Բյուրական

0

Posted by erikvanyan | Posted in Մեդիահմտություն | Posted on October 31, 2020

Վայրը՝Արագածոտնի մարզ,գյուղ Բյուրական
Հեռավորությունը՝ Երևան-Բյուրական -34,5 կմ ,
Տևողությունը՝41րոպե

Բյուրական գյուղը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզի Արագած լեռան հարավարևելյան լանջին, Ամբերդ գետակի ձախ կողմում, Աշտարակ տարածաշրջանի Բյուրական համայնքում: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և պտղաբուծությամբ։ Հիմնականում զբաղվում են ծիրանի, խնձորի, դեղձի, տանձի, կեռասի և սալորի մշակությամբ։Բյուրականում է գտնվում Սուրբ Հովհաննես եկեղեցին,մոտակայքում է գտնվում 7-րդ դարում կերտված Արտավազիկ և 1026 թվական սուրբ Աստվածածին եկեղեցիները։ Բյուրականում է գտնվում նաև «Հայկաշեն» կաթողիկոսարան-առանձնատունը և «Բյուրականի աստղադիտարանը»։

Բյուրականի աստղադիտարանը գտնվում է Արագած լեռան հարավային լանջին՝ Հայաստանի Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում։ Այն հիմնվել է 1946 թվականին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ջանքերով,ով եղել է աստղադիտարանի առաջին տնօրենը։Աստղադիտարանը պատկանում է Հայաստանի Գիտությունների Ակադեմիային և տնօրինվում նրա միջոցով։ Համարվում է Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի կարևորագույն աստղադիտարաններից մեկը: Աստղադիտարանի ճարտարապետն է Սամվել Սաֆարյանը։ Բյուրականի աստղադիտարանի առաջին աստղագետներից են եղել Հայկ Բադալյանը, Բենիամին Մարգարյանը, Ռուբեն Սահակյանը, Գրիգոր Գուրզադյանը, Լյուդվիգ Միրզոյանը, Նինա Իվանովան, Վաղարշակ Սանամյանը, Մարատ Առաքելյանը, Էդվարդ Խաչիկյանը և Կարլոս Գրիգորյանը։

Write a comment

Skip to toolbar