Օվկիանոսների մասին

0

Posted by erikvanyan | Posted in Ես և շրջակա աշխարհը | Posted on May 30, 2020

Մեր մոլորակը բաղկացած է 2 տարածքներից՝ ցամաքային և ջրային։Հենց այդտեղից էլ առաջացել է նրա անունը՝ «Երկու իր՝Երկիր»։ Ջրային տարածքներն 2 անգամ շատ է ցամաքից:Օվկիանոս բառը հունարեն <> բառից է առաջացել,որը նշանակում է Երկրագնդի շուրջը հոսող մեծ գետ։ Օվկիանոսը աղի ջրի մեծ զանգված է ,այն կազմում է Երկրագնդի մակերևույթի մոտ 71 %–ը ։Մայրցամաքների շուրջը ողողող ջրային տարածքները միասին առաջացնում են Համաշխարհային օվկիանոսը: Այն բաղկացած է 4 օվկիանոսներից՝ Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսներից:Ամենամեծ օվկիանոսը Խաղաղ օվկիանոսն է, որը զբաղեցնում է Համաշխարհային օվկիանոսի գրեթե կեսը։ Այն նաև ամենախորն է համարվում,այստեղ գտել են ամենախոր վայրը՝Մարինյան իջվածքը,որի խորությունը 11022 մ է։ Խաղաղ է անվանել Մագելանը,քանի որ իր նավարկության ժամանակ շատ խաղաղ էր,սակայն մինչ այդ, ուժեղ փոթորիկներ էր լինում: Խաղաղ օվկիանոսը հարուստ է բուսականությամբ։Կա տարբեր տեսակի ջրիմուռներ և ծաղկավոր բույսեր։Հարուստ է նաև կենդանական աշխարհով՝ տարբեր տեսակի ձկներով և փափկամարմիններով։
Օվկիանոսներից արդյունահանում են շատ համեղ սննդամթերքներ՝ձկներ,խեցգետիններ,ծովակաղամբ։
Երկրի վրա ապրող բոլոր մարդկանց կյանքը սերտորեն կապված է օվկիանոսների հետ։Դրանց մակերևույթից գոլորշիացող ջուրը ոռոգում է Երկիրը։Օվկիանոսներն ու ծովերը մեզ տալիս են մեծ քանակությամբ թթվածին,որը մենք շնչում ենք։Օվկիանոսների հատակից արդյունահանում են նավթ,ծովի ջրից ստանում են կերակրի աղ։Եթե 1 լիտր օվկիանոսի ջուրը գոլորշիացնենք,տակը կմնա մոտ 35 գրամ աղ։Օվկիանոսները կարևոր դեր ունեն տրանսպորտային փոխադրումների համար։ Քանի որ աշխարհի ապրանքների մեծ մասը տեղափոխվում է նավերով։

Write a comment

Skip to toolbar