թե որքան կարևոր է Հայաստանի համար սեփական ժառանգական իշխանությունը, նա գահաժառանգ հռչակեց իր Տիգրան անունով որդուն:

Տիգրան III-ի մահից հետո՝ Ք. ա. 8 թ., գահ բարձրացավ Տիգրան IV–ը։
Հռոմեացիները, չհաշտվելով Հայաստանում իրենց ազդեցության կորստի հետ, Ք. ա. 5 թ. ուժով գահ բարձրացրին Արտավազդ III-ին: Վերջինս Արտավազդ II-ի` պատանդության մեջ գտնվող մյուս որդին էր: Նա 29 տարի ապրել էր հռոմեական միջավայրում և դարձել էր խիստ հռոմեասեր գործիչ:

Այդ պատճառով հայերը Ք. ա. 2 թ. գահընկեց արին Արտավազդ III-ին և կրկին գահ բարձրացրին Տիգրան IV-ին: Այս անգամ նա կառավարեց իր քույր Էրատոյի հետ միասին:

Հռոմը ստիպված էր հաշվի նստել հայերի հետ: Ք. հ. 1 թվականին հյուսիսային լեռնականների դեմ մղված պատերազմում հայոց արքան զոհվեց, իսկ թագուհի Էրատոն հրաժարվեց գահից: Այդպես անկում ապրեց Արտաշեսյան արքայատոհմը: Սակայն Մեծ Հայքի թագավորությունը պահպանվեց: Հայոց գահի շուրջ օտար գահակալների կողմից սուր պայքար ծավալվեց:

Write a comment

Skip to toolbar