Հայոց լեզու

0

Posted by erikvanyan | Posted in Հայոց լեզու | Posted on November 23, 2020

Կաքավը գեղեցիկ, աղավնուց խոշոր թռչուն է: Նրա ոտքերը, կտուցն ու կոպերը կարմիր են, մարմինը՝ մոխրագույն: Հոնքերի շուրջը սև գիծ կա, որը հասնում է մինչև ականջները: Կաքավի քաշը 350 – 800 գրամ է: Կաքավները չվող թռչուններ են, ուշ աշնանը ոչ մեծ երամներով չվում են տաք երկրներ:
Կաքավի շատ տեսակներ կան: Հայաստանում բնակվում են քարակաքավն ու մոխրագույն կաքավը:
Քարակաքավն ապրում է ժայռոտ, քարքարոտ վայրերում: Մյուս կաքավներն իրենց բները սովորաբար հյուսում են գետնին, քարերի մեջ, թփերի տակ, լավ ծածկում են, քողարկում:

Մայիս-հունիս ամիսներին մայր (էգ) կաքավը 10 – 25 ձու է ածում, թուխս նստում: 23 – 25 օր հետո ձվից դուրս են գալիս նուրբ, շատ փոքրիկ ձագեր, որոնք 1- 2 օր հետո արդեն ոտքի են կանգնում: Շուտով այդ ձագերը ինքնուրույն են ապրում:
Կաքավները շատ չեն թռչում, կյանքի մեծ մասն անցկացնում են արտերում ու դաշտերում: Գեղեցիկ, հպարտ քայլվածք ունեն: Հայաստանում կաքավի անունով նույնիսկ տեղանուններ կան՝ Կաքավասար, Կաքավաձոր, Կաքավաբերդ:
Հարցեր և առաջադրանքներ
1.Դուրս գրի՛ր այն տեղեկությունը, որը գիտեիր:
Կաքավը գեղեցիկ, աղավնուց խոշոր թռչուն է: Նրա ոտքերը, կտուցն ու կոպերը կարմիր են, մարմինը՝ մոխրագույն:
2.Լրացրու բաց թողնված տառերը:
Եկել էր հասուն մրգերով ծանրաբեռնված աշունը: Այգիներում սկսվել էր բերքահավաքը: Երեխաները որոշել էին օգնել մեծերին: Շուտով աշխատանքը եռաց: Լսվում էր երեխաների ու մեծահասակների զվարթ ծիծաղը: Մայրամուտին բոլորը խինդ ու ծիծաղով վերադարձան գյուղ:

Write a comment

Skip to toolbar